Պաշտպանության նախարարության արձագանքը

Իրադարձություն
photo-4ՀՀ ՊՆ պարզաբանումը "Սիվիլիթաս"-ի քննարկման վերաբերյալ

Նկատի ունենալով այն, որ Սիվիլիթաս հիմնադրամի կողմից նոյեմբերի 15-ին բանակի թեմայով կազմակերպված քննարկման ժամանակ բարձրացված որոշ հարցեր ժամանակի սղության պատճառով ամբողջական պատասխաններ չեն ստացել, եւ այդ քննարկումը հասարակական հնչեղություն է ստացել` ստորեւ ներկայացնում եմ հավելյալ պարզաբանումներ.

"ՀՀ պաշտպանության նախարարությունը վարում է թափանցիկ պաշտպանական քաղաքականություն: ՀՀ զինված ուժերի նկատմամբ գործում են ժողովրդավարական վերահսկողության մեխանիզմներ, որոնց մեջ առանձնահատուկ դեր ունեն Ազգային ժողովը, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության կառույցները: Այդ մեխանիզմները աստիճանաբար ավելի են ընդլայնվում ու կատարելագործվում` հանդիսանալով պաշտպանական բարեփոխումների կարեւորագույն ուղղություններից մեկը:

Սակայն թափանցիկությունը չի նշանակում, որ ցանկացած քաղաքացի կամ քաղաքացիական խումբ կարող է ազատորեն իր տրամադրության տակ ունենալ ազգային անվտանգությանը վերաբերվող այնպիսի տեղեկություններ, որոնցով կարող է որոշել պաշտպանական բյուջեի ծախսերի նպատակահարմարությունը: ՀՀ պետական բյուջեն` պաշտպանական ծախսերի մասով, անցնում է բոլոր գործընթացները, որով անցնում են ՀՀ այլ պետական կառույցների բյուջեները. քննարկումներ է անցնում ՀՀ ֆինանսների նախարարությունում, ՀՀ Վարչապետի մոտ, Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովներում, իսկ կատարման ընթացքում պարբերաբար վերահսկվում է ոչ միայն պաշտպանության համակարգում գործող ներքին վերահսկիչ ծառայությունների, այլ նաեւ արտաքին` ՀՀ ֆինանսների նախարարության վերահսկողության եւ ՀՀ վերահսկիչ պալատի աուդիտների միջոցով: ՀՀ ԶՈՒ կարիքների համար ձեռք բերվող ապրանքների ցանկը եւ կնքվող  պայմանագրերը ուսումնասիրվում եւ հավանության են արժանանում համապատասխան պետական լիազոր մարմինների կողմից:

Ճիշտ է` Ազգային ժողովում պաշտպանական ծախսերի քննարկումները փակ են, սակայն կարծում եմ` դա օրինաչափ երեւույթ է: Մեզանում բանակի վերաբերյալ սրտացավ քննարկումներ նախաձեռնողները կարո՞ղ են արդյոք բերել մի օրինակ, երբ ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակում գտնվող որեւէ երկիր, որի զինված ուժերի 80%-ը մարտական հերթապահություն են իրականացնում եւ գտնվում է պարտադրված տեղեկատվական պատերազմի մեջ, իսկ նրա պաշտպանական բյուջեի ծախսերի նպատակահարմարությունը քննարկվում է այդ երկրի որեւէ հասարակական կազմակերպության խորհրդի նիստում: Պատկերացնու՞մ եք, եթե որեւէ քաղաքացի ՀՀ պաշտպանության նախարարությանը մեղադրի տեղեկատվություն ստանալու իր իրավունքը սահմանափակելու մեջ` պահանջելով ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների, նրանց տեղակայման վայրերի, կազմի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ: Գոյություն ունեն վերլուծության տարրական մեթոդներ, որոնք նման տեղեկությունների միջոցով բանակի տարբեր ոլորտների վերաբերյալ հավաստի եզրահանգումներ կատարելու հնարավորություններ են տալիս: Արդյո՞ք պետական եւ հասարակական շահը պահանջում է, որ նման տեղեկությունները հասու լինեն մեր հակառակորդին: Կարծում եմ` հասարակական շահը եւ հասարակության անվտանգությունը գերակա պետք է լինի որեւէ անհատի կամ կազմակերպության շահերի ու հետաքրքրությունների համեմատ: Չեմ կասկածում, որ մեր քաղաքացիների գերակշիռ մասը հենց այդպես է մտածում:

Հանրային իրազեկման եւ մարդու իրավունքների ոլորտներում համագործակցություն է իրականացվում միջազգային կազմակերպությունների, միջազգային եւ հայաստանյան հասարակական կառույցների հետ: ՀՀ պաշտպանության նախարարության համար ընդունելի են բոլոր կառուցողական առաջարկությունները: Ամենաթարմ օրինակը ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի աջակցությամբ "Աջակցություն ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին` զինված ուժերի առավել արդյունավետ քաղաքացիական վերահսկողություն իրականացնելու գործընթացքում" ծրագիրն էր, որն իրականացվել է "Հանդուրժողականության կենտրոն" գիտական հասարակական կազմակերպության կողմից ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ սերտ համագործակցությամբ:

Ինչ վերաբերում է արտերկրի բարձրագույն ռազմակրթական հաստատություններում 2005-2010թթ. ուսանած ՀՀ ԶՈՒ սպաների թվաքանակին, ապա կարող եմ նշել, որ նրանց թիվը շուրջ 800 է: Տարբեր երկրներում ուսում ստացած զինծառայողները, վերադառնալով Հայաստան, իրենց զինվորական ծառայությունը շարունակում են մասնագիտական բարձր պատրաստվածությամբ ու նպաստում զինված ուժերի համակողմանի զարգացմանը: Արտերկրում ուսում ստացած զինծառայողների` Զինված ուժերից զորացրման դեպքերը հատուկենտ են, իսկ ներկայացված թիվն ինքնին անիմաստ է դարձնում այս ոլորտում կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ շահարկումները:

ՀՀ պաշտպանության նախարարության կողմից կառուցվող շենքերի բնակիչների ցուցակների վերաբերյալ շահարկումները նույնպես անհիմն են, քանի որ դրանք կարելի է ձեռք բերել բաց աղբյուրներից: Նման ցուցակներ գոյություն ունեն համայնքներում, ընտրական հանձնաժողովներում, ՀՀ ոստիկանությունում եւ այլն: Իսկ ինչ վերաբերում է քննարկման ժամանակ հնչած այն տեսակետին, որ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից զինծառայողներին բնակարանների տրամադրումը տեղի չի ունենում թափանցիկության մթնոլորտում, տեղեկացնում եմ, որ գոյություն ունի հերթացուցակ, եւ բնակարանի հերթագրված յուրաքանչյուր զինծառայող  քաջատեղյակ է հերթացուցակում իր տեղի վերաբերյալ: Այդ բնակարանները միանգամից սեփականության իրավունքով չեն նվիրաբերվում, դրանք ծառայողական բնակարաններ են, եւ զինծառայողի ծառայության վայրի փոփոխության դեպքում հանձնվում են այլ զինծառայողի:

ՀՀ պաշտպանության նախարարությունում իրականացվող բարեփոխումների արդյունքում հանրային իրազեկումը աստիճանաբար ավելի բարձր մակարդակի է լինելու, սակայն այն երբեք չի անցնելու խելամտության ու թույլատրելիության սահմանը":

Տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից
 
Հանրային հարցումներ
Նորվեգիայի և Գերմանիայի կառավարությունների աջակցությամբ «Սիվիլիթաս» հիմնադրամը մի քանի ամիս առաջ սկսեց հանրային հարցումներ անցկացնել Հայաստանի ամբողջ տարածքով։ Հարցումների արդյունքները պարբերաբար հասանելի են լինելու զանգվածային լրատվամիջոցների համար՝ ակնկալիքով, որ դրանք նաև հանրային քննարկումների տեղիք կտան։

ամբողջությամբ

Մտորելու փաստեր

Բնակչության մասը, որ իր ներկա և ապագա կյանքը համարում է տառապալից - 2011 հարցում

Հայաստան 35%
Ադրբեջան 18%
Վրաստան 28%
Սլովակիա 12%
Ռուսաստան 19%
Կանադա 1%

Կարծիքներ, աղբյուրներ

Ավելացնել կարծիք


Մուտքագրել նիշերը
Փոխել նիշերի նկարը

Հրատարակություններ
Screen_shot_2011-12-31_at_3.22.34_PM
Մեր ծրագրերը

Հասարակական կազմակերպությունների շտեմարանի ստեղծում
Ծրագրի նպատակն է աջակցել հասարակական կազմակերպություններին իրենց գործունեությունն ավելի տեսանելի դարձնելու և աղբյուրների համախմբման և արդյունավետ օգտագործման հարցում` ստեղծելով, զարգացնելով և պահպանելով հանրության համար մատչելի շտեմարան, որտեղ գրանցված կլինեն Հայաստանի բոլոր ակտիվ հասարակական կազմակերպությունները, հիմնադրամները, ասոցիացիաները և միջազգային հասարակական կազմակերպությունները, որոնք գործում են Հայաստանում:
Հասարակական կազմակերպությունների շտեմարանի ստեղծում
Ծրագրի նպատակն է աջակցել հասարակական կազմակերպություններին իրենց գործունեությունն ավելի տեսանելի դարձնելու և աղբյուրների համախմբման և արդյունավետ օգտագործման հարցում` ստեղծելով, զարգացնելով և պահպանելով հանրության համար մատչելի շտեմարան, որտեղ գրանցված կլինեն Հայաստանի բոլոր ակտիվ հասարակական կազմակերպությունները, հիմնադրամները, ասոցիացիաները և միջազգային հասարակական կազմակերպությունները, որոնք գործում են Հայաստանում:

 

Կիզակետ

 
Հանրային քննարկում

Սիվիլիթաս հիմնադրամը հրավիրում է

«Հակամարտություններ և պատմության
դասագրքեր»

թեմայով քննարկմանը:

Քննարկումը կվարի
Սիվիլիթաս հիմնադրամի տնօրեն
Սալբի Ղազարյանը

Քննարկումը տեղի կունենա
Մայիսի 22-ին, ժամը 14:00-ին
Երևան հյուրանոցի Ռոսինի սրահում:

Մասնակցությունը միայն նախնական գրանցումով՝
010 500 119:

Civil.am

Հետևեք Հայաստանի քաղաքացիական հասարակության գործունեությանը civil.am կայքում: Գտեք նոր գործընկերներ, տեղեկացեք համագործակցության հնարավորությունների մասին: Աջակցեք ընթացիկ ծրագրերին և քաջալերեք նոր ծրագրերի ստեղծմանը:
 
Podcast
Սիվիլիթասի բլոգ
Կարդացե՛ք․ տեսակետներ, իրադարձություններ, կարծիքներ։ Այսօր` Ես բանակ չգնացի… Ես ապրում եմ…
Սիվիլիթասն ինտերնետում