Ատոմ Էգոյան, Կանադա
Կանադացի անկախ կինոարտադրող Ատոմ Էգոյանը ստեղծել է բազմաթիվ լիամետրաժ և կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմեր, օպերաներ, մի քանի հեռուսատեսային ֆիլմեր: Նրա ամենաճանաչված աշխատանքը` “Լուսավոր գալիքը” (1997), ներկայացվել է Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակաբաշխության երկու անվանակարգում և շահել է Կաննի կինոփառատոնի ժյուրիի գլխավոր մրցանակը: “Արարատ” ֆիլմը անմիջականորեն Հայոց ցեղասպանությանն էր վերաբերում: Այն կանադական Ջենի փառատոնի Լավագույն ֆիլմ մրցանակին է արժանացել, ինչպես նաև երևանայն ՙՈսկե ծիրան՚ կինոփառատոնի հաղթող է ճանաչվել: Ատոմ Էգոյանը յոթ անգամ արժանացել է Կանադայի խոշորագույն Ջենի կինոփառատոնի մրցանակին:





