ReAnimania-ն Սիվիլիթասում
| Իրադարձություն |
Սիվիլիթաս հիմնադրամը այս տարի ևս հյուրընկալեց ReAnimania ֆիլմ փառատոնի մասնակիցներին և աշխատակազմին: ReAnimania ֆիլմ փառատոնի ժյուրիի կազմում լինելով, Սիվիլիթասի տնօրեն Սալբի Ղազարյանը ակտիվ մասնակցություն ունեցավ փառատոնին: Ողջունելով մասնակիցներին և կազմակերպիչներին մեր գրասենյակում, տիկին Ղազարյանը ներկայացրեց հյուրերին Սիվիլիթասի նպատակները և խոսեց քաղաքացիական հասարակության ամրապնդման գործում արվեստի դերի մասին:
Հանրային հարցումներ
Նորվեգիայի և Գերմանիայի կառավարությունների աջակցությամբ «Սիվիլիթաս» հիմնադրամը մի քանի ամիս առաջ սկսեց հանրային հարցումներ անցկացնել Հայաստանի ամբողջ տարածքով։ Հարցումների արդյունքները պարբերաբար հասանելի են լինելու զանգվածային լրատվամիջոցների համար՝ ակնկալիքով, որ դրանք նաև հանրային քննարկումների տեղիք կտան։
Մտորելու փաստեր
Բնակչության մասը, որ իր ներկա և ապագա կյանքը համարում է տառապալից - 2011 հարցում
| Հայաստան | 35% |
| Ադրբեջան | 18% |
| Վրաստան | 28% |
| Սլովակիա | 12% |
| Ռուսաստան | 19% |
| Կանադա | 1% |
Նորություններ
Մեր ծրագրերը
Առողջ քաղաքական բանավեճ
Ծրագրի նպատակն է աջակցել հայ հասարակության ներսում քաղաքացիական դիրքորոշումների դրսևորմանը` խրախուսելով առողջ քաղաքական բանավեճ երկրի կարևորագույն զարգացումների շուրջ, քննարկումների շարքերի միջոցով:
Ծրագրի նպատակն է աջակցել հայ հասարակության ներսում քաղաքացիական դիրքորոշումների դրսևորմանը` խրախուսելով առողջ քաղաքական բանավեճ երկրի կարևորագույն զարգացումների շուրջ, քննարկումների շարքերի միջոցով: |
Հանրային քննարկում
Սիվիլիթաս հիմնադրամը հրավիրում է
«Հակամարտություններ և պատմության
դասագրքեր»
թեմայով քննարկմանը:
Քննարկումը կվարի
Սիվիլիթաս հիմնադրամի տնօրեն
Սալբի Ղազարյանը
Քննարկումը տեղի կունենա
Մայիսի 22-ին, ժամը 14:00-ին
Երևան հյուրանոցի Ռոսինի սրահում:
Մասնակցությունը միայն նախնական գրանցումով՝
010 500 119:
Podcast
Սիվիլիթասի բլոգ
Կարդացե՛ք․ տեսակետներ, իրադարձություններ, կարծիքներ։ Այսօր` Ես բանակ չգնացի… Ես ապրում եմ…





