Փոփոխվող աշխարհաքաղաքական իրավիճակը և դրա ազդեցությունը Հարավային Կովկասի վրա

Իրադարձություն
Դիտել

Սալբի Ղազարյան
. Ես ուզում եմ ներկայացնել Սիվիլիթասի պատվո խորհրդի անդամ Ժերար Շալյանին, որը մի քանի տասնամյակ, նույնիսկ մինչև ԽՍՀՄ փլուզումը, և մինչև դրա մոդայիկ դառնալը, ուսումնասիրում էր ինքնորոշման շարժումները, ապստամբությունները և աշխարհի տարբեր կողմերում փոքր ժողովուրդների պայքարը: Նա նաև Le Monde պարբերականի թղթակիցն էր, և նրան հաճախ անվանում էին երրորդ աշխարհի բարեկամ: Մենք ուրախ ենք, որ պարոն Շալյանն այսօր այստեղ է, և ես վստահ եմ, որ սա կլինի ամենաարագ անցնող մեկ ժամը վերջին շրջանում: Ես ողջունում եմ այստեղ ներկա դեսպաններին, մեր մշտական և նոր հյուրերին: Մենք անդրադառնալու ենք երկու խնդրի: Խոսելու ենք մեր շուրջ փոփոխվող աշխարհաքաղաքական իրողություններից և այն մասին, թե արդյոք դրանք մեզ բացառիկ են թվում, քանի որ տեղի են ունենում մեր շուրջը, թե սա պատմության սովորական ընթացքն է: Մենք նաև կխոսենք Ժերարի փորձագիտական երեք ուղղությունների մասին, որոնք առնչվում են մեզ` ինքնորոշման համար մղվող շարժումներ, ապստամբություններ և թեժ հակամարտություններ:

Ժերար Շալյան. Աշխարհը փոխվում է շատ արագ: Յոթ տարի առաջ` 2003-ին,  ամենակարող ԱՄՆ-ը մտավ Իրաք, և նախագահ Բուշը նպատակ ուներ վերաձևել մեծ Մերձավոր Արևելքը: Յոթ տարի անց, Բրազիալիան, մի պետություն, որի մասին գրեթե չէին խոսում 19-20-րդ դարերում, և Թուրքիան, միասին միջնորդում էին Իրանի միջուկային ծրագրերի բանակցություններում: Սա ինքնին կարևոր փոփոխություն է: Կարևոր չէ, թե հաջողություն կգրանցվի, թե՝ ոչ: Միայն այն փաստը, որ Բրազիլիան և Թուրքիան կարող են միասին ինչ-որ բան փորձել անել, արդեն նորություն է: Իհարկե կարևոր է նաև Չինաստանի վերելքը, որն ի դեպ 18-րդ դարի վերջին աշխարհի ՀՆԱ-ի 30 տոկոսն էր արտադրում, իսկ այժմ հավակնում է վերականգնել իր պատկերացրած տեղը աշխարհում, որը բավական իմպերիալիստական էր մոտ 2000 տարի: Նույնը և Հնդկաստանը: Ես հիշում եմ Հնդկաստանը 1959-ին, երբ մեքենայով ճամփորդում էի այնտեղ: Հնդկաստանը լիակատար թշվառության մեջ էր: Եգիպտոսն ավելի տպավորիչ էր Հնդկաստանի համեմատ: Հնդկաստանն այնպիսի թշվառ վիճակում էր, որ դժվար էր պատկերացնել, որ այն մի օր կդառնա կարևոր երկիր: Հիմա այդպես էլ կա: Չինաստանը փոխվել է, փոխվել է նաև Հնդկաստանը: Այն, ինչ մենք իրականում անվանում ենք նոր տերություններ, Բրազիալիայից բացի, վերածնվող տերություններ են: Վերածնվող, քանի որ մենք նրանց մոռացության էինք մատնել 19-րդ դարում: §Մենք¦ասելով՝ նկատի ունեմ արևմուտքը: 19-րդ դարում Եվրոպան կարևոր էր: Եվրոպան էր վերաձևում աշխարհը: Եվրոպան էր ցնցում քաղաքակրթությունը: Քաղաքակրթությունների բախումը տեղի ունեցավ 19-րդ դարում, երբ Եվրոպան վերաձևեց աշխարհը և գրավեց ամբողջ Ասիան կա՛մ ուղղակի գաղութացման ճանապարհով, կա՛մ անուղղակի,  ինչպես Չինաստանի դեպքում:

Սալբի Ղազարյան. Իսկ վերածնվող Թուրքիա՞ն:

Ժերար Շալյան
. Իհարկե ես լավագույնը պահեցի վերջում: Թուրքիան տպավորիչ վերադարձ է ցուցադրում: Թուրքիան բավականաչափ խելացի գտնվեց չգաղութացվելու համար, ինչը պետք է տեղի ունենար ըստ Բրիտանիայի և Ֆրանսիայի: Բայց 1920-ից մինչև սառը պատերազմ, Թուրքիան շատ աննշան երկիր էր, շատ մեկուսացված, որին չէին սիրում արաբները, հույները, առանձնապես չէին սիրում ռուսները: Հետո նրանք միացան ՆԱՏՕ-ին, քանի որ անվտանգության կարիք ունեին: Դա շատ օգտակար եղավ ՆԱՏՕ-ի համար, և ԽՍՀՄ-ի փլուզումից հետո շատերը կարծում էին, որ Թուրքիան այլևս կարևոր չէ: Բայց նրանք սխալվում էին. դա բացարձակ այդպես չէր: Թուրքիան նախ և առաջ տնտեսական աճ ուներ: Եթե ունես տնտեսական աճ, դառնում ես կարևոր: Չինացիները, իհարկե, այնքան էլ ժողովրդավար չեն, բայց տնտեսական աճ են ունեցել, և այսօր նրանց լուրջ են վերաբերվում, չնայած ես չեմ կարծում, որ ժողովրդավարության պակասը լավ բան է: 2002-ից մինչ օրս Թուրքիան «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության օրոք էապես փոխվել է: 2003-ին նրանք ցույց տվեցին, որ իրենք միայն ԱՄՆ-ի հաճախորդները չեն, որ իրենք սեփական կամք ունեն: Նրանք չէին ուզում, որ ԱՄՆ-ի զորքը իրենց տարածքով անցնի, որովհետև 1991-ին դրանից շատ էին տուժել Իրաքի առաջին պատերազմի ժամանակ: Հետո նրանք քաղաքականություն ձևավորեցին երկրի ներսում, որն ավելի բաց էր, դարձան պակաս կոռումպացված և մեծ փոփոխություններ կարողացան կատարել  իրենց նոր քաղաքականությամբ վերջերս, որը կարելի է անվանել «նեո-օսմանյան»:  Բայց զուգահեռներ անցկացնելը պարտադիր չէ: Նրանք ունեն նոր արտգործնախարար՝ Ահմեդ Դավութօղլուն: Նա շատ խելացի է: Նրա գաղափարն այն է, որ հարևանների հետ հարաբերություններ ունենալը կարևոր է, և իրենք միայն տարանցիկ երկիր չեն դեպի Եվրոպա: Թուրքիան իրեն չի դիտարկում միայն որպես տարանցիկ ուղի դեպի Եվրոպա: Թուրքիան իրեն դիտարկում է ինքնին կենտրոն, որը մոտ է Եվրոպային և դեռ  ուզում է դառնալ Եվոպական Միության անդամ: Նրանք նախկինի պես շատ լավ բարեկամներ են ԱՄՆ-ի հետ և կմնան լավ ընկերներ, բայց ոչ հաճախորդներ: Այժմ նրանք փոքր-ինչ վերափոխել են մահմեդական աշխարում իրենց իմիջը և հանդես են գալիս որպես մահմեդականության նոր առաջամարտիկ: Այսօր Թուրքիան Մերձավոր Արևելքի ամենակենտրոնն է, Կենտրոնական Ասիայի ամենակենտրոնն է, և այս կերպ Հայաստանը մեկուսացվում է ավելի քան երբևէ:

Սալբի Ղազարյան. Հայաստանն այսօր ավելի կմեկուսանա, եթե այսօրինակ քաղաքականությունը շարունակվի: Չգիտեմ, միգուցե սա չափազանց ուռճացված է, բայց պարոն Օսկանյանը դա անվանում էր կոմպլեմենտարություն, ինչի շնորհիվ կարելի է տարբեր պետությունների հետ միաժամանակ լավ հարաբերություններ ունենալ: Արդյո՞ք Թուրքիան էլ է այսօր փորձում դա անել, և կհաջողվի՞ նրան այդ։ Արդյո՞ք միակ ճանապարհը դա է:

Ժերար Շալյան
. Այն, ինչ անում է Թուրքիան, դիվանագիտություն է, դիվանագիտական մոտեցում: Դիվանագիտություն նշանակում է ժեստեր, և ոչ թե գործողություններ: Չգիտենք, թե ինչ հաջողության կհասնի Թուրքիան, բայց ես այն համոզմանն եմ, որ իրականում իրենք ցանել են Մերձավոր Արևելքում միակ մեծ ուժը դառնալու սերմերը: 30-40 տարի առաջ այդպիսի երկիր Եգիպտոսն էր: 1975-79-ին Իրանն էր, այսօր Թուրքիան է, և ես որևէ այլ երկիր չեմ տեսնում Մերձավոր Արևելքում, որ նրանց հետ կարողանա ոտք գցել:

Սալբի Ղազարյան. Հաշվի առնելով այդ շահերը և ավելի հաճախակի դարձող խոսակցությունները իսլամական արմատականների ընդվզման մասին, հատկապես Հյուսիսային Կովկասում` ինչպե՞ս է դա ազդում Հայաստանի և Հայաստան-Թուրքիայի հարաբերությունների վրա:

Ժերար Շալյան. Հայաստանը դրա հետևանքով շատ մեկուսացված է դառնում, ինչը մենք պարտավոր ենք ընդունել: Կարծում եմ, որ Թուրքիան ունի կարևոր շահեր Կենտրոնական Ասիայում, Կովկասում, ոչ միայն Ադրբեջանում, այլ նաև Հյուսիսային Կովկասում: Ի վերջո, այս տարածաշրջանը ինչ-որ ժամանակահատված, մինչև 19-րդ դարը, եղել է Պարսկաստանի և կիսով չափ Թուրքիայի ազդեցության տակ: Ուստի նրանք շատ ուշադիր հետևում են այնտեղի զարգացումներին: Այլ կերպ ասած, այսօրվա Հայաստանը բավական մեկուսացված պետություն է, որը շատ սակավաթիվ բարեկամներ ունի հարևանության շրջանում:

Սալբի Ղազարյան
. Այն, ինչ Հայաստանն է այսօր իրականացնում, այսինքն պատճառը, թե ինչու Հայաստանն ու հայերը խնդիրներ ունեն ինչպես տարածաշրջանում, այնպես էլ աշխարհում, կայանում է նրանում, որ մենք ինքնորոշման մի շարժում ենք օժանդակում: Դա հաճելի կարող է թվալ` միջազգային սկզբունքներ, մարդկանց ինքնորոշման իրավունք և այլն, բայց վերջին հաշվով դա շատ դժվար մի բան է։ Արդյո՞ք կարելի է հաջողության հասնել, թե՞ ինքներս մեզ խաբում ենք: Կոսովոյում և Արևելյան Թիմորում որոշակի հաջողություններ գրանցվեցին: Դրանք ինքնորոշման շարժումների հաջողված  օրինակներ են:

Ժերար Շալյան
. Այո, իհարկե աշխարհում եղել են ինքնորոշման շարժումներ, որոնք իրենց նպատակին հասել են: Չմոռանանք, որ ապրում ենք երկակի ստանդարտների աշխարհում: Երբեմն հաղթողի կողմից ես, երբեմն էլ պարտվողի: Օրինակ, Կոսովոյի դեպքում ո՞վ կհավատար, որ Կոսովոն անկախ կլինի, եթե Եվրոպան լիներ որոշողը: Բուն Եվրոպայում կան պետություններ, որոնք Կոսովոյի անկախությանը կողմ չեն քվեարկել, օրինակ` իսպանացիները և հույները,  որոնք վախենում են, որ նմանատիպ օրինակը կարող է իրենց երկրում արձագանք ունենալ և առաջացնել քայքայիչ հետևանքներ իրենց միասնականության համար: Ըստ էության, ԱՄՆ-ն էր, որ Կոսովոն անկախ դարձրեց: Գոյություն ու՞նի այժմ  աշխարհում պետություն, որ ցանկանում է ԼՂ-ն անկախ դարձնել: Այդ հարցին չեմ պատասխանի, հարցը կձևակերպեմ հարցական նշանով: Իհարկե, կասկածում եմ, որ կան, քանի որ, եթե լինեին, մենք մինչ օրս իմացած կլինեինք: Այդուհանդերձ, ինքնորոշման իրավունքը աշխարհում ընդունվում է որպես համընդհանուր, համամարդկային սկզբունք: Մոտավորապես դրան հակասում, սասանում է մեկ այլ սկզբունք՝ սահմանների անխախտելիությունը, ինչն ադրբեջանցիների համար, իհարկե, առանցքային նշանակություն ունի, և նրանց միակ ցանկությունն է ձեռք բերել սահմանների անխախտելիություն և  տարածքային ամբողջականություն:  Այսպիսի թույլ երկրի ընտրությունը, որը  վաճառելու, առաջարկելու բան չունի և գտնվում է հարուստ պետության կողքին, որը նավթամուղի սկիզբ ունի, նշանակում է, որ առաջին անգամ Խորհրդային Միության փլուզումից ի վեր, նավթը և նաև գազը կենտրոնական Ասիայից, որ մինչև 1991-ը անցնում էր Մոսկվայի միջով, այսօր մասնակիորեն հոսում է Արևմուտք: Բնականաբար, շահերը այնչափ կարևոր են, որքան բոլորը դա գիտեն:

Սալբի Ղազարյան. Երբ դուք ասում եք, որ եթե ԱՄՆ-ն չուզենար, որ Կոսովոն անկախ լիներ, Կոսովոն անկախության չէր հասնի, դա միայն վերահաստատում է այն ենթադրությունը, որին հաճախ ենք  հանդիպում Ղարաբաղի խնդրի հետ կապված, համաձայն որի,   տեղի ունեցողը մեր ձեռքում չէ: Մոսկվա, Փարիզ, Բրյուսել, Վաշինգտոններում ոմանք կնստեն և կկայացնեն որոշումներ և վերջ, մենք ինչ կարող ենք անել, կյանքն այդպիսին է:

Ժերար Շալյան. Այդպիսի ռիսկ էլ կա: Եթե պիտի իրականությանը դեմ հանդիման կանգնես, կա նման ռիսկ, որ քո ճակատագիրը ոչ ամբողջությամբ է քո ձեռքում, երբ թույլ ես: Մինչ օրս փաստն այն է, որ իրավիճակը սառեցված է եղել, մենք նաև առավելություն ունենք: Առավելությունն այն է, որ Ռուսաստանին ձեռնտու է, որ ԼՂ-ն հայերի հսկողության տակ է, շրջակա տարածքները հայերի հսկողության տակ են և դա նշանակում է, որ Ադրբեջանը, ի տարբերություն Վրաստանի, չի կարող ԱՄՆ-ի դաշտ անցնել 100%-ով: Այսպես, ռուսները վերահսկում են իրավիճակը և Հարավային Կովկասում մենք տեսնում ենք, որ ռուսները նախկինի նման  իրավիճակի հիմնական միջնորդն են:  Մինչև ինչ որ մի պահ, որոշումները կայացվելու են հիմնականում ռուսների կողմից, որովհետև իրենք են հիմնական խաղավարը: Դա նշանակում է, որ իրավիճակը ԼՂ հարցում այնքան էլ անհուսալի չէ:

Սալբի Ղազարյան
. Ընդունելով, որ ճակատագիրը մեր սիրած բառն է, և ընդունելով, որ բավականին խաղաքարտեր չունենք, ես, այդուհանդերձ չեմ ընդունում, որ խաղաքարտեր ընդհանրապես չունենք: Որո՞նք են մեր խաղաքարտերը, որո՞նք կարող են լինել, և ի՞նչ կարող ենք անել, որ չենք անում:
Ժերար Շալյան Շատ բաներ կան, որ Հայաստանը կարող է անել: Կարծում եմ, պետք է նպաստել տնտեսական աճին, համակարգի առավել ժողովրդավարացմանը և ավելի նուրբ և մտածված արտաքին քաղաքականություն վարել:

Սալբի Ղազարյան. Գիտե՞ք արդյոք, որ հայերենում չկա մի բառ, որ միաժամանակ նուրբ, ճարպիկ և թափանցիկ իմաստներն ունենար:

Ժերար Շալյան. Երբեմն բառեր չկան, բայց երևույթները, փաստերը կան: Չպետք է երբևէ մոռանանք, որ աշխարհանվաճ Չինգիզ Խանը կարդալ չգիտեր, բայց մարդը ռազմավարություն էր հասկանում:
Վերջին երկու-երեք տարում ես չեմ տեսել արտաքին քաղաքական ոլորտում նոր նախաձեռնություններ: Արձանագրություններն այնքան էլ խելամիտ չէին ձևակերպված: Չեմ հասկանում, թե ցեղասպանության խնդրի առումով ինչո՞ւ պետք է լինի թուրք-հայկական ընդհանուր հանձնախումբ: Դա նույնն է, որ լիներ հրեա-գերմանական հանձնախումբ՝ պարզելու, թե ինչ է տեղի ունեցել երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին`Գերմանիայի կողմից 1942-45 թ.թ. գործածը չճանաչելուց հետո: Միայն որովհետև արձանագրություններում Ղարաբաղի մասին ոչինչ չկար, ենթադրվեց, որ այդ խնդիրը կմոռացվի՞: Սահմանն այսօր ցեղասպանության պատճառով չէ, որ փակ է: Դա խորամանկ հնարք էր, որով թուրքական կողմը ցույց տվեց, իբր  իրենք պատրաստ են բանակցելու և, որ հայերն են բարդություններ ստեղծողը:

Սալբի Ղազարյան
. Դրա պատասխանը սովորաբար հետևյալն է. փորձեցինք, բայց չստացվեց: Դա ավելի լավ է, քան ոչինչ չանելը:

Ժերար Շալյան
. Չստացվեց և չի էլ ստացվի, եթե իրավիճակը ավելի լավ չընկալվի, եթե չփորձենք հասկանալ, թե ինչ հաղթաթղթեր մենք ունենք մեր ձեռքում, որոնք իրականում շատ սահմանափակ են: Մենք առաջարկելու շատ բան չունենք, իսկ Թուրքիան ավելի ուժեղ է, քան երբևէ և անշուշտ կզբաղվի լոբբինգով` ցույց տալու, թե իրենք ձգտում են լուծել այս խնդիրը: Նույնը կարելի է ասել Ադրբեջանի մասին: Ըստ էության, Ադրբեջանը մեծ սխալներ թույլ չի տվել վերջին տասնհինգ տարիների ընթացքում:

Սալբի Ղազարյան
. Թուրքիայի ներգրավումը կօգնի՞Ադրբեջանին, թե՞ կբարդացնի իրավիճակը, որովհետև նրանք նաև պետք է հաշվի առնեն իրենց դաշնակցի խնդիրները:
Ժերար Շալյան. Այո, Թուրքիան, ըստ իս, սատարելու է Ադրբեջանին` չնայած այն փաստին, որ երկուսի միջև վերջերս հակասություններ եղան, երկուսն էլ նույն շահերն ունեն:
Սալբի Ղազարյան. Վերջին օրերին Ղարաբաղում էիք: Ի՞նչ տեսաք, ի՞նչ տպավորություններ ունեք:

Ժերար Շալյան. Իմ տպավորությունն այն է, որ պատերազմի հավանականությունը հիմա ավելի մեծ է, քան կար նախկինում: Որպես ռազմավարությունների մասնագետ, մարդ, ով պատրաստ է հասկանալ դիմացինի ընկալումները, կասեմ հետևյալը. եթե ես լինեի ադրբեջանցի, կգար մի պահ, երբ կողմ կլինեի պատերազմին, և դրա պատճառը վերջին 15 տարվա լճացած, անշարժ իրավիճակն է: Պատերազմը մինչև ինչ-որ կետ լուծում է խնդիրներ: ԵՎ դա նոր հնարավորություններ է ստեղծում հաղթողի համար: Մենք պետք է պատրաստ լինենք անակնկալ հարձակման. այն շատ կարճատև կլինի, որովհետև ռուսները կմիջամտեն: Նրանք են իրավիճակի խաղավարն ու իրենք էլ լինելու են խաղաղապահ ուժը: Միևնույն ժամանակ խիստ կարևոր է հնարավոր զոհերի թիվը հնարավորինս նվազեցնելը, որովհետև ռմբակոծությունը ծանր կլինի: Ռմբակոծություն կլինի ոչ միայն առաջին, երկրորդ, երրորդ գծերում, այլ նաև Ստեփանակերտում, որտեղ խիստ կարևոր է ռմբապաստարաններ ապահովելը` նվազեցնելու մարդկային կորուստները, որովհետև Ղարաբաղի առջև ծառացած խնդիրներից մեկը ժողովրդագրական է:

Սալբի Ղազարյան
.  Եթե իրավիճակն այսպիսին է, որ կամ հաղթում ես պատերազմում, կամ խուսափում դրանից, ապա ինչպե՞ս խուսափել պատերազմից: Ի՞նչ պիտի անենք, որ խուսափենք պատերազմից:
Ժերար Շալյան. Եթե ուզում եք խուսափել պատերազմից, պետք է ինչ-որ զիջումների գնալ: Հայկական կողմը պիտի որոշի, թե ինչ զիջումների է պատրաստ, որպեսզի խուսափի առճակատումից, քանի որ մենք չենք կարող համառորեն մնալ նույն դիրքորոշմանն ու ոչնչի չհասնել:

Սալբի Ղազարյան. Այդօրինակ ողջամիտ, տրամաբանական մոտեցման խնդիրն այն է, որ ադրբեջանցիներից, բանակցողներից, միջազգային հանրությունից  ի պատասխան մենք լսում ենք, որ իհարկե պետք է բանակցել, պետք է զիջել, որպեսզի խաղաղություն լինի: Մեր պատասխանը, այն է, որ եթե ինձ ցույց տան, թե ինչպես է ապահովվելու մեր անվտանգությունը և թե ինչպես է խաղաղություն լինելու և մենք չենք կորցնելու մեչ կողմից ձեռք բերված անվտանգությունը, որին հասել ենք առանց ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի կամ Ռուսաստանի օգնության: Ո՞վ կերաշխավորի որ չենք կորցնի ձեռքբերվածը և չենք վերադառնա 20 տարի առաջվա իրավիճակին: Ո՞րն է կայուն խաղաղության երաշխիքը, որ կարող է արդարացնել որևէ զիջում:

Ժերար Շալյան
. Ըստ իս, եթե կա բանակցելու հնարավորություն, ապա դա պետք է երաշխավորեն գերտերությունները: Ի վերջո, կան գոտիներ, որտեղ ՄԱԿ-ի զորքերը տեղակայվելուց տասը, քսան տարի անց հաստատվում է կայուն իրավիճակ, որ նախկինում անհուսալի էր թվում, մինչդեռ այսպիսով առաջացել է դե ֆակտո իրավիճակ, որը կմնա այսպիսին, ինչպիսին կա: Խիստ կարևոր է, որ երաշխիքներ լինեն, երաշխիքներ ինչ-որ նյութականացված բաղադրիչով և ավելին, քան  թղթի կտորը:

Սալբի Ղազարյան
. Նախ, չկա վստահություն ՄԱԿ-ի և եվրոպական անվտանգության երաշխիքների հանդեպ, որովհետև այսօր մարդիկ հոգնել են անվտանգության երաշխավորներից աշխարհում: ԵՎ երկրորդ, այն, թե ինչպես են Մամեդյարովն ու Ալիևը խոսում, ինչպես է չորս զինվորների սպանվելուց հետո Մամեդյարովը գալիս-ասում ՝ դա ուղերձ է աշխարհին, և իրենք շարունակելու են անել դա, մինչև իրենց տարածքները վերադարձնեն: Այս հանգամանքներում մենք ի՞նչ խղճով կկարողանանք իմաստալից, տրամաբանական քայլեր ձեռնարկել:

Ժերար Շալյան. Դուք ինձ շատ բարդ հարց եք տալիս: Անկեղծ ասեմ, եթե այդ հարցին լուծում կա, ես այն չգիտեմ: Խիստ տարբեր իրավիճակ է, որը հաղթահարել է պետք, եթե չանենք դա, չեմ կարծում, որ մենք կխուսափենք անակնկալ հարձակումից. մի օր, ուշ թե շուտ, դա լինելու է:

Սալբի Ղազարյան
.  Վերադառնանք Թուրքիայի և Իրանի խնդրին: Արդեն խոսեցինք Թուրքիայի և վերջինիս նոր դերի մասին, Ռուսաստանի և տարածաշրջանում իր ունեցած շահերի, վերջինիս` մրցավարի դեր ստանձնելու մասին, ինչպես նաև Իրանի նոր դերի և Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում նրա շահերի մասին:
Ժերար Շալյան. Ըստ փաստաթղթերի` Հայաստանի հանդեպ բավականին բարիդրացիական են տրամադրված Իրանը և Չինաստանը: Թեպետ, քչերն են տեղյակ Չինաստանի շահագրգռվածության մասին և շատերը` Ռուսաստանի: Ռուսաստանը մշտապես շահագրգռված է Հայաստանին տեսնել որպես իր դաշնակից, հատկապես, հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանն այլընտրանք չունի: Այսպիսով, Ռուսաստանը մշտապես հետաքրքրված է լինելու Հայաստանով, ինչն էլ հնարավորություն է տալիս Ռուսաստանին` օգտագործելով Լեռնային Ղարաբաղում հայկական զորքերի ներկայության փաստը, կախյալ վիճակում պահել Ադրբեջանին: Նույն խաղաքարտը Ռուսաստանը կիրառում է Վրաստանի նկատմամբ` կապված Աբխազիայի և Հարավային  Օսեթիայի  խնդրին, սակայն միայն մեկ տարբերությամբ: Այն է` Ռուսաստանը վաղուց խոսել է Աբխազիայի հնարավոր անկախության մասին, մինչդեռ երբեք` Լեռնային Ղարաբաղի:  Այլ խոսքով, մենք առաջարկելու ոչինչ չունենք, մինչդեռ Ադրբեջանը առաջարկում է Բաքու-Թիֆլիս- Ջեյհան նավթատարը: Հետևաբար, Ադրբեջանն ավելի ձեռնտու դիրքում է գտնվում, քան Հայաստանը: Այսինքն, հայկական կողմը նման գրավիչ առաջարկ չունի:

Սալբի Ղազարյա
ն. Խոսեցինք տարածաշրջանի մասին, բայց չանդրադարձանք քրդերին:

Ժերար Շալյան. Ներկայումս Իրաքում քրդերը գտնվում են բավականին լավ դրության մեջ: Նրանք ի վիճակի են եղել ստեղծելու  դե ֆակտո ինքնավար միավոր, որն ավելին է իրականում` իրենից ներկայացնելով կիսաանկախ միավոր:  Իրենց շատ է մտահոգել այն փաստը, որ Իրանը, Թուրքիան, Սիրիան և Իրաքի արաբ բնակչությունը իրենց չի համակրում: Այնուամենայնիվ, ով էլ նշանակվի Իրաքի վարչապետ և ԱՄՆ-ը լքի տարածաշրջանը, ստեղծվելու է արաբների միություն` ընդդեմ քրդերի: Սակայն վերջերս գրանցվեցին դրական փոփոխություններ: Այս տարի Իրաքում ստեղծվեց թուրքական հյուպատոսարան, ինչպես նաև թուրքերի և Իրաքյան քրդերի հարաբերությունը կայունացավ: Ինչո՞ւ: Որովհետև քրդերը շատ գրավիչ գնով են վաճառում նավթը թուրքերին և շուտով նույն գրավիչ գնով կվաճառեն նաև գազ: Միևնույն ժամանակ թուրքերը որոշել են, որ կարող են մեծ ազդեցություն ունենալ Մոսուլի նախկին վիլայեթի վրա, որը քրդական տարածաշրջան էր և որը 1920 թվականին գրավվել էր Բրիտանիայի կողմից արաբական Բասրային և Բաղդադին միավորելու նպատակով: Այժմ, Թուրքիան ազդեցության նոր մեխանիզմ է կիրառում. բացվել են նոր դպրոցներ, գործում է հեռուստատեսություն, որը չափազանց կարևոր  է լրատվության ազդեցության  տեսակետից: Թուրքիան, ի վերջո, այս տարածաշրջանում կապահովի իր դե ֆակտո ներկայությունը, որն ի սկզբանե համարել են իրենցը: Իհարկե, եթե գոյություն ունի որոշակի համաձայնություն ոչ թե Քրդական աշխատավորական կուսակցության հետ, այլ քրդերի, ովքեր ցանկանում են ապրել ժողովրդավարական Թուրքիայում`ունենալով թե մշակութային, թե որոշակի քաղաքական իրավունքներ, ապա Թուրքիան ձեռք կբերի առավել մեծ կարևորություն տարածաշրջանում: Եթե պարոն Էրդողանի քաղաքականությունը լինի բավականին սահուն և եթե թուրքական բանակը չընդվզի վերջինիս դեմ, ապա, ըստ իս, նրանք կհասնեն հաջողության:
Քրդերը երբևէ ձեռք չեն բերի անկախ պետություն, բայց 80 տարի պայքարից հետո, նրանք ձեռք կբերեն ավելի շատ ազատություն և ժողովրդավարություն:
 
Հանրային հարցումներ
Նորվեգիայի և Գերմանիայի կառավարությունների աջակցությամբ «Սիվիլիթաս» հիմնադրամը մի քանի ամիս առաջ սկսեց հանրային հարցումներ անցկացնել Հայաստանի ամբողջ տարածքով։ Հարցումների արդյունքները պարբերաբար հասանելի են լինելու զանգվածային լրատվամիջոցների համար՝ ակնկալիքով, որ դրանք նաև հանրային քննարկումների տեղիք կտան։

ամբողջությամբ

Մտորելու փաստեր

Բնակչության մասը, որ իր ներկա և ապագա կյանքը համարում է տառապալից - 2011 հարցում

Հայաստան 35%
Ադրբեջան 18%
Վրաստան 28%
Սլովակիա 12%
Ռուսաստան 19%
Կանադա 1%

Կարծիքներ, աղբյուրներ

Ավելացնել կարծիք


Մուտքագրել նիշերը
Փոխել նիշերի նկարը

Հրատարակություններ
Screen_shot_2011-12-31_at_3.22.34_PM
Մեր ծրագրերը
Առողջ քաղաքական բանավեճ
Ծրագրի նպատակն է աջակցել հայ հասարակության ներսում քաղաքացիական դիրքորոշումների դրսևորմանը` խրախուսելով առողջ քաղաքական բանավեճ երկրի կարևորագույն զարգացումների շուրջ, քննարկումների շարքերի միջոցով:
Ծրագրի նպատակն է աջակցել հայ հասարակության ներսում քաղաքացիական դիրքորոշումների դրսևորմանը` խրախուսելով առողջ քաղաքական բանավեճ երկրի կարևորագույն զարգացումների շուրջ, քննարկումների շարքերի միջոցով:
Կիզակետ

 
Հանրային քննարկում

Սիվիլիթաս հիմնադրամը հրավիրում է

«Հակամարտություններ և պատմության
դասագրքեր»

թեմայով քննարկմանը:

Քննարկումը կվարի
Սիվիլիթաս հիմնադրամի տնօրեն
Սալբի Ղազարյանը

Քննարկումը տեղի կունենա
Մայիսի 22-ին, ժամը 14:00-ին
Երևան հյուրանոցի Ռոսինի սրահում:

Մասնակցությունը միայն նախնական գրանցումով՝
010 500 119:

Civil.am

Հետևեք Հայաստանի քաղաքացիական հասարակության գործունեությանը civil.am կայքում: Գտեք նոր գործընկերներ, տեղեկացեք համագործակցության հնարավորությունների մասին: Աջակցեք ընթացիկ ծրագրերին և քաջալերեք նոր ծրագրերի ստեղծմանը:
 
Podcast
Սիվիլիթասի բլոգ
Կարդացե՛ք․ տեսակետներ, իրադարձություններ, կարծիքներ։ Այսօր` Ես բանակ չգնացի… Ես ապրում եմ…
Սիվիլիթասն ինտերնետում