Գրադարանների զարգացման գրավական

Իրադարձություն
LibrariesՍույն թվականի մարտի 14- ից 17-ը  Ամերիկյան դեսպանատան կողմից ֆինանսավորվող <<Գրադարանները որպես քաղաքացիական հասարակության կենտրոններ>>  ծրագրի շրջանակներում տեղի ունեցան մի շարք միջոցառումներ։  Այցելություններ եղան Չարենցավանի, Արմավիրի, Արարատի, Գյումրիի և Աշտարակի գրադարաններ, որոնց ընթացքում գրադարաններին գրքերի և սարքավորումների տեսքով նվիրատվություններ կատարվեցին։ Շաբաթը եզրափակեց «Գրադարան-համայնք կապերի զարգացում և ամրապնդում» աշխատանաքային հանդիպումը, որը տեղի ունեցավ Անի հյուրանոցի “Գառնի” սրահում։

Հանդիպումը վարում էր Լոս Անջելեսի հանրային գրադարանի աշխատակից, փորձագետ Անի Բոյաջյանը, ով ավելի քան 20 տարիների աշխատանքային փորձ ունի գրադարանային ոլորտում, ինչպես նաև երկու տարի եղել է Հայաստանի ամերիկյան համալսարանի Փափազյան գրադարանի տնօրենը։

Տիկին Բոյաջյանի գնահատմամբ Հայաստանում գրադարանների զարգացման ոլորտում ընդհանուր առմամբ որոշակի դրական շարժեր նկատվում են, սակայն դրանք բավարար չեն կարող համարվել լիարժեք և արդիական գրադարաններ ու գրադարանային ցանց ունենալու համար։ Տիկին Բոյաջյանի կողմից մատնանշվեցին հիմնական աչք զարնող խնդիրները, որոնց լուծումները, նրա կարծիքով, կնպաստեն գրադարանային ոլորտի զարգացմանն ու ի վերջո մեզ մեկ քայլ առաջ կուղղորդեն քաղաքացիական հասարակության զարգացման գործընթացում։ Այդ խնդիրների ցուցակի մեջ առաջինը տիկին Բոյաջյանը խոսեց գրադարանների հրապուրիչ լինելու խնդրի վերաբերյալ, հանձինս սենյակների մաքրության, լուսավորության, ջեռուցման, տարրական սանիտարահիգիենիկ պայմանների առկայության, ինչպես նաև ժամանակակից տեխնիկայով հագեցվածության մասին: Նա մտահոգություն հայտնեց նաև գրադարանների տարածքում գրախանութների առկայության վերաբերյալ, ինչը պարզապես հակասում է «գրադարան» հասկացությանը, և հավելեց, որ յուրաքանչյուր գրադարան պետք է հստակ սահմանի  սեփական տեսլականն ու առաքելությունը, հետագայում դրանցով սկզբունքայնորեն առաջնորդվելու նպատակով:

Տիկին Բոյաջյանի համար մտահոգիչ էին նաև մաշված կամ արդիականությունը կորցրած ֆոնդերի օտարման հետ կապված խնդիրները, քանի որ նրա կարծիքով այդ հարցերով պետք է զբաղվեն հենց իրենք՝ գրադարանները, և ոչ այլ, ավելի վերը կանգնած պետական մարմիններ: Տիկին Բոյաջյանը նաև հորդորեց գրադարանավարներին ու գրադրանների տնօրեններին լինել հնարավորինս հետևողական, ունեցած հնարավորություններն օգտագործել ռացիոնալ և ստացված նվիրատվությունները տնօրինել խելամտորեն:

Ըստ տիկին Բոյաջյանի, գրադարանները պետք է միավորվեն ընդհանուր գրադարանային ցանցի մեջ, ինչը հնարավորություն կտա նվիրատուներին ճշգրիտ տեղեկատվություն ստանալ այս կամ այն գրադարանում առկա գրքերի վերաբերյալ և այդպիսով խուսափել կրկնություններից: Անի Բոյաջյանը նաև կարևորեց գրադարանների ակտիվ մասնակցությունը տարբեր միջոցառումների կազմակերպման հարցում, ինչը կարող է միտված լինել ընթերցողների մոտ գրադարանների նկատմամբ հետաքրքրության առաջացմանը:

Գրադարանների ներկայացուցիչներն իրենց հերթին հայտնեցին դժգոհություններ ազգային գրադարանների ասոցիացիայի վերաբերյալ, որը, նրանց կարծիքով, իրեն բոլորովին չի արդարացնում: Ասոցիացիայում մարզերի ներկայացուցիչների ներգրավվածությունը ոչ միայն չի խրախուսվում, այլ նաև դրա համար ստեղծվում են զանազան խոչընդոտներ, ինչը լուրջ մտահագություն է առաջացնում գրադարանների տնօրինության և գրադարանավարների շրջանակներում: Գրադարանավարների հավաստմամբ տեղական ինքնակառավարման մարմինները հարկ եղած դեպքում հնարավորինս աջակցում են գրադարաններում առկա խնդիրների լուծմանը, և վերջին շրջանում մարզերի մի շարք գրադարաններում տեղի են ունեցել զգալի դրական փոփոխություններ, սակայն այդ դրական միտումները անտեսվում են ազգային գրադարանների ասոցիացիայի կողմից, ինչը տարակուսանքի տեղիք է տալիս գրադարանային աշխատողների շրջանակներում: 

Աշխատանքային հանդիպման հաջորդ փուլում Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանի կողմից ներկայացվեց գրադարանների ղեկավարման OpenBiblio ծրագրային փաթեթը, քննարկվեցին փաթեթի առավելություններն ու թերությունները, ցուցադրվեցին փաթեթի շահագործման հիմնական քայլերը: Բացի այդ Տիգրան Զարգարյանը տեղեկացրեց ակադեմիային կից գործող «Գրադարանային գործ և տեղեկատվական գիտություն» մասնագիտությամբ մագիստրոսական ծրագրի առկայության վերաբերյալ: Ըստ պրն. Զարգարյանի, գրադարանային գործը, ելնելով ժամանակի թելադրանքից, արդեն այն չէ, ինչ տարիներ առաջ էր, և գրադարանավարների պատրաստաման գործընթացները նույնպես պետք է ժամանակին համահունչ լինեն:

Հանդիպման հաջորդ մասում Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչ Ավետիք Պետրոսյանը American Corner կայքի օրինակով ներկայացրեց ցանկացած գրադարանի համար ինտերնետային կայք ունենալու առավելությունները, ցույց տալով դրա ստեղծման համար նախատեսված ծրագրային փաթեթը, որում առկա նմուշների համակարգը թույլ է տալիս կայքեր ստեղծել առանց ծրագրավորման խորը գիտելիքներ ունենալու: Նա անդրադարձավ նաև կայքի սպասարկման հիմնախնդիրներին, առաջնային կարևորություն տալով կայքում տեղեկատվության հետաքրքիր ու հակիրճ ներկայացմանը, ինչպես նաև կայքի թարմացումներին հետևողական լինելու հարցերին:

Հաջորդող զեկույցով հանդես եկավ ԱՄՆ Խաղաղության կորպուսի գրադարանների զարգացման գործընթացում կամավոր Բարբարա Հարինգթոնը, ով ներկայացրեց իրենց կողմից իրականացվող ծրագրերի լայնածավալ ցանկը, որի մեջ ներառված էին գրքերի վերանորոգման ծրագրերը, գրադարաններին կից տարաբնույթ խմբակների, ակումբների, ինչպես նաև զանազան դասընթացների կազմակերպման հետ կապված ծրագրեր: Բացի այդ տիկին Հարինգթոնը նշեց, որ Խաղաղության կորպուսի կամավորներն իրականացնում են դրամաշնորհների համար հայտանմուշների լրացման դասընթացներ, որոնք, ըստ նրա, կարող են նպաստել նվիրատվությունների քանակի աճին:

Ելույթներին հաջորդած հարց-պատասխանը հիմնականում անդրադառնում էր ստացված տեղեկատվության վերաբերյալ հարցերի մանրամասնմանը: Բացի այդ մարզային գրադարանների ներկայացուցիչները խոսեցին իրենց հուզող բոլոր խնդիրների ու մտահոգությունների վերաբերյալ։ Արմավիրի տարածաշրջանային գրադարանի տնօրեն Աիդա Ղազարյանն, օրինակ, կարևորեց մարզային գրադարանների դերակատարությունը նաև հասարակական կյանքի ակտիվացման հարցում՝ զանազան հետաքրքիր հանդիպումների և քննարկումների կազմակերպման միջոցով, ինչի համար տիկին Ղազարյանի հավաստմամբ միշտ չէ որ բավարար միջոցներ են հասանելի լինում։

Հանդիպումն ամփոփեց Անի Բոյաջյանը, մեկ անգամ ևս հիշեցնելով բոլորին գրադարանների հանրային մեծ նշանակության մասին, մատնանշելով նրանց դերը քաղաքակիրթ հասարակության կերտման գործընթացում:
 
Հանրային հարցումներ
Նորվեգիայի և Գերմանիայի կառավարությունների աջակցությամբ «Սիվիլիթաս» հիմնադրամը մի քանի ամիս առաջ սկսեց հանրային հարցումներ անցկացնել Հայաստանի ամբողջ տարածքով։ Հարցումների արդյունքները պարբերաբար հասանելի են լինելու զանգվածային լրատվամիջոցների համար՝ ակնկալիքով, որ դրանք նաև հանրային քննարկումների տեղիք կտան։

ամբողջությամբ

Մտորելու փաստեր

Բնակչության մասը, որ իր ներկա և ապագա կյանքը համարում է տառապալից - 2011 հարցում

Հայաստան 35%
Ադրբեջան 18%
Վրաստան 28%
Սլովակիա 12%
Ռուսաստան 19%
Կանադա 1%

Կարծիքներ, աղբյուրներ

Ավելացնել կարծիք


Մուտքագրել նիշերը
Փոխել նիշերի նկարը

Հրատարակություններ
Screen_shot_2011-12-31_at_3.22.34_PM
Մեր ծրագրերը
Սահմանամերձ գյուղերի ջրամատակարարման բարեկարգման ծրագիր
Ծրագրի ընդհանուր նպատակը Մեղրիի հեռավոր սահմանամերձ գյուղերում բնակչության ջրամատակարարման բարելավումն է: Ծրագրի հատուկ նպատակն է Ալվանք և Շվանիձոր համայնքներում ստորգետնյա ջրամատակարարման համակարգերի` քահրիզների վերանորոգումն ու վերակառուցումը, ինչպես նաև դրանց հետագա պահպանման համար մասնագետների պատրաստումն ու համայնքների ներգրավումը այդ գործում:
Ծրագրի ընդհանուր նպատակը Մեղրիի հեռավոր սահմանամերձ գյուղերում բնակչության ջրամատակարարման բարելավումն է: Ծրագրի հատուկ նպատակն է Ալվանք և Շվանիձոր համայնքներում ստորգետնյա ջրամատակարարման համակարգերի` քահրիզների վերանորոգումն ու վերակառուցումը, ինչպես նաև դրանց հետագա պահպանման համար մասնագետների պատրաստումն ու համայնքների ներգրավումը այդ գործում:
Կիզակետ

 
Հանրային քննարկում

Սիվիլիթաս հիմնադրամը հրավիրում է

«Հակամարտություններ և պատմության
դասագրքեր»

թեմայով քննարկմանը:

Քննարկումը կվարի
Սիվիլիթաս հիմնադրամի տնօրեն
Սալբի Ղազարյանը

Քննարկումը տեղի կունենա
Մայիսի 22-ին, ժամը 14:00-ին
Երևան հյուրանոցի Ռոսինի սրահում:

Մասնակցությունը միայն նախնական գրանցումով՝
010 500 119:

Civil.am

Հետևեք Հայաստանի քաղաքացիական հասարակության գործունեությանը civil.am կայքում: Գտեք նոր գործընկերներ, տեղեկացեք համագործակցության հնարավորությունների մասին: Աջակցեք ընթացիկ ծրագրերին և քաջալերեք նոր ծրագրերի ստեղծմանը:
 
Podcast
Սիվիլիթասի բլոգ
Կարդացե՛ք․ տեսակետներ, իրադարձություններ, կարծիքներ։ Այսօր` Ես բանակ չգնացի… Ես ապրում եմ…
Սիվիլիթասն ինտերնետում