Հարց ու պատասխան՝ Բաց սահմանների կարևորությունը

Երկխոսություն

Անցյալ շաբաթ մենք խնդրել էինք ձեզ գնահատել հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման ազդեցությունը Հայաստանի վրա:

Հարցման մասնակիցների գրեթե կեսը կարծում է, որ հայ-թուրքական սահմանի բացումը վնասակար է Հայաստանի համար: Մյուս կեսը կարծում է, որ դա Հայաստանի համար կարևոր է կամ շատ կարևոր: Այս պատկերը ակնհայտ է դարձնում, որ ստեղծված արհեստական իրավիճակն արդեն սովորական է դարձել:
Հայաստանն ու Թուրքիան չեն պատերազմում, այդուհանդերձ արդեն 15 տարի սահմանը փակ է: Սա աշխարհում միակ նման դեպքն է: Ինչպես բազմիցս ասել ենք, աշխարհում բազմաթիվ երկրներ կան, որոնք լուրջ խնդիրներ ու տարաձայնություններ ունեն, բայց նրանց միջև սահմանը բաց է:

Հայաստանի և Թուրքիայի պարագայում տնտեսություններն ու հասարակությունները հարմարվել են այս իրավիճակին: Ոմանց համար սա արդեն ինքնին բացատրության կարիք չունեցող իրողություն է: Այնքան, որ մեր հարցման մասնակիցների կեսը կարծում է, որ բաց սահմանը, որ բնական իրողություն է երկու հարևան երկրների դեպքում, վնասակար է Հայաստանի համար:

Արդյոք դա նշանակում է, որ մեր տնտեսությունը կտուժի դրանից: Դա անշուշտ կստիպի երկար տարների շրջափակման պայմաններին հարմարված տնտեսությանը այժմ նոր պայմաններին հարմարվել: Բացի այդ բաց սահմանի դեպքում մենք պետք է պատրաստ լինենք մրցակցության այնպիսի ոլորտներում, որտեղ գուցե մրցունակ չենք, և դա է, գուցե, մտահոգում մեր ընթերցողներին:

Արդյոք բաց սահմանները նաև ժողովրդագրական իրավիճակի հետ կապված մտահոգության տեղիք են տալիս: Արդյոք Հայաստանի փոքրաթիվ բնակչությանը սպառնում է մեծ թվով թուրքերի և քրդերի “ներխուժումը” ցամաքային սահմանով: Դա, թերևս լուրջ մտահոգություն չէ, քանի որ թուրք-վրացական սահմանը բաց է, ինչպես և բաց է հայ-իրանական սահմանը, և ոչ մի պարագայում էլ թուրքերի “ներխուժում” Վրաստան, կամ իրանցիների “ներխուժում” Հայաստան տեղի չի ունեցել: Հակառակը` եղել են բնական փոխադարձ այցելություններ և զբոսաշրջություն: Այս տարի, որոշ տվյալների համաձայն 10 հազար իրանցի է գարնանային տոնական արձակուրդի օրերն անցկացրել Հայաստանում: Վրացիները և թուրքերը զգալի սահմանային առևտրաշրջանառություն ունեն Սևծովյան երկրների հետ: Դա բոլորովին վնասակար չէ, հակառակը` օգտակար է:

Եվ վերջապես, արդյոք բաց սահմանը անվտագության հետ կապված մտահոգությունների տեղիք է տալիս: Նման դեպքում Լատինական Ամերիկայի և Ասիայի հակառակորդ երկրները պետք է փակ սահմաններ ունենային: Մինչդեռ նույնիկ Իսրայելի ու Եգիպտոսի միջև սհամանը բաց է: 21-րդ դարում փակ դարպասները անվտանգության երաշխիք չեն: Դրանք չեն մեկուսացնում վտանգավոր տարրերը, այլ ընհակառակը` փակում են լավ հարաբերությունների հնարավորության դուռը:
Իհարկե, կասկած չկա, որ գրեթե մեկ հարյուրամյակ (բացառությամբ 90-ականների սկզբին կարճ շրջանի) փակ սահմանի հնարավոր բացումը ցնցում կլինի երկու երկրների հասարակությունների և տնտեսությունների համար:

Բայց նաև ակհայտ է, որ ցանկության դեպքում, նման ցնցման հետևանքները կարելի է մեղմացնել: Մինչդեռ փակ սահամնի հարուցած սոցիալական և տնտեսական հետևանքները շատ ավելի լուրջ խնդիրներ են հարուցում:

Իհարկե, մեր հարցը և մեր կողմից ստացված պատասխանների հիման վրա մեր վերլուծությունը խնդիրը դիտարկում է միայն Հայաստանի ներքին նվաճումների կամ կորուստների տեսանկյունից: Այն չի արտացոլում Թուրքիայի և Հայաստանի հնարավոր քաղաքական շահերի կամ կորուստների ընդհանուր աշխարհաքաղաքական կամ համընդանուր շահերի խնդիրները: Սա այլ խնդիր է, որի վերաբերյալ նույնպես կա վերլուծություն մեր կայքում:

 

 

 
Հանրային հարցումներ
Նորվեգիայի և Գերմանիայի կառավարությունների աջակցությամբ «Սիվիլիթաս» հիմնադրամը մի քանի ամիս առաջ սկսեց հանրային հարցումներ անցկացնել Հայաստանի ամբողջ տարածքով։ Հարցումների արդյունքները պարբերաբար հասանելի են լինելու զանգվածային լրատվամիջոցների համար՝ ակնկալիքով, որ դրանք նաև հանրային քննարկումների տեղիք կտան։

ամբողջությամբ

Մտորելու փաստեր

Բնակչության մասը, որ իր ներկա և ապագա կյանքը համարում է տառապալից - 2011 հարցում

Հայաստան 35%
Ադրբեջան 18%
Վրաստան 28%
Սլովակիա 12%
Ռուսաստան 19%
Կանադա 1%

Կարծիքներ, աղբյուրներ

Ավելացնել կարծիք


Մուտքագրել նիշերը
Փոխել նիշերի նկարը

Հրատարակություններ
Screen_shot_2011-12-31_at_3.22.34_PM
Մեր ծրագրերը
Առողջ քաղաքական բանավեճ
Ծրագրի նպատակն է աջակցել հայ հասարակության ներսում քաղաքացիական դիրքորոշումների դրսևորմանը` խրախուսելով առողջ քաղաքական բանավեճ երկրի կարևորագույն զարգացումների շուրջ, քննարկումների շարքերի միջոցով:
Ծրագրի նպատակն է աջակցել հայ հասարակության ներսում քաղաքացիական դիրքորոշումների դրսևորմանը` խրախուսելով առողջ քաղաքական բանավեճ երկրի կարևորագույն զարգացումների շուրջ, քննարկումների շարքերի միջոցով:
Կիզակետ

 
Հանրային քննարկում

Սիվիլիթաս հիմնադրամը հրավիրում է

«Հակամարտություններ և պատմության
դասագրքեր»

թեմայով քննարկմանը:

Քննարկումը կվարի
Սիվիլիթաս հիմնադրամի տնօրեն
Սալբի Ղազարյանը

Քննարկումը տեղի կունենա
Մայիսի 22-ին, ժամը 14:00-ին
Երևան հյուրանոցի Ռոսինի սրահում:

Մասնակցությունը միայն նախնական գրանցումով՝
010 500 119:

Civil.am

Հետևեք Հայաստանի քաղաքացիական հասարակության գործունեությանը civil.am կայքում: Գտեք նոր գործընկերներ, տեղեկացեք համագործակցության հնարավորությունների մասին: Աջակցեք ընթացիկ ծրագրերին և քաջալերեք նոր ծրագրերի ստեղծմանը:
 
Podcast
Սիվիլիթասի բլոգ
Կարդացե՛ք․ տեսակետներ, իրադարձություններ, կարծիքներ։ Այսօր` Ես բանակ չգնացի… Ես ապրում եմ…
Սիվիլիթասն ինտերնետում