Տնտեսական ճգնաժամը Հայաստանում ավարտվե՞լ է, շուտով կավարտվի՞, թե՞ մոտ ապագայում չի ավարտվի

Երկխոսություն
Մեր նախորդ հարցումն էր. տնտեսական ճգնաժամը Հայաստանում ավարտվե՞լ է, շուտով կավարտվի՞, թե՞  մոտ ապագայում չի ավարտվի:
Հարցման մանակիցների 80 տոկոսը կարծում է, որ ճգնաժամը մոտ ապագայում չի ավարտվի: Մոտ 12 տոկոսը ակնկալում է, որ այն շուտով կավարտվի, և 8,5 տոկոսի կարծիքով այն արդեն ավարտվել է:
Պաշտոնական վիճակագրության համաձայն այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է ՀՆԱ-ի 7,2 տոկոսի աճ: Զուտ վիճակագրական տվյալների տեսանկյունից, եթե աճի այս տեմպերը պահպանվեն, 2012-13-ին, Հայաստանը կհասնի տնտեսության նախաճգնաժամային, այսինքն` 2008-ի սկզբի մակարդակին:  90-ականների սկզբին 40 տոկոսի անկում արձանագրած տնտեսությունը միայն 2002-ից մի քանի տարի շարունակ երկնիշ տնտեսական աճի արդյունքում հասավ ՀՆԱ-ի 2008-ի մակարդակին, որը նույնպես դժվար էր բավարար համարել: Նույնիսկ տարիների երկնիշ աճը չլուծեց բնակչության համընդհանուր նվազագույն բարեկեցության խնդիրը: Ավելորդ է ասել, որ երկու ճգնաժամային տարիներից հետո դանդաղ վերականգնումը, նույնիսկ եթե այն կայուն շարունակվի, միայն տարիներ անց տնտեսության մեջ որոշակի տեսանելի դրական տեղաշարժ կապահովի: Սա է թերևս մեր հարցմանը մասնակցածների մեծ մասի` 80 տոկոսի թերահավատության պատճառը:
Թեև, պատճառներ կարելի է փնտրել նաև այլ տեղ: Հատկապես ճգնաժամային պայմանները պետք է ստիպեն տնտեսական քաղաքականության պատասխանատուներին գործել արագ ու համարձակ և դիմել կտրուկ, հաճախ որոշ շրջանակների շահերին հակասող այնպիսի քայլերի, որոնց դիմելու կարիք թեև կար նաև տնտեսական վերելքի պայմաններում, բայց այնքան սուր չէր: Այդ առումով, արդյո՞ք կառավարությունը բավարար կտրուկ արձագանքեց տնտեսական ճգնաժամին: Արդյո՞ք այս 2 տարվա ընթացքում իրականացվեցին Հայաստանի տնտեսությանն այդքան անհրաժեշտ բարեփոխումները: Արդյո՞ք լուծվեցին տնտեսության զարգացմանը խոչընդոտող խորքային խնդիրները` մենաշնորհները, հովանավորչությունը, բիզնեսի և իշխանության սերտաճումը:
Այս հարցերի պատասխաններն են թերևս, որ մեր հարցման մասնակիցներին թերահավատություն են ներշնչում մոտ ապագայում տնտեսության մեջ դրական տեղաշարժերի հնարավորության նկատմամբ:
Տնտեսական բարեփոխումները անհրաժեշտ են միշտ և նույնիսկ զարգացած երկրներում: Բայց հատկապես ճգնաժամային փուլում վարկերով տնտեսության բացերը կարկատելն ու համաշխարհային տնտեսության աճին սպասելը, ակնհայտորեն չի կարող ապահովել տնտեսության վերականգնումն ու առավել ևս կայուն զարգացումը:
 
Հանրային հարցումներ
Նորվեգիայի և Գերմանիայի կառավարությունների աջակցությամբ «Սիվիլիթաս» հիմնադրամը մի քանի ամիս առաջ սկսեց հանրային հարցումներ անցկացնել Հայաստանի ամբողջ տարածքով։ Հարցումների արդյունքները պարբերաբար հասանելի են լինելու զանգվածային լրատվամիջոցների համար՝ ակնկալիքով, որ դրանք նաև հանրային քննարկումների տեղիք կտան։

ամբողջությամբ

Մտորելու փաստեր

Հայաստանի սահմանահատումների հաշվեկշիռն ըստ քաղաքացիության երկրի

2010 2011
Ռուսաստան +5896 +2705
Վրաստան +1075 +2320
Իրան +2054 +666
Գերմանիա +164 -42
Ֆրանսիա +395 -138
ԱՄՆ -74 -353
Ընդամենը +10556 +5306

Կարծիքներ, աղբյուրներ

Կարծիքներ 

 
0 #1 Mari 2012-02-08 00:24
Ձեր առաքելեությունը կարծում եմ առնչվում է նաև Հայաստանում գենոֆոնդի պահպանմանը,ուստ ի առաջարկում եմ ստեղծել հնարավորություն ներ,որոնք կնպաստեն երիտասարդների կայուն ամուսնություննե րի համար:
Օրինակ իմ աշխատավայրում կան կրթված շատ աղջիկներ,որոնք ամուսնացած չեն,բայց ցանկանում են ընտանիք ունենալ,որոնց թվում եմ նաև ես...
Օգնեցեք...
Մեջբերում
 

Ավելացնել կարծիք


Մուտքագրել նիշերը
Փոխել նիշերի նկարը

Հրատարակություններ
Screen_shot_2011-12-31_at_3.22.34_PM
Մեր ծրագրերը

Հասարակական կազմակերպությունների շտեմարանի ստեղծում
Ծրագրի նպատակն է աջակցել հասարակական կազմակերպություններին իրենց գործունեությունն ավելի տեսանելի դարձնելու և աղբյուրների համախմբման և արդյունավետ օգտագործման հարցում` ստեղծելով, զարգացնելով և պահպանելով հանրության համար մատչելի շտեմարան, որտեղ գրանցված կլինեն Հայաստանի բոլոր ակտիվ հասարակական կազմակերպությունները, հիմնադրամները, ասոցիացիաները և միջազգային հասարակական կազմակերպությունները, որոնք գործում են Հայաստանում:
Հասարակական կազմակերպությունների շտեմարանի ստեղծում
Ծրագրի նպատակն է աջակցել հասարակական կազմակերպություններին իրենց գործունեությունն ավելի տեսանելի դարձնելու և աղբյուրների համախմբման և արդյունավետ օգտագործման հարցում` ստեղծելով, զարգացնելով և պահպանելով հանրության համար մատչելի շտեմարան, որտեղ գրանցված կլինեն Հայաստանի բոլոր ակտիվ հասարակական կազմակերպությունները, հիմնադրամները, ասոցիացիաները և միջազգային հասարակական կազմակերպությունները, որոնք գործում են Հայաստանում:

 

Կիզակետ

 
Civil.am

Հետևեք Հայաստանի քաղաքացիական հասարակության գործունեությանը civil.am կայքում: Գտեք նոր գործընկերներ, տեղեկացեք համագործակցության հնարավորությունների մասին: Աջակցեք ընթացիկ ծրագրերին և քաջալերեք նոր ծրագրերի ստեղծմանը:
 
Podcast
Սիվիլիթասի բլոգ
Կարդացե՛ք․ տեսակետներ, իրադարձություններ, կարծիքներ։ Այսօր` Ես բանակ չգնացի… Ես ապրում եմ…
Սիվիլիթասն ինտերնետում