Սևր. փաստաթղթի արժեքը

Տեսակետ / Կովկաս
carte_wilson-4d2264Իննսուն տարի առաջ`1920թ. օգոստոսի 10-ին, ստորագրվեց Սևրի պայմանագիրը, որը նախատեսում էր դեպի ծով ելքով և 160 հազար քառ. կմ. տարածքով Հայաստան: Պայմանագիրն ուներ ստորագրող երկու կողմ. դեռ 1918թ. աշնանը Առաջին աշխարհամարտում պարտված Օսմանյան Թուրքիան մի կողմից և գլխավոր տերություններն ու նրանց դաշնակից մի քանի երկրներ, որոնց թվում` Հայաստանը, մյուս կողմից:  Պայմանագրի 88-րդ հոդվածով Թուրքիան Հայաստանը ճանաչում էր ազատ և անկախ պետություն, 89-րդ հոդվածով` համաձայնվում Հայաստանին վերադարձնել Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի նահանգները:

Սևրի պայմանագիրը մնաց կարևոր փաստաթուղթ, որի վրա հետագայում հայերը կառուցեցին իրենց երազները, թեեև ստորագրումից ընդամենը չորս ամիս անց` դաշնակից պետությունների անտարբեր համաձայնությամբ և թուրք-բոլշևիկյան դավադրության արդյունքում, Հայաստանի Հանրապետությունը կործանվեց` իր տեղը զիջելով տարածքով երկու անգամ նվազ Խորհրդային Հայաստանին, որն էլ 1922-ին մաս կազմեց Խորհրդային Միությանը:

Ընդամենը 12 հազար քառակուսի կիլոմետրով, Սիմոն Վրացյանի խոսքերով` “անձև քաոսից” ծնված Հայաստանի Հանրապետությունը երկու տարի անց`1920 թ. կեսերին ընդարձակվել և դարձել էր 60 հազար քառ. կմ. տարածքով պետություն` իր մեջ ներառելով ոչ միայն այսօրվա Հայաստանի հողատարածքները, այլև Կարսը, Արդահանի մեծ մասը, Սուրմալուն և Նախիջևանը: Հայաստանը համարվում էր Առաջին համաշխարհային պատերազմում հաղթած Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ու մյուս տերություններրի դաշնակիցը: Օսմանյան Թուրքիան 1918-ի վերջերին պարտվել ու ջախջախվել էր` կայսրության փլատակների տակ թողնելով մեկուկես միլիոն հայերի: Թվում էր, թե 1920-ի ամռանը պայմաններն այլևս  բարենպաստ են Հայաստանի հետագա ընդարձակման համար, սակայն պատմության անիվը շրջվել ու գլորվում էր` ջարդուփշուր անելով հայկական երազը:

Մի կողմից բոլշևիկյան կարգերի հաստատումը Ռուսաստանում, մյուս կողմից` քեմալական շարժումը, Հայաստանի համար ստեղծեցին նոր իրավիճակ: Սկսվել էր բոլշևիկների ու քեմալականների համագործակցությունը: 1920 թ. երկրորդ կեսը` օգոստոսից մինչև դեկտեմբեր, դարձավ հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական շրջաններից մեկը: Ապրիլին Ադրբեջանի խորհրդայնացումից հետո բոլշևիկյան և ադրբեջանական ուժերը զինված հարձակումներ էին իրականացնում Իջևանի, Ղարաբաղի, Զանգեզուրի, Նախիջևանի ուղղություններով: Հայաստանը ստիպված էր զորք պահել երկրի արևելյան և հարավային հատվածներում: Օգոստոսի վերջերից թուրքական զորքերը Կարաբեքիրի գլխավորությամբ հարձակումներ սկսեցին Կողբի, Սարիղամիշի ու Օլթիի ուղղություններով: Հայաստանը ստիպված էր միաժամանակ պատերազմել և' բոլշևիկների, և' քեմալականների դեմ, ու ինչպես ցույց տվեցին հետագա իրադարձությունները, վերջիններս գործում էին միասնաբար: Հոկտեմբերի վերջերին, գրեթե առանց դիմադրության, Կարաբեքիրը մտավ Կարս: Թուրքական զորքերը շարժվում էին դեպի Ալեքսանդրապոլ: Նոյեմբերի 3-ին վարչապետ Օհանջանյանը զինադադար առաջարկեց, սակայն թուրքերը ձգձգեցին և շարժվեցին Հայաստանի խորքերը: Միայն նոյեմբերի 18-ին, երբ արդեն Կարաբեքիրը մտել էր Ալեքսանդրապոլ, հայկական կողմին հաջողվեց անտանելի պայմաններով  զինադադար կնքել: Նոյեմբերի 23-ին Ալեքսանդրապոլ մեկնեց Հայաստանի պատվիրակությունը` թուրքերի հետ բանակցություններ սկսելու: Պատվիրակության ղեկավարը Ալեքսանդր Խատիսյանն էր, ով էլ, քեմալականների սպառնալիքի տակ, բայց նաև վերջին վարչապետ Վրացյանի գիտությամբ, հրաժարվեց  Սևրի պայմանագրից:

Ճակատագրի հեգնանքով, երբ արյան մեջ թպրտացող Հայաստանը բզկտվում էր թուրքերի եւ ռուսների միջեւ, Միացյալ Նահանգների նախագահ Վուդրո Վիլսոնը նոյեմբերի 22-ին հռչակում է ավելի քան 160 հազար քառ. կմ. տարածքով Հայաստանի քարտեզը: Այսօր էլ շատ հայեր հավատում են, որ Սևրի պայմանագիրն ու Վիլսոնյան Հայաստանը հնարավոր է իրականություն դարձնել:

Այսօր, մենք երբեմն մոռանում ենք հին փաստաթղթերի կարևորությունը: Մենք գնահատում ենք վաղվա հնարավորությունները այսօրվա իրողություններից ելնելով: Նոր փաստաթղթերը կարող են մերժել կարևոր պայմանագրերը, որոնք այսօր մեզ կարող են անկարևոր թվալ, որովհետև դրանք հին են ու շատերի մտքում` այլևս պատմական իրողություն: Միայն մեկ քայլ` խորհրդարանի վավերացումը, և հայ-թուրքական արձանագրությունները կդառնային Հայաստանի Հանրապետության կողմից Սևրի դաշնագիրը պաշտոնապես չեղյալ հայտարարող փաստաթուղթ, քանի որ այդ փաստաթղթում Հայաստանը պաշտոնապես ընդունում էր Թուրքիայի ներկայիս սահմանները:  Միջազգային հարաբերություններում փաստաթղթերը և իրավական հիմնավորումները կարևոր են, անկախ այն բանից, թե դրանք ամնիջապես են կյանքի կոչվում, երբևէ կկոչվեն կամ միգուցե երբևէ չեն կոչվի:
 
Հանրային հարցումներ
Նորվեգիայի և Գերմանիայի կառավարությունների աջակցությամբ «Սիվիլիթաս» հիմնադրամը մի քանի ամիս առաջ սկսեց հանրային հարցումներ անցկացնել Հայաստանի ամբողջ տարածքով։ Հարցումների արդյունքները պարբերաբար հասանելի են լինելու զանգվածային լրատվամիջոցների համար՝ ակնկալիքով, որ դրանք նաև հանրային քննարկումների տեղիք կտան։

ամբողջությամբ

Մտորելու փաստեր

Հայաստանի սահմանահատումների հաշվեկշիռն ըստ քաղաքացիության երկրի

2010 2011
Ռուսաստան +5896 +2705
Վրաստան +1075 +2320
Իրան +2054 +666
Գերմանիա +164 -42
Ֆրանսիա +395 -138
ԱՄՆ -74 -353
Ընդամենը +10556 +5306

Կարծիքներ, աղբյուրներ

Կարծիքներ 

 
0 #1 Mari 2012-02-08 00:24
Ձեր առաքելեությունը կարծում եմ առնչվում է նաև Հայաստանում գենոֆոնդի պահպանմանը,ուստ ի առաջարկում եմ ստեղծել հնարավորություն ներ,որոնք կնպաստեն երիտասարդների կայուն ամուսնություննե րի համար:
Օրինակ իմ աշխատավայրում կան կրթված շատ աղջիկներ,որոնք ամուսնացած չեն,բայց ցանկանում են ընտանիք ունենալ,որոնց թվում եմ նաև ես...
Օգնեցեք...
Մեջբերում
 

Ավելացնել կարծիք


Մուտքագրել նիշերը
Փոխել նիշերի նկարը

Հրատարակություններ
Screen_shot_2011-12-31_at_3.22.34_PM
Մեր ծրագրերը
Առողջ քաղաքական բանավեճ
Ծրագրի նպատակն է աջակցել հայ հասարակության ներսում քաղաքացիական դիրքորոշումների դրսևորմանը` խրախուսելով առողջ քաղաքական բանավեճ երկրի կարևորագույն զարգացումների շուրջ, քննարկումների շարքերի միջոցով:
Ծրագրի նպատակն է աջակցել հայ հասարակության ներսում քաղաքացիական դիրքորոշումների դրսևորմանը` խրախուսելով առողջ քաղաքական բանավեճ երկրի կարևորագույն զարգացումների շուրջ, քննարկումների շարքերի միջոցով:
Կիզակետ

 
Civil.am

Հետևեք Հայաստանի քաղաքացիական հասարակության գործունեությանը civil.am կայքում: Գտեք նոր գործընկերներ, տեղեկացեք համագործակցության հնարավորությունների մասին: Աջակցեք ընթացիկ ծրագրերին և քաջալերեք նոր ծրագրերի ստեղծմանը:
 
Podcast
Սիվիլիթասի բլոգ
Կարդացե՛ք․ տեսակետներ, իրադարձություններ, կարծիքներ։ Այսօր` Ես բանակ չգնացի… Ես ապրում եմ…
Սիվիլիթասն ինտերնետում