Մարտի 25-ը` խոսքի ազատության օր Գյումրիում

Իրադարձություն

2008-ի այդ օրը եթերազրկումից փրկվեց ԳԱԼԱ հեռուստաընկերությունը
2008թ. մարտի 25-ին հազարավոր հայեր Հայաստանում, Արցախում և Սփյուռքում թիկունք կանգնեցին Գյումրիի ԳԱԼԱ հեռուստաընկերությանը և աննախադեպ բարոյական ու ֆինանսական օժանդակություն ցուցաբերելով, կարողացան մարզային այդ լրատվամիջոցին փրկել փակման վերահաս վտանգից: Իշխանությունների մի քանի թևեր եւ գերատեսչություններ ԳԱԼԱ-ն փակելու նպատակով նրան տուգանեցին մոտ 27 միլիոն դրամով: Այն պահից, երբ ԳԱԼԱ-ն սկսեց լուսաբանել ընդդիմության միջոցառումները, հարկային մարմինները սկսեցին ստուգումներ կատարել: Արդյունքում` ԳԱԼԱ-ն  տուգանեցին մարզային հեռուստաընկերության համար ֆանտաստիկ գումարով:
Քանի որ ԳԱԼԱ-ի ամբողջ գույքի արժեքը չէր կազմում 27 միլիոն դրամ, Գյումրիի լրագրողների “Ասպարեզ” ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի մոտ առաջ եկավ դրամահավաքի գաղափարը, այսինքն` որպեսզի ԳԱԼԱ-ն կարողանա վճարել 27 միլիոնը եւ մնալ եթերում, մարտի 19-ից մոտ մեկ շաբաթով կազմակերպվեց հեռուստամարաթոն: Իշխանությունների պահանջված գումարը հավաքվեց, և ԳԱԼԱ-ն մնաց եթերում:
“ԳԱԼԱ-ի վրա գրոհում էին այն պատճառով, որ հեռուստաընկերությունը ձգտում էր բազմակարծություն ապահովել”,- մարտի 25-ին “Ասպարեզ”-ում հավաքվածներին ասաց Լևոն Բարսեղյանը:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը ԳԱԼԱ-ն փրկելու հարցում հատկապես կարևորեց Բարսեղյանի ջանքերը: “Այսօր այստեղ հավաքվել են մարդիկ, ովքեր պատրաստ են պայքարել խոսքի ազատության համար”,- ասաց Մելիքյանը:
Երևանի մամուլի ակումբի վարչության անդամ Վիգեն Սարգսյանը զարմանահրաշ համարեց այն փաստը, որ մարդիկ, ովքեր երբեմն չեն կարողանում ջրի ու լույսի համար վճարել, երկու տարի առաջ այս օրը դուրս եկան և վճարեցին, որպեսզի ԳԱԼԱ-ն մնա եթերում:
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի խոսքերով` “Այս տոնը պիտի նշել հենց Գյումրիում: Մենք Երևանում, ցավոք, 2002-ին չկարողացանք փրկել Ա1 պլյուս հեռուստաընկերությունը, բայց գյումրեցիները կարողացան փրկել ԳԱԼԱ-ն”:
Մեկ այլ իրավապաշտպան` Արթուր Սաքունցը, կարևորելով ԳԱԼԱ-ին եթերում պահելու լավ օրինակը, ընդգծեց, որ “այս տոնը պաշտպանելու խնդիր դեռ ունենք”:
“Շիրակ” կենտրոնի նախագահ Վահան Թումասյանը ԳԱԼԱ-ի օրինակը բերելով ասաց, որ ժողովրդավարությունը պետք է հաստատվի հենց ներքևից:
Հայ առքելական եկեղեցու Շիրակի թեմի հոգևորականներից Տեր Վարուժան քահանան ներկաներին հիշեցրեց, որ ազատությունը նախ և առաջ քրիստոնեական արժեք է: “Ազատության համար գին են վճարել բոլոր ժամանակներում”,- ասաց Տեր Վարուժանը:
Խոսքի ազատության օրը, որն արդեն երկրորդ անգամ է նշվում Գյումրիում,  Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը մի քանի լրագրողների և զանգվածային լրատվամիջոցների պարգեւատրեց հատուկ հուշանվերներով:  
Լրագրող, Սիվիլիթասի վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը պարգևատրվեց  “Կանաչ ու սեւ. Արցախյան օրագիր” գրքի, www.hetq.am կայքէջը` մարզային կյանքի հետևողական լուսաբանման , Ոսկան Սարգսյանը` Նոյեմբերյանի “Քամուտ” հեռուստաընկերությունում լրագրողական աշխատանքի, լուսանկարիչ Գագիկ Շամշյանը` հրատապ, բացահայտող լուսանկարչության, Արմենուհի Վարդանյանը` ԳԱԼԱ- ում հասարակական և քաղաքական կյանքի լուսաբանման, www.7or.am կայքէջը` քաղաքական ծաղրանկարների շարքի, www.lragir.am կայքէջը`հրապարակախոսական եւ վերլուծական հոդվածների շարքերի համար:
 
Հանրային հարցումներ
Նորվեգիայի և Գերմանիայի կառավարությունների աջակցությամբ «Սիվիլիթաս» հիմնադրամը մի քանի ամիս առաջ սկսեց հանրային հարցումներ անցկացնել Հայաստանի ամբողջ տարածքով։ Հարցումների արդյունքները պարբերաբար հասանելի են լինելու զանգվածային լրատվամիջոցների համար՝ ակնկալիքով, որ դրանք նաև հանրային քննարկումների տեղիք կտան։

ամբողջությամբ

Մտորելու փաստեր

Բնակչության մասը, որ իր ներկա և ապագա կյանքը համարում է տառապալից - 2011 հարցում

Հայաստան 35%
Ադրբեջան 18%
Վրաստան 28%
Սլովակիա 12%
Ռուսաստան 19%
Կանադա 1%

Կարծիքներ, աղբյուրներ

Ավելացնել կարծիք


Մուտքագրել նիշերը
Փոխել նիշերի նկարը

Հրատարակություններ
Screen_shot_2011-12-31_at_3.22.34_PM
Մեր ծրագրերը

Հասարակական կազմակերպությունների շտեմարանի ստեղծում
Ծրագրի նպատակն է աջակցել հասարակական կազմակերպություններին իրենց գործունեությունն ավելի տեսանելի դարձնելու և աղբյուրների համախմբման և արդյունավետ օգտագործման հարցում` ստեղծելով, զարգացնելով և պահպանելով հանրության համար մատչելի շտեմարան, որտեղ գրանցված կլինեն Հայաստանի բոլոր ակտիվ հասարակական կազմակերպությունները, հիմնադրամները, ասոցիացիաները և միջազգային հասարակական կազմակերպությունները, որոնք գործում են Հայաստանում:
Հասարակական կազմակերպությունների շտեմարանի ստեղծում
Ծրագրի նպատակն է աջակցել հասարակական կազմակերպություններին իրենց գործունեությունն ավելի տեսանելի դարձնելու և աղբյուրների համախմբման և արդյունավետ օգտագործման հարցում` ստեղծելով, զարգացնելով և պահպանելով հանրության համար մատչելի շտեմարան, որտեղ գրանցված կլինեն Հայաստանի բոլոր ակտիվ հասարակական կազմակերպությունները, հիմնադրամները, ասոցիացիաները և միջազգային հասարակական կազմակերպությունները, որոնք գործում են Հայաստանում:

 

Կիզակետ

 
Հանրային քննարկում

Սիվիլիթաս հիմնադրամը հրավիրում է

«Հակամարտություններ և պատմության
դասագրքեր»

թեմայով քննարկմանը:

Քննարկումը կվարի
Սիվիլիթաս հիմնադրամի տնօրեն
Սալբի Ղազարյանը

Քննարկումը տեղի կունենա
Մայիսի 22-ին, ժամը 14:00-ին
Երևան հյուրանոցի Ռոսինի սրահում:

Մասնակցությունը միայն նախնական գրանցումով՝
010 500 119:

Civil.am

Հետևեք Հայաստանի քաղաքացիական հասարակության գործունեությանը civil.am կայքում: Գտեք նոր գործընկերներ, տեղեկացեք համագործակցության հնարավորությունների մասին: Աջակցեք ընթացիկ ծրագրերին և քաջալերեք նոր ծրագրերի ստեղծմանը:
 
Podcast
Սիվիլիթասի բլոգ
Կարդացե՛ք․ տեսակետներ, իրադարձություններ, կարծիքներ։ Այսօր` Ես բանակ չգնացի… Ես ապրում եմ…
Սիվիլիթասն ինտերնետում