Մտավորականների հանդիպում Սիվիլիթասում

Իրադարձություն
booksՍիվիլիթաս հիմնադրամը հյուրընկալեց թուրքական "Բելգե" հրատարակչության հիմնադիր-տնօրեն, հայտնի իրավապաշտպան Ռագըփ Զարաքօլուին: Գրքարվեստի փառատոնի շրջանակներում Հայաստանում գտնվող հայտնի թուրք մտավորականը բազմաթիվ գրքեր է հրատարակել հայոց ցեղասպանության, ինչպես նաև քրդական խնդրի և Թուրքիայում այլ ազգային փոքրամասնությունների խնդիրների վերաբերյալ, ինչի համար բազմիցս դատապարտվել է Թուրքիայի իշխանությունների կողմից և մի քանի տարի եղել է բանտում: Հոկտեմբերի 6-ին Զարաքօլուն Սիվիլիթաս հիմնադրամում հանդիպեց մի խումբ հայ մտավորականների` գրողների, գրադարանավարների, հրատարակիչների ինչպես նաև Սիվիլիթասի հիմնադիր Վարդան Օսկանյանի հետ:
Հյուրերի թվում էին նաև նախորդ օրը Խնկո Ապոր անվան գրադարանում ներկայացված “Երկխոսություն հայկական տաբուի շուրջ” գրքի հեղինակներ ֆրանսահայ մտավորական Միշել Մարյանը և թուրք մտավորական Ահմեթ Ինսելը:
Սիվիլիթասի տնօրեն Սալբի Ղազարյանը ներկայացրեց հյուրերին Սիվիլիթասի ծրագրերը և խոսեց այն մասին, որ գիտելիքը, գրականությունը ամուր  քաղաքացիական հասարակության հիմքն են:

Ռագըփ Զարաքօլուն պատմեց ներկաներին այն դժվարությունների մասին, որին հանդիպել է ինքը Թուրքիայում, փորձելով դեմ գնալ պետական քարոզչամեքենային: Պատմեց իր բազմաթիվ դատավարությունների և բանտարկությունների, իրեն ներկայացված բազմաթիվ մեղադրանքների մասին:
Պարոն Զարաքօլուն նաև անդրադարձավ թուրք հասարակության ներսում որոշակի դրական փոփոխություններին և այն հանգամանքին, որ նախկինում արգելված շատ թեմաներ այսօր արդեն ազատորեն քննարկվում են հասարակության ներսում և դա իրեն ավելի զգալի առաջընթացի հույս է ներշնչում:
 
Հանրային հարցումներ
Նորվեգիայի և Գերմանիայի կառավարությունների աջակցությամբ «Սիվիլիթաս» հիմնադրամը մի քանի ամիս առաջ սկսեց հանրային հարցումներ անցկացնել Հայաստանի ամբողջ տարածքով։ Հարցումների արդյունքները պարբերաբար հասանելի են լինելու զանգվածային լրատվամիջոցների համար՝ ակնկալիքով, որ դրանք նաև հանրային քննարկումների տեղիք կտան։

ամբողջությամբ

Մտորելու փաստեր

Բնակչության մասը, որ իր ներկա և ապագա կյանքը համարում է տառապալից - 2011 հարցում

Հայաստան 35%
Ադրբեջան 18%
Վրաստան 28%
Սլովակիա 12%
Ռուսաստան 19%
Կանադա 1%

Կարծիքներ, աղբյուրներ

Ավելացնել կարծիք


Մուտքագրել նիշերը
Փոխել նիշերի նկարը

Հրատարակություններ
Screen_shot_2011-12-31_at_3.22.34_PM
Մեր ծրագրերը
Հարևանները միմյանց մասին` հոդվածներ մամուլից
Ծրագրի նպատակն է հայ և թուրք հասարակությունների միջև երկխոսության և բանավեճի խթանումը, հարևաննների միջև բազմաթիվ խնդիրների, մտահոգությունների, սահմանափակումների և հնարավորություների շուրջ, հայկական և թուրքական մամուլից այս թեմաներին առնչվող հրապարակումների թարգմանությունների միջոցով:
Ծրագրի նպատակն է հայ և թուրք հասարակությունների միջև երկխոսության և բանավեճի խթանումը, հարևաննների միջև բազմաթիվ խնդիրների, մտահոգությունների, սահմանափակումների և հնարավորություների շուրջ, հայկական և թուրքական մամուլից այս թեմաներին առնչվող հրապարակումների թարգմանությունների միջոցով:
Կիզակետ

 
Հանրային քննարկում

Սիվիլիթաս հիմնադրամը հրավիրում է

«Հակամարտություններ և պատմության
դասագրքեր»

թեմայով քննարկմանը:

Քննարկումը կվարի
Սիվիլիթաս հիմնադրամի տնօրեն
Սալբի Ղազարյանը

Քննարկումը տեղի կունենա
Մայիսի 22-ին, ժամը 14:00-ին
Երևան հյուրանոցի Ռոսինի սրահում:

Մասնակցությունը միայն նախնական գրանցումով՝
010 500 119:

Civil.am

Հետևեք Հայաստանի քաղաքացիական հասարակության գործունեությանը civil.am կայքում: Գտեք նոր գործընկերներ, տեղեկացեք համագործակցության հնարավորությունների մասին: Աջակցեք ընթացիկ ծրագրերին և քաջալերեք նոր ծրագրերի ստեղծմանը:
 
Podcast
Սիվիլիթասի բլոգ
Կարդացե՛ք․ տեսակետներ, իրադարձություններ, կարծիքներ։ Այսօր` Ես բանակ չգնացի… Ես ապրում եմ…
Սիվիլիթասն ինտերնետում