Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդթն այցելում է Սիվիլիթաս

Այցելություն
5Երեքշաբթի, հունիսի 14-ին, Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդթը՝ ընկերակցությամբ Հայաստանում Շվեդիայի դեսպան Դիանա Յանսեի և շվեդ դիվանագետների պատվիրակության խմբի, այցելեց Սիվիլիթաս հիմնադրամ: Նախարար Բիլդթը տեղեկացվեց Սիվիլիթաս հիմնադրամի բազմաբնույթ  նախագծերի և ապագա ծրագրերի մասին: Սիվիլիթասի հիմնադիր, Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն ու պարոն Բիլդթը զրույցի ընթացքում քննարկեցին տարածաշրջանային տարբեր հարցեր, առաջին հերթին՝ ղարաբաղյան կարգավորման ներկա բանակցային ընթացքը:  Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաև Հայաստանի ներքաղաքական և տնտեսական իրավիճակին, ինչպես նաև երկրի տարբեր հիմնախնդիրներում քաղաքացիական հասարակության ավելի լայն ներգրավվածությանը:
 
Հանրային հարցումներ
Նորվեգիայի և Գերմանիայի կառավարությունների աջակցությամբ «Սիվիլիթաս» հիմնադրամը մի քանի ամիս առաջ սկսեց հանրային հարցումներ անցկացնել Հայաստանի ամբողջ տարածքով։ Հարցումների արդյունքները պարբերաբար հասանելի են լինելու զանգվածային լրատվամիջոցների համար՝ ակնկալիքով, որ դրանք նաև հանրային քննարկումների տեղիք կտան։

ամբողջությամբ

Մտորելու փաստեր

Բնակչության մասը, որ իր ներկա և ապագա կյանքը համարում է տառապալից - 2011 հարցում

Հայաստան 35%
Ադրբեջան 18%
Վրաստան 28%
Սլովակիա 12%
Ռուսաստան 19%
Կանադա 1%

Կարծիքներ, աղբյուրներ

Ավելացնել կարծիք

Մուտքագրել նիշերը
Փոխել նիշերի նկարը

Հրատարակություններ
Screen_shot_2011-12-31_at_3.22.34_PM
Մեր ծրագրերը

Հասարակական կազմակերպությունների շտեմարանի ստեղծում
Ծրագրի նպատակն է աջակցել հասարակական կազմակերպություններին իրենց գործունեությունն ավելի տեսանելի դարձնելու և աղբյուրների համախմբման և արդյունավետ օգտագործման հարցում` ստեղծելով, զարգացնելով և պահպանելով հանրության համար մատչելի շտեմարան, որտեղ գրանցված կլինեն Հայաստանի բոլոր ակտիվ հասարակական կազմակերպությունները, հիմնադրամները, ասոցիացիաները և միջազգային հասարակական կազմակերպությունները, որոնք գործում են Հայաստանում:

Կիզակետ

Հանրային քննարկում

Սիվիլիթաս հիմնադրամը հրավիրում է

«Հակամարտություններ և պատմության
դասագրքեր»

թեմայով քննարկմանը:

Քննարկումը կվարի
Սիվիլիթաս հիմնադրամի տնօրեն
Սալբի Ղազարյանը

Քննարկումը տեղի կունենա
Մայիսի 22-ին, ժամը 14:00-ին
Երևան հյուրանոցի Ռոսինի սրահում:

Մասնակցությունը միայն նախնական գրանցումով՝
010 500 119:

Civil.am

Հետևեք Հայաստանի քաղաքացիական հասարակության գործունեությանը civil.am կայքում: Գտեք նոր գործընկերներ, տեղեկացեք համագործակցության հնարավորությունների մասին: Աջակցեք ընթացիկ ծրագրերին և քաջալերեք նոր ծրագրերի ստեղծմանը:
 
Podcast
Սիվիլիթասի բլոգ
Կարդացե՛ք․ տեսակետներ, իրադարձություններ, կարծիքներ։ Այսօր` Ես բանակ չգնացի… Ես ապրում եմ…
Սիվիլիթասն ինտերնետում