Լրատվամիջոցներ. ինչպես աշխատել նեղ պայմաններում

Իրադարձություն
DSC_5997Փետրվարի 9-ին Սիվիլիթաս հիմնադրամը կազմակերպել էր իր հերթական հանրային քննարկումը «Լրատվամիջոցներ. ինչպես աշխատել նեղ պայմաններում» թեմայով: Բանախոսներն էին Կարինե Հարությունյանը՝ Գալա հեռուստաընկերության գործադիր տնօրեն, Արմեն Մելիքբեկյանը՝ Epress ինտերնետային պարբերականի համահիմնադիր և Գեղամ Բաղդասարյանը՝ ԼՂՀ-ում լույս տեսնող Անալիտիկոն հանդեսի գլխավոր խմբագիր: Քննարկումը վարում էր Սիվիլիթասի վերլուծաբան, լրագրող Թաթուլ Հակոբյանը:
Քննարկման ընթացքում բանախոսներն անդրադարձան մամուլի ազատությանը, այլընտրանքային լրատվական ռեսուրսներին և այլ թեմաների:

Պատասխանելով այն հարցին, թե ինչ կլիներ, եթե բոլոր լրատվամիջոցները միավորվեին և կանխարգելեին մյուսների փակումը, Կարինե Հարությունյանը նշեց, որ մինչ օրս լրատվամիջոցները միասնականություն չեն ցուցաբերել, բայց բոլորը պետք է հասկանան, որ չպայքարելու դեպքում,Գալայի հետ պատահածը, կարող է նաև իրենց հետ պատահել: “Գալային պատժեցին, որ ուրիշներին ցույց տան` ինչ կպատահի, եթէ չենթարկվեն”:

Ըստ Արմեն Մելիքբեկյանի ինչպես հեռուստատեսությունը, այնպես էլ ինտերնետային լրատվամիջոցները ղեկավարվում են ոչ լրագրողների կողմից: Լրագրողները չեն տիրապետում լրատվական դաշտին:

Անդրադառնալով հնարավոր բարելավման հեռանկարին Գեղամ Բաղդասարյանի պնդումը հետևյալն էր. “հնարավոր չէ բարելավում մի ոլորտում, մինչև երկրի վիճակը չբարելավվի”: Սակայն լրատվական միջոցները չեն կարող նստել ու սպասել, մինչև աշխատեն բարելավված երկրում, նրանք պիտի ստեղծեն բարելավված երկիր կառուցելու հիմքերը, այլապես հավի ու ձվի հարցը կդառնա: Կարինե Հարությունյանի համոզմամբ սակայն. “անկարող ենք ինչ-որ բան փոխել ԶԼՄ-ներում` առանց որոշ բաներ փոխելու իշխանություններում”:
Իսկ որո՞նք են այսօր  մամուլի  խնդիրները: «Պրոֆեսիոնալիզմի որակի լուրջ բացակայություն»,-նշեց  Գեղամ Բաղդասարյանը: Խորհրդային կարգերում չկար խոսքի ազատություն, բայց  խոսքն արժեք ուներ: Հիմա կա խոսքի ազատություն,  բայց խոսքի արժեքը պահպանելու համար մենք ունենք պրոբլեմ»:

Ըստ Արմեն Մելիքբեկյանի՝ խնդիրներից մեկն  ազատ ֆինանսական միջոցների բացակայությունն է:  Կարինե Հարությունյանը հավատացած է՝ «Եթե դու աշխատում  և քո նպատակին հասնում ես նորմալ լրատվությամբ, ուշ թե շուտ ֆինանսական հատուցում կունենաս»:
Տպագիր մամուլի դեպքում ամենամեծ խնդիրը թերթերի` ընթերցողներից կախված չլինելն է. Գեղամ Բաղդասարյանի կարծիքով շատ հաճախ տպագիր մամուլն առաջնորդվում է` ”Գումար կա` տպագրվում են” սկզբունքով: Այն խնդրի վերաբերյալ, թե ինչու չկա անկախ մամուլի ինստիտուտ, նա նշեց երկու խնդիր՝ ընթերցողները չեն, որ ոճ, ուղղվածություն և թեմա են որոշում, մյուս խնդիրն այն է, որ լրատվությունը դեռ բիզնես չի դարձել:

Սիվիլիթասի հիմնադիր Վարդան Օսկանյանը խոսեց այն մասին, որ «բիզնեսը չի թելադրում իր շահերը, այլ իշխանությունն է թելադրում։ Ինչո՞ւ է իշխանությունը դա անում. որովհետև այսօր կա քաղաքական մենաշնորհ։ Եթե չլիներ քաղաքական մենաշնորհ, իշխանությունը չէր կարող իր կամքը թելադրել հեռուստաընկերություններին»:
Ինչը կարող է հանդիսանալ այն ընդհանուր շահը, որը կմիավորի լրատվամիջոցներին: Արմեն Մելիքբեկյանի պատասխանը սպառիչ էր. մրցակցությունը կարող է լինել այն շահը, որի շուրջ կարող են համախմբվել լրատվամիջոցները:

Քննարկվեց նաև ինտերնետի դերը լրատվական աշխարհում: Ըստ Գեղամ Բաղդասարյանի, այսօր հեռուստատեսությունը կորցրել է վստահության ողջ ռեսուրսները, բայց ինտերնետը արտամղելու է հնացած քաղաքական գաղափարները: Ինտերնետը դեռ ամեն ինչ չի զավթել, բայց ժամանակը կգա, որ ինտերնետը դուրս կմղի հեռուստատեսությանը, ապագան այլընտրանքային լրատվական միջոցներինն է: Նա ավելացրեց որ իշխանությունը մտածում է՝ ինչպես պայքարել սրա դեմ, մամուլը պետք է որոշի իր հետագա անելիքները, եթէ ոչ՝ « Սա կլինի վերջին մեխն ազատ մամուլի դագաղին»: Քննարկման ավարտին հարցեր և տեսակետներ հնչեցին նաև դահլիճից:
 
Հանրային հարցումներ
Նորվեգիայի և Գերմանիայի կառավարությունների աջակցությամբ «Սիվիլիթաս» հիմնադրամը մի քանի ամիս առաջ սկսեց հանրային հարցումներ անցկացնել Հայաստանի ամբողջ տարածքով։ Հարցումների արդյունքները պարբերաբար հասանելի են լինելու զանգվածային լրատվամիջոցների համար՝ ակնկալիքով, որ դրանք նաև հանրային քննարկումների տեղիք կտան։

ամբողջությամբ

Մտորելու փաստեր

Բնակչության մասը, որ իր ներկա և ապագա կյանքը համարում է տառապալից - 2011 հարցում

Հայաստան 35%
Ադրբեջան 18%
Վրաստան 28%
Սլովակիա 12%
Ռուսաստան 19%
Կանադա 1%

Կարծիքներ, աղբյուրներ

Ավելացնել կարծիք


Մուտքագրել նիշերը
Փոխել նիշերի նկարը

Հրատարակություններ
Screen_shot_2011-12-31_at_3.22.34_PM
Մեր ծրագրերը
Սահմանամերձ գյուղերի ջրամատակարարման բարեկարգման ծրագիր
Ծրագրի ընդհանուր նպատակը Մեղրիի հեռավոր սահմանամերձ գյուղերում բնակչության ջրամատակարարման բարելավումն է: Ծրագրի հատուկ նպատակն է Ալվանք և Շվանիձոր համայնքներում ստորգետնյա ջրամատակարարման համակարգերի` քահրիզների վերանորոգումն ու վերակառուցումը, ինչպես նաև դրանց հետագա պահպանման համար մասնագետների պատրաստումն ու համայնքների ներգրավումը այդ գործում:
Ծրագրի ընդհանուր նպատակը Մեղրիի հեռավոր սահմանամերձ գյուղերում բնակչության ջրամատակարարման բարելավումն է: Ծրագրի հատուկ նպատակն է Ալվանք և Շվանիձոր համայնքներում ստորգետնյա ջրամատակարարման համակարգերի` քահրիզների վերանորոգումն ու վերակառուցումը, ինչպես նաև դրանց հետագա պահպանման համար մասնագետների պատրաստումն ու համայնքների ներգրավումը այդ գործում:
Կիզակետ

 
Հանրային քննարկում

Սիվիլիթաս հիմնադրամը հրավիրում է

«Հակամարտություններ և պատմության
դասագրքեր»

թեմայով քննարկմանը:

Քննարկումը կվարի
Սիվիլիթաս հիմնադրամի տնօրեն
Սալբի Ղազարյանը

Քննարկումը տեղի կունենա
Մայիսի 22-ին, ժամը 14:00-ին
Երևան հյուրանոցի Ռոսինի սրահում:

Մասնակցությունը միայն նախնական գրանցումով՝
010 500 119:

Civil.am

Հետևեք Հայաստանի քաղաքացիական հասարակության գործունեությանը civil.am կայքում: Գտեք նոր գործընկերներ, տեղեկացեք համագործակցության հնարավորությունների մասին: Աջակցեք ընթացիկ ծրագրերին և քաջալերեք նոր ծրագրերի ստեղծմանը:
 
Podcast
Սիվիլիթասի բլոգ
Կարդացե՛ք․ տեսակետներ, իրադարձություններ, կարծիքներ։ Այսօր` Ես բանակ չգնացի… Ես ապրում եմ…
Սիվիլիթասն ինտերնետում