ԱՆԱՎԱՐՏ ՏԱՍՆԱՄՅԱԿ

Սիվիլիթաս հիմնադրամը հրատարակել է Վարդան Օսկանյանի "ԱՆԱՎԱՐՏ ՏԱՍՆԱՄՅԱԿ" գիրքը: Այն Վարդան Օսկանյանի արտաքին գործերի նախարարության շրջանի ելույթների ընտրանին է: Գրքում ներառված մոտ հարյուր ելույթների մեծ մասը հնչել է աշխարհի տարբեր ամբիոններից` ՄԱԿ-ում, Եվրոպական Միությունում, Եվրոպայի խորհրդում, ԵԱՀԿ-ում, ՆԱՏՕ-ում, ավելի քան տասնյակ միջազգային գիտական կենտրոններում, ինչպես նաև սփյուռքի և Հայաստանի տարբեր հաստատություններում: Գիրքը հրատարակվել է երկու լեզվով` հայերեն և անգլերեն: 1998-ից 2008 թ. աշխարհի ավելի քան 30 քաղաքներում հնչեցրած այս ելույթներն ունեն մեկ ընդհանրություն, որ ձևակերպված է Վարդան Օսկանյանի կողմից գրված նախաբանում. "Որպես հինավուրց ժողովրդի ներկայացուցիչ, որը նորաստեղծ պետականություն ունի, ես ամբիոն բարձրանալու առիթներից յուրաքանչյուրը դիտարկել եմ որպես մեզ տրված հնարավորություն` պատմության առարկայից կամ վկայից վերածվելու մասնակցի ու դերակատարի համաշխարհային պատմության կերտման գործում:

Ես վստահ էի, որ դիմում եմ այն մարդկանց, որոնք ազդեցություն ունեին մեր զարգացման ու ապագայի կերտման վերաբերյալ կարծիքների ձևավորման ու քաղաքականության մշակման վրա: Ես խոսում էի լսված լինելու համար":

Գիրքը կարող եք ձեռք բերել Երևանի գրախանութներում, ArtBridge սրճարան-գրախանութում`www.artbridge.am, ինչպես նաև www.amazon.com կայքում:


Գրքի նախաբանն ամբողջությամբ 

 
Հանրային հարցումներ
Նորվեգիայի և Գերմանիայի կառավարությունների աջակցությամբ «Սիվիլիթաս» հիմնադրամը մի քանի ամիս առաջ սկսեց հանրային հարցումներ անցկացնել Հայաստանի ամբողջ տարածքով։ Հարցումների արդյունքները պարբերաբար հասանելի են լինելու զանգվածային լրատվամիջոցների համար՝ ակնկալիքով, որ դրանք նաև հանրային քննարկումների տեղիք կտան։

ամբողջությամբ

Մտորելու փաստեր

Զբոսաշրջության համար նախատեսված գումարը պետական բյուջեի ծախսերից, Հայաստան

մլն դրամ % ընդհանուրից
2008 250 0.030
2009 263 0.028
2010 50 0.005
2011 50 0.005
2012 50 0.005

Կարծիքներ, աղբյուրներ

Ավելացնել կարծիք


Մուտքագրել նիշերը
Փոխել նիշերի նկարը

Հրատարակություններ
Screen_shot_2011-12-31_at_3.22.34_PM
Մեր ծրագրերը
Կաթնարտադրության խթանման ծրագիր
Ծրագրի նպատակն է աջակցել կաթնարտադրության կայացած ճյուղին, տրամադրելով ֆերմերներին կթի ավտոմատացված մեքենաներ, որոնք կնպաստեն ֆերմաների արտադրողականության բարձրացմանը և եկամուտների ավելացմանը:
Ծրագրի նպատակն է աջակցել կաթնարտադրության կայացած ճյուղին, տրամադրելով ֆերմերներին կթի ավտոմատացված մեքենաներ, որոնք կնպաստեն ֆերմաների արտադրողականության բարձրացմանը և եկամուտների ավելացմանը:
Կիզակետ

 
Civil.am

Հետևեք Հայաստանի քաղաքացիական հասարակության գործունեությանը civil.am կայքում: Գտեք նոր գործընկերներ, տեղեկացեք համագործակցության հնարավորությունների մասին: Աջակցեք ընթացիկ ծրագրերին և քաջալերեք նոր ծրագրերի ստեղծմանը:
 
Podcast
Սիվիլիթասի բլոգ
Կարդացե՛ք․ տեսակետներ, իրադարձություններ, կարծիքներ։ Այսօր` Ես բանակ չգնացի… Ես ապրում եմ…
Սիվիլիթասն ինտերնետում