Այցելություն

ֆիլիպ Լեֆորթն այցելեց Սիվիլիթաս հիմնադրամ

Այցելություն
euՀարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորթը և Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթան այսօր այցելեցին Սիվիլիթաս հիմնադրամ: Սիվիլիթասի հիմնադիր Վարդան Օսկանյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին մի շարք տարածաշրջանային հարցեր, շեշտը դնելով Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման վրա:

Պրն. Լեֆորթը ծանոթացավ Սիվիլիթասի ընթացիկ ծրագրերին և դերակատարությանը Հայաստանում քաղաքացիական հասարակության և լրատվական դաշտի զարգացման գործում, ինչպես նաև ներկայացրեց իր առաքելության հիմնական նպատակները և դրանց իրագործման միջոցները: Հանդիպման ընթացքում նաև քննարկվեցին Եվրոմիության` Հայաստանում արդյունավետ ներգրավվածության հնարավորությունները և դրանց ուղիները:
 

Եվրոպական և ամերիկյան փորձագետների պատվիրակությունը Սիվիլիթասում

Այցելություն
77802Հոկտեմբերի 20-ին Սիվիլիթաս այցելեց Գերմանական Մարշալի հիմնադրամի և Ռոբերտ Բոշ հիմնադրամի համատեղ պատվիրակությունը, որը նախորդ օրերին այցելել էր նաև Ադրբեջան և Վրաստան տարածաշրջանի խնդիրներին և մարտահրավերներին ծանոթանալու նպատակով:

ամբողջությամբ

 

Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդթն այցելում է Սիվիլիթաս

Այցելություն
5Երեքշաբթի, հունիսի 14-ին, Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդթը՝ ընկերակցությամբ Հայաստանում Շվեդիայի դեսպան Դիանա Յանսեի և շվեդ դիվանագետների պատվիրակության խմբի, այցելեց Սիվիլիթաս հիմնադրամ: Նախարար Բիլդթը տեղեկացվեց Սիվիլիթաս հիմնադրամի բազմաբնույթ  նախագծերի և ապագա ծրագրերի մասին:

ամբողջությամբ

 

«Սևծովյան տարածաշրջան. ընթացիկ և ապագա հեռանկարներ»

Այցելություն
Սիվիլիթասի հիմնադիր Վարդան Օսկանյանը Բեռլինում մասնակցել է «Սևծովյան տարածաշրջան. ընթացիկ և ապագա հեռանկարներ» անունը կրող մեկօրյա համաժողովին, որը կայացել է հունվարի 25-ին Գերմանիայի արտգործնախարարությունում:

Պարոն Օսկանյանը Սևծովյան Հանձնաժողովի անդամ է, որը և հովանավորել էր համաժողովը: Գերմանական Մարշալի հիմնադրամի, Սևծովյան ուսումնասիրությունների միջազգային կենտրոնի, Բերթելսման հիմնադրամի և ԹԵՓԱՎ-ի համատեղ նախաձեռնությունը հանդիսացող Հանձնաժողովը կազմված է Սևծովյան տարածաշրջանի երկրների մի շարք բարձրաստիճան նախկին պաշտոնյաներից: Հանձնաժողովի անդամները վերջին տարվա ընթացքում մի քանի անգամ հանդիպել են, որպեսզի փորձեն գտնել ընդհանուր շահեր, ինչը կօժանդակի  Սևծովյան տարածաշրջանի պետությունների կառավարություններին` շարժվելու ավելի սերտ համագործակցության ճանապարհով:

ամբողջությամբ

 

Սիվիլիթաս Հիմնադրամ այցելեցին Ինթըրնեշնլ Ըլըրթ կազմակերպության աշխատակիցները

Այցելություն

IntalertՆոյեմբերի 3-ին Սիվիլիթաս Հիմնադրամ այցելեցին Ինթըրնեշնլ Ըլըրթ կազմակերպության աշխատակիցները, Ասիական ծրագրերի պատասխանատու Օսկարի Պենտիկանյենի գլխավորությամբ: Հյուրերը հանդիպեցին Վարդան Օսկանյանի և Սալբի Ղազարյանի հետ: Հանդիպման ընթացքում հյուրերը հետաքրքրվեցին տարածաշրջանային և տնտեսական խնդիրներով: Խոսվեց հատկապես հայ-թուրքական հարաբերություննների կարգավորման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրների մասին: Հյուրերին հետաքրքրում էր պարոն Օսկանյանի կարծիքը վերջին զարգացումների վերաբերյալ: Վարդան Օսկանյանը հետաքրքրվեց կազմակերպության ծրագրերով կովկասյան բիզնեսի և զարգացման ցանցի շրջանակներում, ներառյալ տնտեսական ծրագրերը որ իրենք իրականացնում են Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում, Թուրքիայում, Վրաստանում, Հարավային Օսեթիայում, Աբխազիայում և Ադրբեջանում:

 

Սիվիլիթաս հիմնադրամ այցելեց Լիտվայի Հանրապետության պատվիրակությունը

Այցելություն
Visit-LithuaniaՀոկտեմբերի 30-ին Սիվիլիթաս հիմնադրամ այցելեց Լիտվայի Հանրապետության պատվիրակությունը` Լիտվայի Հանրապետության փոխարտգործնախարար Էվալդաս Իգնատավիչյուսի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին Եվրոպական խորհրդարանի անդամ Լեոնիդաս Դոնսկիսը և Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գիեդրիուս Ապուոկասը: Հյուրերը հանդիպեցին Վարդան Օսկանյանի հետ և զրուցեցին Հայաստանի ներքին և արտաքին խնդիրների շուրջ: Հյուրերը մասնավորապես հետաքրքրված էին Հայաստան-Թուրքիա վերջին զարգացումներով, ինչպես նաև ղարաբաղյան խնդրի կարգավորման հեռանկարով: Պատասխանելով հարցերին, Վարդան Օսկանյանը վերահաստատեց իր այն համոզմունքը, որ այս խնդիրները փոխկապակցված են և դատելով վերջին զարգացումներից, ավելի կբարդացնեն ղարաբաղյան բանակցային գործընթացը: Զրուցակիցները անդրադարձան նաև այլ տարածաշրջանային խնդիրների: Քննարկվեցին նաև տնտեսական խնդիրներ, համեմատություններ անցկացվեցին Հայաստանում և Լիտվայում միջազգային տնտեսական ճգնաժամի ազդեցության համատեքստում:
 

Գրքի տոնավաճառ Գյումրիում

Այցելություն

Հունիսի 12-ին Արտբրիջ գրախանութը և Գյումրիի Էլավ գրատունը կազմակերպել էին գրքի տոնավաճառ Գյումրիում:

Կեսօրից հետո Գյումրիի կենտրոնական փողոցում, որ վերջերս վերանվանվեց Ռիժկովի անունով, արտասովոր աշխուժություն էր տիրում: Գյումրեցիները հավաքվել էին Էլավ գրատան մոտ, որտեղ գրատան դիմաց, ցուցադրված էին մի քանի տասնյակ անուն գրքեր, որոնց մի մասը բերվել էր Երևանից և գյումրեցիներն առաջին անգամ հնարավորություն ունեին ծանոթանալու այդ գրքերին:

ամբողջությամբ

 

Տոն Դիլիջանում

Այցելություն
090517sՄայիսի 17-ին Դիլիջանում տոն էր: Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ հին քաղաքի կենտորնական Շարամբեյան փողոցում “Արտբրիջ” գրախանութ-սրճարանը և “Շարան” արվեստի կենտրոնը կազմակերպել էին բացօթյա տոնախմբություն և տոնավաճառ:
“Բամբիռ” ռոք խումբը Երևանից և Դիլիջանցի երաժիշտները ավելի քան երեք ժամ լավ տրամադրություն պարգևեցին Դիլիջանի բնակիչներին և բազմաթիվ հյուրերին: Սիվիլիթասի խորհրդի անդամները և աշխատակազմը նույնպես այցելել էին Դիլիջան` վայելելու տոնը և Դիլիջանի համար արտասովոր արևոտ եղանակը: Վարդան Օսկանյանի “Անավարտ տասնամյակ” գրքի Հայաստանում տարածման իրավուքը պատկանում է “Արտբրիջին”:
 

Վաշինգտոնի Ազգային զինվորական դպրոցը Սիվիլիթասում

Այցելություն

washՄայիսի 13-ին Սիվիլիթաս հիմնադրամ էին այցելել Վաշինգտոնում տեղակայված Ազգային զինվորական դպրոցի մի խումբ ուսանողներ: Այցելությունը` տարածաշրջանային ուսուցողական շրջագայության շրջանակներում էր:
Խումբը հանդիպեց Սիվիլիթասի տնօրեն Սալբի Ղազարյանի հետ, ով նրանց ներկայացրեց Սիվիլիթասի նախաձեռնություններն ու ծրագրերը:

ամբողջությամբ

 

Ապահովելով սահմնանամերձ գյուղերի ջրամատակարարումը

Այցելություն

borderՍիվիլիթաս հիմնադրամի խորհրդի անդամներ Վարդան Օսկանյանն ու Վահե Աղաբեկյանցը, տնօրեն Սալբի Ղազարյանը և աշխատակազմի անդամներ Արտաշես Դարբինյանն ու Հայկ Պետրոսյանը այցելեցին Գորիս և Մեղրի` ականատես լինելու Սիվիլիթասի գյուղական բնակավայրերի զարգացման ծրագրի ներդրմանը Սյունիքի մարզում:

Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալությունը, համագործակցելով Սիվիլիթաս հիմնադրամի հետ, օգնում է Իրանի սահմանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ալվանք և Շվանիձոր գյուղերին անհրաժեշտ ծավալով ջուր մատակարարելու հարցում: Այս ծրագրի կարևոր մաս է Իրանի հայ համայնքի թեմական խորհրդի աջակցությունը: Մեղրիի ճանապարհը, որն անցնում է երեք լեռնաշղթաների միջով, մոտավորապես մեկօրյա ճանապարհ է Երևանից, ծովի մակերևույթից մոտավորապես 400 մետր բարձրության վրա: Մինչ ձնհալը կհասնի գյուղի արտերին, ամբողջ ջուրը կլանում են ժայռերը, ավազն ու հողը:

ամբողջությամբ

 

"Femme Courage Solidarite" այցելեց Սիվիլիթաս

Այցելություն

femmeՍիվիլիթաս հիմնադրամ այցելեցին "Femme Courage Solidarite" հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ Լևոն Քեբաբչյանը և Արմեն Ալավերդյանը, ինչպես նաև Հայ Բարեգործական Ընդհանուր Միության Երևանի գրասենյակի ղեկավար Աշոտ Ղազարյանը:

ամբողջությամբ

 

Վարդան Օսկանյանի գրքի շնորհանդեսը Հալեպում և Բեյրութում

Այցելություն

aleppoԱպրիլի 22-ին Սիրիայի Հալեպ քաղաքում տեղի ունեցավ Վարդան Օսկանյանի “Անավարտ տասնամյակ” գրքի շնորհանդեսը: Միջոցառումը կազմակերպել էր Հայ Բարեգործական Ընդհանուր Միության Հալեպի շրջանային վարչությունը: Հալեպի հայ համայնքի ներկայացուցիչների անունից խոսք ասացին համայնքի տարբեր կազմակերպություների ղեկավարներ, հոգևոր առաջնորդներ: Ելույթ ունեցավ նաև գրքի անգլերեն հարատարակության խմբագիր Սալբի Ղազարյանը: Գիրքն անգլերեն վերնագրված է “Speaking to be Heard” (Խոսում եմ լսված լինելու համար):

ամբողջությամբ

 

Սիվիլիթասը այցելեց Տավուշի մարզ

Այցելություն

tav1Մարտի 31-ին Սիվիլիթասի խորհրդի նախագահ Վարդան Օսկայանը, խորհրդի անդամ Վահե Աղաբեգյանցը, ծրագրերի պատասխանատու Հայկ Պետրոսյանը և հանրային կապերի համակարգող Աննա Սաղաբալյանը այցելեցին Տավուշի մարզ` մասնակցելու Դիտավան համայնքի գյուղապետարանի շենքի պաշտոնական բացման և գյուղի զագիֆիկացման արարողությանը:

ամբողջությամբ

 

Քրիստոֆ Զոպելն այցելեց Սիվիլիթաս հիմնադրամ

Այցելություն

zopelԳերմանիայի արտաքին գործերի նախկին պետնախարար Քրիստոֆ Զոպելը, որը Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար անդամներից է, մարտի 18-ին այցելեց Սիվիլիթաս հիմնադրամ: Պարոն Զոպելը հանդիպեց Վարդան Օսկանյանի հետ: Նրանք քննարկեցին ներքին և տարածաշրջանային խնդիրներ, ինչպես նաև համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությունը տարածաշրջանի վրա:

ամբողջությամբ

 

Իսրայելի դեսպանը այցելեց Սիվիլիթաս

Այցելություն

israelՀայաստանում, Թուրքմենստանում և Տաջիկստանում Իսրայելի դեսպան Շեմի Ցուրը մարտի 19-ին այցելեց Սիվիլիթաս հիմնադրամ: Դեսպան Ցուրը հանդիպեց Վարդան Օսկանյանի և Սալբի Ղազարյանի հետ: Հյուրին հետաքրքրում էր Սիվիլիթասի գործունեությունը, ինչպես նաև Հայաստանի ներքին և տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ կարծիքները:


 

 

Սիվիլիթաս այցելեց Գերմանիայի խորհրդարանի անդամ Մարկուս Մեքելը

Այցելություն

mechkelՓետրվարի վերջին Սիվիլիթաս այցելեց Գերմանիայի խորհրդարանի անդամ Մարկուս Մեքելը: Քաղաքագետ, արևելագերմանացի նախկին այլախոհ, աստվածաբան Մարկուս Մեքելը Հայաստանում էր ճանաչողական այցելությունների շրջանակներում: Նա Գերմանիայի սոցիալ դեմոկրատական կուսակցության անդամ է և ներգրավված է գերմանական տարբեր հիմնադրամների աշխատանքներում: Նա նաև աջակցում է ժողովրդավարացման գործընթացների վրա կոմունիզմի թողած ազդեցության վերաբերյալ ուսումնասիրության անցկացմանը:

 

 

Սիվիլիթաս այցելեց Լորենցո Ամբերգը

Այցելություն

switzՓետրվարի 19-ին Սիվիլիթաս հիմնադրամ այցելեց Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լորենցո Ամբերգը (նստավայրը` Թբիլիսի): Դեսպան Ամբերգն ու Վարդան Օսկանյանը խոսեցին տարածաշրջանային զարգացումների մասին: Պրն Օսկանյանը հետաքրքրվեց Վրաստանի ներքաղաքական իրավիճակի, ռուս- վրացական օգոստոսյան բախման հետևանքների մասին: Շվեյցարիայի դեսպանը մասնավորապես հետաքրքրված էր Թուրքիա-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ Հայաստանում առկա տրամադրություններով: Քննարկվեցին նաև Սիվիլիթաս հիմնադրամի և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության միջև նոր համագործակցության ծրագրերը:

 

 

Սիվիլիթասի հիմնադիր Վարդան Օսկանյանը Եվրոպայի խորհրդի քաղաքական դասընթացների երևանյան դպրոցում

Այցելություն

school1Սիվիլիթասի հիմնադիր Վարդան Օսկանյանը դեկտեմբերին հյուրընկալվեց Եվրոպայի խորհրդի քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի կողմից: Դպրոցը կիսամյակային սեմինարներ է կազամկերպում Ծաղկաձորում, որտեղ դասախոսություններ են կարդում հրավիրված քաղաքական գործիչներ ու տարեբր ոլորտների մասնագետներ: Վարդան Օսկանյանը հրավիրվել էր դասախոսություն կարդալու դպրոցի` մոտ երկու տասնյակ ուսանողների համար, որոնք հանրային և պետական կառույցներում աշխատող երիտասարդ մասնագետներ են, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և լրագրողներ:

ամբողջությամբ

 

Սիվիլիթաս այցելեցին Թուրքիայից ժամանած կինոգործիչներ

Այցելություն

turkԴեկտեմբերի 4-ին Սիվիլիթաս հիմնադրամ այցելեցին Թուրքիայից ժամանած տասը երիտասարդ կինոգործիչներ,ովքեր Հայաստանում էին ՙԿինոն որպես երկխոսության և փոխըմբռնման միջոց՚ երկրորդ հայ-թուրքական կինոսեմինարին մասնակցելու նպատակով: Սեմինարը նախաձեռնել է ՙՈսկե ծիրան՚ փառատոնը` Անադոլու Քյուլթուրե ասոցիացիայի /Թուրքիա/ և Հայաստանի գրողների միության հետ համատեղ: Թուրք կինոգործիչները և սեմինարի կազմակերպիչները հանդիպեցին Սիվիլիթասի հիմնադիր Վարդան Օսկանյանի և Սիվիլիթասի աշխատակազմի հետ:

ամբողջությամբ

 

ԵԱՀԿ Մինսկի խումբը այցելեց Սիվիլիթաս

Այցելություն
minskԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Մեթյու Բրայզան, Բեռնար Ֆասիեն և Յուրի Մերզլյակովը այցելեցին Սիվիլիթաս հիմնադրամ: Համանախագահները հանդիպեցին Սիվիլիթասի հիմնադիր Վարդան Օսկանյանի հետ:

 

 

Սիվիլիթաս հիմնադրամը Թբիլիսիում

Այցելություն

tb1Սիվիլիթաս հիմնադրամը մասնակցեց Թբիլիսիում Հենրիխ Բյոլլ ինստիտուտում կայացած ՙԵվրոպական ռազմավարություն Հարավային Կովկասի համար՚ համաժողովին:

Սիվիլիթասի հիմնադիր Վարդան Օսկանյանը ելույթ ունեցավ ՙՊատերազմը Վրաստանում և դրա միջազգային հետևանքները՚ թեմայով քննարկման շրջանակներում: Քննարկմանը մասնակցեց նաև Վրաստանի վերաինտեգրման հարցերով պետ նախարար Թեմուրի Յակոբաշվիլին:

ամբողջությամբ

 

Սիվիլիթաս հիմնադրամ այցելեց Իսրայելի դեսպան Էհուդ Գյոլը

Այցելություն

israel_amboՍիվիլիթաս հիմնադրամ այցելեց ՀՀ-ում Իսրայելի դեսպան, (նստավայրը` Երուսաղեմ) Էհուդ Գյոլը:

Դեսպան Գյոլի ծառայության ժամկետը մոտենում է ավարտին, և ներկա ու նախկին գործընկերների հետ հրաժեշտի հանդիպումների շրջանակներում, նա հանդիպեց Սիվիլիթասի հիմնադիր Վարդան Օսկանյանի հետ: Պրն Գյոլը և պրն Օսկանյանը քննարկեցին տարածաշրջանային խնդիրներ, միջազգային քաղաքական զարգացումները և Հայաստան-Իսրայել հարաբերությունները:

 

 

Վարդան Օսկանյանը Տորոնտոյում և Լոս Անջելեսում

Այցելություն

la1Սիվիլիթաս հիմնադրամի հիմնադիր, Արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը ելույթ ունեցավ Տորոնտոյի և Լոս Անջելեսի հայկական համայնքերի կազմակերպած միջացառումներին:

Հոկտեմբերի 24-ին, Տորոնտոյում Վարդան Օսկանյանը հյուրընկալվել էր Կանադա-Հայաստան գործարար խորհրդի կողմից: Հանդիսավոր ճաշկերույթը տեղի ունեցավ տեղի Տորոնտոյի Hilton Suites հյուրանոցում, հոկտեմբերի 24-ին:

ամբողջությամբ

 

Համագործակցության և զարգացման շվեյցարական գործակալության (SDC) ԱՊՀ գրասենյակի պատվիրակությունը այցել

Այցելություն

agencyՍիվիլիթաս այցելեցին Համագործակցության և զարգացման շվեյցարական գործակալության (SDC) ԱՊՀ գրասենյակի ղեկավարի տեղակալ Վերոնիկ Հալմանը, ծրագրերի պատասխանատու Սիբիլ Շուլցը և կազմակերպության Կովկասի տարածաշրջանային տնօրեն Դերեկ Մյուլլերը: Պատվիրակության կազմում էր նաև Ազգային ծրագրերի ավագ պատասխանատու Զառա Ալավերդյանը: Ամբողջությամբ
Սիվիլիթասի աշխատակազմի հետ հանդիպման ընթացքում գործակալության ներկայացուցիչները քննարկեցին համագործակցության որոշակի ոլորտներ գյուղական շրջանների տնտեսական զարգացման ծրագրերի շրջանակներում:

ամբողջությամբ

 

Եվրամիության արտաքին կապերի գլխավոր տնօրեն Էնեկո Լանդաբուրուն այցելեց Սիվիլիթաս հիմնադրամ:

Այցելություն

endeko1Հանդիպման ընթացքում պրն Լանդաբուրուն ներկայացրեց պրն Օսկանյանին Եվրամիության եվրոպական և տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ հեռանկարները, ներառյալ` ռուս- վրացական հակամարտությունը, Եվրոպական հարևանության ծրագիրը և այլն:

Սիվիլիթասի հիմնադիր, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ողջունեց Եվրամիության ներգրավվածությունը տարածաշրջանում, և հույս հայտնեց, որ ԵՄ-ն կարող է և պետք է ավելին անի մեր տարածաշրջանում:

ամբողջությամբ

 

Ջոհան Ֆրիսելը այցելեց Սիվիլիթաս

Այցելություն

Շվեդիայի Արտաքին գործերի նախարարության Արևելյան Եվրոպայի վարչության ղեկավար Ջոհան Ֆրիսելը այցելեց Սիվիլիթաս:

Պրն. Ֆրիսելը հանդիպում ունեցավ Սիվիլիթասի հիմնադիր Վարդան Օսկանյանի և տնօրեն Սալբի Ղազարյանի հետ: Նրանք քննարկեցին տարածաշրջանային խնդիրներ և հնարավոր համագործակցության հեռանկարները:


 

Սիվիլիթաս այցելեց Դանիել Ստամբուլյանը

Այցելություն
dr_stambՍիվիլիթաս այցելեց Հայաստանում և Արգենտինայում հանրային առողջության խնդիրներով զբաղվող դոկտոր Դանիել Ստամբուլյանը Բուենոս Այրեսից: Դոկտոր Ստամբուլյանը ղեկավարում է Ֆիդեք կազմակերպությունը, որը զբաղվում է զարգացող երկրներում ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարով: Սիվիլիթասի տնօրեն Սալբի Ղազարյանի և ծրագրերի ղեկավար Վահե Աղաբեկյանցի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին համագործակցության հնարավոր ոլորտներ, հատկապես` գյուղական զարգացման ծրագրերի բնագավառում:
 

Յոհաննես Ռեգենբրեխտը այցելեց Սիվիլիթաս

Այցելություն
last

Գերմանիայի արտաքին գործերի նախարարության Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի վարչության ղեկավար պրն Յոհաննես Ռեգենբրեխտը, ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան տկն Անդրեա Վիկտորինի ուղեկցությամբ այցելեց Սիվիլիթաս:

Սիվիլիթասի հիմնադիր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ հանդիպման ընթացքում պրն Ռեգենբրեխտը անդրադարձավ մի շարք խնդիրների` Հայաստանի ներքաղաքական իրավիճակից, միչև տարածաշրջանային խնդիրները:

ամբողջությամբ

 
Հանրային հարցումներ
Նորվեգիայի և Գերմանիայի կառավարությունների աջակցությամբ «Սիվիլիթաս» հիմնադրամը մի քանի ամիս առաջ սկսեց հանրային հարցումներ անցկացնել Հայաստանի ամբողջ տարածքով։ Հարցումների արդյունքները պարբերաբար հասանելի են լինելու զանգվածային լրատվամիջոցների համար՝ ակնկալիքով, որ դրանք նաև հանրային քննարկումների տեղիք կտան։

ամբողջությամբ

Մտորելու փաստեր

Զբոսաշրջության համար նախատեսված գումարը պետական բյուջեի ծախսերից, Հայաստան

մլն դրամ % ընդհանուրից
2008 250 0.030
2009 263 0.028
2010 50 0.005
2011 50 0.005
2012 50 0.005

Կարծիքներ, աղբյուրներ

Հրատարակություններ
Screen_shot_2011-12-31_at_3.22.34_PM
Մեր ծրագրերը
Հարևանները միմյանց մասին` հոդվածներ մամուլից
Ծրագրի նպատակն է հայ և թուրք հասարակությունների միջև երկխոսության և բանավեճի խթանումը, հարևաննների միջև բազմաթիվ խնդիրների, մտահոգությունների, սահմանափակումների և հնարավորություների շուրջ, հայկական և թուրքական մամուլից այս թեմաներին առնչվող հրապարակումների թարգմանությունների միջոցով:
Ծրագրի նպատակն է հայ և թուրք հասարակությունների միջև երկխոսության և բանավեճի խթանումը, հարևաննների միջև բազմաթիվ խնդիրների, մտահոգությունների, սահմանափակումների և հնարավորություների շուրջ, հայկական և թուրքական մամուլից այս թեմաներին առնչվող հրապարակումների թարգմանությունների միջոցով:
Կիզակետ

 
Civil.am

Հետևեք Հայաստանի քաղաքացիական հասարակության գործունեությանը civil.am կայքում: Գտեք նոր գործընկերներ, տեղեկացեք համագործակցության հնարավորությունների մասին: Աջակցեք ընթացիկ ծրագրերին և քաջալերեք նոր ծրագրերի ստեղծմանը:
 
Podcast
Սիվիլիթասի բլոգ
Կարդացե՛ք․ տեսակետներ, իրադարձություններ, կարծիքներ։ Այսօր` Ես բանակ չգնացի… Ես ապրում եմ…
Սիվիլիթասն ինտերնետում