Հարց ու պատասխան՝ Կրծքանշանի կարևորությունը

Երկխոսություն

 

Մեր նախորդ հարցումն էր, թե արդյոք նախագահը պետք է կրի իր կուսակցության կրծքանշանը: Այս հարցը բավական մեծ հետաքրքրություն առաջացրեց հարցվողների մոտ: Քվեարկողների թիվը հասավ գրեթե ութ հարյուրի: Հարցման մասնակիցների մեծ մասը` 67 տոկոսը, կամ 509 մասնակից, կարծում է, որ նախագահը չպետք է կրի կուսակցական կրծքանշանը, քանի որ նա երկրի և ոչ միայն իր կուսակցության նախագահն է: 29 տոկոսը, կամ 218 մասնակից, կարծում է, որ դա կարևոր չէ: Եվ միայն մոտ 3 տոկոսի կարծիքով՝ դա նրա իրավունքն է:

Պետք է ասել, որ շատ երկրներում նախագահի կրծքանշանը մամուլի և հասարակության ուշադրության կենտրոնում է: Կրծքանշան կրելու կամ չկրելու հիման վրա ընտրողները կարող են նույնիսկ ընտրվողի համար ճակատագրական որոշում կայացնել: Այսպես, ԱՄՆ-ում նախընտրական շրջանում, դեռևս թեկնածու Օբաման մի պահ դադարեց կրել ամերիկյան դրոշի կրծքանշանը: Իր այս քայլը նա բացատրեց այսպես. “Դրոշի կրծքանշանը, հատկապես սեպտեմբերի 11-ից հետո, դարձավ, կարծում եմ, իրական հայրենասիրության փոխարինող: Այդ պատճառով, ես որոշեցի այլևս չկրել կրծքանշանը”:
 
Այս հայտարարությունից հետո ընդդիմախոսները Օբամային մեղադրեցին հայրենասիրության պակասի մեջ: Ընդդիմախոսների ընդդիմախոսներն էլ վերջիններիս մեղադրեցին պոպուլիզմի մեջ, պնդելով, որ հայրենասիրությունը դրոշը կրծքին կրելով չի չափվում: Ի վերջո, սակայն, Օբաման տուրք տվեց ճնշումներին և սկսեց նորից կրել դրոշն իր կրծքին: Այս ամենն ապացուցում է, թե որքանով զգայուն կարող է լինել հասարակությունը այն արժեքների հանդեպ, որ դավանում է երկրի նախագահը:
 
Եթե դրոշը` նախագահի կամ թեկնածուի կրծքին շատերի համար կարող է հայրենասիրության կամ դրա պակասի չափանիշ լինել, ապա ինչ է խորհրդանշում կուսակցական կրծքանշանը նախագահի կրծքին: Մի կողմից, այն թերևս ցանկություն է ցուցադրելու նվիրվածությունը սեփական կուսակցությանը, դրա գաղափարախոսությանը: Մյուս կողմից, նույնիսկ երկկուսակցական ժողովրդավարության հարյուրամյա փորձ ունեցող հասարակարգերում, թեկնածուները, առավել ևս նախագահները, ամեն կերպ փորձում են ցուցադրել իրենց նվիրումը ոչ թե կուսակցությանը, այլ պետությանը, ժողովրդին: Այդ պատճառով էլ կրում են ոչ թե իրենց կուսակցության, այլ պետության խորհրդանիշը: Ուրեմն, առավել ևս,  արժե՞ արդյոք մի հասարակությունում, որը չունի ժողովրդավարության ավանդույթներ, կայացած գաղափարական կուսակցական համակարգ, որտեղ հասարակությունը խորն անվստահություն ունի ընտրության ինստիտուտի և իշխանության հանդեպ  ընդհանրապես, նաև ցուցադրաբար մեծացնել իշխանության ու ժողովրդի միջև անջրպետը` կրելով իշխող կուսակցության կրծքանշանը:

Մեր հարցումն, հարկե սոցիոլագիական հետազոտության հավակնություն չունի, այդուհանդերձ, ձեր արձագանքներն ամփոփում են այն կարծիքը, որ` չարժե:
 
Հանրային հարցումներ
Նորվեգիայի և Գերմանիայի կառավարությունների աջակցությամբ «Սիվիլիթաս» հիմնադրամը մի քանի ամիս առաջ սկսեց հանրային հարցումներ անցկացնել Հայաստանի ամբողջ տարածքով։ Հարցումների արդյունքները պարբերաբար հասանելի են լինելու զանգվածային լրատվամիջոցների համար՝ ակնկալիքով, որ դրանք նաև հանրային քննարկումների տեղիք կտան։

ամբողջությամբ

Մտորելու փաստեր

Բնակչության մասը, որ իր ներկա և ապագա կյանքը համարում է տառապալից - 2011 հարցում

Հայաստան 35%
Ադրբեջան 18%
Վրաստան 28%
Սլովակիա 12%
Ռուսաստան 19%
Կանադա 1%

Կարծիքներ, աղբյուրներ

Ավելացնել կարծիք


Մուտքագրել նիշերը
Փոխել նիշերի նկարը

Հրատարակություններ
Screen_shot_2011-12-31_at_3.22.34_PM
Մեր ծրագրերը
Կաթնարտադրության խթանման ծրագիր
Ծրագրի նպատակն է աջակցել կաթնարտադրության կայացած ճյուղին, տրամադրելով ֆերմերներին կթի ավտոմատացված մեքենաներ, որոնք կնպաստեն ֆերմաների արտադրողականության բարձրացմանը և եկամուտների ավելացմանը:
Ծրագրի նպատակն է աջակցել կաթնարտադրության կայացած ճյուղին, տրամադրելով ֆերմերներին կթի ավտոմատացված մեքենաներ, որոնք կնպաստեն ֆերմաների արտադրողականության բարձրացմանը և եկամուտների ավելացմանը:
Կիզակետ

 
Հանրային քննարկում

Սիվիլիթաս հիմնադրամը հրավիրում է

«Հակամարտություններ և պատմության
դասագրքեր»

թեմայով քննարկմանը:

Քննարկումը կվարի
Սիվիլիթաս հիմնադրամի տնօրեն
Սալբի Ղազարյանը

Քննարկումը տեղի կունենա
Մայիսի 22-ին, ժամը 14:00-ին
Երևան հյուրանոցի Ռոսինի սրահում:

Մասնակցությունը միայն նախնական գրանցումով՝
010 500 119:

Civil.am

Հետևեք Հայաստանի քաղաքացիական հասարակության գործունեությանը civil.am կայքում: Գտեք նոր գործընկերներ, տեղեկացեք համագործակցության հնարավորությունների մասին: Աջակցեք ընթացիկ ծրագրերին և քաջալերեք նոր ծրագրերի ստեղծմանը:
 
Podcast
Սիվիլիթասի բլոգ
Կարդացե՛ք․ տեսակետներ, իրադարձություններ, կարծիքներ։ Այսօր` Ես բանակ չգնացի… Ես ապրում եմ…
Սիվիլիթասն ինտերնետում