Մեր նախորդ հարցումն էր` ո՞ր ոլորտներում են առավել հրատապ բարեփոխումները: Մենք առաջարկել էինք մի քանի ոլորտ` քաղաքական համակարգ, տնտեսություն, կրթություն, արդարադատություն, զանգվածային լրատվություն:
ամբողջությամբ
Մեր նախորդ հարցումն էր. տնտեսական ճգնաժամը Հայաստանում ավարտվե՞լ է, շուտով կավարտվի՞, թե՞ մոտ ապագայում չի ավարտվի: Հարցման մանակիցների 80 տոկոսը կարծում է, որ ճգնաժամը մոտ ապագայում չի ավարտվի: Մոտ 12 տոկոսը ակնկալում է, որ այն շուտով կավարտվի, և 8,5 տոկոսի կարծիքով այն արդեն ավարտվել է:
ամբողջությամբ
Մեր նախորդ հարցումն էր` արդյո՞ք զրպարտության համար խիստ պատժի սահմանումը կնպաստի մամուլի որակի բարձրացմանը: Հարցման մասնակիցների կարծիքները գրեթե կիսվել են: Մոտ 48 տոկոսը կարծում է, որ չի նպաստի, մոտ 43 տոկոսը կարծում է, որ կնպաստի:
ամբողջությամբ
Մեր նախորդ հարցումն էր՝ հավատում եք, որ մեկ իրական ժողովրդավարական ընտրություն, որի արդյունքում գործող իշխանությունը պարտվում է, կարող է փոխել երկիրը:
Կարծիքները գրեթե կիսվել են: Հարցման մասնակիցների 53 տոկոսը կարծում է, որ նման ընտրություները կարող են դրական փոփոխություն բերել երկրին, 43 տոկոսը կարծում է, որ չեն կարող: Մոտ 4 տոկոսը դժվարանում է պատասխանել:
ամբողջությամբ
Մեր նախորդ հարցումն էր. ձեր երեխաների ապագան տեսնո՞ւմ եք Հայաստանում: Հարցման մասնակիցներից 58-ը պատասխանել է "Այո", 68-ը` "Ոչ": Նման հարցով քննարկում կազմակերպվել էր նաև մեր Facebook Սերունդների Կենրտոն էջում: Կարծիքները կիսվել էին, բայց քննարկման արդյունքում ակնհայտ էր, որ շատերի կարծիքով այն Հայաստանը, որ ունենք այսօր, որքան էլ հայրենասեր լինենք, որքան էլ սիրենք Հայաստանը, դեռևս լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս, երբ խոսքը մեր երեխաների ապագայի մասին է:
ամբողջությամբ
Մեր նախորդ հարցումն էր` ինչն ավելի դրական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա հայ-թուրքական սահմանի բացումը, թե ներքին տնտեսական և քաղաքական բարեփոխումները: Մինչ արդյունքների քննարկմանն անցնելը, մի փոքր` հարցադրման մասին: Ընթերցեղներից մեկը հարց ուղղեց մեզ, թե արդյոք մեկը հակասում է մյուսին, կամ միթե հնարավոր չէ իրականացնել երկուսը միաժամանակ:
ամբողջությամբ
Մեր նախորդ հարցումն էր` ինչպես եք գնահատում հայ-թուրքական արձանագրությունները:
Հարցման մասնակիցների 70 տոկոսը բացասաբար է վերաբերվում արձանագրություններին, 26 տոկոսը դրական, իսկ 2 տոկոսն այս մասին ձևավորված տեսակետ չունի: Բազմիցս ասվել է, որ մեր հարցումները սոցիոլոգիական ճշտության հավակնություն չունեն, այնուամենայնիվ այս հարցումը, մեր համոզմամբ, արտահայտում է թե՛ մեր մտահոգությունները, կապված արձանագրություններում տեղ գտած հայկական կողմի համար անընդունելի նախապայմանների հետ, թե՛ հասարակության ընդհանուր տրամադրությունները:
ամբողջությամբ
Նախորդ անգամ մենք հարցրել էինք “արդյո՞ք Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի որոշումը Հայաստանին տրամադրվող օժանդակությունը սառեցնելու մասին խորհրդանշում է, որ Հայաստանում ժողովրդավարությունը խորը ճգնաժամի մեջ է”:
Հարցմանը մասնակցածների մեծ մասը` ավելի քան 62 տոկոսը, կարծում է, որ այդ որոշումն իրոք խորհրդանշում է Հայաստանում ժողովրդավարության ճգնաժամը: Հարցվածների 34 տոկոսը կարծում է, որ ոչ: Մոտ 2 տոկոսն այս մասին կարծիք չունի: Այն մասը, որ կարծում է, որ Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի որոշումը չի առնչվում Հայաստանում ժողովրդավարության խնդրին, թերևս այն տեսակետի կողմնակիցն է, որ սա քաղաքական որոշում էր և Հայաստանում ժողովրդավարության գործընթացի օբյեկտիվ գնահատականը չէր:
ամբողջությամբ
Նախորդ հարցմանը մենք խնդրել էինք պատասխանել «վստահո՞ւմ եք Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներին» հարցին:
Հարցման մասնակիցների մեծամասնությունը` 93%-ը կամ 109 մարդ, պատասխանել է, որ չի վստահում արդյունքներին: Հարցման մասնակիցներից միայն 8-ն է պատրաստ վստահել դրանց: Բազմիցս ասել ենք, որ մեր հարցումը սոցիոլոգիական հետազոտության հավակնություն չունի, այդուհանդերձ թերևս սոցիոլոգիական հետազոտության կարիք չկա ապացուցելու համար, որ Հայաստանում խորն անվստահություն է արմատավորվել ընտրական ինստիտուտի նկատմամբ:
ամբողջությամբ
Մեր նախորդ հարցումն էր, թե արդյոք նախագահը պետք է կրի իր կուսակցության կրծքանշանը: Այս հարցը բավական մեծ հետաքրքրություն առաջացրեց հարցվողների մոտ: Քվեարկողների թիվը հասավ գրեթե ութ հարյուրի: Հարցման մասնակիցների մեծ մասը` 67 տոկոսը, կամ 509 մասնակից, կարծում է, որ նախագահը չպետք է կրի կուսակցական կրծքանշանը, քանի որ նա երկրի և ոչ միայն իր կուսակցության նախագահն է: 29 տոկոսը, կամ 218 մասնակից, կարծում է, որ դա կարևոր չէ: Եվ միայն մոտ 3 տոկոսի կարծիքով՝ դա նրա իրավունքն է:
ամբողջությամբ
Մեր նախորդ հարցն էր` ինչն է առավել ազդում Հայաստանի տնտեսական ճգնաժամի վրա: Մենք իհարկե գիտակցում ենք, որ և համաշխարհային ճգնաժամը, և կառավարության տնտեսական քաղաքականությունը մեծ դեր են խաղացել այս գործընթացում: Հարցմանը մասնակցածների մոտավորապես կեսը համաձայնել են, որ երկուսն էլ հավասարաչափ են ազդել տնտեսական խնդիրների խորացման վրա: Այդուհանդերձ հարցվողների մեկ երրորդը ավելի մեծ պատասխանատվություն է դրել կառավարության, քան համաշխարհային ճգնաժամի վրա:
ամբողջությամբ
Անցյալ շաբաթ մենք խնդրել էինք ձեզ գնահատել հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման ազդեցությունը Հայաստանի վրա: Հարցման մասնակիցների գրեթե կեսը կարծում է, որ հայ-թուրքական սահմանի բացումը վնասակար է Հայաստանի համար: Մյուս կեսը կարծում է, որ դա Հայաստանի համար կարևոր է կամ շատ կարևոր: Այս պատկերը ակնհայտ է դարձնում, որ ստեղծված արհեստական իրավիճակն արդեն սովորական է դարձել: Հայաստանն ու Թուրքիան չեն պատերազմում, այդուհանդերձ արդեն 15 տարի սահմանը փակ է: Սա աշխարհում միակ նման դեպքն է: Ինչպես բազմիցս ասել ենք, աշխարհում բազմաթիվ երկրներ կան, որոնք լուրջ խնդիրներ ու տարաձայնություններ ունեն, բայց նրանց միջև սահմանը բաց է:
ամբողջությամբ
Մեր հարցմանը մասնակցածների մեծամասնությունը (92) այն կարծիքն են արտահայտել, որ դրամի արժեզրկումը ընդահուր առմամբ դրական է Հայաստանի տնտեսության համար: Հարցման մասնակիցներից 31-ը հակառակ կածիքն ունեին: Կարելի է ենթադրել, որ “ոչ”-ի մի մասը վերաբերում է ոչ թե դրամի արժեզրկմանն ընդհանրապես, այլ այն եղանակին, որով դա իրականացվեց:
ամբողջությամբ
Անցյալ շաբաթ մենք հարցրել էինք, արդյոք կառավարությունը պետք է միջամտի և աջակցի տնտեսական խնդիրների առաջ կանգնած որոշ արդյունաբերական ձեռնարկությունների, օրինակ հանքարդյունաբերությունը: Հարցմանը մասնակցածներից 26-ը “ոչ” էին պատասխանել: 104-ը ասել էին “այո”: 8 մասնակից դժվարացել է պատասխանել: Այդուհանդերձ մեծամասնությունը կարծում է, որ կառավարության միջամտությունը դրական է:
ամբողջությամբ
|
|