Թաներ Աքչամը՝ թուրքական իրականության մասին

Հարցազրույց
taner-kcamCivilnet.tv-ն զրուցել է թուրք հայտնի պատմաբան և սոցիոլոգ Թաներ Աքչամի հետ, որն առաջին թուրք գիտնականներից է, որ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Աքչամը հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, և դատարանը բավարարել է նրա հայցը՝ որոշում կայացնելով, որ խոսքի ազատության նրա իրավունքը Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածով ոտնահարվել է։ Հարցազրույցից մի հատված ներկայացված է ստորև:

-Պրն Թաներ, Ձեր կարծիքով՝ դատարանի որոշումն արդա՞ր է։

-Այո, դա այդպես է երկու առումով։ Նախ՝ դատարանը որոշում է կայացրել, որ ես 301-րդ հոդվածի զոհերից եմ, նկատի ունեմ, որ այն չի համապատասխանում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային։ Երկրորդն այն է, որ դատարանը Թուրքիայից պահանջել է փոխել այդ օրենքը՝ հատկապես «թուրք» հասկացության սահմանման տեսանկյունից, քանի որ այն շատ կոշտ է ձևակերպված։ Հետևապես՝ այս տեսանկյունից որոշումը շատ կարևոր է։ 

-Ես ցանկանում եմ խոսել «թուրքականություն» հասկացության մասին։ Թեև դա մեզանից կարող է մի քանի օր խլել, կարծում եմ՝ խնդրին պետք է մոտենալ իրավական եզրաբանության տեսանկյունից։ Այսպիսով՝ իրավական լեզվով՝ ո՞վ է թուրքը։


-Սա վիճելի է և խնդիր է նաև այսօր։ 2008թ. օրենքում փոփոխություն է արվել, կատարվել են լրացումներ, «թուրք» ձևակերպումը հանվել է և փոխարինվել թուրքական կառավարություն, թուրքական պետություն, թուրքական կառույցներ և այլ ձևակերպումներով։ Այս նոր ձևակերպումներում ևս հստակություն չկա, քանի որ դատախազները դեռ ուզում են այնպես մեկնաբանել, որ դա վիրավորում է Թուրքական պետությունը, և դրանով իսկ սահմանափակել խոսքի ազատությունը: 

Սա է կարևորը: Մոռացա որոշման մեկ այլ կարևոր կետի մասին. որպես ունկնդիր՝ երևի գիտեք, որ ըստ Թուրքիայի նոր օրենքի՝ 301-րդ հոդվածով Արդարադատության նախարարությունը պետք է թույլ տա դատախազին գործ հարուցել անհատի նկատմամբ: Այնպես որ՝ սա գործադիր իշխանության կողմից միջամտություն է դատական իշխանության գործերին և, բնականաբար, անհասկանալի է ժամանակակից իրավական համակարգի տեսանկյունից:

-Եկեք իրական դատենք։ 301-րդ հոդվածն ինքնին շատ դժվար է հասկանալ, և դրանում առկա բոլոր վատ կողմերով ու այն անվերջ վերաձևակերպելու ջանքերով հանդերձ՝ արդյոք որևէ հնարավորություն կա՞, որ այն առաջիկայում ընդհանրապես վերացվի:

-Եթե մենք վստահենք Թուրքիայի կառավարությանը, նրանք պաշտոնապես հայտարարել են, որ պատրաստվում են վերանայել հին և գործող օրենքներն ու նորմերը, և այս ձմեռվա ընթացքում նրանք կփոխեն այն օրենքների մեծ մասը, որոնք սահմանափակում են խոսքի ազատությունը: Նրանք այժմ աշխատում են նոր Սահմանադրության վրա, որը պետք է պատրաստ լինի մինչև 2012թ. մայիսը։ 

Այս ժամանակահատվածում նրանք ծրագրում են վերացնել, արմատապես փոխել կամ փոփոխել գործող այն օրենքները, որոնք սահմանափակում են խոսքի իրավունքը: Մենք պետք է սպասենք և տեսնենք: Սա թուրքական իրականությունն է, մենք միշտ սպասում ենք և փորձում տեսնել մի բան, որը հաճախ չենք տեսնում:

-Որպես թուրք պատմաբան և Մասաչուսեթսի Կլարկ համալսարանի ժամանակակից հայոց պատմության և Հայոց ցեղասպանության Մուղար Գալուստյան ամբիոնի վարիչ՝ ի՞նչ եք կարծում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը ազդո՞ւմ է Թուրքիայի և հայ ժողովրդի պատմության ընթացքի, հայ-թուրքական հարաբերությունների վրա, թե՞ դա դեռ ընդամենը կաթիլ է։

-Այն իրավական տեսանկյունից պարտադիր բնույթ ունի։ Սա ամենակարևորն է։ Թուրքիան արդեն ստորագրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի համաձայնագիրը, ուստի դատարանի որոշումը գերակա է թուրքական օրենքի նկատմամբ։ Եթե Թուրքիան ցանկանում է դառնալ Եվրամիության անդամ, իսկ նա մի քանի անգամ նման ցանկություն հայտնել է, և պահպանել հարաբերությունները Եվրամիության հետ, ստիպված է փոխել այս օրենքը՝ համաձայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման։

Հոդվածը տպագրվել է Օրակարգ տնտեսական օրաթերթում Նոյեմբերի 19-ին, 2011
 
Հանրային հարցումներ
Նորվեգիայի և Գերմանիայի կառավարությունների աջակցությամբ «Սիվիլիթաս» հիմնադրամը մի քանի ամիս առաջ սկսեց հանրային հարցումներ անցկացնել Հայաստանի ամբողջ տարածքով։ Հարցումների արդյունքները պարբերաբար հասանելի են լինելու զանգվածային լրատվամիջոցների համար՝ ակնկալիքով, որ դրանք նաև հանրային քննարկումների տեղիք կտան։

ամբողջությամբ

Մտորելու փաստեր

Բնակչության մասը, որ իր ներկա և ապագա կյանքը համարում է տառապալից - 2011 հարցում

Հայաստան 35%
Ադրբեջան 18%
Վրաստան 28%
Սլովակիա 12%
Ռուսաստան 19%
Կանադա 1%

Կարծիքներ, աղբյուրներ

Ավելացնել կարծիք


Մուտքագրել նիշերը
Փոխել նիշերի նկարը

Հրատարակություններ
Screen_shot_2011-12-31_at_3.22.34_PM
Մեր ծրագրերը
Հարևանները միմյանց մասին` հոդվածներ մամուլից
Ծրագրի նպատակն է հայ և թուրք հասարակությունների միջև երկխոսության և բանավեճի խթանումը, հարևաննների միջև բազմաթիվ խնդիրների, մտահոգությունների, սահմանափակումների և հնարավորություների շուրջ, հայկական և թուրքական մամուլից այս թեմաներին առնչվող հրապարակումների թարգմանությունների միջոցով:
Ծրագրի նպատակն է հայ և թուրք հասարակությունների միջև երկխոսության և բանավեճի խթանումը, հարևաննների միջև բազմաթիվ խնդիրների, մտահոգությունների, սահմանափակումների և հնարավորություների շուրջ, հայկական և թուրքական մամուլից այս թեմաներին առնչվող հրապարակումների թարգմանությունների միջոցով:
Կիզակետ

 
Հանրային քննարկում

Սիվիլիթաս հիմնադրամը հրավիրում է

«Հակամարտություններ և պատմության
դասագրքեր»

թեմայով քննարկմանը:

Քննարկումը կվարի
Սիվիլիթաս հիմնադրամի տնօրեն
Սալբի Ղազարյանը

Քննարկումը տեղի կունենա
Մայիսի 22-ին, ժամը 14:00-ին
Երևան հյուրանոցի Ռոսինի սրահում:

Մասնակցությունը միայն նախնական գրանցումով՝
010 500 119:

Civil.am

Հետևեք Հայաստանի քաղաքացիական հասարակության գործունեությանը civil.am կայքում: Գտեք նոր գործընկերներ, տեղեկացեք համագործակցության հնարավորությունների մասին: Աջակցեք ընթացիկ ծրագրերին և քաջալերեք նոր ծրագրերի ստեղծմանը:
 
Podcast
Սիվիլիթասի բլոգ
Կարդացե՛ք․ տեսակետներ, իրադարձություններ, կարծիքներ։ Այսօր` Ես բանակ չգնացի… Ես ապրում եմ…
Սիվիլիթասն ինտերնետում