«Սևծովյան տարածաշրջան. ընթացիկ և ապագա հեռանկարներ»

Այցելություն
Սիվիլիթասի հիմնադիր Վարդան Օսկանյանը Բեռլինում մասնակցել է «Սևծովյան տարածաշրջան. ընթացիկ և ապագա հեռանկարներ» անունը կրող մեկօրյա համաժողովին, որը կայացել է հունվարի 25-ին Գերմանիայի արտգործնախարարությունում:

Պարոն Օսկանյանը Սևծովյան Հանձնաժողովի անդամ է, որը և հովանավորել էր համաժողովը: Գերմանական Մարշալի հիմնադրամի, Սևծովյան ուսումնասիրությունների միջազգային կենտրոնի, Բերթելսման հիմնադրամի և ԹԵՓԱՎ-ի համատեղ նախաձեռնությունը հանդիսացող Հանձնաժողովը կազմված է Սևծովյան տարածաշրջանի երկրների մի շարք բարձրաստիճան նախկին պաշտոնյաներից: Հանձնաժողովի անդամները վերջին տարվա ընթացքում մի քանի անգամ հանդիպել են, որպեսզի փորձեն գտնել ընդհանուր շահեր, ինչը կօժանդակի  Սևծովյան տարածաշրջանի պետությունների կառավարություններին` շարժվելու ավելի սերտ համագործակցության ճանապարհով:

Հանձնաժողովը պատրաստել է զեկույց, որում նշվում են համագործակցության հնարավոր ոլորտները, ինչպես նաև` համագործակցությանը խոչընդոտող արգելքները և առաջարկել դրանք հաղթահարելու ուղիներ: Բեռլինյան համաժողովը վերոնշյալ գաղափարների մի մասը հրապարակավ քննարկելու պատեհ առիթ էր:

Բանավեճը կենտրոնացել է Սևծովյան տարածաշրջանի վրա` որպես և’ ռիսկերի, և’ հնարավորությունների տարածաշրջան: Եզրափակիչ նիստում`գնահատելով տարածաշրջանի ապագան, պարոն Օսկանյանը նշել է երեք պատճառ, թե ինչու Սևծովյան տարածաշրջանը չի գործում որպես մեկ ամբողջական արդյունավետ համակարգ: Նախևառաջ համախմբող թեմայի բացակայությունն է, որի շուրջ անդամ երկրները կկարողանային համախմբվել, երկրորդը` անդամ երկրների միջև կան մի քանի հակամարտություններ, որոնք դեռ կարգավորված չեն, ինչը հնարավոր համագործակցությունը դարձնում է ավելի դժվար, և վերջապես` ողջ տարածաշրջանում ժողովրդավարական հաստատությունների պակասն է:

Ապագա համագործակցությունը, ինչպես նշել է պարոն Օսկանյանը, կախված է երեք հիմնական խաղացողներից` Եվրոպական Միություն, Ռուսաստան և Թուրքիա: Տարածաշրջանի մեծ ուժերը` Ռուսաստանը և Թուրքիան, պետք է սահմանեն ընդհանուր շահերի հիման վրա խարսխված համագործակցության քաղաքականություն: Եվրոպական Միությունը, ինչպես ժողովրդավարական արժեքների և հաստատությունների մատակարարող, այնպես էլ` էներգիա սպառող, նույնպես անհրաժեշտ և ակներև խաղացողն է տարածաշրջանում:

 
Հանրային հարցումներ
Նորվեգիայի և Գերմանիայի կառավարությունների աջակցությամբ «Սիվիլիթաս» հիմնադրամը մի քանի ամիս առաջ սկսեց հանրային հարցումներ անցկացնել Հայաստանի ամբողջ տարածքով։ Հարցումների արդյունքները պարբերաբար հասանելի են լինելու զանգվածային լրատվամիջոցների համար՝ ակնկալիքով, որ դրանք նաև հանրային քննարկումների տեղիք կտան։

ամբողջությամբ

Մտորելու փաստեր

Հայաստանի սահմանահատումների հաշվեկշիռն ըստ քաղաքացիության երկրի

2010 2011
Ռուսաստան +5896 +2705
Վրաստան +1075 +2320
Իրան +2054 +666
Գերմանիա +164 -42
Ֆրանսիա +395 -138
ԱՄՆ -74 -353
Ընդամենը +10556 +5306

Կարծիքներ, աղբյուրներ

Կարծիքներ 

 
0 #1 Mari 2012-02-08 00:24
Ձեր առաքելեությունը կարծում եմ առնչվում է նաև Հայաստանում գենոֆոնդի պահպանմանը,ուստ ի առաջարկում եմ ստեղծել հնարավորություն ներ,որոնք կնպաստեն երիտասարդների կայուն ամուսնություննե րի համար:
Օրինակ իմ աշխատավայրում կան կրթված շատ աղջիկներ,որոնք ամուսնացած չեն,բայց ցանկանում են ընտանիք ունենալ,որոնց թվում եմ նաև ես...
Օգնեցեք...
Մեջբերում
 

Ավելացնել կարծիք


Մուտքագրել նիշերը
Փոխել նիշերի նկարը

Հրատարակություններ
Screen_shot_2011-12-31_at_3.22.34_PM
Մեր ծրագրերը
Հարևանները միմյանց մասին` հոդվածներ մամուլից
Ծրագրի նպատակն է հայ և թուրք հասարակությունների միջև երկխոսության և բանավեճի խթանումը, հարևաննների միջև բազմաթիվ խնդիրների, մտահոգությունների, սահմանափակումների և հնարավորություների շուրջ, հայկական և թուրքական մամուլից այս թեմաներին առնչվող հրապարակումների թարգմանությունների միջոցով:
Ծրագրի նպատակն է հայ և թուրք հասարակությունների միջև երկխոսության և բանավեճի խթանումը, հարևաննների միջև բազմաթիվ խնդիրների, մտահոգությունների, սահմանափակումների և հնարավորություների շուրջ, հայկական և թուրքական մամուլից այս թեմաներին առնչվող հրապարակումների թարգմանությունների միջոցով:
Կիզակետ

 
Civil.am

Հետևեք Հայաստանի քաղաքացիական հասարակության գործունեությանը civil.am կայքում: Գտեք նոր գործընկերներ, տեղեկացեք համագործակցության հնարավորությունների մասին: Աջակցեք ընթացիկ ծրագրերին և քաջալերեք նոր ծրագրերի ստեղծմանը:
 
Podcast
Սիվիլիթասի բլոգ
Կարդացե՛ք․ տեսակետներ, իրադարձություններ, կարծիքներ։ Այսօր` Ես բանակ չգնացի… Ես ապրում եմ…
Սիվիլիթասն ինտերնետում