Օսկանյանը քաղաքական հակակշիռների մասին

Իրադարձություն
VOՓետրվարի 9-ին լրատվամիջոցների խնդիրներին նվիրված Սիվիլիթասի քննարկմանը Վարդան Օսկանյանը խոսեց այն մասին, որ լրատվական դաշտի բարելավման, ազատականացման համար առաջին հերթին անհրաժեշտ են փոփոխություններ քաղաքական դաշտում: Ընդ որում, Վարդան Օսկանյանի համոզմամբ դա պետք է տեղի ունենա զուգահեռաբար: Վարդան Օսկանյանը վստահ է, որ բիզնես դաս ձևավորվել է և բիզնեսն իր շահերը լավ գիտի և ազատ պայմաններում գովազդ կգդնի այն լրատվամիջոցներում, որոնք լսարան ունեն:

-Բայց այսօր, դժբախտաբար, բիզնեսը չի թելադրում իր շահերը, այլ իշխանությունն է թելադրում։ Ինչո՞ւ է իշխանությունը դա անում. որովհետև այսօր կա քաղաքական մենաշնորհ։ Եթե չլիներ քաղաքական մենաշնորհ իշխանությունը չէր կարող իր կամքը թելադրել հեռուստաընկերություններին,-ասել է նա։

Վարդան Օսկանյանի համոզմամբ՝ մի կողմից շատ վատ է, երբ հեռուստաընկերություններ կան, որոնք պատկանում են կա՛մ կուսակցություններին, կա՛մ անհատներին, ովքեր զբաղվում են քաղաքականությամբ, կա՛մ պետական պաշտոնյաներին։ Բայց, մյուս կողմից հաշվի առնելով այսօր Հայաստանում տիրող քաղաքակն իրավիճակը, դրա մեջ պետք է նաև լավը տեսնել.

-Միգուցե հենց սա՞ կարող է նպաստել իրավիճակի փոփոխությանը։ Մենք պետք է հաջորդ ընտրությունների ընթացքում հասնենք նրան, որ Հայաստանում քաղաքական մոնոպոլիան վերացվի։ Եթե յուրաքանչյուր քաղաքական ուժ, հեռուստատեսություն ունի կամ չունի, կամ առանձին կամ ինչ-որ դաշինքներով իրեն տեսնի որպես հակակշիռ այսօրվա իշխող կուսակցությանը, ես կարծում եմ, որ ինչ-որ բան կարող է փոխվել իսկապես,-ասել է Վարդան Օսկանյանը և հավելել, որ քաղաքացիական հասարակությունն այսօրվանից հենց պետք է այդ մեխի վրա նպատակային սկսի խփել, որ հաջորդ ընտրություններին հաջողվի Հայաստանի քաղաքական դաշտում ինչ-որ բան փոխել։

Նա նշել է, որ եթե այդ ճիշտ հակակշիռը ստեղծվի, հաջորդ ընտրություններին, օգտագործելով նաև հենց այդ մամուլը և հակակշռելով իշխանական մամուլին, Հայաստանում ինչ-որ բան կփոխվի։
 
Հանրային հարցումներ
Նորվեգիայի և Գերմանիայի կառավարությունների աջակցությամբ «Սիվիլիթաս» հիմնադրամը մի քանի ամիս առաջ սկսեց հանրային հարցումներ անցկացնել Հայաստանի ամբողջ տարածքով։ Հարցումների արդյունքները պարբերաբար հասանելի են լինելու զանգվածային լրատվամիջոցների համար՝ ակնկալիքով, որ դրանք նաև հանրային քննարկումների տեղիք կտան։

ամբողջությամբ

Մտորելու փաստեր

Բնակչության մասը, որ իր ներկա և ապագա կյանքը համարում է տառապալից - 2011 հարցում

Հայաստան 35%
Ադրբեջան 18%
Վրաստան 28%
Սլովակիա 12%
Ռուսաստան 19%
Կանադա 1%

Կարծիքներ, աղբյուրներ

Ավելացնել կարծիք


Մուտքագրել նիշերը
Փոխել նիշերի նկարը

Հրատարակություններ
Screen_shot_2011-12-31_at_3.22.34_PM
Մեր ծրագրերը
Սահմանամերձ գյուղերի ջրամատակարարման բարեկարգման ծրագիր
Ծրագրի ընդհանուր նպատակը Մեղրիի հեռավոր սահմանամերձ գյուղերում բնակչության ջրամատակարարման բարելավումն է: Ծրագրի հատուկ նպատակն է Ալվանք և Շվանիձոր համայնքներում ստորգետնյա ջրամատակարարման համակարգերի` քահրիզների վերանորոգումն ու վերակառուցումը, ինչպես նաև դրանց հետագա պահպանման համար մասնագետների պատրաստումն ու համայնքների ներգրավումը այդ գործում:
Ծրագրի ընդհանուր նպատակը Մեղրիի հեռավոր սահմանամերձ գյուղերում բնակչության ջրամատակարարման բարելավումն է: Ծրագրի հատուկ նպատակն է Ալվանք և Շվանիձոր համայնքներում ստորգետնյա ջրամատակարարման համակարգերի` քահրիզների վերանորոգումն ու վերակառուցումը, ինչպես նաև դրանց հետագա պահպանման համար մասնագետների պատրաստումն ու համայնքների ներգրավումը այդ գործում:
Կիզակետ

 
Հանրային քննարկում

Սիվիլիթաս հիմնադրամը հրավիրում է

«Հակամարտություններ և պատմության
դասագրքեր»

թեմայով քննարկմանը:

Քննարկումը կվարի
Սիվիլիթաս հիմնադրամի տնօրեն
Սալբի Ղազարյանը

Քննարկումը տեղի կունենա
Մայիսի 22-ին, ժամը 14:00-ին
Երևան հյուրանոցի Ռոսինի սրահում:

Մասնակցությունը միայն նախնական գրանցումով՝
010 500 119:

Civil.am

Հետևեք Հայաստանի քաղաքացիական հասարակության գործունեությանը civil.am կայքում: Գտեք նոր գործընկերներ, տեղեկացեք համագործակցության հնարավորությունների մասին: Աջակցեք ընթացիկ ծրագրերին և քաջալերեք նոր ծրագրերի ստեղծմանը:
 
Podcast
Սիվիլիթասի բլոգ
Կարդացե՛ք․ տեսակետներ, իրադարձություններ, կարծիքներ։ Այսօր` Ես բանակ չգնացի… Ես ապրում եմ…
Սիվիլիթասն ինտերնետում