Արդյո՞ք տեսնում եք Ձեր երեխաների ապագան Հայաստանում

Երկխոսություն
Մեր նախորդ հարցումն էր. ձեր երեխաների ապագան տեսնո՞ւմ եք Հայաստանում: Հարցման մասնակիցներից 58-ը պատասխանել է "Այո", 68-ը` "Ոչ": Նման հարցով քննարկում կազմակերպվել էր նաև մեր Facebook Սերունդների Կենրտոն էջում: Կարծիքները կիսվել էին, բայց քննարկման արդյունքում ակնհայտ էր, որ շատերի կարծիքով այն Հայաստանը, որ ունենք այսօր, որքան էլ հայրենասեր լինենք, որքան էլ սիրենք Հայաստանը, դեռևս լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս, երբ խոսքը մեր երեխաների ապագայի մասին է: Այդ պատճառով մենք կարծում ենք, որ յուրաքանյուրս պետք է փորձենք պատասխանել այլ հարցի. ի՞նչպիսի Հայաստանում եք ուզում ապրել դուք, ի՞նչ է պետք փոխել մեր միակ Հայրենիքում, որպեսզի կասկած չլինի, որ մեր և մեր երեխաների կյանքը այս երկրում է անցնելու: Երբ մեր մտքում ունենանք անհրաժեշտ փոփոխությունների ցանկը, ինչպես նաև դրական փոփոխություններին խոչընդոտող հանգամանքերի ցանկը, թերևս յուրաքանչյուրս պետք է փորձենք պատասխանել ևս մեկ հարցի: Այդ ցանկից ինչն է, որ կարող եմ ես փոխել, կամ ինչպես կարող եմ աջակցել նրանց, ովքեր ընդունակ են իրականացնել այդ փոփոխությունները: Միայն այդ կերպ մենք մի օր կապրենք այնպիսի երկրում, որտեղ առանց երկմտանքի կտեսնենք նաև մեր երեխաների ապագան: Սա միակ Հայաստանն է, որ մենք ունենք, մեր երազանքների երկիրը դարձնելու համար: Սա մեր միակ հնարավորությունն է, թե' Հայաստանում, թե' Սփյուռքում:
 
Հանրային հարցումներ
Նորվեգիայի և Գերմանիայի կառավարությունների աջակցությամբ «Սիվիլիթաս» հիմնադրամը մի քանի ամիս առաջ սկսեց հանրային հարցումներ անցկացնել Հայաստանի ամբողջ տարածքով։ Հարցումների արդյունքները պարբերաբար հասանելի են լինելու զանգվածային լրատվամիջոցների համար՝ ակնկալիքով, որ դրանք նաև հանրային քննարկումների տեղիք կտան։

ամբողջությամբ

Մտորելու փաստեր

Բնակչության մասը, որ իր ներկա և ապագա կյանքը համարում է տառապալից - 2011 հարցում

Հայաստան 35%
Ադրբեջան 18%
Վրաստան 28%
Սլովակիա 12%
Ռուսաստան 19%
Կանադա 1%

Կարծիքներ, աղբյուրներ

Ավելացնել կարծիք


Մուտքագրել նիշերը
Փոխել նիշերի նկարը

Հրատարակություններ
Screen_shot_2011-12-31_at_3.22.34_PM
Մեր ծրագրերը
Առողջ քաղաքական բանավեճ
Ծրագրի նպատակն է աջակցել հայ հասարակության ներսում քաղաքացիական դիրքորոշումների դրսևորմանը` խրախուսելով առողջ քաղաքական բանավեճ երկրի կարևորագույն զարգացումների շուրջ, քննարկումների շարքերի միջոցով:
Ծրագրի նպատակն է աջակցել հայ հասարակության ներսում քաղաքացիական դիրքորոշումների դրսևորմանը` խրախուսելով առողջ քաղաքական բանավեճ երկրի կարևորագույն զարգացումների շուրջ, քննարկումների շարքերի միջոցով:
Կիզակետ

 
Հանրային քննարկում

Սիվիլիթաս հիմնադրամը հրավիրում է

«Հակամարտություններ և պատմության
դասագրքեր»

թեմայով քննարկմանը:

Քննարկումը կվարի
Սիվիլիթաս հիմնադրամի տնօրեն
Սալբի Ղազարյանը

Քննարկումը տեղի կունենա
Մայիսի 22-ին, ժամը 14:00-ին
Երևան հյուրանոցի Ռոսինի սրահում:

Մասնակցությունը միայն նախնական գրանցումով՝
010 500 119:

Civil.am

Հետևեք Հայաստանի քաղաքացիական հասարակության գործունեությանը civil.am կայքում: Գտեք նոր գործընկերներ, տեղեկացեք համագործակցության հնարավորությունների մասին: Աջակցեք ընթացիկ ծրագրերին և քաջալերեք նոր ծրագրերի ստեղծմանը:
 
Podcast
Սիվիլիթասի բլոգ
Կարդացե՛ք․ տեսակետներ, իրադարձություններ, կարծիքներ։ Այսօր` Ես բանակ չգնացի… Ես ապրում եմ…
Սիվիլիթասն ինտերնետում