Քաղաքացիական դիրքորոշումը պահանջում է ամենօրյա պայքար

Իրադարձություն
Դիտել
DSC_70102«Քաղաքացիական ակտիվություն. խնդիրներ և հաջողություններ» թեմայով փետրվարի 21-ին կայացած Սիվիլիթաս հիմնադրամի քննարկմանը մասնակցած բանախոսները կարևորեցին ժամանակակից տեխնոլոգիաների դերը, սակայն դա համարեցին լոկ գործիք նպատակների իրականացման ճանապարհին:

Քաղաքագետ Միքայել Զոլյանը կարծում է, որ նաև և առաջ Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակն է հասարակական տարբեր շարժումների ակտիվացման համար ստեղծում հնարավորություն:  Ընդդիմության և իշխանության պայքարում, երբ կողմերը պատրաստ են գնալ մինչև վերջ, անտեսվում է հասարակության շահը և հասարակությունը փորձում է օգտվել այդ իրավիճակից:  Վերջին տարիների հասարակական տարբեր նախաձեռնությունների ակտիվացմանն ու ընդլայնմանը նպաստեցին ինտերնետն ու սոցիալական ցանցերը, ասում է Զոլյանը, ով ուշադրությամբ հետևում է այդ շարժումների ընթացքին:

Թեղուտի պաշտպանության խմբի նախաձեռնող Մարիամ Սուխուդյանը, ով իր բնապահպանական և քաղաքացիական այլ գործունեության ընթացքում հասցրել է շփվել Հայաստանի իրավապահների հետ, կարծում է, որ ոչ թե պետք է վախենալ, այլ փորձել գտնել հասարակության տարբեր խմբերի աջակցությունը: «Դա էր մեր հաջողության հիմնական պատճառը: Հասարակությանը հուզող խնդիրը անհրաժեշտ է ոչ թե փակել, այլ հասարակայանացնել»,- ասում է նա, խոստովանելով, որ իր գործունեության սկզբնական շրջանում ինքը ևս երկյուղներ է ունեցել, սակայն այն հաղթահարել է առաջին հերթին հենց հասարակության աջակցության շնորհիվ: «Քաղաքացիական նախաձեռնության հզորության հաջողությունը կախված է մեզանից յուրաքանչյուրից»,- վստահեցնում է նա:  

«Ժամանակավոր անաշխատունակության մասին» օրենքում փոփոխությունների դեմ նախաձեռնության անդամ Սերգեյ Սարգսյանը նկատում է, որ հասարակության մեջ այն կարծիքն է գերիշխում, որ «ձուկը գլխից է հոտում» և մինչև գլուխը չփոխվի, ոչինչ չի փոխվի: Բայց փոփոխությունը կարող է լինել ներսից, երբ փորձում ես փոխել մարմինը, ասում է նա: 

«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության անդամ Արմեն Հովհաննիսյանը նշում է, որ իրենք պայքարի էին դուրս եկել հստակ ռազմավարությամբ. կանենք ամեն բան, որպեսզի օրենքը չմտնի Ազգային ժողով: «Եթե դա չհաջողվի, ապա կանենք ամեն բան, որպեսզի խորհրդարանում չքվեարկվի: Եթե դա էլ անցնի, ապա կանենք ամեն բան, որպեսզի օտարալեզու դպրոցները չբացվեն»,- բնութագրում է Հովհաննիսյանը իր և խնդրով մտահոգ հազարավոր մարդկանց հաջողությունը:
Օրենքը ճիշտ է, վերջիվերջո ընդունվեց, սակայն հենց շարժման շնորհիվ էր, որ այն ընդունվեց փոփոխություններով: Եվ որ ամենակարևորն է, ըստ Զոլյանի, հասարակության շրջանում ծավալվեց բանավեճ: «Այդ դպրոցները այնպես չեն աշխատելու, ինչպես կաշխատեին, եթե չլիներ շարժումը»,- հավելում է նա:

Քաղաքացիական հասարակության առավել ակտիվացման ու ընդլայնման համար, Սուխուդյանի կարծիքով, առաջին հերթին անհրաժեշտ է մարդկային ռեսուրս: Անհրաժեշտ է մարդկանց գիտակցությանը հասցնել այն, որ բնության պաշտպանության համար պայքարը հոբբի չէ և բնության պաշտպանությունը հասարակության առողջ ապրելակերպի հիմքն է, և դա վերաբերում է ամեն մի քաղաքացու առողջությանը:
Զոլյանը հավելում է՝ քաղաքացիական դիրքորոշումը պահանջում է ամենօրյա պայքար և հենց ամենօրյա պայքարն է ժողովրդավարական աշխարհի հաջողության գաղտնիքը: Պետք է գիտակցել, որ թագավորը չի գալու և չի փոխելու քո կյանքը և առաջին հերթին հենց քաղաքացին պիտի դրա համար պայքարի, պնդում է նա:

Վերջին շրջանում հասարակության տարբեր խմբերին մտահոգող երևույթները ծնեցին քաղաքացիական տարբեր շարժումներ: Ինչպե՞ս միավորել դրանք, որպեսզի հասարակության հավաքական ձայնը ավելի լսելի դառնա:

Սերգեյ Սարգսյանը կարծում է, որ «սնդիկի այդ կաթիլները» ինքնաբուխ կերպով կմիանան: «Հայաստանը դարձնել ապրելու համար ավելի լավ վայր. սա կարող է լինել այդ շարժումներին միավորողը»,- ասում է նա:

Մարիամ Սուխուդյանը իրարից անկախ ստեղծված և տարբեր մտահոգությունների շուրջ ձևավորված նախաձեռնությունները համարում է առողջ օրգանիզմի տարբեր մասերը, իսկ նրանց համագործակցության պարարտ հող է տեսնում առողջ բանավեճի համար համապատասխան միջավայրի ձևավորումը:   

Քննարկման երկրորդ հատվածում Սիվիլիթասի տնօրեն Սալբի Ղազարյանը բանավեճի մեջ ներքաշեց լսարանին: Բարձր տեխնոլոգիաների հարցով Հայաստանում հայտնի մասնագետ Գարեգին Չուքասզյանը համաձայն է, որ քաղաքացիական հասարակության համախմբման համար սոցիալական ցանցերը, ի տարբերություն ժողովրդավարական հանրության ու պետությունների, գործիք են համախմբման համար: «Այն երկրները, որոնք այդ նպատակով են օգտագործում սոցիալական ցանցերը, դրանք պոտենցիալ հեղափոխության շարքում կանգնած երկրներ են»,- ասաց նա՝ վկայակոչելով միջազգային հետազոտության արդյունքները:

«Այսօր Հայաստանում սոցիալական ցանցերից օգտվում են մոտ 130 հազար քաղաքացիներ, որոնք հիմնականում ինտերնետ օգտագործող, կրթություն ստացած երիտասարդներ են: Հենց այդ մարդիկ են այսօրվա Հայաստանի ապագան»,- եզրափակեց Չուքասզյանը:
 
Հանրային հարցումներ
Նորվեգիայի և Գերմանիայի կառավարությունների աջակցությամբ «Սիվիլիթաս» հիմնադրամը մի քանի ամիս առաջ սկսեց հանրային հարցումներ անցկացնել Հայաստանի ամբողջ տարածքով։ Հարցումների արդյունքները պարբերաբար հասանելի են լինելու զանգվածային լրատվամիջոցների համար՝ ակնկալիքով, որ դրանք նաև հանրային քննարկումների տեղիք կտան։

ամբողջությամբ

Մտորելու փաստեր

Բնակչության մասը, որ իր ներկա և ապագա կյանքը համարում է տառապալից - 2011 հարցում

Հայաստան 35%
Ադրբեջան 18%
Վրաստան 28%
Սլովակիա 12%
Ռուսաստան 19%
Կանադա 1%

Կարծիքներ, աղբյուրներ

Ավելացնել կարծիք


Մուտքագրել նիշերը
Փոխել նիշերի նկարը

Հրատարակություններ
Screen_shot_2011-12-31_at_3.22.34_PM
Մեր ծրագրերը
Գրադարանները որպես քաղաքացիական հասարակության կենտրոններ
Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել մի շարք քաղաքային և գյուղական բնակավայրերի հանրային գրադարաններին, որպեսզի նրանք դառնան համայնքային կյանքի կենտրոններ և բնակչությանը մի շարք ծառայություններ մատուցեն:
Գրադարանները որպես քաղաքացիական հասարակության կենտրոններ
Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել մի շարք քաղաքային և գյուղական բնակավայրերի հանրային գրադարաններին, որպեսզի նրանք դառնան համայնքային կյանքի կենտրոններ և բնակչությանը մի շարք ծառայություններ մատուցեն:
Կիզակետ

 
Հանրային քննարկում

Սիվիլիթաս հիմնադրամը հրավիրում է

«Հակամարտություններ և պատմության
դասագրքեր»

թեմայով քննարկմանը:

Քննարկումը կվարի
Սիվիլիթաս հիմնադրամի տնօրեն
Սալբի Ղազարյանը

Քննարկումը տեղի կունենա
Մայիսի 22-ին, ժամը 14:00-ին
Երևան հյուրանոցի Ռոսինի սրահում:

Մասնակցությունը միայն նախնական գրանցումով՝
010 500 119:

Civil.am

Հետևեք Հայաստանի քաղաքացիական հասարակության գործունեությանը civil.am կայքում: Գտեք նոր գործընկերներ, տեղեկացեք համագործակցության հնարավորությունների մասին: Աջակցեք ընթացիկ ծրագրերին և քաջալերեք նոր ծրագրերի ստեղծմանը:
 
Podcast
Սիվիլիթասի բլոգ
Կարդացե՛ք․ տեսակետներ, իրադարձություններ, կարծիքներ։ Այսօր` Ես բանակ չգնացի… Ես ապրում եմ…
Սիվիլիթասն ինտերնետում