Վարդան Օսկանյանը Եվրոպայի քաղաքական-վերլուծական կենտրոններում

Իրադարձություն
Մարտի 27-ին Վարդան Օսկանյանը մասնակցեց Բրյուսելում կայացած ամենամյա ֆորումին: Բրյուսելյան ֆորումը ամեն տարի Բելգիայի մայրաքաղաքում երկօրյա հանդիպման է հավաքում ավելի քան 400 մասնակցի աշխարհի մի քանի տասնյակ երկրներից: Ֆորումի շրջանակներում քննարկումները անդրադառնում են ամենատարբեր խնդիրների. համաշխարհային տնտեսություն, քաղաքականություն, անվտնագության, էներգետիկայի, առանձին երկրների հարաբերությունների և տարբեր տարածաշրջանային խնդիրների: Քննարկումներին մասնակցում են տարբեր երկրների նախկին և գործող բարձրաստիճան պաշտոնյաներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, խոշոր վերլուծական կենտրոնների ներկայացուցիչներ:  Այս տարի ֆորումին մասնակցում էին Լատվիայի, Էստոնիայի, Սերբիայի և Վրաստանի նախագահները, Եվրախորհրդարանի նախագահը, Եվրահանձնաժողովի նախագահը, ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը, մի շարք երկրների նախկին նախագահներ, վարչապետներ և արտաքին գործերի նախարարներ: 

Վարդան Օսկանյանը “Կովկաս. հաջորդ պայթյունավտանգ տարածաշրջանը Եվրոպայում” թեմայով քննարկման բանախոսն էր, որին մասնակցում էր նաև Վրաստանի եվրաինտեգրման նախարար Թեմուրի Յակոբիշվիլին: Վարդան Օսկանյանը խոսեց այն մասին, որ տարածաշրջանում իրավիճակն ավելի է լարվել, հատկապես հայ-թուրքական գործընթացի արդյունքում ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծված նոր իրավիճակի պատճառով: Ղարաբաղյան խնդիրը վերածվել է Հայաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունու մի մասի: Այս արդեն եռակողմ վեճը կարող է բազում վտանգների հանգեցնել, եթե զգուշությամբ չհանգուցալուծվի:

Վարդան Օսկանյանի համոզմամբ առաջնային խնդիրը հատկապես հայ-թուրքական գործընթացի նոր մեկնարկն է, այլապես ստեղծված իրավիճակը ոչ միայն չի հանգեցնի հարաբերությունների բարելավման, այլև ավելի կբարդացնի թե’ երկկողմ հարաբերությունները, թե’ իրավիճակը տարածաշրջանում:

Վարդան Օսկանյանը նաև մասնակցեց “Փոփոխվող Թուրքիան” թեմայով քննարկմանը, որի ընթացքում մասնակիցներն անդրադարձան հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի վերաբերյալ ԱՄՆ կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի քվեարկությանը, ինչպես նաև Թուրքիայի ժողովրդավարացման և եվրաինտեգրման գործընթացներին:

Մարտի 26, Բրյուսել

Մարտի 26-ին Բրյուսելում, “Եվրոպական քաղաքականության կենտրոնում’’ տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում, որի գլխավոր բանախոսներից էր Վարդան Օսկանյանը: Քննարկման թեման էր “Անվտնագությունն ու կայունությունը Հարավային Կովկասում. Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը. առաջընթաց, թե տապալում”:

Վարդան Օսկանյանն անդրադարձավ տարածաշրջանում ստեղծված լարված իրավիճակին, նաև խոսեց այն մասին, որ եթե ամիսներ առաջ միջազգային հանրության մոտ ակնկալիքներ կային հայ-թուրքական գործընթացի արդյունքում լուծված տեսնել նաև ղարաբաղյան հակամարտությունը, ապա այսօր ակնհայտ է, որ թե մեկ թե մյուս ուղղությամբ ոչ միայն չի գրանցվում առաջընթաց, այլև հակառակը` ավելացել են բացասական միտումները:

Քննարկմանը ներկա Ադրբեջանից տարբեր կառույցների ներկայացուցիչներ առիթն օգտագործեցին ներկայացնելու Ադրբեջանի հատկապես վերջին շրջանում կոշտացած դիրքորոշումն առ այն, որ Ղարաբաղը երբեք չի կարող ունենալ հանրաքվեի կամ ինքնորոշման իրավունք և որ ժամանակակից աշխարհում սահմաններ չեն փոխվում: Արձագանքնելով այս ու այս կարգի այլ հայտարարություններին Վարդան Օսկանյանը խոսեց այն մասին, որ ժամանակակից աշխարհը բավական դինամիկ է փոփոխվում, և որ վերջին միայն երկու տասնամյակի ընթացքում մի քանի սահման է փոփոխվել, ինչպես նաև վերահաստատեց նախորդ տարիների Հայաստանի այն դիրքորոշումը, որ վերադարձ 1988 թվականի իրողությանը հնարավոր չէ որևէ պարագայում, իսկ խնդրի կարգավորման միակ ճանապարհը Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացումն է:

Մարտի 25, Փարիզ

Մարտի 25-ին Փարիզի Ռազմավարական հետազոտությունների հիմնադրամում կայացավ “Հարավային Կովկասի նոր մարտահրավերները” թեմայով քննարկում, որի գլխավոր բանախոսն էր Վարդան Օսկանյանը:
Պարոն Օսկանյանն անդրադարձավ Հայաստանի շուրջ վերջին իրադարձություններին: Նրա համոզմամբ, եթե ամիսներ առաջ հայ-թուրքական գործընթացի մեկնարկը շատերի, այդ թվում միջազգային հանրության մոտ հույս էր արթնացրել, որ այն կհանգեցնի ոչ միայն հայ-թուրքական հարաբերությունների, այլև ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, ապա այսօր ակնհայտ է, որ թե մեկը, թե մյուսը մտել են փակուղի:

Ընդհանուր մթոնոլորտը տարածաշրջանում ավելի է վատացել և պարոն Օսկանյանի գնահատմամբ, վատ հաշվարկված այս գործընթացը հանգեցրել է այնպիսի զարգացումների, որոնք կարող են վտանգել տարածաշրջանի փխրուն կայունությունը:

Քննարկմանը ներկա փորձագետները Ֆրանսիայից, ու նաև տարածաշրջանի երկրներից հետաքրքրվում էին, թե արդյոք հնարավոր է իրավիճակը շտկել: Պարոն Օսկանյանն ի պատասխան խոսեց թե հայ-թուրքական հարաբերությունների, թե ղարաբաղյան հակամարտության շուրջ շեշտադրումների կտրուկ փոփոխության անհրաժեշտության մասին, և առաջին հերթին այդ երկու գործընթացները միմյանցից հստակ տարանջատելու հրամայականի մասին:
 
Հանրային հարցումներ
Նորվեգիայի և Գերմանիայի կառավարությունների աջակցությամբ «Սիվիլիթաս» հիմնադրամը մի քանի ամիս առաջ սկսեց հանրային հարցումներ անցկացնել Հայաստանի ամբողջ տարածքով։ Հարցումների արդյունքները պարբերաբար հասանելի են լինելու զանգվածային լրատվամիջոցների համար՝ ակնկալիքով, որ դրանք նաև հանրային քննարկումների տեղիք կտան։

ամբողջությամբ

Մտորելու փաստեր

Բնակչության մասը, որ իր ներկա և ապագա կյանքը համարում է տառապալից - 2011 հարցում

Հայաստան 35%
Ադրբեջան 18%
Վրաստան 28%
Սլովակիա 12%
Ռուսաստան 19%
Կանադա 1%

Կարծիքներ, աղբյուրներ

Ավելացնել կարծիք


Մուտքագրել նիշերը
Փոխել նիշերի նկարը

Հրատարակություններ
Screen_shot_2011-12-31_at_3.22.34_PM
Մեր ծրագրերը
Հարևանները միմյանց մասին` հոդվածներ մամուլից
Ծրագրի նպատակն է հայ և թուրք հասարակությունների միջև երկխոսության և բանավեճի խթանումը, հարևաննների միջև բազմաթիվ խնդիրների, մտահոգությունների, սահմանափակումների և հնարավորություների շուրջ, հայկական և թուրքական մամուլից այս թեմաներին առնչվող հրապարակումների թարգմանությունների միջոցով:
Ծրագրի նպատակն է հայ և թուրք հասարակությունների միջև երկխոսության և բանավեճի խթանումը, հարևաննների միջև բազմաթիվ խնդիրների, մտահոգությունների, սահմանափակումների և հնարավորություների շուրջ, հայկական և թուրքական մամուլից այս թեմաներին առնչվող հրապարակումների թարգմանությունների միջոցով:
Կիզակետ

 
Հանրային քննարկում

Սիվիլիթաս հիմնադրամը հրավիրում է

«Հակամարտություններ և պատմության
դասագրքեր»

թեմայով քննարկմանը:

Քննարկումը կվարի
Սիվիլիթաս հիմնադրամի տնօրեն
Սալբի Ղազարյանը

Քննարկումը տեղի կունենա
Մայիսի 22-ին, ժամը 14:00-ին
Երևան հյուրանոցի Ռոսինի սրահում:

Մասնակցությունը միայն նախնական գրանցումով՝
010 500 119:

Civil.am

Հետևեք Հայաստանի քաղաքացիական հասարակության գործունեությանը civil.am կայքում: Գտեք նոր գործընկերներ, տեղեկացեք համագործակցության հնարավորությունների մասին: Աջակցեք ընթացիկ ծրագրերին և քաջալերեք նոր ծրագրերի ստեղծմանը:
 
Podcast
Սիվիլիթասի բլոգ
Կարդացե՛ք․ տեսակետներ, իրադարձություններ, կարծիքներ։ Այսօր` Ես բանակ չգնացի… Ես ապրում եմ…
Սիվիլիթասն ինտերնետում