Գնաճը՝ քաղաքական դաշտի մենաշնորհների հետևանք

Իրադարձություն
6Հայաստանի Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը մարտի 17-ին Սիվիլիթաս հիմնադրամի կազմակերպած «Թանկացումներ. համաշխարհային գնաճ, հայկական մենաշնորհներ» թեմայով հանրային քննարկման ընթացքում հայտարարեց, որ հանրապետությունում ձևավորված բարձր գնաճն ու նոր թանկացումների միտումները քաղաքական դաշտի մենաշնորհների հետևանք են: Ասատրյանը նկատեց, որ անհնար է պայքարել գնաճի դեմ, երբ Հայաստանի տնտեսությունը շարունակում է մնալ օլիգարխիկ:

«Մենք չունենք կառավարություն: Կա մարդկանց խումբ, որոնք առանձին ինչ-որ խնդիրներ ունեն, սակայն ոչ միասնական խնդիր, քաղաքականություն: Մեր հարկային օրենսդրությունը միջնադարյան է և ժամ առաջ բարեփոխումներ է պահանջում»,- ասաց Ասատրյանը:

Քննարկման ընթացքում, որին որպես բանախոսներ մասնակցում էին նաև Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արա Նռանյանը և անկախ տնտեսագետ Սամվել Ավագյանը, անդրադարձ եղավ գնաճը զսպելու հնարավորությանը, այս ուղղությամբ կառավարության և Կենտրոնական բանկի ձեռնարկած քայլերի արդյունավետությանը, համաշխարհային շուկայի ազդեցությանը և այլ գործոնների:

2010 թվականին Հայաստանում գնաճը կազմեց գրեթե 10 տոկոս: Առաջին անհրաժեշտության ապրանքների օրեցօր թանկացումը շարունակվում է, ինչը դժգոհություն է առաջ բերել հասարակության շրջանում: Աշխատավարձերը և թոշակները բարձրանում են գնաճի տեմպերին ոչ համաչափ: Հայաստանը շատ ապրանքատեսակներ ներմուծում է միջազգային շուկաներից, ինչը նշանակում է, որ համաշխարհային շուկայում թանկացումները բերում են թանկացումների նաև Հայաստանում:

Հայաստանյան գնաճին նպաստող մյուս կարևոր գործոնը տեղական պատճառ ունի: Հայաստանի տնտեսությունում մենաշնորհները բացառում են մրցակցությունը, ինչի հետևանքով գները բարձրանում են արհեստական կերպով: Ինչպե՞ս զսպել գնաճը: Որո՞նք են գնաճին նպաստող հիմնական գործոնները: Ինչո՞ւ Հայաստանի Կենտրոնական բանկին ու կառավարությանը չի հաջողվում զսպել գնաճը: Այս հարցերին էին փորձում պատասխան տալ երեք բանախոսները: 

«Մեր երկրում յուրաքանչյուր օղակ քայքայված է, մեզ կառուցվածքային փոփոխություններ են պետք, այդ թվում՝ նաև գնաճի կարգավորման համար»,- ասաց Բագրատ Ասատրյանը:

Քննդատելով Հայաստանի կառավարության տնտեսական քաղաքականությունը, պատգամավոր Արա Նռանյանը ընդգծեց. «Գների արհեստական զսպումները պայթյունավտանգ են: Շատ ավելի կարևոր է ազատ մրցակցության ապահովումը»:

Տնտեսագետ Սամվել Ավագյանը, ընդհանուր առմամբ դրական գնահատելով վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարության տնտեսական քաղաքականությունը, ասաց, որ Հայաստանում անվերահսկելի գնաճի հիմնական պատճառը պետք է փնտրել սխալը օրենսդրության մեջ:

Բանախոսները նկատեցին, որ կառավարությունը պետք է առաջին հերթին ոչ թե մտածի գնաճը զսպելու մասին, այլ փորձի խթանել մրցակցությունը:
Քննարկման երկրորդ հատվածում բանախոսներին հարցեր ուղղելու, ինչպես նաև տեսակետներ  արտահայտելու հնարավորություն ստացան նաև դաճլիճում ներկա գտնվողները: Մասնավորապես, Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարեց, որ տնտեսությունը ճգնաժամային վիճակում է։

«Այսօր մեր կառավարության հիմնական թիմը կենտրոնական բանկային մտածողություն ունի։ Վրաչապետը ԿԲ նախագահ է եղել, և ԿԲ-ի ու կառավարության միջև այս հակակշիռը վերացել է։ Ես հիշում եմ, որ նախագահ Քոչարյանի ժամանակ, երբ նստում էի կառավարության նիստին, «պատերազմ» էր գնում ֆինանսների նախարար Վարդան Խաչատրյանի և Տիգրան Սարգսյանի միջև։ Բանկն իր բնույթով զսպողական է, հատկապես ճգնաժամային պայմաններում, երբ հակասություններ կան։ Իսկ գործադիրն ավելի ընդլայնված քաղաքականություն պետք է վարի։ Եվ այս հակադրությունն ինչ-որ միջինի է գալիս»,- ասաց նա։
 
Հանրային հարցումներ
Նորվեգիայի և Գերմանիայի կառավարությունների աջակցությամբ «Սիվիլիթաս» հիմնադրամը մի քանի ամիս առաջ սկսեց հանրային հարցումներ անցկացնել Հայաստանի ամբողջ տարածքով։ Հարցումների արդյունքները պարբերաբար հասանելի են լինելու զանգվածային լրատվամիջոցների համար՝ ակնկալիքով, որ դրանք նաև հանրային քննարկումների տեղիք կտան։

ամբողջությամբ

Մտորելու փաստեր

Բնակչության մասը, որ իր ներկա և ապագա կյանքը համարում է տառապալից - 2011 հարցում

Հայաստան 35%
Ադրբեջան 18%
Վրաստան 28%
Սլովակիա 12%
Ռուսաստան 19%
Կանադա 1%

Կարծիքներ, աղբյուրներ

Ավելացնել կարծիք


Մուտքագրել նիշերը
Փոխել նիշերի նկարը

Հրատարակություններ
Screen_shot_2011-12-31_at_3.22.34_PM
Մեր ծրագրերը
Գրադարանները որպես քաղաքացիական հասարակության կենտրոններ
Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել մի շարք քաղաքային և գյուղական բնակավայրերի հանրային գրադարաններին, որպեսզի նրանք դառնան համայնքային կյանքի կենտրոններ և բնակչությանը մի շարք ծառայություններ մատուցեն:
Գրադարանները որպես քաղաքացիական հասարակության կենտրոններ
Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել մի շարք քաղաքային և գյուղական բնակավայրերի հանրային գրադարաններին, որպեսզի նրանք դառնան համայնքային կյանքի կենտրոններ և բնակչությանը մի շարք ծառայություններ մատուցեն:
Կիզակետ

 
Հանրային քննարկում

Սիվիլիթաս հիմնադրամը հրավիրում է

«Հակամարտություններ և պատմության
դասագրքեր»

թեմայով քննարկմանը:

Քննարկումը կվարի
Սիվիլիթաս հիմնադրամի տնօրեն
Սալբի Ղազարյանը

Քննարկումը տեղի կունենա
Մայիսի 22-ին, ժամը 14:00-ին
Երևան հյուրանոցի Ռոսինի սրահում:

Մասնակցությունը միայն նախնական գրանցումով՝
010 500 119:

Civil.am

Հետևեք Հայաստանի քաղաքացիական հասարակության գործունեությանը civil.am կայքում: Գտեք նոր գործընկերներ, տեղեկացեք համագործակցության հնարավորությունների մասին: Աջակցեք ընթացիկ ծրագրերին և քաջալերեք նոր ծրագրերի ստեղծմանը:
 
Podcast
Սիվիլիթասի բլոգ
Կարդացե՛ք․ տեսակետներ, իրադարձություններ, կարծիքներ։ Այսօր` Ես բանակ չգնացի… Ես ապրում եմ…
Սիվիլիթասն ինտերնետում