Հավատում եք, որ մեկ իրական ժողովրդավարական ընտրություն, որի արդյունքում գործող իշխանությունը պարտվում է, կարող է փոխել երկիրը

Երկխոսություն

Մեր նախորդ հարցումն էր՝ հավատում եք, որ մեկ իրական ժողովրդավարական ընտրություն, որի արդյունքում գործող իշխանությունը պարտվում է, կարող է փոխել երկիրը:

Կարծիքները գրեթե կիսվել են: Հարցման մասնակիցների 53 տոկոսը կարծում է, որ նման ընտրություները կարող են դրական փոփոխություն բերել երկրին, 43 տոկոսը կարծում է, որ չեն կարող: Մոտ 4 տոկոսը դժվարանում է պատասխանել:

Հարցման գաղափարն ի սկզբանե ծնվեց Ուկրաինայի նախագահական ընտրությունների առիթով։ Այդ ընտրությունների շուրջ քննարկումները և մեկնաբանությունները, հատկապես նախկին խորհրդային տարածքում, երկու ուղղությամբ էին ընթանում: Մի մասը խոսում էր այն մասին, որ Յուշչենկոյի պարտությունը խորհրդանշում է նարնջագույն հեղափոխության անփառունակ վախճանը, մյուս մասը ճիշտ հակառակ փաստարկն էր բերում, որ հենց նարնջագույն հեղափոխության շնորհիվ հնարավոր եղավ անցնացնել ԱՊՀ տարածքում միակ նախագահական ընտրությունը, որտեղ ոչ միայն գործող նախագահը հերթական ընտրություններում պարտվում է, այլև երկրորդ փուլ են դուրս գալիս գործող վարչապետն ու ընդդիմության առաջնորդը, և ընդդիմության առաջնորդը հաղթում է գործող վարչապետին:

Մինչ այդ ընտրությունները ԱՊՀ տարածքում գործող նախագահները հերթական ընտրություններում երբևէ չեն «պարտվել»: Նրանք կամ հեռացել են հեղափոխությունների արդյունքում, կամ կառավարել են երկու ժամկետ և ավելին: 18 տարիների ընթացքում առաջին անգամ նախկին խորհրդային տարածքում (բացառությամբ բալթյան երկրների) ընտրություններին որպես թեկնածու մասնակցող գործող նախագահը հեռանում է ԵԱՀԿ դիտորդների կողմից ժողովրդավարական գնահատված ընտրություններով, որը որքան աննախադեպ, նույնքան հուսադրող երևույթ է: Յուշչենկոյի կառավարման տարիների գնահատականները տարբեր են, կարելի է անվերջ խոսել այդ տարիներին առկա խնդիրների, այդ թվում և կոռուպցիայի մասին: Բայց ակնհայտ է, որ միայն այդ տարիներին և միայն Ուկրաինայում տարբեր, այդ թվում և օբյեկտիվ պատճառներով կառավարման համակարգում ձևավորվեցին այնպիսի հակակշիռներ, որոնք ի վերջո ԱՊՀ տարածում առաջին անգամ հնարավոր դարձրեցին նորմալ, ժողովրդավարական հերթական ընտրությունները, որոնք ամեն դեպքում դժվար է երկրի համար դրական ձեռքբերում չհամարել:

 
Հանրային հարցումներ
Նորվեգիայի և Գերմանիայի կառավարությունների աջակցությամբ «Սիվիլիթաս» հիմնադրամը մի քանի ամիս առաջ սկսեց հանրային հարցումներ անցկացնել Հայաստանի ամբողջ տարածքով։ Հարցումների արդյունքները պարբերաբար հասանելի են լինելու զանգվածային լրատվամիջոցների համար՝ ակնկալիքով, որ դրանք նաև հանրային քննարկումների տեղիք կտան։

ամբողջությամբ

Մտորելու փաստեր

Հայաստանի սահմանահատումների հաշվեկշիռն ըստ քաղաքացիության երկրի

2010 2011
Ռուսաստան +5896 +2705
Վրաստան +1075 +2320
Իրան +2054 +666
Գերմանիա +164 -42
Ֆրանսիա +395 -138
ԱՄՆ -74 -353
Ընդամենը +10556 +5306

Կարծիքներ, աղբյուրներ

Կարծիքներ 

 
0 #1 Mari 2012-02-08 00:24
Ձեր առաքելեությունը կարծում եմ առնչվում է նաև Հայաստանում գենոֆոնդի պահպանմանը,ուստ ի առաջարկում եմ ստեղծել հնարավորություն ներ,որոնք կնպաստեն երիտասարդների կայուն ամուսնություննե րի համար:
Օրինակ իմ աշխատավայրում կան կրթված շատ աղջիկներ,որոնք ամուսնացած չեն,բայց ցանկանում են ընտանիք ունենալ,որոնց թվում եմ նաև ես...
Օգնեցեք...
Մեջբերում
 

Ավելացնել կարծիք


Մուտքագրել նիշերը
Փոխել նիշերի նկարը

Հրատարակություններ
Screen_shot_2011-12-31_at_3.22.34_PM
Մեր ծրագրերը
Հարևանները միմյանց մասին` հոդվածներ մամուլից
Ծրագրի նպատակն է հայ և թուրք հասարակությունների միջև երկխոսության և բանավեճի խթանումը, հարևաննների միջև բազմաթիվ խնդիրների, մտահոգությունների, սահմանափակումների և հնարավորություների շուրջ, հայկական և թուրքական մամուլից այս թեմաներին առնչվող հրապարակումների թարգմանությունների միջոցով:
Ծրագրի նպատակն է հայ և թուրք հասարակությունների միջև երկխոսության և բանավեճի խթանումը, հարևաննների միջև բազմաթիվ խնդիրների, մտահոգությունների, սահմանափակումների և հնարավորություների շուրջ, հայկական և թուրքական մամուլից այս թեմաներին առնչվող հրապարակումների թարգմանությունների միջոցով:
Կիզակետ

 
Civil.am

Հետևեք Հայաստանի քաղաքացիական հասարակության գործունեությանը civil.am կայքում: Գտեք նոր գործընկերներ, տեղեկացեք համագործակցության հնարավորությունների մասին: Աջակցեք ընթացիկ ծրագրերին և քաջալերեք նոր ծրագրերի ստեղծմանը:
 
Podcast
Սիվիլիթասի բլոգ
Կարդացե՛ք․ տեսակետներ, իրադարձություններ, կարծիքներ։ Այսօր` Ես բանակ չգնացի… Ես ապրում եմ…
Սիվիլիթասն ինտերնետում