Արդյո՞ք զրպարտության համար խիստ պատժի սահմանումը կնպաստի մամուլի որակի բարձրացմանը
| Երկխոսություն |
Մեր նախորդ հարցումն էր` արդյո՞ք զրպարտության համար խիստ պատժի սահմանումը կնպաստի մամուլի որակի բարձրացմանը:
Հարցման մասնակիցների կարծիքները գրեթե կիսվել են: Մոտ 48 տոկոսը կարծում է, որ չի նպաստի, մոտ 43 տոկոսը կարծում է, որ կնպաստի:
Զրպարտության համար պատժի խստացման վերաբերյալ համապատասխան օրինագծի ներկայացմանը զուգահեռ բազմաթիվ բանավեճեր ծավալվեցին այս թեմայի շուրջ: Օրենքի կողմնակիցները պնդում են, որ պատժի խստացումը հասարակական գործիչներին, քաղաքացիներին հատկապես տպագիր մամուլի զրպարտությունից և ցածրորակ հրապարակումներից պաշտպանելու միակ ճանապարհն է: Օրենքի հակառակորդները պնդում են, որ օրենքի նման խստացումը պարզապես մահակ կլինի իշխանության ձեռքում` ընդդիմադիր մամուլի հետ հաշվեհարդար տեսնելու համար:
Երկու փաստարկներն էլ բավական հիմնավորված են: Ի վերջո անվիճելի է, որ տպագիր մամուլի այսօրվա որոշ հրապարակումներ դուրս են ոչ միայն լրագրողական, այլև պարզ մարդկային էթիկայի շրջանակներից: Անվիճելի է նաև, որ դատական համակարգի հանդեպ խորն անվստահության պայմաններում օրենքի նման խստացումը կարող է պարզապես վերածվել քիչ թե շատ ազատ տպագիր մամուլի հանդեպ ճնշումների մեխանիզմի: Որն է ուրեմն լուծումը:
Պատժամիջոցների խստացումը կստիպի մամուլին ավելի զգույշ լինել այս կամ այն գործչին ոչ միայն անարդարացիորեն, այլև արդարացիորեն քննադատելիս: Արդյո՞ք սակայն դա կնպաստի մամուլի որակի բարձրացմանը: Հազիվ թե: Խորհրդային մամուլը ավելի քան զգույշ էր ձևակերպումներում, բայց արդյոք այդպիսին պետք է լիներ մամուլը: Մամուլը որակյալ է միայն այն երկրներում, որտեղ այն ազատ է: Ազատ է ամբողջությամբ, այդ թվում և տնտեսապես և գործում է տնտեսական ազատության, հետևաբար նաև ընթերցողից ու նրա վստահությունից ուղղակի կախվածության պայմաններում: Դժվար է միանշանակ դեղատոմս տալ Հայաստանյան իրոք հաճախ ցածրորակ մամուլի որակի բարձրացման համար, բայց կարելի է վստահ լինել մի բանում: “Փակելը” միշտ ավելի վատ լուծում է, քան “բացելը”, երբ խոսքը մամուլի մասին է: ԱՄՆ երրորդ նախագահ Թոմաս Ջեֆերսոնն ասում էր. “Հնարավոր չէ սահմանափակել մամուլի ազատությունը, առանց այն լիովին կորցնելու”: Դրա ամենավառ ապացույցը հայաստանյան հեռուստաեթերն է: “Փակ” հեռուստաեթերը ծնում է այնպիսի ընդդիմադիր մամուլ, ինչպիսին այսօր ունենք: Այդպիսի ընդդիմադիր մամուլը ծնում է նույն որակի իշխանամետ մամուլ: Շղթան քանդելու միակ ճանապարհը հեռուստաեթերը բացելն է, ինչպես նաև լրատվական դաշտի համար ազատ տնտեսական պայմաններ ապահովելն է: Այդժամ ոչ ընդդիմությունը, ոչ իշխանությունը չեն ունենա նման մամուլի կարիք, իսկ այն եզակի թերթերը, որոնց կարիքը կունենա հասարակությունը, կգոյատևեն հասարակությանը որակյալ տեղեկատվություն մատուցելով: Հնարավոր է, որ սա մեկ օրում տեղի չունենա: Բայց սա է միակ ճանապարհը, որ անցել է տասնամյակների փորձությունը այն “քաղաքակիրթ աշխարհում”, որտեղ լրագրողները պատասխանատվություն են զգում իրենց գրած ցանկացած բառի համար, ինչին ձգտում են օրենքի կողմնակիցները: