Սալբի Ղազարյան. ժողովրդավարությունն անհրաժեշտ է և՛ Հայաստանին, և՛ սփյուռքին

Իրադարձություն

«Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը ելույթ է ունեցել Բեյրութում Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ:

Բեյրութի ամերիկյան համալսարանի «Հայկական ժառանգություն» ակումբի հրավերով Լիբանանի մայրաքաղաքում ունեցած ելույթը վերանգրված էր «Ապրիլի 24, 2015»: Սալբի Ղազարյանը ԲԱՀ-ում և Հայկազյան համալսարանում  հայ և օտար լսարանի առաջ խոսեց Մեծ Եղեռնից 100 տարի անց Ցեղասպանության ճանաչման հիմնահարցը ներկայացնելու ուղիների վերանայման անհրաժեշտության մասին:

Տիկին Ղազարյանը, ով ցեղասպանությունից փրկվածների ժառանգ է ու նաև  երկար տարիներ զբաղվել է ցեղասպանությունից փրկվածների պատմությունները ձայնագրելով և հավաքելով, նշեց, որ Թուրքիան բաց է թողել Օսմանյան Կայսրության հանցանքները ճանաչելու երկու հնարավորություն. առաջինը, երբ ծնվեց Թուրքիայի Հանրապետությունը 20-րդ դարի սկզբին, և երկրորդը, երբ ծնվեց Հայաստանի Հանրապետությունը անցյալ  դարավերջին:

Նա խոսեց այն մասին, որ քանի որ Թուրքիային չի հաջողվել շտկել հարաբերությունները, ուրեմն հայերը պետք է աշխատեն նոր և առավել արդյունավետ ուղիներով:

Նա շեշտեց, որ նախ և առաջ հայերը պետք տարբերակեն անձնական ողբերգությունը և քաղաքական ոճիրը: 1915-ի իրադարձությունները ավելին են, քան տառապանքի և կորուստի մասին պատմությունները: Այլոց համար հեշտ է անտեսել մեր անձնական տառապանքը, այդ պատճառով մենք պետք է պնդենք, որ քաղաքական ոճիրն է, որ պետք է ճանաչվի և դրա հետ պետք է հաշվի նստել:

Երկրորդ` չնայած ճիշտ է, որ աշխարհում և հատկապես Թուրքիայում շատերը չգիտեն, թե ինչ է տեղի ունեցել և տեղեկացնելուն ուղղված ջանքերը պետք է շարունակվեն, բայց մենք պետք է ընդունենք, որ ինֆորմացիայի պակասը չէ պատճառը, որ աշխարհի շատ կառավարություններ չեն ճանաչել 1915-ի դեպքերը որպես ցեղասպանություն: Դա ցեղասպանություն կոչելը պահանջում է մի գործընթաց, որին նրանք պատրաստ չեն: Ի վերջո Ռուանդայի իրադարձությունները թարմ են բոլորի մտքում, երբ հզոր երկրների կառավարությունները հրաժարվեցին գործել:

Երրորդ` Հայաստանը պետք է նկատի, որ Թուրքիայի ներսում ջանքեր են գործադրվում հասարակության կողմից` ցեղասպանության խնդրի վերաբերյալ ավելի տեղեկացված լինելու ուղղությամբ: Նման գործունեություն ծավալող անհատները` Ստամբուլի քաղաքական և ինտելեկտուալ շրջանակներում, դա անում են ոչ թե հանուն հայերի, այլ սեփական երկրի և հասարակության ներսում ավելի մեծ ժողովրդավարացման և ազատականացման համար, քանի որ դա կարևոր է երկրի կայունության և զարգացման համար:

Եվ վերջապես տիկին Ղազարյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ առանց Հայաստանի և սփյուռքի կառույցների ժողովրդավարացման 21-րդ դարում հայոց ցեղասպանության ճանաչման ջանքերը պակաս արդյունավետ կլինեն: Սփյուռքի կառույցները պետք է ավելի ժողովրդավար դառնան, որպեսզի այն ակտիվ և կարող անհատները, ովքեր չեն ուզում անդամակցել ավտորիտար հաստատություններին, ստիպված չլինեն լքել սփյուռքի կառույցները: Բայց ամենից կարևորը Հայաստանի ժողովրդավարացումն է: Հայաստանը պետք է դառնա ազատական, ժողովրդավարական, ներգրավող եվրոպական պետություն, ինչը մեծապես կնպաստի բարոյական և իրավական արդարության հարցերում մեր պայքարին: Նա ընդգծեց, որ միայն նման պետությունը կարող է ներգրավել սփյուռքի այն հատվածները, որոնք պատրաստակամ են մասնակցելու Հայաստանի զարգացմանը: Միևնույն ժամանակ, միայն այն դեպքում, եթե սփյուռքը ստանձնի նաև այդ ամենից բխող պատասխանատվությունը, Հայաստանը կդառնա մեր երազանքների երկիրը:

2015 թվականի ապրիլի 24-ի նախաշեմին հայ ժողովուրդը պետք է նոր օրակարգ ունենա ցեղասպանության միջազգային ճանաչման ջանքերի արդյունավետության բարձրացման համար: Հայաստանի Հանրապետությունը պետք է օգտագործի միջազգային կազմակերպություններում իր ձայնը, իսկ սփյուռքը պետք է ի գործ դնի իր կապերն ու բոլոր հնարավորությունները: Միայն այս համատեղ ջանքերով հնարավոր կլինի հասնել արդարության:

Տիկին Ղազարյանը նաև այցելել է Համազգայինի Արսլանյան ճեմարան, ինչպես նաև Հռիփսիմեանց քույրերի վարժարան:
 
Հանրային հարցումներ
Նորվեգիայի և Գերմանիայի կառավարությունների աջակցությամբ «Սիվիլիթաս» հիմնադրամը մի քանի ամիս առաջ սկսեց հանրային հարցումներ անցկացնել Հայաստանի ամբողջ տարածքով։ Հարցումների արդյունքները պարբերաբար հասանելի են լինելու զանգվածային լրատվամիջոցների համար՝ ակնկալիքով, որ դրանք նաև հանրային քննարկումների տեղիք կտան։

ամբողջությամբ

Մտորելու փաստեր

Բնակչության մասը, որ իր ներկա և ապագա կյանքը համարում է տառապալից - 2011 հարցում

Հայաստան 35%
Ադրբեջան 18%
Վրաստան 28%
Սլովակիա 12%
Ռուսաստան 19%
Կանադա 1%

Կարծիքներ, աղբյուրներ

Ավելացնել կարծիք


Մուտքագրել նիշերը
Փոխել նիշերի նկարը

Հրատարակություններ
Screen_shot_2011-12-31_at_3.22.34_PM
Մեր ծրագրերը
Հարևանները միմյանց մասին` հոդվածներ մամուլից
Ծրագրի նպատակն է հայ և թուրք հասարակությունների միջև երկխոսության և բանավեճի խթանումը, հարևաննների միջև բազմաթիվ խնդիրների, մտահոգությունների, սահմանափակումների և հնարավորություների շուրջ, հայկական և թուրքական մամուլից այս թեմաներին առնչվող հրապարակումների թարգմանությունների միջոցով:
Ծրագրի նպատակն է հայ և թուրք հասարակությունների միջև երկխոսության և բանավեճի խթանումը, հարևաննների միջև բազմաթիվ խնդիրների, մտահոգությունների, սահմանափակումների և հնարավորություների շուրջ, հայկական և թուրքական մամուլից այս թեմաներին առնչվող հրապարակումների թարգմանությունների միջոցով:
Կիզակետ

 
Հանրային քննարկում

Սիվիլիթաս հիմնադրամը հրավիրում է

«Հակամարտություններ և պատմության
դասագրքեր»

թեմայով քննարկմանը:

Քննարկումը կվարի
Սիվիլիթաս հիմնադրամի տնօրեն
Սալբի Ղազարյանը

Քննարկումը տեղի կունենա
Մայիսի 22-ին, ժամը 14:00-ին
Երևան հյուրանոցի Ռոսինի սրահում:

Մասնակցությունը միայն նախնական գրանցումով՝
010 500 119:

Civil.am

Հետևեք Հայաստանի քաղաքացիական հասարակության գործունեությանը civil.am կայքում: Գտեք նոր գործընկերներ, տեղեկացեք համագործակցության հնարավորությունների մասին: Աջակցեք ընթացիկ ծրագրերին և քաջալերեք նոր ծրագրերի ստեղծմանը:
 
Podcast
Սիվիլիթասի բլոգ
Կարդացե՛ք․ տեսակետներ, իրադարձություններ, կարծիքներ։ Այսօր` Ես բանակ չգնացի… Ես ապրում եմ…
Սիվիլիթասն ինտերնետում