Սիվիլիթասը Գյումրիում և Վանաձորում

Իրադարձություն

GyurmiEventԴեկտեմբերի 28-ին Սիվիլիթաս հիմնադրամը Երևանում ներկայացրեց «Հայաստան 2009. խոստում և իրականություն» տարեկան զեկույցը: Նպատակ ունենալով Հայաստանի ամենատարբեր խնդիրների շուրջ բաց բանավեճ խրախուսել, Սիվիլիթասը, ինչպես և ողջ տարվա ընթացքում տարբեր առիթներով, այս անգամ էլ կազմակերպեց քննարկում արտաքին և ներքաղաքական, տարածաշրջանային և տնտեսական խնդիրների շուրջ, որին, գլխավոր բանախոսներից բացի, մասնակցեցին նաև դահլիճում ներկաները: Մեր երևանյան քննարկումներին սակայն հազվադեպ են մասնակցելու առիթ ունենում մարզերի բնակիչները: Ընդ որում խոսքն այս դեպքում ոչ միայն Սիվիլիթասի քննարկումների մասին է: Հայաստանի բոլոր խնդիրներն այս կամ այն ֆորմատով քննարկվում են հիմնականում Երևանում, երևանցիների մասնակցությամբ: Երևանն իհարկե ներառում է Հայաստանի բնակչության մեկ երրորդը, բայց Հայաստանի մյուս քաղաքների բնակիչները, այնտեղ գործող հասարակական կազմակերպությունները, լրատվամիջոցները, կուսակցությունները նույնպես ասելիք ունեն Հայաստանի բազմաթիվ խնդիրների վերաբերյալ:

Այս շաբաթ Գյումրիի և Վանաձորի բնակիչները նման առիթ ունեն: Փետրվարի 11- ին Սիվիլիթաս հիմնադրամը ներկայացնում է իր տարեկան զեկույցը Գյումրիում: Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական, տարածաշրջանային և տնտեսական հարցերի շուրջ տեղի կունենա քննարկում: Բանախոսներն են Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը, Գալա հեռուստաընկերության մեկնաբան Դերենիկ Մալխասյանը և «Շիրակ» կենտրոնի նախագահ Վահան Թումասյանը:

VanadzorՎանաձորում զեկույցի շնորհանդեսը տեղի կունենա փետրվարի 12-ին: Քննարկմանը կմասնակցեն Վանաձորի հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի նախագահ Արթուր Սաքունցը, Լոռու մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Էդիկ Հովսեփյանը, Ֆուլեր տնաշինական կենտրոնի Վանաձորի գրասենյակի համակարգող Տաթևիկ Այվազյանը:

Գյումրիում և Վանաձորում քննարկումները կվարի Սիվիլիթասի վերլուծաբան, լրագրող Թաթուլ Հակոբյանը: Քննարկումներին կմասնակցեն նաև Գյումրիի և Վանաձորի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, քաղաքական և ոչ քաղաքական կազմակերպությունների անդամներ, լրագրողներ, պարզապես ակտիվ ու շահագրգիռ գյումրեցիներ և վանաձորցիներ:

 

 

 
Հանրային հարցումներ
Նորվեգիայի և Գերմանիայի կառավարությունների աջակցությամբ «Սիվիլիթաս» հիմնադրամը մի քանի ամիս առաջ սկսեց հանրային հարցումներ անցկացնել Հայաստանի ամբողջ տարածքով։ Հարցումների արդյունքները պարբերաբար հասանելի են լինելու զանգվածային լրատվամիջոցների համար՝ ակնկալիքով, որ դրանք նաև հանրային քննարկումների տեղիք կտան։

ամբողջությամբ

Մտորելու փաստեր

Բնակչության մասը, որ իր ներկա և ապագա կյանքը համարում է տառապալից - 2011 հարցում

Հայաստան 35%
Ադրբեջան 18%
Վրաստան 28%
Սլովակիա 12%
Ռուսաստան 19%
Կանադա 1%

Կարծիքներ, աղբյուրներ

Ավելացնել կարծիք


Մուտքագրել նիշերը
Փոխել նիշերի նկարը

Հրատարակություններ
Screen_shot_2011-12-31_at_3.22.34_PM
Մեր ծրագրերը
Գրադարանները որպես քաղաքացիական հասարակության կենտրոններ
Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել մի շարք քաղաքային և գյուղական բնակավայրերի հանրային գրադարաններին, որպեսզի նրանք դառնան համայնքային կյանքի կենտրոններ և բնակչությանը մի շարք ծառայություններ մատուցեն:
Գրադարանները որպես քաղաքացիական հասարակության կենտրոններ
Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել մի շարք քաղաքային և գյուղական բնակավայրերի հանրային գրադարաններին, որպեսզի նրանք դառնան համայնքային կյանքի կենտրոններ և բնակչությանը մի շարք ծառայություններ մատուցեն:
Կիզակետ

 
Հանրային քննարկում

Սիվիլիթաս հիմնադրամը հրավիրում է

«Հակամարտություններ և պատմության
դասագրքեր»

թեմայով քննարկմանը:

Քննարկումը կվարի
Սիվիլիթաս հիմնադրամի տնօրեն
Սալբի Ղազարյանը

Քննարկումը տեղի կունենա
Մայիսի 22-ին, ժամը 14:00-ին
Երևան հյուրանոցի Ռոսինի սրահում:

Մասնակցությունը միայն նախնական գրանցումով՝
010 500 119:

Civil.am

Հետևեք Հայաստանի քաղաքացիական հասարակության գործունեությանը civil.am կայքում: Գտեք նոր գործընկերներ, տեղեկացեք համագործակցության հնարավորությունների մասին: Աջակցեք ընթացիկ ծրագրերին և քաջալերեք նոր ծրագրերի ստեղծմանը:
 
Podcast
Սիվիլիթասի բլոգ
Կարդացե՛ք․ տեսակետներ, իրադարձություններ, կարծիքներ։ Այսօր` Ես բանակ չգնացի… Ես ապրում եմ…
Սիվիլիթասն ինտերնետում