Սիվիլիթաս այցելեցին Թուրքիայից ժամանած կինոգործիչներ

Այցելություն

turkԴեկտեմբերի 4-ին Սիվիլիթաս հիմնադրամ այցելեցին Թուրքիայից ժամանած տասը երիտասարդ կինոգործիչներ,ովքեր Հայաստանում էին ՙԿինոն որպես երկխոսության և փոխըմբռնման միջոց՚ երկրորդ հայ-թուրքական կինոսեմինարին մասնակցելու նպատակով: Սեմինարը նախաձեռնել է ՙՈսկե ծիրան՚ փառատոնը` Անադոլու Քյուլթուրե ասոցիացիայի /Թուրքիա/ և Հայաստանի գրողների միության հետ համատեղ: Թուրք կինոգործիչները և սեմինարի կազմակերպիչները հանդիպեցին Սիվիլիթասի հիմնադիր Վարդան Օսկանյանի և Սիվիլիթասի աշխատակազմի հետ:

Պարոն Օսկանյանը ողջունեց այս կարևոր նախաձեռնությունը: Նա նշեց, որ սեմինարը պետք է կինոյի միջոցով մշակութային և քաղաքացիական երկխոսություն խրախուսի Հայաստանի և Թուրքիայի միջև և նպաստի հայ և թուրք պրոֆեսիոնալների միջև համագործակցության և փոխադարձ ճանաչման գործընթացին:

ՙՀայաստանի և Թուրքիայի միջև փոխադարձ անվստահության մթնոլորտ կա, և եթե երկու երկրների կառավարություններն իսկապես ձգտում են հարաբերությունների բարելավմանը, երկու երկրների քաղաքացիական հասարակությունները պետք է խթանեն այդ գործընթացը: Դժվար է պատկերացնել մարդկանց մերձեցման համար կինոյից ավելի լավ միջոց՚,- ասաց Վարդան Օսկանյանը:

Թուրք կինոգործիչները, որոնցից շատերն արդեն աշխատանքային սերտ կապեր ունեն իրենց հայ գործընկերների հետ, ասացին, որ իրենց համագործակցության հիմնական նպատակներից է հայ-թուրքական համատեղ ֆիլմ ստեղծելը:

“Դուք` կինոգործիչներդ, պետք է կինոյի միջոցով բացատրեք ձեր կառավարությանը, որ տարածաշրջանի զարգացման և երկու ժողովուրդների միջև հարաբերությունների նորմալացման համար սահմանի բացումը կենսական նշանակություն ունի”,- ասաց պարոն Օսկանյանը: .



 

 

 
Հանրային հարցումներ
Նորվեգիայի և Գերմանիայի կառավարությունների աջակցությամբ «Սիվիլիթաս» հիմնադրամը մի քանի ամիս առաջ սկսեց հանրային հարցումներ անցկացնել Հայաստանի ամբողջ տարածքով։ Հարցումների արդյունքները պարբերաբար հասանելի են լինելու զանգվածային լրատվամիջոցների համար՝ ակնկալիքով, որ դրանք նաև հանրային քննարկումների տեղիք կտան։

ամբողջությամբ

Մտորելու փաստեր

Բնակչության մասը, որ իր ներկա և ապագա կյանքը համարում է տառապալից - 2011 հարցում

Հայաստան 35%
Ադրբեջան 18%
Վրաստան 28%
Սլովակիա 12%
Ռուսաստան 19%
Կանադա 1%

Կարծիքներ, աղբյուրներ

Ավելացնել կարծիք


Մուտքագրել նիշերը
Փոխել նիշերի նկարը

Հրատարակություններ
Screen_shot_2011-12-31_at_3.22.34_PM
Մեր ծրագրերը

Հասարակական կազմակերպությունների շտեմարանի ստեղծում
Ծրագրի նպատակն է աջակցել հասարակական կազմակերպություններին իրենց գործունեությունն ավելի տեսանելի դարձնելու և աղբյուրների համախմբման և արդյունավետ օգտագործման հարցում` ստեղծելով, զարգացնելով և պահպանելով հանրության համար մատչելի շտեմարան, որտեղ գրանցված կլինեն Հայաստանի բոլոր ակտիվ հասարակական կազմակերպությունները, հիմնադրամները, ասոցիացիաները և միջազգային հասարակական կազմակերպությունները, որոնք գործում են Հայաստանում:
Հասարակական կազմակերպությունների շտեմարանի ստեղծում
Ծրագրի նպատակն է աջակցել հասարակական կազմակերպություններին իրենց գործունեությունն ավելի տեսանելի դարձնելու և աղբյուրների համախմբման և արդյունավետ օգտագործման հարցում` ստեղծելով, զարգացնելով և պահպանելով հանրության համար մատչելի շտեմարան, որտեղ գրանցված կլինեն Հայաստանի բոլոր ակտիվ հասարակական կազմակերպությունները, հիմնադրամները, ասոցիացիաները և միջազգային հասարակական կազմակերպությունները, որոնք գործում են Հայաստանում:

 

Կիզակետ

 
Հանրային քննարկում

Սիվիլիթաս հիմնադրամը հրավիրում է

«Հակամարտություններ և պատմության
դասագրքեր»

թեմայով քննարկմանը:

Քննարկումը կվարի
Սիվիլիթաս հիմնադրամի տնօրեն
Սալբի Ղազարյանը

Քննարկումը տեղի կունենա
Մայիսի 22-ին, ժամը 14:00-ին
Երևան հյուրանոցի Ռոսինի սրահում:

Մասնակցությունը միայն նախնական գրանցումով՝
010 500 119:

Civil.am

Հետևեք Հայաստանի քաղաքացիական հասարակության գործունեությանը civil.am կայքում: Գտեք նոր գործընկերներ, տեղեկացեք համագործակցության հնարավորությունների մասին: Աջակցեք ընթացիկ ծրագրերին և քաջալերեք նոր ծրագրերի ստեղծմանը:
 
Podcast
Սիվիլիթասի բլոգ
Կարդացե՛ք․ տեսակետներ, իրադարձություններ, կարծիքներ։ Այսօր` Ես բանակ չգնացի… Ես ապրում եմ…
Սիվիլիթասն ինտերնետում