«Ընտրական իրավունքը» թեմայով քննարկում

Հունիսի 9-ին Սիվիլիթաս հիմնադրամը կազմակերպել էր քննարկում «Ընտրական իրավունքը» թեմայով: Սիվիլիթաս հիմնադրամը նման քննարկումներով նպատակ ունի հասարակության, քաղաքական դաշտի հնարավորինս բազմազան շերտերի ներգրավել բաց, անկեղծ քննարկմանը, փնտրելու ու գուցե գտնելու այն խնդիրների լուծումները, որոնք մեր, հասարակության, պետության ընդհանուր խնդիրներն են:

Իհարկե ընդհանուր խնդիրների լուծումը տարբեր, երբեմն իրար հակասող շահերի բախման արդյունքում բարդանում է կամ անհնար է դառնում: Այդ մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ թեև նման բաց ֆորումների հնարավորությունները շատ չեն, բայց քաղաքական դաշտի ոչ բոլոր մասնակիցներն են ինչ-ինչ քաղաքական նկատառումներից ելնելով մասնակցում նման քննարկումներին: 

Սա թերևս վկայում է կամ անկեղծ բանավեճի մեջ ներգրավվելու պատրաստակամության բացակայության կամ դրա արդյունավետության հանդեպ թերահավատության մասին: Այդուհանդերձ քննարկմանը ներկա էին հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներ և քննարկումը բավական աշխույժ էր:

Իր խոսքում գլխավոր բանախոսներից մեկը` Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը նշեց, որ քաղաքական համակարգը վերջին 16-17 տարիների ընթացքում իր առջև ավելի շատ խնդիր էր դրել ստեղծել նյութականացված հասարակություն, որովհետև այդպիսի հասարակությունն ավելի հեշտ է կառավարվում:

«Եվ այսօր ունենք այն ինչ ունենք, երբ ընտրողների մի ստվար զանգված պատրաստ է 5-10 հազար դրամ վերցնել և քվեարկել: Ինձ մոտենում էին տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ և ասում` ինչպես մենք կարող ենք այս պայմաններում ընտրություններից խոսել, երբ գաղափարախոսություն ենք ցանկանում ընտրողներին հասցնել, իսկ իրենք ասում են` ինչքան եք տալու: Բայց սրանում ոչ թե մեր քաղաքացին է մեղավոր, այլ քաղաքական համակարգը: Եթե քվեարկության ժամանակ իշխանությունը մշտապես հաղթում է, իսկ ընդդիմությունը մշտապես պարտվում, ապա սա բնական օրինաչափությունից պարզապես հեռացում է, որը մեզ դատապարտում է երկարատև ժամկետային տեսակետից` կամաց-կամաց, դանդաղ, չգիտեմ ինչ ձևով, բայց նույնիսկ ընդհուպ մինչև ոչնչացման, քանի որ տեսակը չի կարող չկատարելագործվելով իր համար ապագա կերտել: Միգուցե սխալվում եմ, բայց այն ընտրազանգվածը, որ չեկավ ընտրությունների, ճնշող մեծամասնությամբ ընդդիմադիր զանգվածն է: Եվ սա, կարծում եմ, ահազանգ էր մեր ընդդիմադիր քաղաքական ուժերի համար: Ընդդիմադիր հասարակական զանգվածը, ցավոք ընդդիմադիր քաղաքական ուժերի մոտ չտեսավ իշխանության այն այլընտրանքը, որ կցանկանար տեսնել, այսինքն` այս տեսակետից ընդդիմադիր քաղաքական ուժերը չկարողացան տեր կանգնել իրենց ընդդիմադիր զանգվածին: Ես, որպես մարդու իրավունքների պաշտպան, մշտապես շփվում եմ ժողովրդի հետ, և, իմ կարծիքով, Երևանի բնակչության մոտ կեսը ընդդիմադիր է, և այդ մոտեցումը չի փոխվել: Բայց նրանց մեծ մասը  չգնաց ընտրությունների: Այս ընտրությունները ոչինչ չփոխեցին, ցույց տվեցին, որ մենք ինչպես եղել ենք, այդպես էլ շարունակում ենք մնալ: Եվ այդ տեսակետից մի վտանգավոր բան կա. անտարբերանում է  հասարակությունը: Իսկ դա ավելի վտանգավոր է, քան եթե նա լիներ ընդդիմադիր: Քաղաքական ուժերը դրա համար էլ են պատասխանատվություն կրում. ոչ այնքան տեսնում ենք ժողովրդավարության համար պայքար, որքան իշխանության համար պայքար: Ժամանակն է, որ քաղաքական ուժերը հասկանան, որ իրենք միասնական մեկ համակարգի մաս են: Եվ ընդդիմադիր քաղաքական ուժերն էլ նույն դերակատարությունն ունեն, ինչ իշխանականը: Բոլորի հիմնական դերակատարությունն այն է, որ լինեն միջնորդ հասարակության և պետության միջև: Այս իրավիճակի համար բոլորն էլ հավասար մեղավոր են ու պատասխանատու: Ուրիշ բան, թե ումից է ավելի շատ բան կախված: Իհարկե` իշխանությունից ավելի շատ բան է կախված, որովհետև իշխանության ռեսուրսներն ավելի շատ են:»

Արձագանքելով սրան, Երևանի ավագանու թեկնածու, Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանն ասաց.

“Ոչ, բոլորը հավասար մեղավոր չեն: Մեղավորը իշխանությունն է, որ ստեղծել է այսպիսի պայմաններ, երբ փողը դարձել է ամենամեծ գործոնն ընտրություններում”:

Քննարկման ժամանակ հնչեցին հետաքրքրական շատ այլ ելույթներ:

«Ակունք» կենտրոնի ղեկավար Ռուբեն Հակոբյանը նշեց, որ «իշխանությունը շատ ավելի անկեղծ է հասարակության նկատմամբ, քան այս պահին մենք ենք: Իշխանությունը բացարձակ հայտարարում է` ես թույլ չեմ տա Հայաստանում ընտրություններով իշխանություն փոխվի: Իշխանությունը հստակ գծեց, որ միակ ձևն իշխանություն վերցնելու` սա է. պետք է խաղաք այս կանոններով, այսինքն` հակազդող ուժի սկզբունքով: Հեղափոխության մասին չէ խոսքը, բայց ինքն ուրիշ ճանապարհ չի թողնում: Պետք է ժողովրդական հզոր շարժում և չուտել այն կուտը, որ իշխանությունն ասում է` դու պիտի սահմանադրորեն պայքարես իմ դեմ, այն դեպքում, երբ ինքը հակասահմանադրորեն է պայքարում:»

Հայ Ազգային Կոնգրեսի անդամ, քննարկմանը որպես Հայաստանում Եվրամիության առևտրի պալատի ղեկավար հանդես եկած Հովհաննես Իգիթյանի կարծիքով` միակ ուժը, որ կարող է ընտրակեղծիքների մեքենան կանգնեցնել, հասարակական կարծիքն է: «Այն, որ թաղային հեղինակությունները եռանդով մասնակցում էին ընտրություններին, ոչ միայն գումարի պատճառով էր, այլ նրանք աշխատում էին իրենց տեսակը ընտրելու համար, իրենց տեսակի մարդուն ընտրելու համար: Անկախ այն բանից, թե դուք ինչպես եք վերաբերվում ցուցակում ընդգրկված կամ այն գլխավորող մարդկանց, իրենք պայքարում էին իրենց տեսակի համար: Եվ նրանք այսօր գտնում են, որ կարող են ընդհատակից դուրս գալ: Նրանք տեսնում են, որ ընտրվեց մեկը, որին կարող են ախպերով դիմել, ոչ թե հայրանունով», ամփոփեց Հովհաննես Իգիթյանը:
 

Ավելացնել կարծիք


Մուտքագրել նիշերը
Փոխել նիշերի նկարը

Հանրային հարցումներ
Նորվեգիայի և Գերմանիայի կառավարությունների աջակցությամբ «Սիվիլիթաս» հիմնադրամը մի քանի ամիս առաջ սկսեց հանրային հարցումներ անցկացնել Հայաստանի ամբողջ տարածքով։ Հարցումների արդյունքները պարբերաբար հասանելի են լինելու զանգվածային լրատվամիջոցների համար՝ ակնկալիքով, որ դրանք նաև հանրային քննարկումների տեղիք կտան։

ամբողջությամբ

Մտորելու փաստեր

Բնակչության մասը, որ իր ներկա և ապագա կյանքը համարում է տառապալից - 2011 հարցում

Հայաստան 35%
Ադրբեջան 18%
Վրաստան 28%
Սլովակիա 12%
Ռուսաստան 19%
Կանադա 1%

Կարծիքներ, աղբյուրներ

Հրատարակություններ
Screen_shot_2011-12-31_at_3.22.34_PM
Մեր ծրագրերը

Հասարակական կազմակերպությունների շտեմարանի ստեղծում
Ծրագրի նպատակն է աջակցել հասարակական կազմակերպություններին իրենց գործունեությունն ավելի տեսանելի դարձնելու և աղբյուրների համախմբման և արդյունավետ օգտագործման հարցում` ստեղծելով, զարգացնելով և պահպանելով հանրության համար մատչելի շտեմարան, որտեղ գրանցված կլինեն Հայաստանի բոլոր ակտիվ հասարակական կազմակերպությունները, հիմնադրամները, ասոցիացիաները և միջազգային հասարակական կազմակերպությունները, որոնք գործում են Հայաստանում:
Հասարակական կազմակերպությունների շտեմարանի ստեղծում
Ծրագրի նպատակն է աջակցել հասարակական կազմակերպություններին իրենց գործունեությունն ավելի տեսանելի դարձնելու և աղբյուրների համախմբման և արդյունավետ օգտագործման հարցում` ստեղծելով, զարգացնելով և պահպանելով հանրության համար մատչելի շտեմարան, որտեղ գրանցված կլինեն Հայաստանի բոլոր ակտիվ հասարակական կազմակերպությունները, հիմնադրամները, ասոցիացիաները և միջազգային հասարակական կազմակերպությունները, որոնք գործում են Հայաստանում:

 

Կիզակետ

 
Հանրային քննարկում

Սիվիլիթաս հիմնադրամը հրավիրում է

«Հակամարտություններ և պատմության
դասագրքեր»

թեմայով քննարկմանը:

Քննարկումը կվարի
Սիվիլիթաս հիմնադրամի տնօրեն
Սալբի Ղազարյանը

Քննարկումը տեղի կունենա
Մայիսի 22-ին, ժամը 14:00-ին
Երևան հյուրանոցի Ռոսինի սրահում:

Մասնակցությունը միայն նախնական գրանցումով՝
010 500 119:

Civil.am

Հետևեք Հայաստանի քաղաքացիական հասարակության գործունեությանը civil.am կայքում: Գտեք նոր գործընկերներ, տեղեկացեք համագործակցության հնարավորությունների մասին: Աջակցեք ընթացիկ ծրագրերին և քաջալերեք նոր ծրագրերի ստեղծմանը:
 
Podcast
Սիվիլիթասի բլոգ
Կարդացե՛ք․ տեսակետներ, իրադարձություններ, կարծիքներ։ Այսօր` Ես բանակ չգնացի… Ես ապրում եմ…
Սիվիլիթասն ինտերնետում