ո՞ր ոլորտներում են առավել հրատապ բարեփոխումները
| Երկխոսություն |
Մեր նախորդ հարցումն էր` ո՞ր ոլորտներում են առավել հրատապ բարեփոխումները:
Մենք առաջարկել էինք մի քանի ոլորտ` քաղաքական համակարգ, տնտեսություն, կրթություն, արդարադատություն, զանգվածային լրատվություն: Հատկանշական է, որ մինչ սովորաբար հայերեն ու անգլերեն մեր կայքերում միևնույն հարցումներին ստանում ենք մոտվորապես միևնույն պատասխանները, այս անգամ պատկերը տարբեր է: Այսպես մեր անգլերեն էջում հարցվածների մեծ մասը` մոտ 50 տոկոսը կարծում է, որ առաջնային բարեփոխման կարիք ունի քաղաքական համակարգը: Երկրորդ տեղում կրթական համակարգն է` 23 տոկոս, հետո արդեն արդարադատությունը, տնտեսությունը և զանգվածային լրատվությունը: Մինչդեռ հայերեն էջում քվերակողների մոտ կարծիքները կիսվել են: 34 տոկոսի կարծիքով առաջնային բարեփոխման կարիք ունի կրթական համակարգը, մոտավորապես նույնքան` 31 տոկոսը առաջնահերթությունը տալիս է քաղաքական համակարգին: Հաջորդը դարձյալ արդարադատությունն է, հետո նոր տնտեսությունն ու ԶԼՄ-ները:
Դժվար է չհամաձայնել անգլախոս մեր ընթերցողների տեսակետին: Որևէ բարեփոխում չի կարող արդյունավետ լինել, եթե արդյունավետ չէ քաղաքական համակարգը, եթե երկրում չեն գործում քաղաքական հակակշիռները, եթե ամեն ինչ` իշխանությունը, լծակները, փողը կենտրոնացած է մեկ տեղ: Նման փակ և միջազգային տարբեր հեղինակավոր կազմակերպությունների գնահատականով լավագույն դեպքում "կիսաազատ" քաղաքական համակարգերում չի գործի ոչ տնտեսական, ոչ դատական ոչ էլ որևէ այլ բարեփոխում:
Մյուս կողմից, քաղաքական համակարգի բարեփոխմանը զուգահեռ նույնքան կարևոր է այն բոլոր ոլորտների բարեփոխումը, որոնք առաջնային են համարում հայկական էջի ընթերցողները:
Կարելի է նույնիսկ համաձայնել, որ առանց կրթական համակարգի բարեփոխման, առանց տեղյակ, ակտիվ ու ներգրավված հասարակության ձևավորման, որի հիմքն անշուշտ կրթական համակարգն է, բարդ է նաև քաղաքական համակարգի բարեփումը: Տնտեսական համակարգի բարեփոխումը թերևս իրոք բխում է առաջին երկուսից: Միայն կիրթ, գրագետ և բանիմաց քաղաքացիներից բաղկացած առողջ և բաց քաղաքական համակարգի պարագայում է հնարավոր տնտեսական առաջընթացը, հատկապես բնական ռեսուրսներից աղքատ մեր նման երկրներում:
Ինչ վերաբերում է լրատվական դաշտին, մի կողմից այն պետք է նպաստի և քարոզի այս բարեփոխումների անհրաժեշտությունը, մյուս կողմից ակնհայտ է, որ կրթական համակարգի արդեն երկու տասնամյակի լրջագույն բացթողումները իրենց հետքն են թողել լրատվական դաշտի վրա նույնպես, գումարվելով քաղաքական համակարգի պատճառով ազատության պակասի խնդրին:
Եվ վերջապես, առանց անկախ դատական համակարգի որևէ այլ խնդիր լուծելի չէ: Բայց անկախ դատական համակարգ ունենալու համար պետք է նախ ունենալ ազատ քաղաքական համակարգ:
Ամփոփելով, ակնհայտ է մեկ բան: Խնդիրներ կան բոլոր ուղղություններով և այդ խնդիրները խոչնդոտում են երկրի զարգացմանը: Որտեղից է պետք սկսել: Թերևս քաղաքական համակարգից` զուգահեռաբար լուծելով նաև մյուս խնդիրները:

Կարծիքներ
Օրինակ իմ աշխատավայրում կան կրթված շատ աղջիկներ,որոնք ամուսնացած չեն,բայց ցանկանում են ընտանիք ունենալ,որոնց թվում եմ նաև ես...
Օգնեցեք...