Հայ-թուրքական արձանագրությունները

Երկխոսություն

Մեր նախորդ հարցումն էր` ինչպես եք գնահատում հայ-թուրքական արձանագրությունները:

Հարցման մասնակիցների 70 տոկոսը բացասաբար է վերաբերվում արձանագրություններին, 26 տոկոսը դրական, իսկ 2 տոկոսն այս մասին ձևավորված տեսակետ չունի: Բազմիցս ասվել է, որ մեր հարցումները սոցիոլոգիական ճշտության հավակնություն չունեն, այնուամենայնիվ այս հարցումը, մեր համոզմամբ, արտահայտում է թե՛ մեր մտահոգությունները, կապված արձանագրություններում տեղ գտած հայկական կողմի համար անընդունելի նախապայմանների հետ, թե՛ հասարակության ընդհանուր տրամադրությունները:

Հայաստանում սոցիոլոգիական հարցումներն ընդհանուր առմամբ մեծ վերապահումներով են ընդունվում, սակայն Երևանում անցկացված վերջին հարցումը, որի արդյունքերով երևանցիների մեծամասնությունը` 52 տոկոսը, դեմ է արտահայտվել նախաստորագրված արձանագրություններին, ընդհանուր առմամաբ համահունչ է թե՛ մեր փոքր հարցման, թե՛ նաև այլ կայքերում համանման հարցումների արդյունքներին, ինչն ապացուցում է, որ հայ հասարակության մեծ մասը տեսնում է այս արձանագրություններում այն բոլոր վտանգները, որ նաև բազմիցս մատնանշվել են մեր կողմից:

Արձանագրությունների հանդեպ բացասական վերաբերմունքը երբեմն մեկնաբանվում է որպես հայ-թուրքական մերձեցման հանդեպ բացասական վերաբերմունք: Սակայն կարելի է միանշանակ կողմ լինել հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը և սահմանի բացմանը, բայց հակադրվել այն նախապայմաններին, որոնց մի մասն առկա է արձանագրություններում, մյուս մասը` Ղարաբաղի խնդրի կարգավորումը, ամեն առիթով բարձրաձայնվում է Թուրքիայի իշխանությունների կողմից: Կողմ լինելով հարևան երկրի հետ հարաբերությունների կարգավորմանը` մենք վստահ ենք, որ վտանգավոր նախապայմաններով լի այս գործընթացը և արձանագրությունների ստորագրումը ոչ միայն չեն կարող հանգեցնել հայ-թուրքական հարաբերությունների լիարժեք ու երկարատև կարգավորմանը, այլև լուրջ վտանգեր են պարունակում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար:

Ամփոփելով, ինչպես Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլն էր արձագանքել ֆրանսիացի մի թղթակցի հարցին, թե արդյոք Հայոց Ցեղասպանության ճշմարտացիության և փաստերի մասին հարցերն արդեն բոլորին հայտնի չեն, «Իհարկե՝ ոչ» պատասխանով, մենք և մեր ընթերցողներն էլ գնտում ենք, որ ճիշտ պատասխանը այս արձանագրություններին, նրանց այսօրվա ձևակերպումներով, նույնն է՝ «Իհարկե՝ ոչ»:

 
Հանրային հարցումներ
Նորվեգիայի և Գերմանիայի կառավարությունների աջակցությամբ «Սիվիլիթաս» հիմնադրամը մի քանի ամիս առաջ սկսեց հանրային հարցումներ անցկացնել Հայաստանի ամբողջ տարածքով։ Հարցումների արդյունքները պարբերաբար հասանելի են լինելու զանգվածային լրատվամիջոցների համար՝ ակնկալիքով, որ դրանք նաև հանրային քննարկումների տեղիք կտան։

ամբողջությամբ

Մտորելու փաստեր

Բնակչության մասը, որ իր ներկա և ապագա կյանքը համարում է տառապալից - 2011 հարցում

Հայաստան 35%
Ադրբեջան 18%
Վրաստան 28%
Սլովակիա 12%
Ռուսաստան 19%
Կանադա 1%

Կարծիքներ, աղբյուրներ

Ավելացնել կարծիք


Մուտքագրել նիշերը
Փոխել նիշերի նկարը

Հրատարակություններ
Screen_shot_2011-12-31_at_3.22.34_PM
Մեր ծրագրերը
Կաթնարտադրության խթանման ծրագիր
Ծրագրի նպատակն է աջակցել կաթնարտադրության կայացած ճյուղին, տրամադրելով ֆերմերներին կթի ավտոմատացված մեքենաներ, որոնք կնպաստեն ֆերմաների արտադրողականության բարձրացմանը և եկամուտների ավելացմանը:
Ծրագրի նպատակն է աջակցել կաթնարտադրության կայացած ճյուղին, տրամադրելով ֆերմերներին կթի ավտոմատացված մեքենաներ, որոնք կնպաստեն ֆերմաների արտադրողականության բարձրացմանը և եկամուտների ավելացմանը:
Կիզակետ

 
Հանրային քննարկում

Սիվիլիթաս հիմնադրամը հրավիրում է

«Հակամարտություններ և պատմության
դասագրքեր»

թեմայով քննարկմանը:

Քննարկումը կվարի
Սիվիլիթաս հիմնադրամի տնօրեն
Սալբի Ղազարյանը

Քննարկումը տեղի կունենա
Մայիսի 22-ին, ժամը 14:00-ին
Երևան հյուրանոցի Ռոսինի սրահում:

Մասնակցությունը միայն նախնական գրանցումով՝
010 500 119:

Civil.am

Հետևեք Հայաստանի քաղաքացիական հասարակության գործունեությանը civil.am կայքում: Գտեք նոր գործընկերներ, տեղեկացեք համագործակցության հնարավորությունների մասին: Աջակցեք ընթացիկ ծրագրերին և քաջալերեք նոր ծրագրերի ստեղծմանը:
 
Podcast
Սիվիլիթասի բլոգ
Կարդացե՛ք․ տեսակետներ, իրադարձություններ, կարծիքներ։ Այսօր` Ես բանակ չգնացի… Ես ապրում եմ…
Սիվիլիթասն ինտերնետում