«Կալինինգրադացման» վտանգ

Տեսակետ / Ռուսաստան
5750KaliningradՌուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը երեկ «Իզվեստիա» թերթում հոդված է հրապարակել՝ գրելով, որ Մաքսային միությունն ու Միասնական տնտեսական տարածությունը, որն այժմ ստեղծում են Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը, և որին կմիանան Ղրղըզստանն ու Տաջիկստանը, հեռանկարում հիմք կդառնան Եվրասիական միության համար։

Ներկայում, երբ արդեն հայտնի է, թե ով է նախագահելու Ռուսաստանը գալիք 12 տարիներին, պարզ է, որ այդ ժամկետը լրիվ բավարար է գլոբալ նախագծեր իրականացնելու համար: Հիշենք, որ հենց Պուտինն է հեղինակը այն մտքի, որ Խորհրդային Միության փլուզումը 20-րդ դարի մեծագույն ողբերգությունն էր, և նրա հայտարարությունը պետք է դիտարկել նաև այդ համատեքստում:

Ռուսաստանը, ինչպես ոչ մի այլ կայսրություն, քանդվելու և վերականգնվելու պատմական յուրահատուկ փորձ ունի. Կիևյան Ռուսիան քանդվեց 1200-ականներին, վերակենդանացավ և կրկին փլուզվեց 1600-ականներին: Ռոմանովները վերականգնեցին կայսրությունը, և այն գոյատևեց մինչև 1917թ.: Կարճ ժամանակ անց կայսրությունը վերականգնվեց որպես Խորհրդային Միություն և գոյատևեց մինչև 1991թ.:

Մյուս կողմից՝ Ռուսաստանի կայսերապաշտական մղումները պայմանավորված են օրեցօր հզորացող Չինաստանի գործոնով, որն իր տնտեսական, ռազմական, աշխարհաքաղաքական և նույնիսկ տիեզերական հավակնություններով դառնում է նոր աշխարհի երկրորդ բևեռը: Ռուսաստանին բան չի մնում, քան ընդլայնել սեփական ռեսուրսները՝ նաև դեմոգրաֆիկ առումով:

Կասկածից վեր է, որ ինտեգրացիոն գործընթացներում Ռուսաստանն անպայման ներառելու է նաև Հայաստանին, մանավանդ որ այստեղ այդ գործի կեսն արդեն արված է՝ Ռուսաստանը ռազմապես և տնտեսապես երկար ներկայություն է ունենալու Հայաստանում: Դրան գումարվում են Հայաստանի աշխարհաքաղաքական խնդիրները՝ փակ սահմաններ, Ղարաբաղի հարց, պատերազմի վտանգ, որոնք փոքրիկ հանրապետությանը գրեթե այլընտրանք չեն թողնում՝ չնայած ընդհանուր սահմանի բացակայությանը արժանապատվորեն գոնե քննարկելու այդ միությանը միանալու հարցը:

Հայաստանին այս պայմաններում «կալինինգրադացման» վտանգ է սպառնում: Դրան դիմագրավել կարելի է միմիայն ներքին համակարգային խնդիրները լուծելու դեպքում, այլապես ինտեգրացիան կվերածվի կլանման...

http://www.orakarg.am/index.php/opinion/42-editorial/416-kaliningrad.html
 
Հանրային հարցումներ
Նորվեգիայի և Գերմանիայի կառավարությունների աջակցությամբ «Սիվիլիթաս» հիմնադրամը մի քանի ամիս առաջ սկսեց հանրային հարցումներ անցկացնել Հայաստանի ամբողջ տարածքով։ Հարցումների արդյունքները պարբերաբար հասանելի են լինելու զանգվածային լրատվամիջոցների համար՝ ակնկալիքով, որ դրանք նաև հանրային քննարկումների տեղիք կտան։

ամբողջությամբ

Մտորելու փաստեր

Բնակչության մասը, որ իր ներկա և ապագա կյանքը համարում է տառապալից - 2011 հարցում

Հայաստան 35%
Ադրբեջան 18%
Վրաստան 28%
Սլովակիա 12%
Ռուսաստան 19%
Կանադա 1%

Կարծիքներ, աղբյուրներ

Ավելացնել կարծիք


Մուտքագրել նիշերը
Փոխել նիշերի նկարը

Հրատարակություններ
Screen_shot_2011-12-31_at_3.22.34_PM
Մեր ծրագրերը
Սահմանամերձ գյուղերի ջրամատակարարման բարեկարգման ծրագիր
Ծրագրի ընդհանուր նպատակը Մեղրիի հեռավոր սահմանամերձ գյուղերում բնակչության ջրամատակարարման բարելավումն է: Ծրագրի հատուկ նպատակն է Ալվանք և Շվանիձոր համայնքներում ստորգետնյա ջրամատակարարման համակարգերի` քահրիզների վերանորոգումն ու վերակառուցումը, ինչպես նաև դրանց հետագա պահպանման համար մասնագետների պատրաստումն ու համայնքների ներգրավումը այդ գործում:
Ծրագրի ընդհանուր նպատակը Մեղրիի հեռավոր սահմանամերձ գյուղերում բնակչության ջրամատակարարման բարելավումն է: Ծրագրի հատուկ նպատակն է Ալվանք և Շվանիձոր համայնքներում ստորգետնյա ջրամատակարարման համակարգերի` քահրիզների վերանորոգումն ու վերակառուցումը, ինչպես նաև դրանց հետագա պահպանման համար մասնագետների պատրաստումն ու համայնքների ներգրավումը այդ գործում:
Կիզակետ

 
Հանրային քննարկում

Սիվիլիթաս հիմնադրամը հրավիրում է

«Հակամարտություններ և պատմության
դասագրքեր»

թեմայով քննարկմանը:

Քննարկումը կվարի
Սիվիլիթաս հիմնադրամի տնօրեն
Սալբի Ղազարյանը

Քննարկումը տեղի կունենա
Մայիսի 22-ին, ժամը 14:00-ին
Երևան հյուրանոցի Ռոսինի սրահում:

Մասնակցությունը միայն նախնական գրանցումով՝
010 500 119:

Civil.am

Հետևեք Հայաստանի քաղաքացիական հասարակության գործունեությանը civil.am կայքում: Գտեք նոր գործընկերներ, տեղեկացեք համագործակցության հնարավորությունների մասին: Աջակցեք ընթացիկ ծրագրերին և քաջալերեք նոր ծրագրերի ստեղծմանը:
 
Podcast
Սիվիլիթասի բլոգ
Կարդացե՛ք․ տեսակետներ, իրադարձություններ, կարծիքներ։ Այսօր` Ես բանակ չգնացի… Ես ապրում եմ…
Սիվիլիթասն ինտերնետում