Սիվիլիթասի հիմնադիր Վարդան Օսկանյանը Եվրոպայի խորհրդի քաղաքական դասընթացների երևանյան դպրոցում

Այցելություն

school1Սիվիլիթասի հիմնադիր Վարդան Օսկանյանը դեկտեմբերին հյուրընկալվեց Եվրոպայի խորհրդի քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի կողմից: Դպրոցը կիսամյակային սեմինարներ է կազամկերպում Ծաղկաձորում, որտեղ դասախոսություններ են կարդում հրավիրված քաղաքական գործիչներ ու տարեբր ոլորտների մասնագետներ: Վարդան Օսկանյանը հրավիրվել էր դասախոսություն կարդալու դպրոցի` մոտ երկու տասնյակ ուսանողների համար, որոնք հանրային և պետական կառույցներում աշխատող երիտասարդ մասնագետներ են, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և լրագրողներ:

Պրն Օսկանյանի դասախոսության թեման էր ՙՀայաստանը և Կովկասի ձևափոխվող աշխարհաքաղաքական պատկերը՚: Նա անդրադարձավ տարածաշրջանում վերջին զարգացումներին, ինչպես նաև Հայաստանի տեղին ու դերին Կովկասի ապագա համապատկերում: Ղարաբաղյան բանակցություններին և հայ-թուրքական հարաբերություններին նույնպես անդրադարձ եղավ: Հիմնական ասելիքներից մեկն այն էր, որ միջազգային ասպարեզում, ինչպես և տարածաշրջանում, վերջին զարգացումների համատեքստում, Հայաստանի բանակցային դիրքերը թուլացել են, և հետագա դժվարություններից խուսափելու համար Հայաստանի դիվանագիտությունը պետք է հնարավորինս բարդ ու լավ մտածված քայլերի պատրաստ լինի:

Դասախոսությանը հետևեցին ուսանողների ամենատարբեր հարցերն ուղղված պարոն Օսկանյանին: Դրանք ներառում էին արտաքին քաղաքական խնդիրներ, օրինակ Հայաստանի և Եվրամիության հետագա հարաբերությունները, Ղարաբաղի բանակցային գործընթացը, ինչպես նաև ներքաղաքական խնդիրներ` ներառյալ մարդու իրավուքների, խոսքի ազատության և ձերբակալված ընդդիմադիր գործիչների վերաբերյալ հարցեր:

Ավելի քան մեկ ժամ տևած հարցուպատասխանից հետո ուսանողները լուսանկարվեցին Վարդան Օսկանյանի հետ, մինչ կսպասեին իրենց հաջորդ հյուրին` վարչապետ Տիգրան Սարգսյանին:

 

 
Հանրային հարցումներ
Նորվեգիայի և Գերմանիայի կառավարությունների աջակցությամբ «Սիվիլիթաս» հիմնադրամը մի քանի ամիս առաջ սկսեց հանրային հարցումներ անցկացնել Հայաստանի ամբողջ տարածքով։ Հարցումների արդյունքները պարբերաբար հասանելի են լինելու զանգվածային լրատվամիջոցների համար՝ ակնկալիքով, որ դրանք նաև հանրային քննարկումների տեղիք կտան։

ամբողջությամբ

Մտորելու փաստեր

Բնակչության մասը, որ իր ներկա և ապագա կյանքը համարում է տառապալից - 2011 հարցում

Հայաստան 35%
Ադրբեջան 18%
Վրաստան 28%
Սլովակիա 12%
Ռուսաստան 19%
Կանադա 1%

Կարծիքներ, աղբյուրներ

Ավելացնել կարծիք


Մուտքագրել նիշերը
Փոխել նիշերի նկարը

Հրատարակություններ
Screen_shot_2011-12-31_at_3.22.34_PM
Մեր ծրագրերը
Հարևանները միմյանց մասին` հոդվածներ մամուլից
Ծրագրի նպատակն է հայ և թուրք հասարակությունների միջև երկխոսության և բանավեճի խթանումը, հարևաննների միջև բազմաթիվ խնդիրների, մտահոգությունների, սահմանափակումների և հնարավորություների շուրջ, հայկական և թուրքական մամուլից այս թեմաներին առնչվող հրապարակումների թարգմանությունների միջոցով:
Ծրագրի նպատակն է հայ և թուրք հասարակությունների միջև երկխոսության և բանավեճի խթանումը, հարևաննների միջև բազմաթիվ խնդիրների, մտահոգությունների, սահմանափակումների և հնարավորություների շուրջ, հայկական և թուրքական մամուլից այս թեմաներին առնչվող հրապարակումների թարգմանությունների միջոցով:
Կիզակետ

 
Հանրային քննարկում

Սիվիլիթաս հիմնադրամը հրավիրում է

«Հակամարտություններ և պատմության
դասագրքեր»

թեմայով քննարկմանը:

Քննարկումը կվարի
Սիվիլիթաս հիմնադրամի տնօրեն
Սալբի Ղազարյանը

Քննարկումը տեղի կունենա
Մայիսի 22-ին, ժամը 14:00-ին
Երևան հյուրանոցի Ռոսինի սրահում:

Մասնակցությունը միայն նախնական գրանցումով՝
010 500 119:

Civil.am

Հետևեք Հայաստանի քաղաքացիական հասարակության գործունեությանը civil.am կայքում: Գտեք նոր գործընկերներ, տեղեկացեք համագործակցության հնարավորությունների մասին: Աջակցեք ընթացիկ ծրագրերին և քաջալերեք նոր ծրագրերի ստեղծմանը:
 
Podcast
Սիվիլիթասի բլոգ
Կարդացե՛ք․ տեսակետներ, իրադարձություններ, կարծիքներ։ Այսօր` Ես բանակ չգնացի… Ես ապրում եմ…
Սիվիլիթասն ինտերնետում