Հայաստան 2009. խոստում և իրականություն

Սիվիլիթաս հիմնադրամի երկրորդ տարեկան զեկույցն ինչ-որ առումով լրացնում է նախորդ տարվա «Հայաստան 2008. ճգնաժամ և հնարավորություն» զեկույցում տեղ գտած վերլուծություններն ու կանխատեսումները: Անցյալ տարվա զեկույցի հրատարակումով մենք նպատակ ունեինք լրացնել մեր կարծիքով առկա կարևոր բացը` Հայաստանի և տարածաշրջանի իրադարձությունների գնահատականը Հայաստանից, ի լրումն մեր երկրին և տարածաշրջանին առնչվող տարբեր միջազգային կազմակերպությունների գնահատականների: Ինչպես և անցյալ տարի, ներկայացված են Հայաստանում և Հայաստանի շուրջ 2009-ի հիմնական իրադարձությունների վերաբերյալ Հայաստանում շրջանառվող տեսակետները, վերլուծությունները, ինչպես նաև առաջարկվում են կանխատեսումներ և լուծումներ:

Սիվիլիթաս հիմնադրամն իր երեք ծրագրային ուղղությունների` միջազգային հարաբերությունների խորհրդի, ժողովրդավարություն և զարգացում նախաձեռնության և սերունդների կենտրոնի շրջանակներում, տարվա ընթացքում բազմաթիվ հրապարակային և փակ քննարկումներ է կազմակերպել քաղաքական, տնտեսական, սոցիալական և հասարակական խնդիրների շուրջ:

Սերունդների կենտրոնը կազմակերպում է պարբերական հանդիպումներ տարբեր քաղաքական և սոցիալական շրջանակներ ներկայացնող անհատների հետ` հրատապ խնդիրները քննարկելու նպատակով: Ժողովրդավարություն և զարգացում նախաձեռնությունը աջակցում է քաղաքացիական հասարակության կայացմանը լրատվամիջոցների և կրթական տարբեր ծրագրերի, ինչպես նաև գյուղական բնակավայրերի զարգացման ծրագրերի միջոցով: Միջազգային հարաբերությունների խորհուրդի շրջանակներում կազմակերպվում են հրապարակային քննարկումներ ու բանավեճեր հայաստանյան և տարածաշրջանային հրատապ խնդիրների շուրջ:

Լսեք

 
Հանրային հարցումներ
Նորվեգիայի և Գերմանիայի կառավարությունների աջակցությամբ «Սիվիլիթաս» հիմնադրամը մի քանի ամիս առաջ սկսեց հանրային հարցումներ անցկացնել Հայաստանի ամբողջ տարածքով։ Հարցումների արդյունքները պարբերաբար հասանելի են լինելու զանգվածային լրատվամիջոցների համար՝ ակնկալիքով, որ դրանք նաև հանրային քննարկումների տեղիք կտան։

ամբողջությամբ

Մտորելու փաստեր

Բնակչության մասը, որ իր ներկա և ապագա կյանքը համարում է տառապալից - 2011 հարցում

Հայաստան 35%
Ադրբեջան 18%
Վրաստան 28%
Սլովակիա 12%
Ռուսաստան 19%
Կանադա 1%

Կարծիքներ, աղբյուրներ

Ավելացնել կարծիք


Մուտքագրել նիշերը
Փոխել նիշերի նկարը

Հրատարակություններ
Screen_shot_2011-12-31_at_3.22.34_PM
Մեր ծրագրերը
Սահմանամերձ գյուղերի ջրամատակարարման բարեկարգման ծրագիր
Ծրագրի ընդհանուր նպատակը Մեղրիի հեռավոր սահմանամերձ գյուղերում բնակչության ջրամատակարարման բարելավումն է: Ծրագրի հատուկ նպատակն է Ալվանք և Շվանիձոր համայնքներում ստորգետնյա ջրամատակարարման համակարգերի` քահրիզների վերանորոգումն ու վերակառուցումը, ինչպես նաև դրանց հետագա պահպանման համար մասնագետների պատրաստումն ու համայնքների ներգրավումը այդ գործում:
Ծրագրի ընդհանուր նպատակը Մեղրիի հեռավոր սահմանամերձ գյուղերում բնակչության ջրամատակարարման բարելավումն է: Ծրագրի հատուկ նպատակն է Ալվանք և Շվանիձոր համայնքներում ստորգետնյա ջրամատակարարման համակարգերի` քահրիզների վերանորոգումն ու վերակառուցումը, ինչպես նաև դրանց հետագա պահպանման համար մասնագետների պատրաստումն ու համայնքների ներգրավումը այդ գործում:
Կիզակետ

 
Հանրային քննարկում

Սիվիլիթաս հիմնադրամը հրավիրում է

«Հակամարտություններ և պատմության
դասագրքեր»

թեմայով քննարկմանը:

Քննարկումը կվարի
Սիվիլիթաս հիմնադրամի տնօրեն
Սալբի Ղազարյանը

Քննարկումը տեղի կունենա
Մայիսի 22-ին, ժամը 14:00-ին
Երևան հյուրանոցի Ռոսինի սրահում:

Մասնակցությունը միայն նախնական գրանցումով՝
010 500 119:

Civil.am

Հետևեք Հայաստանի քաղաքացիական հասարակության գործունեությանը civil.am կայքում: Գտեք նոր գործընկերներ, տեղեկացեք համագործակցության հնարավորությունների մասին: Աջակցեք ընթացիկ ծրագրերին և քաջալերեք նոր ծրագրերի ստեղծմանը:
 
Podcast
Սիվիլիթասի բլոգ
Կարդացե՛ք․ տեսակետներ, իրադարձություններ, կարծիքներ։ Այսօր` Ես բանակ չգնացի… Ես ապրում եմ…
Սիվիլիթասն ինտերնետում