 Սիվիլիթաս հիմնադրամը Քաունթերփարթ Ինթերնեշնլի հետ համատեղ կազմակերպել էր «Մշակույթի քաղաքականությունը» թեմայով քննարկում, որի հյուրերն էին հանրահայտ դերասանուհի Արսինե Խանջյանը, աշխարհահռչակ ռեժիսոր, Սիվիլիթասի պատվո խորհրդի անդամ Ատոմ Էգոյանը, լուսանկարիչ Հրայր Բազէ Խաչերեանը և դիզայներ Արմեն Քյուրքչյանը:
ամբողջությամբ
Թաթուլ Հակոբյան: Թերևս, ինչպես զանգվածային լրատվամիջոցները, այնպես էլ հասարակական կազմակերպությունները, պիտի լինեն այն օղակը, որը կապահովի կապը հասարակության և իշխանությունների միջև: Եվ այս իմաստով, կարծեք թե, չկա ներդաշնակություն: Ես կառաջադրեմ երեք կետ: Սա իմ կարծիքը չէ, հիմնականում վերցրել եմ մամուլից: Ինչու՞ չկա ներդաշնակություն: Իրենք՝ հասարակական կազմակերպությունները, հասարակությանը այնքան էլ մոտ չեն և կայացած չեն, երկրորդ՝ իշխանությունները հասարակական կազմակերպություններին չեն դիտարկում որպես ռեսուրս, որի հետ կարելի է համագործակցել, երբեմն դիտում են որպես գլխացավանք պատճառող մի բան և երրորդ՝ ինքը հասարակությունը, նրա անդամները առանձին-առանձին, կարծեք թե, պատրաստ չեն ինչ-որ հարցով աջակցել բարեկամին, հարևանին:
ամբողջությամբ
Սալբի Ղազարյան. Ես ուզում եմ ներկայացնել Սիվիլիթասի պատվո խորհրդի անդամ Ժերար Շալյանին, որը մի քանի տասնամյակ, նույնիսկ մինչև ԽՍՀՄ փլուզումը, և մինչև դրա մոդայիկ դառնալը, ուսումնասիրում էր ինքնորոշման շարժումները, ապստամբությունները և աշխարհի տարբեր կողմերում փոքր ժողովուրդների պայքարը: Նա նաև Le Monde պարբերականի թղթակիցն էր, և նրան հաճախ անվանում էին երրորդ աշխարհի բարեկամ: Մենք ուրախ ենք, որ պարոն Շալյանն այսօր այստեղ է, և ես վստահ եմ, որ սա կլինի ամենաարագ անցնող մեկ ժամը վերջին շրջանում: Ես ողջունում եմ այստեղ ներկա դեսպաններին, մեր մշտական և նոր հյուրերին: Մենք անդրադառնալու ենք երկու խնդրի: Խոսելու ենք մեր շուրջ փոփոխվող աշխարհաքաղաքական իրողություններից և այն մասին, թե արդյոք դրանք մեզ բացառիկ են թվում, քանի որ տեղի են ունենում մեր շուրջը, թե սա պատմության սովորական ընթացքն է: Մենք նաև կխոսենք Ժերարի փորձագիտական երեք ուղղությունների մասին, որոնք առնչվում են մեզ` ինքնորոշման համար մղվող շարժումներ, ապստամբություններ և թեժ հակամարտություններ:
ամբողջությամբ
 Սիվիլիթաս հիմնադրամի «Հասարակական կազմակերպություններ. ձեռքբերումներ և ձախողումներ» թեմայով քննարկումը նվիրված էր Հայաստանում հասարակական կազմակերպությունների գործունեության արդյունավետությանը, քաղաքացիական հասարակության ձևավորման խնդիրներին ընդհանրապես: Գլխավոր բանախոսներն էին «Նորավանք» հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը, գրող, հրապարակախոս Մարինե Պետրոսյանը,
ամբողջությամբ
 «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը ելույթ է ունեցել Բեյրութում Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ:
ամբողջությամբ
2008-ի այդ օրը եթերազրկումից փրկվեց ԳԱԼԱ հեռուստաընկերությունը 2008թ. մարտի 25-ին հազարավոր հայեր Հայաստանում, Արցախում և Սփյուռքում թիկունք կանգնեցին Գյումրիի ԳԱԼԱ հեռուստաընկերությանը և աննախադեպ բարոյական ու ֆինանսական օժանդակություն ցուցաբերելով, կարողացան մարզային այդ լրատվամիջոցին փրկել փակման վերահաս վտանգից: Իշխանությունների մի քանի թևեր եւ գերատեսչություններ ԳԱԼԱ-ն փակելու նպատակով նրան տուգանեցին մոտ 27 միլիոն դրամով: Այն պահից, երբ ԳԱԼԱ-ն սկսեց լուսաբանել ընդդիմության միջոցառումները, հարկային մարմինները սկսեցին ստուգումներ կատարել: Արդյունքում` ԳԱԼԱ-ն տուգանեցին մարզային հեռուստաընկերության համար ֆանտաստիկ գումարով:
ամբողջությամբ
Փետրվարի 26-ին Երևանի Ուրբաթ ակումբում կայացավ լրագրող, Սիվիլիթաս հիմնադրամի վերլուծաբան Թաթուլ Հակոբյանի Արցախյան օրագիր. կանաչ ու սև գրքի ռուսերեն հրատարակության շնորհանդեսը: Գիրքը հայերենով հրատարակվել էր 2008-ին: Այն Թաթուլ Հակոբյանի լրագրողական աշխատանքի` ղարաբաղյան հակամարտության պատմության սեփական աչքերով տեսած դրվագների, ինչպես նաև հարցազրույցների, հոդվածների մարդկային պատմությունների համադրում է: Ռուսերեն հրատարակությունը 2008-ի հայերեն հրատարակության լրացված տարբերակն է: Առաջիկայում լույս կընծայվեն նաև գրքի անգլերեն և արևմտահայերեն տարբերակները: Բացման խոսքում Թաթուլ Հակոբյանը խոսելով գրքի վերնագրի մասին, տեղեկացրեց, որ վերնագրի հեղինակը ռեժիսոր Տիգրան Խզմալյանն է: Նա էր, որ ղարաբաղյան պատերազմի վերաբերյալ իր տպավորությունը պատկերավոր ներկայացրել է որպես կանաչի (զինվորական հագուստի գույնի) և սևի (զոհվածների մայրերի, կանանց ու քույրերի հագուստի գույնի) համադրություն: Տիգրան Խզմալյանը իր խոսքում շնորհակալություն հայտնեց Թաթուլին այս բարդ աշխատանքի` հիշեղությունների, պատմությունների, փաստերի հավաքագրման ու անաչառ ներկայացման համար և խոսեց այն մասին, որ բոլորիս ցանկությունն է, որ Ղարաբաղում պակասի սևը իսկ կանաչը մնա միայն որպես խոտի և տերևի գույն:
ամբողջությամբ
Դեկտեմբերի 28-ին Սիվիլիթաս հիմնադրամը Երևանում ներկայացրեց «Հայաստան 2009. խոստում և իրականություն» տարեկան զեկույցը: Նպատակ ունենալով Հայաստանի ամենատարբեր խնդիրների շուրջ բաց բանավեճ խրախուսել, Սիվիլիթասը, ինչպես և ողջ տարվա ընթացքում տարբեր առիթներով, այս անգամ էլ կազմակերպեց քննարկում արտաքին և ներքաղաքական, տարածաշրջանային և տնտեսական խնդիրների շուրջ, որին, գլխավոր բանախոսներից բացի, մասնակցեցին նաև դահլիճում ներկաները: Մեր երևանյան քննարկումներին սակայն հազվադեպ են մասնակցելու առիթ ունենում մարզերի բնակիչները: Ընդ որում խոսքն այս դեպքում ոչ միայն Սիվիլիթասի քննարկումների մասին է: Հայաստանի բոլոր խնդիրներն այս կամ այն ֆորմատով քննարկվում են հիմնականում Երևանում, երևանցիների մասնակցությամբ: Երևանն իհարկե ներառում է Հայաստանի բնակչության մեկ երրորդը, բայց Հայաստանի մյուս քաղաքների բնակիչները, այնտեղ գործող հասարակական կազմակերպությունները, լրատվամիջոցները, կուսակցությունները նույնպես ասելիք ունեն Հայաստանի բազմաթիվ խնդիրների վերաբերյալ:
ամբողջությամբ
Հայկական բարեգործական ընդհանուր միության և ՀՅԴ Արմեն Կարո կոմիտեի նախաձեռնությամբ նոյեմբերի 20-ին, Մոնրեալի Մարիոթ Քորթյարդ հյուրանոցում կայացավ Վարդան Օսկանյանի «Անավարտ տասնամյակ» գրքի շնորհանդեսը:
Գիրքը հրատարակվել է Երևանում, 2009 թ. Ապրիլին: Այն Վարդան Օսկանյանի արտաքին գործերի նախարարության շրջանի ելույթների ընտրանին է: Գրքում ներառված մոտ հարյուր ելույթների մեծ մասը հնչել է աշխարհի տարբեր ամբիոններից` ՄԱԿ-ում, Եվրոպական Միությունում, Եվրոպայի խորհրդում, ԵԱՀԿ-ում, ՆԱՏՕ-ում, ավելի քան տասնյակ միջազգային գիտական կենտրոններում, ինչպես նաև սփյուռքի և Հայաստանի տարբեր հաստատություններում:
Գրքի շնորհանդեսը Երևանում կայացավ ապրիլի 17-ին: Այնուհետև այն ներկայացվեց Հալեպում, Բեյրությում, Բոստոնում, Նյու Յորքում:
Երևանում գիրքը վաճառվում է Արտբրիջ և այլ գրախանութներում:
 Օգոստոսի 30-31-ին Սիվիլիթաս հիմնադրամի խորհրդի նախագահ Վարդան Օսկանյանը և տնօրեն Սալբի Ղազարյանը մասնակցեցին Սլովենիայում Բլեդի ռազմավարական ֆորումին: Եվրոպայից և Ասիայից տասնյակ երկրների ղեկավարներ, նախարարներ, քաղաքականություն մշակողներ և ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ մասնակցեցին “Տնտեսական ճգնաժամի քաղաքականությունը. Եվրոպայում և Ասիայում տնտեսական և աշխարհաքաղաքական պատկերի վերաձևակերպումը” վերնագրված ֆորումին:
ամբողջությամբ
Բոստոնում Բենթլի համալսարանում ներկայացնելով «Անավարտ տասնամյակ» (“Speaking to be Heard”) ելույթների ժողովածուն` Վարդան Օսկանյանը խոսել է իր 10-ամյա փորձի և մասնավորապես այն մասին, որ արտաքին քաղաքականության մեջ հաջողությունները զգալիորեն պայմանավորված են ներքին խնդիրների կարգավորված լինելով ու իրական խորքային բարեփոխումների իրականացմամբ, ինչը նախկին խորհրդային երկրներից քչերին է հաջողվել:
«Գոյություն ունի երեք հիմնական դրույթ, որոնք մենք պետք է վերաիմաստավորենք, եթե ցանկանում ենք դուրս գալ սպասումների և հիասթափությունների այս փակ շրջանակից: Առաջինը և հիմնականն այն է, որ մենք սկիզբ ենք դրել նոր, լիբերալ, ազատ շուկայի զարգացմանը, բայց մենք սխալ ենք հասկացել «զարգացումը»: Զարգացումը` քաղաքական, այլ ոչ թե տնտեսական գործընթաց է: Այն պահանջում է հասարակության մեջ քաղաքական փոփոխություններ և էլիտայի ու հասարակության մասնակցության կազմակերպված գործընթաց: Ժամանակակից հասարակության մոդելը պահանջում է ազնիվ, թափանցիկ հանրային ծառայություններ և ինստիտուտներ, որոնք գործում են զսպումների և հակակշիռների հիման վրա: Միայն քաղաքական կամքն ու փոփոխությունը քաղաքական մտածողության մեջ կարող է բերել դրան: Տնտեսական զարգացման համար մեր երկրները նախ պետք է քաղաքականապես զարգանան:
ամբողջությամբ
Սիվիլիթաս հիմնադրամի խորհրդի նախագահ Վարդան Օսկանյանն իր «Անավարտ տասնամյակ» գրքի շնորհանդեսից առաջ հրավիրված ասուլիսում խոսեց այն մասին, որ ելույթների ժողովածուն, ներառելով նախորդ տասնամյակի ընթացքում հնչած գրեթե հարյուր ելույթ, արտացոլում է Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի զարգացումը այդ տարիներին: Այն ի թիվս այլոց օգտակար կլինի նաև հետագա սերունդների համար՝ պատմության այդ ժամանակաշրջանն ուսումնասիրելիս: Ելույթների ժողովածուի անգլերեն անվանումն է «Speaking to be Heard» (Խոսում եմ լսված լինելու համար):
ամբողջությամբ
|
 “Դոնոր կազմակերպությունների ռազմավարությունը Հայաստանում” թեմայով Սիվիլիթաս հիմնադրամի կազմակերպած այսօրվա քննարկման գլխավոր բանախոսներն էին ԱՄՆ միջազգային գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար տիկին Չիմա Ջեթինդերը, Նիդերլանդների փոխդեսպան Հեյնո Վան Հաուվլինգենը և Նորվեգիայի և Ֆինլանդիայի պատվո հյուպատոս Թիմըթի Սթրեյթը:
ամբողջությամբ
Հուլիսի 2-ին Սիվիլիթաս հիմնադրամն անցկացրեց «Փոփոխվող աշխարհաքաղաքական իրավիճակը և դրա ազդեցությունը Հարավային Կովկասի վրա» թեմայով քննարկում, որի գլխավոր բանախոսն էր զինված հակամարտությունների ուսումնասիրության և միջազգային ու ռազմավարական հարաբերությունների հարցերով ճանաչված վերլուծաբան, Սիվիլիթաս հիմնադրամի պատվավոր խորհրդի անդամ Ժերար Շալյանը:
ամբողջությամբ
 Աշխարհահռչակ երաժիշտ, Սիվիլիթաս հիմնադրամի պատվավոր խորհրդի անդամ Սերժ Թանկյանը ելույթ կունենա Հայաստանում: Գրեմմի մրցանակակիր Սիսթեմ օֆ ը դաուն հանրահայտ ռոք խմբի երգիչ Սերժ Թանկյանը ելույթ կունենա Երևանում, օգոստոսի 12-ին:
ամբողջությամբ
Սիվիլիթաս հիմնադրամը Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր բարեգործական հիմնադրամի հետ միասին Մայիսի 14-ին իրականացրեց “Եղիր դոնոր, փրկիր կյանք” միջոցառումը` Սիվիլիթաս հիմնադրամի երևանյան գրասենյակում: Անցյալ շաբաթ իրականացված միջոցառման արդյունքն այնքան տպավորիչ էր, որ մենք որոշեցինք կրկնել այն:
ամբողջությամբ
Մարտի 27-ին Վարդան Օսկանյանը մասնակցեց Բրյուսելում կայացած ամենամյա ֆորումին: Բրյուսելյան ֆորումը ամեն տարի Բելգիայի մայրաքաղաքում երկօրյա հանդիպման է հավաքում ավելի քան 400 մասնակցի աշխարհի մի քանի տասնյակ երկրներից:
ամբողջությամբ
Թոմաս դե Վաալ. առաջիկայում պատերազմի հավանականությունը մեծ չէ
Բրիտանացի գրող և լրագրող Թոմաս դե Վաալը կարծում է, որ Կովկասում հակամարտությունները ոչ թե “սառեցված” են, այլ` “ննջող”: Մարտի 9-ին Սիվիլիթաս հիմնադրամի կազմակերպած «Ղարաբաղյան հակամարտության կարգավորում. իրականն ու անիրականը» թեմայով քննարկման ընթացքում դե Վաալը, ով Երևան էր ժամանել Բաքվից, մոտ ապագայում քիչ հավանական համարեց նոր պատերազմի հավանականությունը Լեռնային Ղարաբաղում:
“Վրաստանի դեպքում մենք բոլորս տեսանք, թե ինչպիսի աղետ բերեց օգոստոսյան պատերազմը: Չեմ կարծում, որ Ադրբեջանը նոր պատերազմ սկսի, չնայած, որ նա ավելացնում է իր սպառազինությունները: Իր հերթին, Հայաստանն էլ ուժեղացնում է պաշտպանական հնարավորությունները”,- ասաց նա:
Անդրադառնալով պատերազմական քարոզչությանն ու ռազմական հռետորությանը, դե Վաալը նշեց. “Ադրբեջանը վիրավորված ազգ է, խոցված է: Լեռնային Ղարաբաղը մի կողմ, բայց այդ մարդիկ` ադրբեջանցիները, իրոք խոցված են: Հայկական զորքը կանգնած է Աղդամում, Ֆիզուլիում, այդ տարածքները հայկական չեն”:
Թոմաս դե Վաալը ղարաբաղյան կարգավորման իր տեսակետն այսպես ներկայացրեց. ղարաբաղահայությունը անկախություն է ուզում, Ադրբեջանը` տարածքային ամբողջականություն, այսպիսով` այս երկու դիրքորոշումները անհամադրելի են, փոխբացառող: Բրիտանացի հեղինակը կարծում է, որ եթե Լեռնային Ղարաբաղի հայերը լիարժեք կառավարում, լիարժեք անվտանգություն ստանան, ապա նրանց համար դա կլինի ոչ թե զիջում, այլ` հաղթանակ:
Թոմաս դե Վաալն ընդգծեց, որ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների ջանքերը բավարար չեն հաջողության հասնելու համար: “Աթոռն ունենում է չորս ոտք, մինչդեռ խաղաղության գործընթացն այսօր ունի միայն երկու ոտք. բանակցություններ հիմնարար սկզբունքների փաստաթղթի շուրջ և հրադադարի ռեժիմի պահպանում շփման գծում, ընդ որում` այս երկրորդ ոտքը բավական երերուն է”:
Քննարկման վերջում ներկաներին` դիվանագետներ, քաղաքական-հասարակական գործիչներ, փորձագետներ, լրագրողներ, ուսանողներ, հնարավորություն տրվեց հարցեր ուղղել օրվա բանախոսին: Քննարկումը վարում էր Սիվիլիթաս հիմնադրամի տնօրեն Սալփի Ղազարյանը:
Թոմաս դե Վաալ. առաջիկայում պատերազմի հավանականությունը մեծ չէ Բրիտանացի գրող և լրագրող Թոմաս դե Վաալը կարծում է, որ Կովկասում հակամարտությունները ոչ թե “սառեցված” են, այլ` “ննջող”: Մարտի 9-ին Սիվիլիթաս հիմնադրամի կազմակերպած «Ղարաբաղյան հակամարտության կարգավորում. իրականն ու անիրականը» թեմայով քննարկման ընթացքում դե Վաալը, ով Երևան էր ժամանել Բաքվից, մոտ ապագայում քիչ հավանական համարեց նոր պատերազմի հավանականությունը Լեռնային Ղարաբաղում: “Վրաստանի դեպքում մենք բոլորս տեսանք, թե ինչպիսի աղետ բերեց օգոստոսյան պատերազմը:
ամբողջությամբ
Դեկտեմբերի 28-ին Սիվիլիթաս հիմնադրամը Երևանում ներկայացրեց «Հայաստան 2009. խոստում և իրականություն» տարեկան զեկույցը: Նպատակ ունենալով Հայաստանի ամենատարբեր խնդիրների շուրջ բաց բանավեճ խրախուսել, Սիվիլիթասը, ինչպես և ողջ տարվա ընթացքում տարբեր առիթներով, այս անգամ էլ կազմակերպեց քննարկում արտաքին և ներքաղաքական, տարածաշրջանային և տնտեսական խնդիրների շուրջ, որին, գլխավոր բանախոսներից բացի, մասնակցեցին նաև դահլիճում ներկաները:
Մեր երևանյան քննարկումներին հազվադեպ են մասնակցելու առիթ ունենում մարզերի բնակիչները: Ընդ որում խոսքն այս դեպքում ոչ միայն Սիվիլիթասի քննարկումների մասին է: Հայաստանի բոլոր խնդիրներն այս կամ այն ձևարափով քննարկվում են հիմնականում Երևանում, երևանցիների մասնակցությամբ: Երևանն իհարկե ներառում է Հայաստանի բնակչության մեկ երրորդը, բայց Հայաստանի մյուս քաղաքների բնակիչները, այնտեղ գործող հասարակական կազմակերպությունները, լրատվամիջոցները, կուսակցությունները նույնպես ասելիք ունեն Հայաստանի բազմաթիվ խնդիրների վերաբերյալ:
ամբողջությամբ
 Սիվիլիթաս հիմնադրամի սերունդների կենտրոնը Էսպաս երիտասարդական կրթամշակութային կենտրոնի հետ համատեղ նախաձեռնել է «Հրեշտակների տոնածառ» ծրագիրը, որի շրջանակներում նախատեսվում է գրքեր, գլուխկոտրուկներ և խաղեր տրամադրել շրջանային գրադարանների երեխաների անկյուններին: Այս ծրագիրը համընկնում է Սիվիլիթասի մի այլ`«Գրադարանները քաղաքացիական հասարակության կենտրոն» ծրագրի հետ, որը Ամերիկյան դեսպանատան աջակցությամբ նախատեսում է օգնել շրջանային գրադարաններին բարելավել գրադարանների պայմանները և դարձնել դրանք քաղաքացիներին հյուրընկալող անկյուններ: Սիվիլիթասի աշխատակիցները Էսպասի աջակցությամբ զարդարեցին թղթե հրեշտակներին, ինչից հետո Էսպաս կենտրոնում տեղադրվեց տոնածառ, որի վրա և տեղ գտան հրեշտակները յուրաքանչյուրը իր ցանկությամբ: Ծրագրի առաջին իսկ օրը նվիրաբերվեց առաջին գիրքը: Ինչպես նաև ՀԿ-ներց մեկը նվիրաբերել է 15000 դրամ գիրք ձեռք բերելու նպատակով: Հունվարին բոլոր հավաքված գրքերը, գլուխկոտրուկները և խաղերը կնվիրաբերվեն շրջանային գրադարաններին: Սիվիլիթաս հիմնադրամը հավատում է, որ այս ծրագիրը կնպաստի քաղաքացիական հասարակության կայացմանը Հայաստանում:
Սիվիլիթաս հիմնադրամի պարբերական քննարկումների շարքի հերթական քննարկումը տեղի ունեցավ նոյեմբերի 11-ին: Այն նվիրված էր Հայաստանի եվրոպական ինտեգրման հեռանկարներին, եվրոպական ապագայի հնարավորությանը, այն խոչընդոտներին, որոնք մինչ այժմ խանգարել են և այսօր էլ խանգարում են Հայաստանում եվրոպական արժեքների ներդրմանն ու ամրապնդմանը: Քննարկմանը մասնակցեցին Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Թևան Պողոսյանը, Ինտերնյուս հասարակական կազմակերպության տնօրեն Նունե Սարգսյանը: Քննարկումը վարեց Սիվիլիթասի վերլուծաբան, լրագրող Թաթուլ Հակոբյանը:
Վարդան Օսկանյանի խոսքը "Եվրոպական հեռանկար. հավատամք, թե պատրանք" քննարկմանը:
Այն, որ Հայաստանը բացի Եվրոպական ինտեգրումից այլընտրանք չունի, ես չեմ կասկածում: Բայց այդ ինտեգրումը վերջնակետին հասցնելու համար, եռակողմ համագործակցության անհրաժեշտություն կա: Այս եռակողմ համագործակցությունը ես տեսնում եմ այսպես. Եվրոպան` մի կողմից, մեր հասարակությունը` մյուս կողմից, և որ ամենակարևորն է`Հայաստանի իշխանությունները: Եթե այս եռակողմ համագործակցությունը ճիշտ չեղավ և յուրաքանչյուրն իր ներդրումը չունեցավ, մենք երբևէ չենք կարող հաջողության հասցնել այս գործընթացները, այսինքն` մեր ժողովուրդը օգուտ չի ստանա այս գործընթացներից: Եկեք մի կողմ դնենք անդամակցության խնդիրները: Ես միշտ, իմ նախարարության շրջանում էլ եմ ասել, որ խնդիրը անդամակցությունը չէ, այլ պետք է կարողանալ օգտվել գործընթացներից և յուրաքանչյուր օր մեր ժողովուրդը իր կյանքում տարբերություն զգա այդ համագործակցության ընթացքում:
ամբողջությամբ
Սիվիլիթաս հիմնադրամի Գյուղական բնակավայրերի զարգացման ծրագիրի շրջանակներում, հոկտեմբերի 7-ին, Երևան հյուրանոցում Իտալիայի Տրեվիզո նահանգից խաղողագործության և գինեգործության տեխնոլոգիաների պրոֆեսորներ Պիետրո Մասկարինը և Մարիո Բարբիերին անցկացրեցին սեմինար, Հայաստանի գինեգործական առաջատար ընկերությունների մասնակցությամբ` գինեգործության ստանդարտների վերաբերյալ: Սեմինարին մասնակցեցին մի քանի տասնյակ մասնագետներ, գինեգործական ընկերությունների ղեկավարներ, խաղողագործության մասնագետներ, համապատասխան նախարարությունների ներկայացուցիչներ:
Սիվիլիթաս հիմնադրամի Գյուղական բնակավայրերի զարգացման ծրագրի ուղղություններից մեկը աջակցությունն է գյուղատնտեսական այն ոլորտներին, որտեղ Հայաստանն ավելի մրցունակ է: Գինեգործությունը հենց այդ ոլորտներից մեկն է:
Գյուղատնտեսությունը, հատկապես խաղողագործությունը, տնտեսական ճգնաժամից առավել շատ տուժած ճյուղերից է:
Հատկապես այս պայմաններում համեմատաբար կայացած այս ճյուղին այնպիսի աջակցությունը, որը կօգնի ավելի արդյունավետ դարձնել աշխատանքը և որպես արդյունք` նոր շուկաներ գրավել, առավել քան հրատապ է:
“Տրեվիզոն Հայաստանի համար” համագործակցության ծրագրի շրջանակներում, Սիվիլիթաս հիմնադրամի նախաձեռնությամբ, մի խումբ հայ գինեգործներից և խաղողագործներից բաղկացած պատվիրակություն վերջերս այցելեց Իտալիա` ծանոթանալու իտալական գինեգործության ավանդույթներին:
Հոկտեմբերի 6-ի սեմինարը այդ ծրագրի շարունակությունն է:
Սեմինարի մասնակիցները ծանոթացան իտալական, հատկապես փոքր գինեգործական ընկերությունների փորձին և եկան այն եզրակացության, որ միջազգային շուկայում մրցունակության հասնելու ճանապարհներից մեկը կոոպերատիվների ստեղծումն է, որոնք կմիավորեն փոքր արտադրողներին և կնպաստեն արտադրողականության և մրցունակության բարձրացմանը, ինչպես նաև գինգործական չափանիշների պահպանմանը:
Սիվիլիթաս հիմնադրամի Գյուղական բնակավայրերի զարգացման ծրագիրի շրջանակներում, հոկտեմբերի 7-ին, Երևան հյուրանոցում Իտալիայի Տրեվիզո նահանգից խաղողագործության և գինեգործության տեխնոլոգիաների պրոֆեսորներ Պիետրո Մասկարինը և Մարիո Բարբիերին անցկացրեցին սեմինար, Հայաստանի գինեգործական առաջատար ընկերությունների մասնակցությամբ` գինեգործության ստանդարտների վերաբերյալ: Սեմինարին մասնակցեցին մի քանի տասնյակ մասնագետներ, գինեգործական ընկերությունների ղեկավարներ, խաղողագործության մասնագետներ, համապատասխան նախարարությունների ներկայացուցիչներ:
Սիվիլիթաս հիմնադրամի Գյուղական բնակավայրերի զարգացման ծրագրի ուղղություններից մեկը աջակցությունն է գյուղատնտեսական այն ոլորտներին, որտեղ Հայաստանն ավելի մրցունակ է: Գինեգործությունը հենց այդ ոլորտներից մեկն է:
ամբողջությամբ
Արդեն 6 տարի Վարդան Օսկանյանը “Ոսկե ծիրան” կինոփառատոնի պատվավոր նախագահն է: “Երբ փառատոնի նախաձեռնողները տարիներ առաջ ինձ հրավիրեցին ստանձնել այս պարտականությունը, ես սիրով ընդունեցի հրավերը, քանի որ կարծում եմ, որ կինոն հասարակությունների միջև փոխըմբռնման ու երկխոսության դուռ բացելու լավագույն միջոցն է”, ասաց Վարդան Օսկանյանը հուլիսի 14-ին Մոսկվա կինոթատրոնում ամերիկացի հայտնի ռեժիսոր Ռոբ Նիլսենին “Վարպետ” մրցանակը հանձնելիս:
Պարոն Օսկանյանը խոսեց այն մասին, որ Ռոբ Նիլսենի արվեստը կինոյի անփոխարինելիության վառ ապացույցներից է: Իր աշխատանքային հարուստ կարիերայի ընթացքում Ռոբ Նիլսենը, որի հայտնի աշխատանքներից մեկը “Հյուսիսային լույսեր” ֆիլմն է, օգնել է հասարակություններին հասկանալ միմյանց, իսկ անհատներին հասկանալ սեփական եսը: Վարդան Օսկանյանը շնորհավորեց Ռոբ Նիլսենին “Ոսկե ծիրանի” այս պատվավոր մրցանակին արժանանալու համար, ինչպես նաև փառատոնի կազմակերպիչներին` այս գեղեցիկ տոնը երևանցիներին և հյուրերին պարգևելու համար: Ռոբ Նիլսենը մրցանակի համար շնորհակալություն հայտնեց փառատոնի կազմակերպիչներին և ասաց, որ թեև կյանքում շատ մրցանակներ է ստացել, Հայաստանում ստացած այս մրցանակը հատուկ նշանակություն կունենա իր համար: “Ինձ համար պատիվ է մրցանակի արժանանալ մի երկրում, որտեղ փողոցների անունները կոչում են պոետների ու գրողների պատվին, որտեղ նույնիսկ թղթադրամների վրա նկարիչների ու արվեստագետների նկարներ են”:  Հուլիսի 15-ին Սիվիլիթաս հիմնադրամը հյուրընկալեց “Ոսկե ծիրան” փառատոնի կազմակերպիչներին և հյուրերին: Մոտ հարյուր հյուրեր, ներառյալ կինոփառատոնի մասնակից ռեժիսորները, սցենարիստներն ու դերասանները Հայաստանից ու աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև կինոփառատոնի կազմակերպիչները` Հարություն Խաչատրյանը, Միքայել Ստամբոլցյանը և Սուսաննա Հարությունյանը երեկոն անցկացրեցին Սիվիլիթասի պատշգամբում, վայելելով Երևանի կենտրոնի գեղեցիկ տեսարանը և հաճելի զրույցը արվեստի, կինոյի և քաղաքականության մասին:
Սիվիլիթասը հրավիրում է քննարկման “Ընտրական իրավունքը” թեմայով:
Երևանի ավագանու ընտրություններից մեկ շաբաթ անց Սիվիլիթաս հիմնադրամը հրավիրում է ձեզ քննարկման “Ընտրական իրավունքը” թեմայով: Օրվա բանախոսները կլինեն Սիվիլիթասի խորհրդի նախագահ Վարդան Օսկանյանը և Հայաստանի մարդու իրավուքների պաշտպան Արմեն Հարությունյանը:
Մարդու իրավուքների պաշտպանը բազմիցս անդրադարձել է ընտրական իրավունքի խախտման թեմային դեռևս նախագահական ընտրություններից սկսած: Այսօր Սիվիլիթասը հրավիրում է բոլորին քննարկելու Հայաստանում անցկացվող ընտրությունները, այդ թվում և Երևանի ավագանու ընտրությունները բնորոշող համակարգային և սուբյեկտիվ գործոնները, ինչպես նաև խոսելու այն մասին, թե ինչպես պետք է հիմք ստեղծել արդար, հասարակության տրամադրություններն արդարացիորեն արտացոլող ընտրությունների համար:
Սիվիլիթասի քննարկումը տեղի կունենա Երևան հյուրանոցի Ռոսսինի սրահում, հունիսի 9-ին, ժ. 16:30-ին: Մասնակցելու համար խնդրում ենք գրանցվել
This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it
հասցեով, կամ զանգահարել 500 119 հեռախոսահամարով:
|