Ժերար Շալյան, Ֆրանսիա
Ժերար Շալյանը Հակամարտությունների և խաղաղության հետազոտություների կենտրոնի խորհրդի անդամ է: Նա զինված հակամարտությունների ուսումնասիրության և միջազգային ու ռազմավարական հարաբերությունների հարցերով փորձագետ է:
1997-2000 թթ. նա Փարիզում տեղակայված Հակամարտությունների ուսումնասիրման եվրոպական կենտրոնի տնօրենն էր: 1980-1989 թթ. եղել է դասախոս Ֆրանսիայի վարչական ազգային դպրոցում : 1984 թ. Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության կանխատեսումների և վերլուծությունների կենտրոնի խորհրդական էր: 1964-2000 թթ. նա իրականացրել է ավելի քան 12 տարածքային հետազոտություններ որպես դիտորդ Վիետնամում, Աֆղանստանում, Իրաքում, Լեռնային Ղարաբաղում, Շրի Լանկայում, Չեչնիայում, Պերուում և Քրդստանում: Նա զարգացրել է անհամաչափ հակամարտությունները բացատրող մի շարք տեսություններ և համակարգեր: Ժերար Շալյանը գրել է մոտ 40 գիրք, որոնցից 20-ը թարգմանվել է անգլերեն:





