Արցախյան օրագիր. կանաչ ու սև

Իրադարձություն

Փետրվարի 26-ին Երևանի Ուրբաթ ակումբում կայացավ լրագրող, Սիվիլիթաս հիմնադրամի վերլուծաբան Թաթուլ Հակոբյանի Արցախյան օրագիր. կանաչ ու սև գրքի ռուսերեն հրատարակության շնորհանդեսը: Գիրքը հայերենով հրատարակվել էր 2008-ին: Այն Թաթուլ Հակոբյանի լրագրողական աշխատանքի` ղարաբաղյան հակամարտության պատմության սեփական աչքերով տեսած դրվագների, ինչպես նաև հարցազրույցների, հոդվածների մարդկային պատմությունների համադրում է: Ռուսերեն հրատարակությունը 2008-ի հայերեն հրատարակության լրացված տարբերակն է: Առաջիկայում  լույս կընծայվեն նաև գրքի անգլերեն և արևմտահայերեն տարբերակները: Բացման խոսքում Թաթուլ Հակոբյանը խոսելով գրքի վերնագրի մասին, տեղեկացրեց, որ վերնագրի հեղինակը ռեժիսոր Տիգրան Խզմալյանն է: Նա էր, որ ղարաբաղյան պատերազմի վերաբերյալ իր տպավորությունը պատկերավոր ներկայացրել է որպես կանաչի (զինվորական հագուստի գույնի) և սևի (զոհվածների մայրերի, կանանց ու քույրերի հագուստի գույնի) համադրություն: Տիգրան Խզմալյանը իր խոսքում շնորհակալություն հայտնեց Թաթուլին այս բարդ աշխատանքի` հիշեղությունների, պատմությունների, փաստերի հավաքագրման ու անաչառ ներկայացման համար և խոսեց այն մասին, որ բոլորիս ցանկությունն է, որ Ղարաբաղում պակասի սևը իսկ կանաչը մնա միայն որպես խոտի և տերևի գույն:


Ներկաներից մի քանիսը` Հայաստանում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Կարլեն Ավետիսյանը, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանը, խոսեցին այն մասին, որ պատմությունը թղթին հանձնելը բարդ և պատասխանատու աշխատանք է, և Թաթուլ Հակոբյանին հաջողվել է իսկական լրագրողի անաչառությամբ ներկայացնել փաստերը, մարդկանց ու իրադարձությունները:
Թաթուլ Հակոբյանն ինքը խոսելով գրքի մասին, ասաց, որ պատմությունը գրելը հեշտ է այն դեպքում, երբ այդ պատմության անմիջական մասնակիցները, հերոսներն ու հակահերոսները վաղուց չկան: Ղարաբաղյան հակամարտության պատմության դեպքում նրանցից շատերը մեր կողքին են և իրադարձություններն ու դեպքերը նրանք տարբեր կերպ են տեսնում ու մեկնաբանում: Այդ առուոմվ նորագույն պատմության որևէ, առավել ևս ղարաբաղյան հակամարտության նման բարդ հատվածը գրելը բարդ գործ է: Այդ կապակցությամբ Թաթուլ Հակոբյանը խնդրեց իր ընթերցողներին իր հետ կիսվել ոչ միայն դրական գնահատականներով, այլև դիտողություններով, եթե այդպիսիք կլինեն:
Անցյալ շաբաթ Թաթուլ Հակոբյանի գիրքը ներկայացվեց նաև Լեռնային Ղարաբաղում` Ստեփանակերտում և Հադրութում:

 
Հանրային հարցումներ
Նորվեգիայի և Գերմանիայի կառավարությունների աջակցությամբ «Սիվիլիթաս» հիմնադրամը մի քանի ամիս առաջ սկսեց հանրային հարցումներ անցկացնել Հայաստանի ամբողջ տարածքով։ Հարցումների արդյունքները պարբերաբար հասանելի են լինելու զանգվածային լրատվամիջոցների համար՝ ակնկալիքով, որ դրանք նաև հանրային քննարկումների տեղիք կտան։

ամբողջությամբ

Մտորելու փաստեր

Զբոսաշրջության համար նախատեսված գումարը պետական բյուջեի ծախսերից, Հայաստան

մլն դրամ % ընդհանուրից
2008 250 0.030
2009 263 0.028
2010 50 0.005
2011 50 0.005
2012 50 0.005

Կարծիքներ, աղբյուրներ

Ավելացնել կարծիք


Մուտքագրել նիշերը
Փոխել նիշերի նկարը

Հրատարակություններ
Screen_shot_2011-12-31_at_3.22.34_PM
Մեր ծրագրերը
Գրադարանները որպես քաղաքացիական հասարակության կենտրոններ
Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել մի շարք քաղաքային և գյուղական բնակավայրերի հանրային գրադարաններին, որպեսզի նրանք դառնան համայնքային կյանքի կենտրոններ և բնակչությանը մի շարք ծառայություններ մատուցեն:
Գրադարանները որպես քաղաքացիական հասարակության կենտրոններ
Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել մի շարք քաղաքային և գյուղական բնակավայրերի հանրային գրադարաններին, որպեսզի նրանք դառնան համայնքային կյանքի կենտրոններ և բնակչությանը մի շարք ծառայություններ մատուցեն:
Կիզակետ

 
Civil.am

Հետևեք Հայաստանի քաղաքացիական հասարակության գործունեությանը civil.am կայքում: Գտեք նոր գործընկերներ, տեղեկացեք համագործակցության հնարավորությունների մասին: Աջակցեք ընթացիկ ծրագրերին և քաջալերեք նոր ծրագրերի ստեղծմանը:
 
Podcast
Սիվիլիթասի բլոգ
Կարդացե՛ք․ տեսակետներ, իրադարձություններ, կարծիքներ։ Այսօր` Ես բանակ չգնացի… Ես ապրում եմ…
Սիվիլիթասն ինտերնետում