Լեռնային Ղարաբաղ` «ննջող հակամարտություն»

Իրադարձություն
Թոմաս դե Վաալ. առաջիկայում պատերազմի հավանականությունը մեծ չէ
Բրիտանացի գրող և լրագրող Թոմաս դե Վաալը կարծում է, որ Կովկասում հակամարտությունները ոչ թե “սառեցված” են, այլ` “ննջող”: Մարտի 9-ին Սիվիլիթաս հիմնադրամի կազմակերպած «Ղարաբաղյան հակամարտության կարգավորում. իրականն ու անիրականը» թեմայով քննարկման ընթացքում դե Վաալը, ով Երևան էր ժամանել Բաքվից, մոտ ապագայում քիչ հավանական համարեց նոր պատերազմի հավանականությունը Լեռնային Ղարաբաղում:
“Վրաստանի դեպքում մենք բոլորս տեսանք, թե ինչպիսի աղետ բերեց օգոստոսյան պատերազմը: Չեմ կարծում, որ Ադրբեջանը նոր պատերազմ սկսի, չնայած, որ նա ավելացնում է իր սպառազինությունները: Իր հերթին, Հայաստանն էլ ուժեղացնում է պաշտպանական հնարավորությունները”,- ասաց նա:
Անդրադառնալով պատերազմական քարոզչությանն ու ռազմական հռետորությանը, դե Վաալը նշեց. “Ադրբեջանը վիրավորված ազգ է, խոցված է: Լեռնային Ղարաբաղը մի կողմ, բայց այդ մարդիկ` ադրբեջանցիները, իրոք խոցված են: Հայկական զորքը կանգնած է Աղդամում, Ֆիզուլիում, այդ տարածքները հայկական չեն”:
Թոմաս դե Վաալը ղարաբաղյան կարգավորման իր տեսակետն այսպես  ներկայացրեց. ղարաբաղահայությունը անկախություն է ուզում, Ադրբեջանը` տարածքային ամբողջականություն, այսպիսով` այս երկու դիրքորոշումները անհամադրելի են, փոխբացառող: Բրիտանացի հեղինակը կարծում է, որ եթե Լեռնային Ղարաբաղի հայերը լիարժեք կառավարում, լիարժեք անվտանգություն ստանան, ապա նրանց համար դա կլինի ոչ թե զիջում, այլ` հաղթանակ:
Թոմաս դե Վաալն ընդգծեց, որ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների ջանքերը բավարար չեն հաջողության հասնելու համար: “Աթոռն ունենում է չորս ոտք, մինչդեռ խաղաղության գործընթացն այսօր ունի միայն երկու ոտք. բանակցություններ հիմնարար սկզբունքների փաստաթղթի շուրջ և հրադադարի ռեժիմի պահպանում շփման գծում, ընդ որում` այս երկրորդ ոտքը բավական երերուն է”:
Քննարկման վերջում ներկաներին` դիվանագետներ, քաղաքական-հասարակական գործիչներ, փորձագետներ, լրագրողներ, ուսանողներ, հնարավորություն տրվեց հարցեր ուղղել օրվա բանախոսին: Քննարկումը վարում էր Սիվիլիթաս հիմնադրամի տնօրեն Սալփի Ղազարյանը:
Թոմաս դե Վաալ. առաջիկայում պատերազմի հավանականությունը մեծ չէ

Բրիտանացի գրող և լրագրող Թոմաս դե Վաալը կարծում է, որ Կովկասում հակամարտությունները ոչ թե “սառեցված” են, այլ` “ննջող”: Մարտի 9-ին Սիվիլիթաս հիմնադրամի կազմակերպած «Ղարաբաղյան հակամարտության կարգավորում. իրականն ու անիրականը» թեմայով քննարկման ընթացքում դե Վաալը, ով Երևան էր ժամանել Բաքվից, մոտ ապագայում քիչ հավանական համարեց նոր պատերազմի հավանականությունը Լեռնային Ղարաբաղում:

“Վրաստանի դեպքում մենք բոլորս տեսանք, թե ինչպիսի աղետ բերեց օգոստոսյան պատերազմը: Չեմ կարծում, որ Ադրբեջանը նոր պատերազմ սկսի, չնայած, որ նա ավելացնում է իր սպառազինությունները: Իր հերթին, Հայաստանն էլ ուժեղացնում է պաշտպանական հնարավորությունները”,- ասաց նա: 

Քննարկումը վարող Սիվիլիթաս հիմնադրամի տնօրեն Սալփի Ղազարյանը հիշեցրեց, որ 1998 թվականից ի վեր Հայաստանը “այո” է ասել միջնորդների ներկայացրած բոլոր փաստաթղթին, իսկ Ադրբեջանը` “ոչ”: Վերջին` Սոչիի առաջարկները, ընդունելի են Ադրբեջանի համար, մինչդեռ հայկական կողմը հակված չէ “այո” ասել այդ փաստաթղթին, իսկ անցած տարվա հոկտեմբերից նախագահ Սերժ Սարգսյանը պնդում է, որ հակամարտության կողմերն անգամ մոտ չեն համաձայնագրին:

Թոմաս դե Վաալը բացատրեց, որ այսօր սեղանին դրված փաստաթուղթը պարունակում է “երկիմաստություն”, հատկապես կարգավիճակի հարցում մտցված բավականաչափ փոփոխություններն արդեն բավարարում են Ադրբեջանին: 

Բրիտանացի հեղինակը կարգավորման իր տեսակետն այսպես  ներկայացրեց. ղարաբաղահայությունը անկախություն է ուզում, Ադրբեջանը` տարածքային ամբողջականություն, այսպիսով` այս երկու դիրքորոշումները անհամադրելի են, փոխբացառող: Բրիտանացի հեղինակը կարծում է, որ եթե Լեռնային Ղարաբաղի հայերը լիարժեք կառավարում, լիարժեք անվտանգություն ստանան, ապա նրանց համար դա կլինի ոչ թե զիջում, այլ` հաղթանակ:
Ղարաբաղյան կարգավորման շրջանակներում վերջին հինգ տարիներին բանակցվող փաստաթղթի ամբողջ “հմայքն” այն է, որ դրա կյանքի կոչվելու դեպքում Լեռնային  Ղարաբաղը կստանա “միջանկյալ անկախություն եւ անվտանգության երաշխիքներ` պահպանելով հետագա լիակատար անկախության հույսը”, ասաց դե Վաալը։ Այս և մի շարք այլ մեկնաբանություններ ներկաների մի մասն ակնհայտորեն դժգոհությամբ ընդունեց: Սրահում ներկաներից մեկը հռետորական հարց ուղղեց` արդյոք հայկական կողմից Ադրբեջանին հող վերադարձնելը և անորոշ ապագայում կարգավիճակի հարցում քվեարկությունը հավասարազո՞ր փոխզիջումներ են:
Թոմաս դե Վաալն ընդգծեց, որ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների ջանքերը բավարար չեն հաջողության հասնելու համար: “Աթոռն ունենում է չորս ոտք, մինչդեռ խաղաղության գործընթացն այսօր ունի միայն երկու ոտք. բանակցություններ հիմնարար սկզբունքների փաստաթղթի շուրջ և հրադադարի ռեժիմի պահպանում շփման գծում, ընդ որում` այս երկրորդ ոտքը բավական երերուն է”:     

Անդրադառնալով պատերազմական քարոզչությանն ու ռազմական հռետորությանը, դե Վաալը նշեց. “Ադրբեջանը վիրավորված ազգ է, խոցված է: Լեռնային Ղարաբաղը մի կողմ, բայց այդ մարդիկ` ադրբեջանցիները, իրոք խոցված են: Հայկական զորքը կանգնած է Աղդամում, Ֆիզուլիում, այդ տարածքները հայկական չեն”:
Քննարկման վերջում ներկաներին` դիվանագետներ, քաղաքական-հասարակական գործիչներ, փորձագետներ, լրագրողներ, ուսանողներ, հնարավորություն տրվեց հարցեր ուղղել օրվա բանախոսին
 
Հանրային հարցումներ
Նորվեգիայի և Գերմանիայի կառավարությունների աջակցությամբ «Սիվիլիթաս» հիմնադրամը մի քանի ամիս առաջ սկսեց հանրային հարցումներ անցկացնել Հայաստանի ամբողջ տարածքով։ Հարցումների արդյունքները պարբերաբար հասանելի են լինելու զանգվածային լրատվամիջոցների համար՝ ակնկալիքով, որ դրանք նաև հանրային քննարկումների տեղիք կտան։

ամբողջությամբ

Մտորելու փաստեր

Հայաստանի սահմանահատումների հաշվեկշիռն ըստ քաղաքացիության երկրի

2010 2011
Ռուսաստան +5896 +2705
Վրաստան +1075 +2320
Իրան +2054 +666
Գերմանիա +164 -42
Ֆրանսիա +395 -138
ԱՄՆ -74 -353
Ընդամենը +10556 +5306

Կարծիքներ, աղբյուրներ

Կարծիքներ 

 
0 #1 Mari 2012-02-08 00:24
Ձեր առաքելեությունը կարծում եմ առնչվում է նաև Հայաստանում գենոֆոնդի պահպանմանը,ուստ ի առաջարկում եմ ստեղծել հնարավորություն ներ,որոնք կնպաստեն երիտասարդների կայուն ամուսնություննե րի համար:
Օրինակ իմ աշխատավայրում կան կրթված շատ աղջիկներ,որոնք ամուսնացած չեն,բայց ցանկանում են ընտանիք ունենալ,որոնց թվում եմ նաև ես...
Օգնեցեք...
Մեջբերում
 

Ավելացնել կարծիք


Մուտքագրել նիշերը
Փոխել նիշերի նկարը

Հրատարակություններ
Screen_shot_2011-12-31_at_3.22.34_PM
Մեր ծրագրերը
Կաթնարտադրության խթանման ծրագիր
Ծրագրի նպատակն է աջակցել կաթնարտադրության կայացած ճյուղին, տրամադրելով ֆերմերներին կթի ավտոմատացված մեքենաներ, որոնք կնպաստեն ֆերմաների արտադրողականության բարձրացմանը և եկամուտների ավելացմանը:
Ծրագրի նպատակն է աջակցել կաթնարտադրության կայացած ճյուղին, տրամադրելով ֆերմերներին կթի ավտոմատացված մեքենաներ, որոնք կնպաստեն ֆերմաների արտադրողականության բարձրացմանը և եկամուտների ավելացմանը:
Կիզակետ

 
Civil.am

Հետևեք Հայաստանի քաղաքացիական հասարակության գործունեությանը civil.am կայքում: Գտեք նոր գործընկերներ, տեղեկացեք համագործակցության հնարավորությունների մասին: Աջակցեք ընթացիկ ծրագրերին և քաջալերեք նոր ծրագրերի ստեղծմանը:
 
Podcast
Սիվիլիթասի բլոգ
Կարդացե՛ք․ տեսակետներ, իրադարձություններ, կարծիքներ։ Այսօր` Ես բանակ չգնացի… Ես ապրում եմ…
Սիվիլիթասն ինտերնետում