“Եղիր դոնոր, փրկիր կյանք”

Իրադարձություն

IMG_5604Սիվիլիթաս հիմնադրամը Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր բարեգործական հիմնադրամի հետ միասին Մայիսի 14-ին իրականացրեց “Եղիր դոնոր, փրկիր կյանք” միջոցառումը` Սիվիլիթաս հիմնադրամի երևանյան գրասենյակում: Անցյալ շաբաթ իրականացված միջոցառման արդյունքն այնքան տպավորիչ էր, որ մենք որոշեցինք կրկնել այն:

“Այնքան մարդիկ կան, որոնց կյանքը կախված է համապատասխանող ոսկրածուծի դոնոր գտնելուց և այնքան քչերը գիտեն այդ մասին”,-ասում է Սիվիթաս հիմնադրամի կամավոր Գայանե Սելիմյանը: “Ուրախ եմ, որ շատ մարդիկ պատրաստ  են դոնոր դառնալ, հենց որ նրանք տեղեկանում են այդ մասին”:

Բացի մարդասիրական նպատակներից Սիվիլիթասի մասնակցությունը նաև այլ պատճառ ունի: Սիվիլիթասի կամավոր Օլիվիա Քաթրանդջյանի մայրը տառապում է արյան քաղցկեղով: Նրա միակ հույսը ոսկրածուծի փոխպատվաստումն է: Դա իրականացնելու համար բժիշկներին անհրաժշետ է դոնոր, ում արյան ցողունային բջիջները կհամապատասխանեն հիվանդի գենետիկական բջիջներին: Դոնոր գտնելու հավանականությունն ավելի մեծ է հայերի շրջանակներում , և Օլիվիան համագործակցում է Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր բարեգործական հիմնադրամի հետ`ավելացնելով գրանցվողների քանակը:

“Այս ուրբաթ իմ ծննդյան տարեդարձն է և միակ բանը, որ ես ցանկանում եմ այս տարի, մայրիկիս համար դոնոր գտնելն է ”,- ասում է Օլիվիան: “Բայց խոսքը ոչ միայն իմ մոր մասին է: Մոտ 1300 հայեր դոնորի կարիք ունեն, նույնիսկ 4 տարեկան աղջիկ Ֆիլադելֆիայից: Գրանցվելն այնքան հեշտ է: Ինչու՞ չօգնել:”


Ռեեստրին միանալը հեշտ է: Պահանջվում է միայն փոքրիկ բամբակի կտորի վրա մի քանի բջիջ այտի ներսի կողմից: “Որոշ մարդիկ վախենում էին այն մտքից, որ պիտի արյուն տրամադրեն` կարծելով, որ “տոննաներով” արյուն կկորցնեն: Բայց իրականում դա այնքան պարզ է”,- ասում է Սիվիլիթաս հիմնադրամի կամավոր Տաթևիկ Տերոյանը: “Նրանցից շատերը, ինֆորմացիա ստանալով այն մասին, թե իրականում ինչ է նշանակում դոնոր լինել, հաճույքով միացան և նույնիսկ կանչեցին իրենց ընկերներին և բարեկամներին”:


“Հիանալի էր մոտենալ մարդկանց փողոցում, բացատրել նրանց, որ հազարավոր մարդիկ սպասում են ողջ մնալու միայն մեկ հնարավորության, և ստանալ նրանց աջակցությունն ու պատրաստակամությունը ի պատասխան”,-ասում է Սիվիլիթասի աշխատակից Մանե Գևորգյանը”,- “Եթե 10 տարի առաջ նմանատիպ միջոցառում կազմակերպվեր, մայրիկիս կյանքը նույնպես կարող էր փրկվել… ”:


“Ուրբաթ օրվա միջոցառումից ես ակամա մի միտք հիշեցի”,- ասաց Սիվիլիթասի աշխատակից Անի Նավասարդյանը,-“Պետք չի կասկածել, որ մի խումբ նվիրված մարդիկ կարող են փոխել աշխարհը: Իսկապես, դա մի բան է, որ իրականում եղել է: Կցանկանայի , որ բոլորը հավատային դրան:”


Հաջորդ միջոցառումը կլինի ուրբաթ օրը, Սիվիլիթաս հիմնադրամում, ժամը 5-7: Հասցեն` Հյուսիսային Պողոտա 1, Տերյան-Թումանյան խաչմերուկ, 9 հարկ:

 
Հանրային հարցումներ
Նորվեգիայի և Գերմանիայի կառավարությունների աջակցությամբ «Սիվիլիթաս» հիմնադրամը մի քանի ամիս առաջ սկսեց հանրային հարցումներ անցկացնել Հայաստանի ամբողջ տարածքով։ Հարցումների արդյունքները պարբերաբար հասանելի են լինելու զանգվածային լրատվամիջոցների համար՝ ակնկալիքով, որ դրանք նաև հանրային քննարկումների տեղիք կտան։

ամբողջությամբ

Մտորելու փաստեր

Բնակչության մասը, որ իր ներկա և ապագա կյանքը համարում է տառապալից - 2011 հարցում

Հայաստան 35%
Ադրբեջան 18%
Վրաստան 28%
Սլովակիա 12%
Ռուսաստան 19%
Կանադա 1%

Կարծիքներ, աղբյուրներ

Ավելացնել կարծիք


Մուտքագրել նիշերը
Փոխել նիշերի նկարը

Հրատարակություններ
Screen_shot_2011-12-31_at_3.22.34_PM
Մեր ծրագրերը
Առողջ քաղաքական բանավեճ
Ծրագրի նպատակն է աջակցել հայ հասարակության ներսում քաղաքացիական դիրքորոշումների դրսևորմանը` խրախուսելով առողջ քաղաքական բանավեճ երկրի կարևորագույն զարգացումների շուրջ, քննարկումների շարքերի միջոցով:
Ծրագրի նպատակն է աջակցել հայ հասարակության ներսում քաղաքացիական դիրքորոշումների դրսևորմանը` խրախուսելով առողջ քաղաքական բանավեճ երկրի կարևորագույն զարգացումների շուրջ, քննարկումների շարքերի միջոցով:
Կիզակետ

 
Հանրային քննարկում

Սիվիլիթաս հիմնադրամը հրավիրում է

«Հակամարտություններ և պատմության
դասագրքեր»

թեմայով քննարկմանը:

Քննարկումը կվարի
Սիվիլիթաս հիմնադրամի տնօրեն
Սալբի Ղազարյանը

Քննարկումը տեղի կունենա
Մայիսի 22-ին, ժամը 14:00-ին
Երևան հյուրանոցի Ռոսինի սրահում:

Մասնակցությունը միայն նախնական գրանցումով՝
010 500 119:

Civil.am

Հետևեք Հայաստանի քաղաքացիական հասարակության գործունեությանը civil.am կայքում: Գտեք նոր գործընկերներ, տեղեկացեք համագործակցության հնարավորությունների մասին: Աջակցեք ընթացիկ ծրագրերին և քաջալերեք նոր ծրագրերի ստեղծմանը:
 
Podcast
Սիվիլիթասի բլոգ
Կարդացե՛ք․ տեսակետներ, իրադարձություններ, կարծիքներ։ Այսօր` Ես բանակ չգնացի… Ես ապրում եմ…
Սիվիլիթասն ինտերնետում