Երկու կյանք

Վերլուծություն / Թուրքիա

 

“Իմ տատը” գրքում (“My Grandmother”, Verso Books հրատարակչատուն, 2008 թ.) Ֆեթիյե Չետինը ներկայացնում է իր տատի պատմությունը` միաժամանակ նաև պատմելով իմ տատի մասին: Պարզվում է` զարմուհիներ ենք եղել, ում ծննդյան օրվանից բաժանել են իրարից:

Արևելյան Թուրքիայում` Անատոլիայում բնակվող մի երիտասարդ աղջիկ, ում բռնությամբ բաժանել են ծնողներից վաղ տարիքում` այնքան վաղ, որ չի հիշում: Դա նրա տատի պատմությունն է: Բայց նաև իմ տատի պատմությունն է: Երկուսն էլ կրթություն չեն ստացել: Երկուսն էլ մասնագիտություն չեն ունեցել, եթե չհաշվենք տատիկի կոչումը:

Առնվազն ֆիզիկապես փրկված այդ մանկիկներին մեծացրել են նրանց գերեվարած բարի մարդիկ, մինչդեռ նրանց ծնողները հարկադրված հայտնվել են բռնագաղթի ճանապարհին:

Երեխաները հասակ են առել: Մեծացել են անապատում, բայց չեն մոռացել իրենց մայրերի և հայրերի անունները: Չեն մոռացել իրենց սեփական անունները` անուններ, որ ճչացել են ծնողներն` իրենց բռնությամբ բաժանելու պահին: Չեն կորցրել հույսը, որ երբևիցե աշխարհի մի անկյունում կվերամիավորվեն:

Ճակատագիրը, սակայն, նրանց չէր ժպտալու: Տատիս ծնողների հետքն անհետ կորել էր: Տատիս մեծացրել էր մի ընտանիք, որն ավելի ուշ նրան պետք է վաճառեր հայ առևտրականին: Սիրիայի անապատները հատելուց և Հալեպի որբանոցում հայտնվելուց հետո նա պետք է նոր կյանք կառուցեր իր, դստեր և սփյուռքահայության համար, որի ներկայացուցիչներ էին այլևս նաև իրենք:

Ֆեթիյե Չետինի տատին` Սեհերին, ամուսնացրել էին նրան որդեգրած ընտանիքի արու զավակի հետ: Նրա պարագայում վերամիավորումը հնարավոր էր: Սակայն, իմանալով հանդերձ, որ վաղուց կորած մայրն ու հայրը գտնվում են ոչ այնքան հեռավոր Հալեպում, Սեհերը, կամ Հրանուշը, չհանդգնեց ամուսնու և վերջինիս ընտանիքի պատիվը վիրավորելու հաշվին ուղևորվել Հալեպ և վերագտնել ծնողներին և քույր-եղբայրներին, չնայած որ Հալեպը յոթ սարի հետևում չէր: Նա կրկին կորցրեց ընտանիքը, այս անգամ` ընդմիշտ: Պատասխանատվության այս վեհ, ոմանք կասեին անգամ` ավելորդ զգացումը, կարող էր պատմության այլ վերջաբանի հանգեցնել:

Փոխարենը, տեղի էր ունեցել հետևյալը. նվիրված և սիրող երեխաներ ու թոռներ մեծացնելուց հետո, երբ մոտնում էր պատմությունն իր հետ գերեզման տանելու ժամանակը, Սեհերը, կամ Հրանուշը, իր գլխով անցածը պատմեց թոռանը: Պատմեց` մասամբ հույս փայփայելով, որ նույնիսկ այդքան ժամանակ անց դեռ կարելի էր գտնել ընտանիքի որոշ անդամների: Պատմելու հիմնական նպատակը, սակայն, անցյալի հետ հաշվի նստելն էր այնպես, ինչպես վարվում է մեզանից յուրաքանչյուրը “հաշվեմատյանները” վերջնականապես փակելուց առաջ:

Սփյուռքի պատմաբանները հասկացել էին,որ վերապրողները, ովքեր տասնամյակներ շարունակ չէին խոսել, այլևս ունկնդիրների էին փնտրում, որպեսզի պատմեն իրենց անհավատալի, անհավանական պատմությունները:

Զրկանքների, պայքարի և գոյատևման իրենց պատմությունը վերհիշել և ներկայացրել են մոտ 2000 վերապրողներ` Ֆրանսիայից մինչև Կանադա և ԱՄՆ: Ոմանք անիծել են թուրքերին, մյուսները` կարոտով հիշել կողք-կողքի` որպես հարևաններ ապրելու օրերը: Մեծ մասը, սակայն թե մեկը, թե մյուսը:

Ոչ մեկը չի հիշել այն մոտ երկու միլիոն թուրքերին, ում պապերի և տատերի պատմությունները նման են Հրանուշի պատմությանը:

Հրանտ Դինքն ասում էր, որ շաբաթը մի քանի հեռախոսազանգ էր ստանում թուրքերից, ովքեր հենց նոր էին պարզել, որ իրենք էլ են ի վերջո հայեր: Զանգահարողներից մեկը Ֆեթիյե Չետինն էր եղել. վերջինս մարդու իրավունքների պաշտպան էր` միաժամանակ նաև Հրանտի շահերի պաշտպանը:

Ֆեթիյե Չետինի` Հրանտին պատմած պատմությունը զետեղված է այս ոչ հաստափոր, 100 էջանոց գրքում: Գիրքը գեղեցիկ անգլերենի է թարգմանել Մորին Ֆրիլին, ով նաև Օրհան Փամուկի թարգմանիչն է: (Ֆեթիյե Չեթինի այս գիրթը թարգմանվել է և արևմտահայերեն և արևելահայերեն): Յուրատեսակ այս խոստովանության մեջ հեղինակը խախտում է լռությունը` խոսելով բոլորին հայտնի ՙգաղտնիքի՚ մասին. մի քանի սերունդ առաջ Թուրքիայում հայեր են բնակվել, և նրանց ժառանգները դեռ ապրում են Թուրքիայում: Դա ուղերձ է Անկարային:

Գիրքը քաղաքականության և գաղափարախոսության մասին չէ: Երկու կանանց պարզ պատմություն է սա. իննսունն անց ծեր կինը խախտում է լռությունը միայն այն ժամանակ, երբ հասկանում է, որ այլ տարբերակ չունի, իսկ նրա քաջարի թոռնուհին վճռում է խախտել լռությունը, որն այլևս հնարավոր չէ պահպանել: Ուրիշ ինչպե±ս բացատրեր քույրերին և նրանց դուստրերին, թե ինչու էր տատը գարնանը թխում այդ հետաքրքիր քաղցր հացը` Զատիկի չորեգները, որ կորուսյալ կյանքն էին հիշեցնում իրեն: Ուրիշ ինչպե±ս արձագանքեր հեռախոսազանգին, որ ստացվեց Ամերիկայից, երբ Հրանուշի մահվան լուրը տպագրվեց ստամբուլյան “Ագոս” օրաթերթում և 10,000 մղոն հեռու ընթերցվեց կենդանի մնացած ծնողների նոր երեխաների կողմից` ծնողներ, ովքեր տեղափոխվել էին օվկիանոսի այն կողմը, բայց երբեք չէին մոռացել այս ափին թողած իրենց դստերը:

Լռությունն այլևս խախտվել է: Ֆեթիյե Չետինի սերունդը հետևելու է Հրանտ Դինքի կոչին` խոսելու միմյանց հետ և լսելու միմյանց: Զոհերի ժառանգները` Սփյուռքի այսօրվա սերունդը, այժմ արդեն պետք է արժանապատվություն, խոսելու և լսելու ունակություն դրսևորի:

Սալբի Ղազարյանը “Armenian International Magazine”-ի նախկին խմբագիրն է և հրատարակիչը: Այժմ նա Երևանում գտնվող “Սիվիլիթաս” հիմնադրամի տնօրենն է: 2001-2008 թվականներին զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հատուկ օգնականի պաշտոնը:

 

 
Հանրային հարցումներ
Նորվեգիայի և Գերմանիայի կառավարությունների աջակցությամբ «Սիվիլիթաս» հիմնադրամը մի քանի ամիս առաջ սկսեց հանրային հարցումներ անցկացնել Հայաստանի ամբողջ տարածքով։ Հարցումների արդյունքները պարբերաբար հասանելի են լինելու զանգվածային լրատվամիջոցների համար՝ ակնկալիքով, որ դրանք նաև հանրային քննարկումների տեղիք կտան։

ամբողջությամբ

Մտորելու փաստեր

Բնակչության մասը, որ իր ներկա և ապագա կյանքը համարում է տառապալից - 2011 հարցում

Հայաստան 35%
Ադրբեջան 18%
Վրաստան 28%
Սլովակիա 12%
Ռուսաստան 19%
Կանադա 1%

Կարծիքներ, աղբյուրներ

Ավելացնել կարծիք


Մուտքագրել նիշերը
Փոխել նիշերի նկարը

Հրատարակություններ
Screen_shot_2011-12-31_at_3.22.34_PM
Մեր ծրագրերը
Սահմանամերձ գյուղերի ջրամատակարարման բարեկարգման ծրագիր
Ծրագրի ընդհանուր նպատակը Մեղրիի հեռավոր սահմանամերձ գյուղերում բնակչության ջրամատակարարման բարելավումն է: Ծրագրի հատուկ նպատակն է Ալվանք և Շվանիձոր համայնքներում ստորգետնյա ջրամատակարարման համակարգերի` քահրիզների վերանորոգումն ու վերակառուցումը, ինչպես նաև դրանց հետագա պահպանման համար մասնագետների պատրաստումն ու համայնքների ներգրավումը այդ գործում:
Ծրագրի ընդհանուր նպատակը Մեղրիի հեռավոր սահմանամերձ գյուղերում բնակչության ջրամատակարարման բարելավումն է: Ծրագրի հատուկ նպատակն է Ալվանք և Շվանիձոր համայնքներում ստորգետնյա ջրամատակարարման համակարգերի` քահրիզների վերանորոգումն ու վերակառուցումը, ինչպես նաև դրանց հետագա պահպանման համար մասնագետների պատրաստումն ու համայնքների ներգրավումը այդ գործում:
Կիզակետ

 
Հանրային քննարկում

Սիվիլիթաս հիմնադրամը հրավիրում է

«Հակամարտություններ և պատմության
դասագրքեր»

թեմայով քննարկմանը:

Քննարկումը կվարի
Սիվիլիթաս հիմնադրամի տնօրեն
Սալբի Ղազարյանը

Քննարկումը տեղի կունենա
Մայիսի 22-ին, ժամը 14:00-ին
Երևան հյուրանոցի Ռոսինի սրահում:

Մասնակցությունը միայն նախնական գրանցումով՝
010 500 119:

Civil.am

Հետևեք Հայաստանի քաղաքացիական հասարակության գործունեությանը civil.am կայքում: Գտեք նոր գործընկերներ, տեղեկացեք համագործակցության հնարավորությունների մասին: Աջակցեք ընթացիկ ծրագրերին և քաջալերեք նոր ծրագրերի ստեղծմանը:
 
Podcast
Սիվիլիթասի բլոգ
Կարդացե՛ք․ տեսակետներ, իրադարձություններ, կարծիքներ։ Այսօր` Ես բանակ չգնացի… Ես ապրում եմ…
Սիվիլիթասն ինտերնետում