Հարց ու պատասխան՝ Միջամտության օգտակարությունը

Երկխոսություն

Անցյալ շաբաթ մենք հարցրել էինք, արդյոք կառավարությունը պետք է միջամտի և աջակցի տնտեսական խնդիրների առաջ կանգնած որոշ արդյունաբերական ձեռնարկությունների, օրինակ հանքարդյունաբերությունը:

Հարցմանը մասնակցածներից 26-ը “ոչ” էին պատասխանել: 104-ը ասել էին “այո”: 8 մասնակից դժվարացել է պատասխանել: Այդուհանդերձ մեծամասնությունը կարծում է, որ կառավարության միջամտությունը դրական է:

Մեծամասնության, ինչպես և փոքրամասնության տեսակետը կարելի է տարբեր կերպ մեկնաբանել: “Ոչ” պատասխան. արդյոք դուք “ոչ” եք քվեարկել, քանի որ կարծում եք, որ կառավարությունը չպետք է միջամտի: Թե կարծում եք, որ հատկապես հանքարդյունաբերությունը չպետք է աջակցություն ստանա կառավարությունից:

Կառավարության միջամտությունը կարող է տարբեր կերպ իրականացվել: Մի կողմից` դա որոշակի ոլորտի ձեռնարկությունների ուղղակի սուբսիդավորումն է: Եվրոպայում և Միացյալ Նահանգներում գյուղատնտեսությունը զգալի սուբսիդիաներ է ստանում: Կաթ արտադրողները կառավարությունից միջոցներ են ստանում կաթի գինը ցածր և մատչելի պահելու համար: Մյուս կողմից` որոշ ֆերմերների վճարում են արտադրանք չտալու համար, որպեսզի կտրուկ գնանկում տեղի չունենա:

Միջամտությունը սովորաբար պակաս ուղղակի է: Կառավարությունը կարող է սկսել որևէ ոլորտի հարկային բեռը թեթևացնելու ողջունելի որոշումից: Սրանից կշահի ոչ միայն հանքարդյունաբերական ոլորտը, որ Հայաստանի ամենամեծ արտահանման ոլորտն է, այլև գյուղատնտեսությունը, ինչու ոչ, նաև զբոսաշրջությունը և առողջապահությունը: Միջամտության մյուս ձևը, որը լիովին կառավարության լիազորությունների շրջանակում է, ենթակառուցվածքների ստեղծումն է, որևէ կոնկրետ ոլորտին աջակցելու համար. ճանապարհներ, ջրամբարներ, ոռոգման համակարգեր` գյուղատնտեսական ձեռնարկությունների համար, հանրային հանգստավայրեր, ճանապարհային նշաններ և փողոցային լուսավորություն` զբոսաշրջության ոլորտի համար, էլէկտրակայաններ` բոլոր ոլորտների համար: Այսպիսով այդ ոլորտներն ավելի մրցունակ կդառնան: Վերջապես, կառավարությունը կարող է ուղղակիորեն միջամտել, պարզեցնելով մաքսային և հարկային գործընթացները, այսպիսով աջակցելով բիզնեսին: Պարզ, արագ և կանխատեսելի մաքսային և հարկային համակարգերը նպաստում են բիզնեսի աճին, ինչն իր հերթին ստեղծում է նոր աշխատատեղեր և ավելացնում է հարկատուների թիվը:

Այս հարցման արդյունքը խոսում է այն մասին, որ մենք ցանկություն ունենք վերանայելու, կամ նույնիսկ փոխելու ստեղծված իրավիճակը, որ անկախությունից հետո հանրայինի և մասնավորի միջև խորն անջրպետ ստեղծելու շտապողական քաղաքականության հետևանքն է:

Սեփականաշնորհման հետ մեկտեղ եկավ այն համոզմունքը, որ կառավարությունը պետք է մենակ թողնի բիզնեսին և որ ազատ շուկան չի նշանակում միայն, որ ձեռնարկությունները կառավարությանը չեն պատկանում, դա նաև նշանակում է, որ կառավարությունը և բիզնեսը առանձին են գործում, ելնելով սեփական շահերից, լուծելով սեփական խնդիրները` միմյանցից անկախ:

Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցությունը որոշ չափով իսկապես սահմանափակում է հանրային սեկտորին աջակցելու նպատակով կառավարության միջամտելու հնարավորությունը: Օրինակ, կառավարությունը չի կարող տեղական արտադրողին աջակցելու նպատակով ավելացնել ներմուծվող ապրանքների մաքսատուրքը: Կառավարությունը պետք է սահմանափակի ուղղակի սուբսիդիաները:

Բայց չկա ոչ մի սահմնափակում, որ կխանգարի փոխել կառավարության վերաբերմունքը մասնավոր ոլորտի հանդեպ իր պատասխանատվությունների վերաբերյալ: Կառավարության անվիճելի իրավունքն է, ոչ միայն պարտականությունը, բիզնեսի համար գրավիչ միջավայրի ստեղծումը` վերացնելով անիրատեսական, արհեստական հարկային բեռը, կոռուպցիան և մենաշնորհները, աջակցելով հավասար դաշտի ստեղծմանը:

Այլ խոսքերով` ճգնաժամը կարող է ստիպել մեզ բիզնեսի և կառավարության միջև փոխըմբռնման, ներգրավման և փոխգործակցության վրա հիմնված հարաբերություններ կառուցել, սառը, դասագրքային վայրի կապիտալիզմի փոխարեն, որտեղ մենք հանգրվանեցինք անկախության առաջին տարիներին: Ժամանակն է միջին ճանապարհն ընտրելու, հանրային-մասնավոր գործակցությունը խթանելու, որն ի վերջո կարող է միայն ամրացնել թե հանրային թե մասնավոր ոլորտները:

  

 

 

 

 
Հանրային հարցումներ
Նորվեգիայի և Գերմանիայի կառավարությունների աջակցությամբ «Սիվիլիթաս» հիմնադրամը մի քանի ամիս առաջ սկսեց հանրային հարցումներ անցկացնել Հայաստանի ամբողջ տարածքով։ Հարցումների արդյունքները պարբերաբար հասանելի են լինելու զանգվածային լրատվամիջոցների համար՝ ակնկալիքով, որ դրանք նաև հանրային քննարկումների տեղիք կտան։

ամբողջությամբ

Մտորելու փաստեր

Բնակչության մասը, որ իր ներկա և ապագա կյանքը համարում է տառապալից - 2011 հարցում

Հայաստան 35%
Ադրբեջան 18%
Վրաստան 28%
Սլովակիա 12%
Ռուսաստան 19%
Կանադա 1%

Կարծիքներ, աղբյուրներ

Ավելացնել կարծիք


Մուտքագրել նիշերը
Փոխել նիշերի նկարը

Հրատարակություններ
Screen_shot_2011-12-31_at_3.22.34_PM
Մեր ծրագրերը

Հասարակական կազմակերպությունների շտեմարանի ստեղծում
Ծրագրի նպատակն է աջակցել հասարակական կազմակերպություններին իրենց գործունեությունն ավելի տեսանելի դարձնելու և աղբյուրների համախմբման և արդյունավետ օգտագործման հարցում` ստեղծելով, զարգացնելով և պահպանելով հանրության համար մատչելի շտեմարան, որտեղ գրանցված կլինեն Հայաստանի բոլոր ակտիվ հասարակական կազմակերպությունները, հիմնադրամները, ասոցիացիաները և միջազգային հասարակական կազմակերպությունները, որոնք գործում են Հայաստանում:
Հասարակական կազմակերպությունների շտեմարանի ստեղծում
Ծրագրի նպատակն է աջակցել հասարակական կազմակերպություններին իրենց գործունեությունն ավելի տեսանելի դարձնելու և աղբյուրների համախմբման և արդյունավետ օգտագործման հարցում` ստեղծելով, զարգացնելով և պահպանելով հանրության համար մատչելի շտեմարան, որտեղ գրանցված կլինեն Հայաստանի բոլոր ակտիվ հասարակական կազմակերպությունները, հիմնադրամները, ասոցիացիաները և միջազգային հասարակական կազմակերպությունները, որոնք գործում են Հայաստանում:

 

Կիզակետ

 
Հանրային քննարկում

Սիվիլիթաս հիմնադրամը հրավիրում է

«Հակամարտություններ և պատմության
դասագրքեր»

թեմայով քննարկմանը:

Քննարկումը կվարի
Սիվիլիթաս հիմնադրամի տնօրեն
Սալբի Ղազարյանը

Քննարկումը տեղի կունենա
Մայիսի 22-ին, ժամը 14:00-ին
Երևան հյուրանոցի Ռոսինի սրահում:

Մասնակցությունը միայն նախնական գրանցումով՝
010 500 119:

Civil.am

Հետևեք Հայաստանի քաղաքացիական հասարակության գործունեությանը civil.am կայքում: Գտեք նոր գործընկերներ, տեղեկացեք համագործակցության հնարավորությունների մասին: Աջակցեք ընթացիկ ծրագրերին և քաջալերեք նոր ծրագրերի ստեղծմանը:
 
Podcast
Սիվիլիթասի բլոգ
Կարդացե՛ք․ տեսակետներ, իրադարձություններ, կարծիքներ։ Այսօր` Ես բանակ չգնացի… Ես ապրում եմ…
Սիվիլիթասն ինտերնետում