Եվրոպական արժեքները` խորքային հավատամք

Իրադարձություն
Դիտեք | Լսեք

Սիվիլիթաս հիմնադրամի պարբերական քննարկումների շարքի հերթական քննարկումը տեղի ունեցավ նոյեմբերի 11-ին: Այն նվիրված էր Հայաստանի եվրոպական ինտեգրման հեռանկարներին, եվրոպական ապագայի հնարավորությանը, այն խոչընդոտներին, որոնք մինչ այժմ խանգարել են և այսօր էլ խանգարում են Հայաստանում եվրոպական արժեքների ներդրմանն ու ամրապնդմանը: Քննարկմանը մասնակցեցին Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Թևան Պողոսյանը, Ինտերնյուս հասարակական կազմակերպության տնօրեն Նունե Սարգսյանը: Քննարկումը վարեց Սիվիլիթասի վերլուծաբան, լրագրող Թաթուլ Հակոբյանը:

Վարդան Օսկանյանի խոսքը "Եվրոպական հեռանկար. հավատամք, թե պատրանք" քննարկմանը:

Այն, որ Հայաստանը բացի Եվրոպական ինտեգրումից այլընտրանք չունի, ես չեմ կասկածում: Բայց այդ ինտեգրումը վերջնակետին հասցնելու համար, եռակողմ համագործակցության անհրաժեշտություն կա: Այս եռակողմ համագործակցությունը ես տեսնում եմ այսպես. Եվրոպան` մի կողմից, մեր հասարակությունը` մյուս կողմից, և որ ամենակարևորն է`Հայաստանի իշխանությունները: Եթե այս եռակողմ համագործակցությունը ճիշտ չեղավ և յուրաքանչյուրն իր ներդրումը չունեցավ, մենք երբևէ չենք կարող հաջողության հասցնել այս գործընթացները, այսինքն` մեր ժողովուրդը օգուտ չի ստանա այս գործընթացներից: Եկեք մի կողմ դնենք անդամակցության խնդիրները: Ես միշտ, իմ նախարարության շրջանում էլ եմ ասել, որ խնդիրը անդամակցությունը չէ, այլ պետք է կարողանալ օգտվել գործընթացներից և յուրաքանչյուր օր մեր ժողովուրդը իր կյանքում տարբերություն զգա այդ համագործակցության ընթացքում:


Մենք պահանջատեր պետք է լինենք, որ եվրոպացիներն ավելի լուրջ լինեն իրենց ներգրավվածության հարցերում, այսինքն եվրոպական պահանջատիրությունը ավելի հետևողական պետք է լինի, որպեսզի Հայաստանը իր պարտականություններն իրականացնի` լինի դա Եվրոպական Միության շրջանակներում, ԵԱՀԿ-ի հետ, ՆԱՏՕ-ի հետ, վերջիվերջո դրանք պարտավորություններ են, որ մենք ստանձնել ենք, և Եվրոպան` կլինեն չինովնիկները կամ ընդանրապես Եվրոպան էական չի, ես կարծում եմ, որ պետք է հետևողական լինի:

Երկրորդը` մեր հասարակությունը, պահանջատեր պետք է լինի իր առօրյա կյանքում: Ժողովրդի պահանջատիրությունը ինքնաբուխ, բնականաբար, համազոր է եվրոպական արժեքներին: Եթե մենք պահանջատեր լինենք մեր առօրյա կյանքում, ես կարծում եմ` մենք ներքևից ճնշում կդնենք իշխանությունների վրա, որպեսզի իրենք առնվազն Եվրոպայի առաջ իրենց պարտավորությունները իրականացնեն:

Բայց ամենակարևոր օղակն իշխանությունն է: Ես այնտեղ եղել եմ, և պատճառներից մեկը, որ այսօր այնտեղ չեմ, այն է, որ մի պահ էր եկել, որ իսկապես դժվար էր խոսքի և գործի այդ տարբերությունը բացատրել եվրոպացիներին: Այդ խնդիրը միշտ եղել է, հատկապես ընտրություններից հետո, երբ Հայաստանում ինչ-որ  հակաժողովրդավարական մի բան է եղել: Պատկերացրեք արտաքին գործերի նախարարի վիճակը, երբ Եվրոպայում դրվում է հարցը, թե ինչպես այսպես պատահեց: Այս օղակը` իշխանությունների ներգրավվածությունը, հավատարմությունը այս արժեքներին հաջողության գրավական է: Առանց դրա մենք ոչ մի տեղ չենք հասնի, և իմ փորձը ցույց է տվել, որ մեր հաջորդական իշխանությունները պատրաստ չեն եղել այս արժեքների ամբողջական որդեգրմանն ու կիրառմանը: Լավագույն դեպքում եղել են` շատ ընտրովի:

Այստեղ երկու խնդիր կա: Առաջին` եվրոպական արժեքների ամբողջական ընդունումը և դրանց կիրառումը իշխանությունները դիտարկել են որպես սպառնալիք հենց իշխանության համար և մինչև մենք չկարողանանաք հակակշիռներ ստեղծել մեր քաղաքական համակարգում, միշտ այդպես է լինելու: Ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, ազատ մամուլը իշխանությունները համարելու են սպառնալիք իրենց իշխանության մենատիրության համար:

Երկրորդ` իշխանության օղակներում գտնվող այն մարդիկ, որոնցից իսկապես կախված է բարեփոխումների արդյունավետ իրականացումը, խորքային հավատամք չեն ունեցել եվրոպական արժեքների նկատմամբ: Պատճառը թե սովետական ազդեցությունն է, թե արժեքների խնդիր է, թե կրթությունն է: Այնպես որ, այդ երկու գործոնները թույլ չեն տվել առ այսօր իշխանություններին, որպեսզի նրանք ամբողջությամբ ներգրավված լինեն այս գործընթացների մեջ և իրենց կողմից ամեն ինչ անեն, որպեսզի մենք կարողանաք արդյունավետ եզրահափակման հասցնել այս գործընթացները: Եվրոպական արժեքներ չի նշանակում տարեկան մի քանի անգամ Փարիզ, Բրյուսել պաշտոնական այցելություններ կատարել: Մենք պետք է կարողանանք Բյուսելի, Փարիզի շունչը բերել Հայաստան: Եվ իսկապես` իշխանական այն օղակներում, որոնցից կախված են իրական բարեփոխումների արդյունավետ իրականացումը, պետք է լինեն այնպիսի մարդիկ, որոնց մոտ այս արժեքները բնածին են, այնպիսի արժեքներ են, որոնց ամբողջությամբ հավատում են և չեն մտածում, որ դրանք կարող են վտանգ լինել իրենց իշխանության համար:

 
Հանրային հարցումներ
Նորվեգիայի և Գերմանիայի կառավարությունների աջակցությամբ «Սիվիլիթաս» հիմնադրամը մի քանի ամիս առաջ սկսեց հանրային հարցումներ անցկացնել Հայաստանի ամբողջ տարածքով։ Հարցումների արդյունքները պարբերաբար հասանելի են լինելու զանգվածային լրատվամիջոցների համար՝ ակնկալիքով, որ դրանք նաև հանրային քննարկումների տեղիք կտան։

ամբողջությամբ

Մտորելու փաստեր

Բնակչության մասը, որ իր ներկա և ապագա կյանքը համարում է տառապալից - 2011 հարցում

Հայաստան 35%
Ադրբեջան 18%
Վրաստան 28%
Սլովակիա 12%
Ռուսաստան 19%
Կանադա 1%

Կարծիքներ, աղբյուրներ

Ավելացնել կարծիք


Մուտքագրել նիշերը
Փոխել նիշերի նկարը

Հրատարակություններ
Screen_shot_2011-12-31_at_3.22.34_PM
Մեր ծրագրերը
Սահմանամերձ գյուղերի ջրամատակարարման բարեկարգման ծրագիր
Ծրագրի ընդհանուր նպատակը Մեղրիի հեռավոր սահմանամերձ գյուղերում բնակչության ջրամատակարարման բարելավումն է: Ծրագրի հատուկ նպատակն է Ալվանք և Շվանիձոր համայնքներում ստորգետնյա ջրամատակարարման համակարգերի` քահրիզների վերանորոգումն ու վերակառուցումը, ինչպես նաև դրանց հետագա պահպանման համար մասնագետների պատրաստումն ու համայնքների ներգրավումը այդ գործում:
Ծրագրի ընդհանուր նպատակը Մեղրիի հեռավոր սահմանամերձ գյուղերում բնակչության ջրամատակարարման բարելավումն է: Ծրագրի հատուկ նպատակն է Ալվանք և Շվանիձոր համայնքներում ստորգետնյա ջրամատակարարման համակարգերի` քահրիզների վերանորոգումն ու վերակառուցումը, ինչպես նաև դրանց հետագա պահպանման համար մասնագետների պատրաստումն ու համայնքների ներգրավումը այդ գործում:
Կիզակետ

 
Հանրային քննարկում

Սիվիլիթաս հիմնադրամը հրավիրում է

«Հակամարտություններ և պատմության
դասագրքեր»

թեմայով քննարկմանը:

Քննարկումը կվարի
Սիվիլիթաս հիմնադրամի տնօրեն
Սալբի Ղազարյանը

Քննարկումը տեղի կունենա
Մայիսի 22-ին, ժամը 14:00-ին
Երևան հյուրանոցի Ռոսինի սրահում:

Մասնակցությունը միայն նախնական գրանցումով՝
010 500 119:

Civil.am

Հետևեք Հայաստանի քաղաքացիական հասարակության գործունեությանը civil.am կայքում: Գտեք նոր գործընկերներ, տեղեկացեք համագործակցության հնարավորությունների մասին: Աջակցեք ընթացիկ ծրագրերին և քաջալերեք նոր ծրագրերի ստեղծմանը:
 
Podcast
Սիվիլիթասի բլոգ
Կարդացե՛ք․ տեսակետներ, իրադարձություններ, կարծիքներ։ Այսօր` Ես բանակ չգնացի… Ես ապրում եմ…
Սիվիլիթասն ինտերնետում