Ինչպես է ծախսում պետությունը

budgetՀայաստանի քաղաքացիներն ընդհանուր առմամբ իհարկե պատկերացնում են, թե ինչպես է գոյանում պետական բյուջեն: Սակայն, թերևս քչերն են հետևում, թե ինչպես է պետությունը ծախսում հավաքված գումարները: Այս բացը լրացնելու նպատակով էր, որ Սիվիլիթաս հիմնադրամն իր “Հայաստան 2009. խոստում և իրականություն” տարեկան զեկույցում մի առանձին բաժնով ներկայացրեց այս տարվա բյուջեի ծախսերի պատկերավոր նկարագիրը:

Այս տարվա համար պետությունը առանձնացրել է տասնմեկ հիմնական ուղղություն`

  • Սոցիալական պաշտպանություն - 244 միլիարդ 417 միլիոն 227 հազար 400 դրամ
  • Ընդհանուր կառավարում - 139 միլիարդ 785 միլիոն 257 հազար 100

  • Պաշտպանություն - 135 միլիարդ 715 միլիոն 659 հազար 400
  • Տնտեսության ֆինանսավորում - 113 միլիարդ 59 միլիոն 696 հազար 700
  • Կրթություն - 99 միլիարդ 903 միլիոն 249 հազար 400
  • Հասարակական կարգ, անվտանգություն և դատական գործունեություն - 56 միլիարդ 633 միլիոն 217 հազար 100
  • Առողջապահություն – 55 միլիարդ 249 միլիոն 490 հազար 700
  • Բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություններ - 46 միլիարդ 447 միլիոն 440 հազար 200
  • Պահուստային ֆոնդեր – 21միլիարդ 898 միլիոն 748 հազար 700
  • Սպորտ և մշակույթ – 16 միլիարդ 349 միլիոն 584 հազար 200
  • Շրջական միջավայրի պաշտպանություն - 6 միլիարդ 65 միլիոն 13 հազար 100:

Այդ տասնմեկ հիմնական ուղղությունները (բացառությամբ պահուստային ֆոնդերի) իրենց հերթին բաժանված են առանձին ճյուղերի:

Այս պաստառի ուսումնասիրությունից պարզ կդառնա, որ, օրինակ, այս տարվա բյուջեն պահուսատային ֆոնդերի համար այնքան գումար է հատկացրել (շուրջ 22 միլիարդ դրամ), որքան սպորտի ու մշակույթի և շրջակա միջավայրի պաշտպանության ուղղություններին համատեղ:

Այս տարվա բյուջեի շուրջ մեկ քառորդը ուղղվելու է սոցիալական պաշտպանության ոլորտին, ինչը զարմանալի չպիտի թվա, քանի որ Հայաստանը ծերացող պետություն է, ունի կենսաթոշակային տարիքի շուրջ կես միլիոն բնակչություն: Բացի այդ, աղքատության պատճառով հազարավոր ընտանիքներ շարունակում են օգտվել ընտանեկան նպաստի համակարգից:

Զարմանալի չպիտի թվա պաշտպանության վրա ծախսվող գումարները, քանի որ Հայաստանը փաստացի պատերազմի մեջ է Ադրբեջանի հետ, ինչպես նաև ստիպված է հետ չմնալ հարևան երկրի հետ սպառազինությունների մրցավազքում:

Կարելի է նաև ոչ այնքան տրամաբանական թվացող թվերի հանդիպել: Այսպես, Հայաստանը ոստիկանական համակարգի վրա ծախսում է կրկնակի ավելի գումար, քան ազգային անվտանգության, այն դեպքում, երբ մեր երկիրը շրջապատված է առնվազն երկու ոչ բարեկամ պետություններով` Թուրքիա և Ադրբեջան, որոնց հետ Հայաստանի ունեցած սահմանները կազմում են ընդհանուր սահմանների ավելի քան 85 տոկոսը:

Պաստառի վրա` ամենաներքևի աջ անկյունում կարող եք տեսնել, որ Հայաստանի արտաքին պարտքը, համաձայն վավերացված բյուջեի կանխատեսումների, արդեն հասել է մեկ տրիլիոն 338 միլիարդ դրամի` գրեթե մեկուկես անգամ գերազանցելով հաստատված բյուջեի ծավալը:

Պետության բյուջեն արտացոլում է թե՛ երկրի առաջնահերությունները, թե՛ սահմանափակումները: Անգլերեն և հայերեն այս պաստառը ներկայացնում է թե՛ պետության ընտրությունը, թե՛ ներկա հնարավորությունները:

 
Հանրային հարցումներ
Նորվեգիայի և Գերմանիայի կառավարությունների աջակցությամբ «Սիվիլիթաս» հիմնադրամը մի քանի ամիս առաջ սկսեց հանրային հարցումներ անցկացնել Հայաստանի ամբողջ տարածքով։ Հարցումների արդյունքները պարբերաբար հասանելի են լինելու զանգվածային լրատվամիջոցների համար՝ ակնկալիքով, որ դրանք նաև հանրային քննարկումների տեղիք կտան։

ամբողջությամբ

Մտորելու փաստեր

Բնակչության մասը, որ իր ներկա և ապագա կյանքը համարում է տառապալից - 2011 հարցում

Հայաստան 35%
Ադրբեջան 18%
Վրաստան 28%
Սլովակիա 12%
Ռուսաստան 19%
Կանադա 1%

Կարծիքներ, աղբյուրներ

Ավելացնել կարծիք


Մուտքագրել նիշերը
Փոխել նիշերի նկարը

Հրատարակություններ
Screen_shot_2011-12-31_at_3.22.34_PM
Մեր ծրագրերը
Հարևանները միմյանց մասին` հոդվածներ մամուլից
Ծրագրի նպատակն է հայ և թուրք հասարակությունների միջև երկխոսության և բանավեճի խթանումը, հարևաննների միջև բազմաթիվ խնդիրների, մտահոգությունների, սահմանափակումների և հնարավորություների շուրջ, հայկական և թուրքական մամուլից այս թեմաներին առնչվող հրապարակումների թարգմանությունների միջոցով:
Ծրագրի նպատակն է հայ և թուրք հասարակությունների միջև երկխոսության և բանավեճի խթանումը, հարևաննների միջև բազմաթիվ խնդիրների, մտահոգությունների, սահմանափակումների և հնարավորություների շուրջ, հայկական և թուրքական մամուլից այս թեմաներին առնչվող հրապարակումների թարգմանությունների միջոցով:
Կիզակետ

 
Հանրային քննարկում

Սիվիլիթաս հիմնադրամը հրավիրում է

«Հակամարտություններ և պատմության
դասագրքեր»

թեմայով քննարկմանը:

Քննարկումը կվարի
Սիվիլիթաս հիմնադրամի տնօրեն
Սալբի Ղազարյանը

Քննարկումը տեղի կունենա
Մայիսի 22-ին, ժամը 14:00-ին
Երևան հյուրանոցի Ռոսինի սրահում:

Մասնակցությունը միայն նախնական գրանցումով՝
010 500 119:

Civil.am

Հետևեք Հայաստանի քաղաքացիական հասարակության գործունեությանը civil.am կայքում: Գտեք նոր գործընկերներ, տեղեկացեք համագործակցության հնարավորությունների մասին: Աջակցեք ընթացիկ ծրագրերին և քաջալերեք նոր ծրագրերի ստեղծմանը:
 
Podcast
Սիվիլիթասի բլոգ
Կարդացե՛ք․ տեսակետներ, իրադարձություններ, կարծիքներ։ Այսօր` Ես բանակ չգնացի… Ես ապրում եմ…
Սիվիլիթասն ինտերնետում