Ինչո՞ւ ենք հանդուրժում արձանագրությունները

Վերլուծություն / Թուրքիա
MHM37777_copyԵթե սկզբնական շրջանում, հատկապես մինչև 2009-ի ապրիլ 24-ի նախօրեն, Անկարան հայ-թուրքական երկխոսությունը շահարկում էր Հայոց ցեղասպանության ճանաչումը խոշոր երկրներում չեզոքացնելու նպատակով, ապա այսօր, ինչպես մեկ անգամ ևս ցույց տվեցին օրերս ԵԽԽՎ-ում վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունները, թուրքական իշխանությունները փորձում են միջազգայնորեն ստեղծել տպավորություն, որ արձանագրությունների վավերացմանը խոչընդոտող միակ խնդիրը Ղարաբաղն է և զիջումներ չանելու հայերի համառությունը:   

Հայ-թուրքական «ֆուտբոլային դիվանագիտության» ողջ ընթացքում պաշտոնական Երևանը ակնարկում էր, իսկ 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի ստորագրությամբ, ըստ էության,  վավերացրեց Հայաստան-Թուրքիա այսօրվա սահմանի և Կարսի 1921թ. պայմանագրի օրինականությունը, ինչպես նաև՝ համաձայնվեց պատմաբանների հանձնաժողով ձևավորելուն:  Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզաշապիկի և ֆուտբոլի ֆեդերացիայի զինանշանի վրայից ջնջվեց Արարատ սարը և այն փոխարինվեց գնդակով: Գյուլի Երևան այցի նախօրեին Հ1-ը ցուցադրեց ծաղկած խնձորենի՝ այն համարելով Գյուլի այցի ավետիս:

Չնայած հայկական կողմի նման քայլերին, ցյուրիխյան արձանագրությունների ստորագրման արարողությունից հետո թուրքերը արդեն բացահայտորեն էին ասում, որ չեն բացի սահմանը: Սակայն նախագահ Սերժ Սարգսյանը մեկնեց Բուրսա, թեև նախապես խոստացել էր, որ պատասխան ֆուտբոլային հանդիպմանը ներկա կլինի, եթե «սահմանը բաց լինի կամ լինենք դրա նախաշեմին»:

Սահմանը չբացվեց, օր-օրի այդ «նախաշեմը» սկսեց ավելի հեռանալ, սակայն հայկական կողմը ոչ միայն հետ չէր կանչում երկու արձանագրությունները, այլ ի հաճս արևմտյան հանրության, որը ծափահարում էր հայ-թուրքական գործընթացը, հավաստիացնում, որ դրանք անմիջապես կվավերացվեն Ազգային ժողովում, եթե առաջինը Թուրքիայի խորհրդարանը դրանք վավերացնի:

Հայ-թուրքական «ֆուտբոլային դիվանագիտության» ողջ ընթացքում պաշտոնական Անկարան բոլոր հնարավոր միջոցներով հասկացնում էր, որ վերջ չի տալու Հայաստանի շրջափակմանը և Երևանի հետ չի հաստատելու դիվանագիտական հարաբերություններ, քանի դեռ Լեռնային Ղարաբաղում ստատուս քվոյի փոփոխություն տեղի չի ունեցել, այսինքն՝ հայերը ադրբեջանցիներին հող չեն զիջել, գոնե «Ֆիզուլին և Աղդամը», ինչպես վերջերս ասել է Թուրքիայի  արտգործնախարար Դավութօղլուն:

«Ֆուտբոլային դիվանագիտության» քննադատները կանխատեսում էին, որ ոչ միայն Թուրքիան վերջ չի տալու շրջափակմանը, այլ հայ-թուրքական իրականում գոյություն չունեցող հարաբերությունները ավելի են լարվելու: Այսօր, փաստորեն, կողմերի հայտարարությունները ավելի կոշտ են ու ոչ դիվանագիտական, քան էին մինչև 2008-ի ամռանը: Սակայն եթե Թուրքիայի համար ստատուս քվոյի այս վիճակը, երբ Հայաստանը չի հրաժարվում արձանագրություններից, նպատաստավոր է, ապա Երևանը դրա դիմաց ոչինչ չի ստանում: Ավելին, քանի դեռ Հայաստանը մի կողմից շարունակում է հայտարարել, որ պատրաստ է անմիջապես վավերացնել արձանագրությունները, եթե առաջինը նույնն անի Թուրքիայի խորհրդարանը, մյուս կողմից՝ սառեցված է պահում այդ արձանագրությունները, դժվար թե որևէ պետություն կամ կազմակերպություն սահմանը ապաշրջափակելու հարցում ճնշումներ բանեցնի Թուրքիայի վրա կամ ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Անշուշտ, եթե արձանագրություններից Հայաստանը հրաժարվի, ապա հնարավոր է, որ խոշոր երկրները ոչ ճնշումներ բանեցնեն Անկարայի վրա, ոչ էլ ճանաչեն Հայոց ցեղասպանությունը: Բայց տարբերությունն այն է, որ արձանագրությունների սառեցված ժամանակահատվածում բոլորը իրենց դիրքորոշումն արդարացնելու են հենց հայ-թուրքական գործընթացը իբր չփչացնելու կեղծ մտահոգությամբ:   

Հետևաբար, որքան էլ հայկական կողմը կոշտ արտահայտվի Թուրքիայի հասցեին կամ պատասխան տա թուրքական կողմից հնչող սպառնալիքներին, դրանք ընկալվելու են որպես լոկ քարոզչական քայլեր՝ ուղղված այն լսարանին, որը հետևողականորեն քննադատել է Հայաստանի գործող իշխանությունների թուրքական քաղաքականությունը, ինչպես նաև՝ սփյուռքին, որը, բացառությունները մի կողմ, քննադատում ու դատապարտում էր նախագահ Սարգսյանի «ֆուտբոլային դիվանագիտությունը»:

Այսօր՝ Հայոց ցեղասպանության հերթական տարելիցի նախօրեին, ճիշտ ժամանակն է, որպեսզի Հայաստանի իշխանությունները պաշտոնապես հրաժարվեն առնվազն երկու նախապայման պարունակող հայ-թուրքական երկու արձանագրություններից և ի լուր հայ-թուրքական գործընթացը պաշտպանող միջազգային հանրության հայտարարեն, որ Հայաստան-Թուրքիա երկխոսությունը պատրաստ են սկսել նոր, սպիտակ էջից, առանց նախապայմանների: Անշուշտ, չկա երաշխիք, որ Հայաստանի գործող կամ հաջորդ իշխանությունները հայ-թուրքական որևէ նոր արձանագրություն ավելի լավ կբանակցեն, բայց այդ անորոշ հեռանկարը արդարացում չէ այսօրվա հայ-թուրքական փաստաթղթային ստատուս քվոն անվերջ հանդուրժելու համար:
 
Հանրային հարցումներ
Նորվեգիայի և Գերմանիայի կառավարությունների աջակցությամբ «Սիվիլիթաս» հիմնադրամը մի քանի ամիս առաջ սկսեց հանրային հարցումներ անցկացնել Հայաստանի ամբողջ տարածքով։ Հարցումների արդյունքները պարբերաբար հասանելի են լինելու զանգվածային լրատվամիջոցների համար՝ ակնկալիքով, որ դրանք նաև հանրային քննարկումների տեղիք կտան։

ամբողջությամբ

Մտորելու փաստեր

Բնակչության մասը, որ իր ներկա և ապագա կյանքը համարում է տառապալից - 2011 հարցում

Հայաստան 35%
Ադրբեջան 18%
Վրաստան 28%
Սլովակիա 12%
Ռուսաստան 19%
Կանադա 1%

Կարծիքներ, աղբյուրներ

Ավելացնել կարծիք


Մուտքագրել նիշերը
Փոխել նիշերի նկարը

Հրատարակություններ
Screen_shot_2011-12-31_at_3.22.34_PM
Մեր ծրագրերը
Հարևանները միմյանց մասին` հոդվածներ մամուլից
Ծրագրի նպատակն է հայ և թուրք հասարակությունների միջև երկխոսության և բանավեճի խթանումը, հարևաննների միջև բազմաթիվ խնդիրների, մտահոգությունների, սահմանափակումների և հնարավորություների շուրջ, հայկական և թուրքական մամուլից այս թեմաներին առնչվող հրապարակումների թարգմանությունների միջոցով:
Ծրագրի նպատակն է հայ և թուրք հասարակությունների միջև երկխոսության և բանավեճի խթանումը, հարևաննների միջև բազմաթիվ խնդիրների, մտահոգությունների, սահմանափակումների և հնարավորություների շուրջ, հայկական և թուրքական մամուլից այս թեմաներին առնչվող հրապարակումների թարգմանությունների միջոցով:
Կիզակետ

 
Հանրային քննարկում

Սիվիլիթաս հիմնադրամը հրավիրում է

«Հակամարտություններ և պատմության
դասագրքեր»

թեմայով քննարկմանը:

Քննարկումը կվարի
Սիվիլիթաս հիմնադրամի տնօրեն
Սալբի Ղազարյանը

Քննարկումը տեղի կունենա
Մայիսի 22-ին, ժամը 14:00-ին
Երևան հյուրանոցի Ռոսինի սրահում:

Մասնակցությունը միայն նախնական գրանցումով՝
010 500 119:

Civil.am

Հետևեք Հայաստանի քաղաքացիական հասարակության գործունեությանը civil.am կայքում: Գտեք նոր գործընկերներ, տեղեկացեք համագործակցության հնարավորությունների մասին: Աջակցեք ընթացիկ ծրագրերին և քաջալերեք նոր ծրագրերի ստեղծմանը:
 
Podcast
Սիվիլիթասի բլոգ
Կարդացե՛ք․ տեսակետներ, իրադարձություններ, կարծիքներ։ Այսօր` Ես բանակ չգնացի… Ես ապրում եմ…
Սիվիլիթասն ինտերնետում