Հասարակական կազմակերպություններ. ձեռքբերումներ և ձախողումներ

Իրադարձություն
Դիտել l Կարդալ
IMG_6915Սիվիլիթաս հիմնադրամի «Հասարակական կազմակերպություններ. ձեռքբերումներ և ձախողումներ» թեմայով քննարկումը նվիրված էր Հայաստանում հասարակական կազմակերպությունների գործունեության արդյունավետությանը, քաղաքացիական հասարակության ձևավորման խնդիրներին ընդհանրապես: Գլխավոր բանախոսներն էին  «Նորավանք» հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը, գրող, հրապարակախոս Մարինե Պետրոսյանը, «Համագործակցություն հանուն ժողովրդավարության»  հասարակական կազմակերպության նախագահ Ստեփան Դանիելյանը: Քննարկումը վարում էր լրագրող, Սիվիլիթասի վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը: 

Ստեփան Դանիելյանի համոզմամբ` հասարակական կազմակերպությունները, որպես հասարակության ձայնն արտահայտողներ, մեծ դեր ունեն: «Այդ դերը պայմանավորված է իշխանությունների վարած քաղաքականությամբ: Եթե իշխանությունը իր առաջ խնդիր է դնում վարել որոշակի հասարակական և ներքին քաղաքականություն, բնականաբար, կարող է ունենալ գործընկերներ եւ թշնամիներ: Սակայն այսօր իշխանությունները վարում են հակահասարակական քաղաքականություն, որովհետև իշխանությունները սպասարկում են իրենք իրենց: Տնտեսական, մարդու իրավունքների պաշտպանության և այլ ոլորտներում իշխանությունների ամենաթողությունը սահմանափակում են մարդու իրավունքները: Եվ այդ առումով` հասարակական կազմակերպություններին, որոնք պատրաստ են ծառայել հասարակությանը, իշխանությունը դիտում է որպես թշնամի», ասաց Դանիելյանը:

Քննարկման մյուս մասնակից Մարինե Պետրոսյանը նկատեց, որ Հայաստանի հասարակական կազմակերպությունների զգալի մասը լեգիտիմություն ունի ոչ թե հասարակության, այլ իշխանության կամ միջազգային կազմակերպությունների շրջանում, այնտեղ է լեգիտիմություն որոնում` ի դեմս դրամաշնորհների: «Հասարակական կազմակերպությունները պետք է հաշվետու լինեն ոչ թե պետությանը, այլ` հասարակությանը», ասաց նա: Պետրոսյանի խոսքերով` հասարակական կազմակերպություններն առաջին հերթին մտածում են, թե որտեղ կան դրամաշնորհներ, և ինչ թեմաների արծարծման համար են դրանք տրվում, և ոչ թե այն մասին, թե ինչ կարիքներ ունի հասարակությունը: 

«Նորավանք» հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը նշեց, որ ՀԿ-ների վերաբերյալ իրենց անցկացրած ուսումնասիրությունների համաձայն, տպավորություն է ստեղծվում, թե հայաստանյան ՀԿ-ները չեն կարող դառնալ հասարակության այն բջիջները, որոնք  տրամադրություններ կամ ազգային շահեր են արտահայտում, և որոնք ընդունվում են նաև իշխանությունների կողմից։ Նրա խոսքերով՝ Հայաստանում ամենից շատ ժողովրդականություն են վայելում բնապահպանական հարցերով զբաղվող կազմակերպությունները, և հակառակը՝ թերահավատություն կա այն կազմակերպությունների նկատմամբ, որոնք փորձում են քաղաքական հարցեր քննարկել։

Սիվիլիթասի խորհրդի նախագահ Վարդան Օսկանյան քննարկման վերջում նույնպես անդրադարձավ հասարակական կազմակերպությունների քաղաքականացման խնդրին, սակայն այլ տեսանկյունից: «Հասարակական սեկտորը ժողովրդավարական պետության կարևորագույն բաղադրիչներից է, ժողովրդավարության հենասյունը, և հասարակական կազմակերպությունների գործունեությունը անհրաժեշտ է և’ հասարակությանը, և’ պետությանն ու իշխանությանը», քննարկմանն ասաց Վարդան Օսկանյանը:

«Դժբախտաբար, Հայաստանում ամեն ինչի հիմքում քաղաքականությունն է, և իշխանությունները ՀԿ-ների գործունեությունը քաղաքական տեսանկյունից են դիտում: Թեև կան մասնագիտացված ՀԿ-ներ, սակայն իշխանությունների համար դրանք բաժանվում են քաղաքական հետեւանք ունեցող և չունեցող կազմակերպությունների», ասաց Օսկանյանը, ընդգծելով, որ իդեալական կլիներ, եթե ՀԿ-ները սնվեին ժողովրդի կամ տեղական գործարարության կողմից:
 
Հանրային հարցումներ
Նորվեգիայի և Գերմանիայի կառավարությունների աջակցությամբ «Սիվիլիթաս» հիմնադրամը մի քանի ամիս առաջ սկսեց հանրային հարցումներ անցկացնել Հայաստանի ամբողջ տարածքով։ Հարցումների արդյունքները պարբերաբար հասանելի են լինելու զանգվածային լրատվամիջոցների համար՝ ակնկալիքով, որ դրանք նաև հանրային քննարկումների տեղիք կտան։

ամբողջությամբ

Մտորելու փաստեր

Բնակչության մասը, որ իր ներկա և ապագա կյանքը համարում է տառապալից - 2011 հարցում

Հայաստան 35%
Ադրբեջան 18%
Վրաստան 28%
Սլովակիա 12%
Ռուսաստան 19%
Կանադա 1%

Կարծիքներ, աղբյուրներ

Ավելացնել կարծիք


Մուտքագրել նիշերը
Փոխել նիշերի նկարը

Հրատարակություններ
Screen_shot_2011-12-31_at_3.22.34_PM
Մեր ծրագրերը
Սահմանամերձ գյուղերի ջրամատակարարման բարեկարգման ծրագիր
Ծրագրի ընդհանուր նպատակը Մեղրիի հեռավոր սահմանամերձ գյուղերում բնակչության ջրամատակարարման բարելավումն է: Ծրագրի հատուկ նպատակն է Ալվանք և Շվանիձոր համայնքներում ստորգետնյա ջրամատակարարման համակարգերի` քահրիզների վերանորոգումն ու վերակառուցումը, ինչպես նաև դրանց հետագա պահպանման համար մասնագետների պատրաստումն ու համայնքների ներգրավումը այդ գործում:
Ծրագրի ընդհանուր նպատակը Մեղրիի հեռավոր սահմանամերձ գյուղերում բնակչության ջրամատակարարման բարելավումն է: Ծրագրի հատուկ նպատակն է Ալվանք և Շվանիձոր համայնքներում ստորգետնյա ջրամատակարարման համակարգերի` քահրիզների վերանորոգումն ու վերակառուցումը, ինչպես նաև դրանց հետագա պահպանման համար մասնագետների պատրաստումն ու համայնքների ներգրավումը այդ գործում:
Կիզակետ

 
Հանրային քննարկում

Սիվիլիթաս հիմնադրամը հրավիրում է

«Հակամարտություններ և պատմության
դասագրքեր»

թեմայով քննարկմանը:

Քննարկումը կվարի
Սիվիլիթաս հիմնադրամի տնօրեն
Սալբի Ղազարյանը

Քննարկումը տեղի կունենա
Մայիսի 22-ին, ժամը 14:00-ին
Երևան հյուրանոցի Ռոսինի սրահում:

Մասնակցությունը միայն նախնական գրանցումով՝
010 500 119:

Civil.am

Հետևեք Հայաստանի քաղաքացիական հասարակության գործունեությանը civil.am կայքում: Գտեք նոր գործընկերներ, տեղեկացեք համագործակցության հնարավորությունների մասին: Աջակցեք ընթացիկ ծրագրերին և քաջալերեք նոր ծրագրերի ստեղծմանը:
 
Podcast
Սիվիլիթասի բլոգ
Կարդացե՛ք․ տեսակետներ, իրադարձություններ, կարծիքներ։ Այսօր` Ես բանակ չգնացի… Ես ապրում եմ…
Սիվիլիթասն ինտերնետում