Ո՞ւր են տանում արձանագրությունները

Վերլուծություն / Թուրքիա
Իմ կարծիքով այս արձանագրությունն` իր երկիմաստ ձևակերպմամբ, բարենպաստ չէ հայկական պետության շահերին: Ի՞նչ է փնտրում վերջինս: Հայ-թուրքական սահմանների բացում՝ անջատելով այն Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցից:

Ակներև է, որ այդ հարցի հիշատակումից խուսափելու համար, Հայաստանը համաձայնում է, որ «պատմական ենթահանձնաժողովը» 1915 թ. ցեղասպանության վերաբերյալ կարող է իրականացնել «պատմական արխիվների ու փաստերի գիտական, անկողմնակալ ուսումնասիրություն՝ արդի խնդիրները սահմանելու ու առաջարկություններ ներկայացնելու նպատակով, որին կարող են մասնակցել հայ, թուրք, շվեյցարացի կամ այլազգ միջազգային փորձագետներ»: Նման ձևակերպումը պետք է որ անընդունելի լիներ այդ անվանն արժանի հայկական կառավարության համար: Ի՞նչ է փնտրում թուրքական դիվանագիտությունը, որի գերազանցությունն ընդգծելն անօգուտ է, ինչպես ցույց է տալիս վերջին տարիների նրա առաջնային դիրքը՝ Ռեջեփ Էրդողանի դրդմամբ.

•    Թուրքիայի ու Հայաստանի միջև գոյություն ունեցող սահմանների ճանաչում:
•    Ամեն գնով խուսափել ցեղասպանություն եզրից՝ 1915-1916 թթ. պատմական իրադարձությունների մասին խոսելիս:
•    Գործել Ադրբեջանին համահունչ՝ Բաքվի ինքնիշխանությանը վերադարձնելով Լեռնային Ղարաբաղը:

Այս վերջին կետը բացահայտ կերպով չի երևում արձանագրության մեջ, Հայաստանն ու Թուրքիան վերահաստատելով «իրենց երկկողմ ու միջազգային հարաբերությունները, պարտավորվում են հարգել և հարգանք ապահովել հավասարության, ինքնիշխանության, այլ պետությունների ներքին գործերին չմիջամտելու, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության սկզբունքների նկատմամբ» (ընդգծումն իմն է):
Դա, ինչ-որ տեղ, նշանակում է անտեսել ժողովուրդների՝ իրենք իրենց տնօրինելու, ինքնորոշման իրավունքի սկզբունքը, որի վրա էր հիմնված Ղարաբաղի և իր՝ մեծամասամբ հայ բնակչության պահանջը՝ կոնֆլիկտի նախօրեին:
Հետևաբար Թուրքիան, եթե իհարկե ցանկանում է, կարող է հետաձգել սահմանի բացումը՝ փաստարկելով որ արձանագրության մեջ նման դրույթ առկա չէ: Նա միշտ կարող է անդրադառնալ դրան, որպես երկու պետությունների կողմից  համաձայնեցված արձանագրության բաղկացուցիչ մաս:

Ինձ թվում է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների փոխադարձ ճանաչման վերաբերյալ դրութը բխում է ոչ շոշափելի ուժային հարաբերությունից ու փաստացի իրավիճակից: Ինչպես նաև, իրականում, չնայած որ հաստատ կարելի է ափսոսել, ես ճիշտ եմ համարում հրաժարվել տարածքային այդ պահանջից: Այս իմաստով, սառնասիրտ պատմաբանի համար 1915-1916 թթ. ցեղասպանությունը թուրքական պետության տեսանկյունից, հաջողություն է, քանի որ արևելյան վեց վիլայեթներում այլևս ոչ մի հայ չկա: Շարունակել պահանջել այն, ինչ պարզապես չես կարող ձեռք բերել, ինչ էլ որ անես, անիմաստ է քաղաքականության մեջ: Նույնքան անիմաստ, որքան Պաղեստինի Ազատագրման Կազմակերպության կողմից Իսրայելի պետության չճանաչումն էր երեկ, և Համասի կողմից՝ այսօր:
Ոչ մի պարագայում պետք չէր ընդունել պատմաբանների հանձնաժողովը: Թալիաթի մատյանը, որն ի դեպ հրատարակվել է, հիշատակում է մոտ մեկ միլիոն «անհայտ կորածներ»: Ոչինչ չի կարող արդարացնել այդ ծավալի էթնիկ զտումը, եթե ոչ տարածք բացելու մտադրությունը: Միայն ցեղասպանություն եզրն է համապատասխանում այդ կանխամտածված ու աննկարագրելի ոճրագործությունը: Հայերի ցեղասպանությունը պատմական իրականություն է, որը բացահայտվել է բազմաթիվ առկա արխիվների (գերմանական, ավստրիական, ամերիկյան և այլ) և ամերիկացի, բրիտանացի, գերմանացի, ֆրանսիացի պատմաբանների վերջին երկու սերունդների աշխատանքի շնորհիվ: «Գիտական անկողմնակալ ուսումնասիրության» աշխատանքն արդեն իրականացել է: Ու՞մ են ծաղրում: Ինչպիսի՞ կառավարություն պետք է լինի նման դրույթ ստորագրել համաձայնվելու համար: Սա նման է նրան, որ Իսրայելը համաձայնվեր քննարկել հրեաների ցեղասպանության իրականությունը գերմանական պետության հետ, որը նացիզմի անկումից հետո դեռ 94 տարի շարունակում էր ժխտել ցեղասպանությունը և որի բոլոր կառավարությունները դեռ այդ ուղղությամբ աշխատանքներ էին տանում: Իրենց արարքի համար չզղջացած դահիճների (ես խոսում եմ թուրքական պետության մասին) ժառանգորդներին մի ժողովրդի սպանությունը վաճառելու համար հայկական կառավարությունն արժանի չի իր երկրին:

Մարդու իրավունքների վրա հիմնված արտաքին քաղաքականություն չկա: Կա քաղաքական ու տնտեսական շահերից դրդված դիվանագիտություն, հատկապես աշխարհի այն տարածաշրջաններում, որտեղ հարուստ ռեսուրսներ կան, ինչպես կասպյան ավազանում և Մերձավոր Արևելքում: Փաստ է, որ Հայաստանն այս առումով ավելի անբարենպաստ պայմաններում է՝ Ադրբեջանի, կամ նույնիսկ, այլ պատճառներով, Վրաստանի հետ համեմատած: Մինչդեռ Թուրքիան, որպես տարածաշրջանային հզոր ուժ և աշխարհամարտավարական խաչմերուկ, գնալով ավելի առաջատար դիրք է զբաղեցնում: Ավելին, այն օժտված է իսկական նախագահով:

Ակնհայտորեն այս արձանագրությունն ավելի շահավետ է Թուրքիային, քան Հայաստանին, որը չի հասնում դրանց մերժմանը: Մի զիջումից բխում է մյուսը: Շարունակելով գոհանալ Ղարաբաղի սառեցված իրավիճակով, կարելի է վերջում չնկատել, որ ժամանակը չի աշխատում նրանց օգտին է, ովքեր գերադասում են սպասել և բավարարվում են սահմանափակ ինքնիշխանության շրջանակներով: Վառելիքի և գազատարների ու նավթատարներների իրականացված ու ընթացիկ ծրագրերը ամրապնդել են Ադրբեջանի ու Թուրքիայի դիրքերը: Եվ Ռուսաստանը, որն այս գործում իր սեփական շահերն ունի, սա ընդունել է ի գիտություն:

Ինչ վերաբերում է  Միացյալ Նահանգներին, վերջինս բազմիցս շեշտել է իր աջակցությունը Թուրքիային Եվրոպայի շրջանակներում, որը թանկարժեք դաշնակից կլինի Ռուսաստանի, անգամ նաև Չինաստանի սահմաններին… Ռեջեփ Էրդողանը չէ՞ր, որ Զինջիանի 750 թուրքախոս ույգուրների մահը որակեց «ցեղասպանություն»:
 
Հանրային հարցումներ
Նորվեգիայի և Գերմանիայի կառավարությունների աջակցությամբ «Սիվիլիթաս» հիմնադրամը մի քանի ամիս առաջ սկսեց հանրային հարցումներ անցկացնել Հայաստանի ամբողջ տարածքով։ Հարցումների արդյունքները պարբերաբար հասանելի են լինելու զանգվածային լրատվամիջոցների համար՝ ակնկալիքով, որ դրանք նաև հանրային քննարկումների տեղիք կտան։

ամբողջությամբ

Մտորելու փաստեր

Բնակչության մասը, որ իր ներկա և ապագա կյանքը համարում է տառապալից - 2011 հարցում

Հայաստան 35%
Ադրբեջան 18%
Վրաստան 28%
Սլովակիա 12%
Ռուսաստան 19%
Կանադա 1%

Կարծիքներ, աղբյուրներ

Ավելացնել կարծիք


Մուտքագրել նիշերը
Փոխել նիշերի նկարը

Հրատարակություններ
Screen_shot_2011-12-31_at_3.22.34_PM
Մեր ծրագրերը

Հասարակական կազմակերպությունների շտեմարանի ստեղծում
Ծրագրի նպատակն է աջակցել հասարակական կազմակերպություններին իրենց գործունեությունն ավելի տեսանելի դարձնելու և աղբյուրների համախմբման և արդյունավետ օգտագործման հարցում` ստեղծելով, զարգացնելով և պահպանելով հանրության համար մատչելի շտեմարան, որտեղ գրանցված կլինեն Հայաստանի բոլոր ակտիվ հասարակական կազմակերպությունները, հիմնադրամները, ասոցիացիաները և միջազգային հասարակական կազմակերպությունները, որոնք գործում են Հայաստանում:
Հասարակական կազմակերպությունների շտեմարանի ստեղծում
Ծրագրի նպատակն է աջակցել հասարակական կազմակերպություններին իրենց գործունեությունն ավելի տեսանելի դարձնելու և աղբյուրների համախմբման և արդյունավետ օգտագործման հարցում` ստեղծելով, զարգացնելով և պահպանելով հանրության համար մատչելի շտեմարան, որտեղ գրանցված կլինեն Հայաստանի բոլոր ակտիվ հասարակական կազմակերպությունները, հիմնադրամները, ասոցիացիաները և միջազգային հասարակական կազմակերպությունները, որոնք գործում են Հայաստանում:

 

Կիզակետ

 
Հանրային քննարկում

Սիվիլիթաս հիմնադրամը հրավիրում է

«Հակամարտություններ և պատմության
դասագրքեր»

թեմայով քննարկմանը:

Քննարկումը կվարի
Սիվիլիթաս հիմնադրամի տնօրեն
Սալբի Ղազարյանը

Քննարկումը տեղի կունենա
Մայիսի 22-ին, ժամը 14:00-ին
Երևան հյուրանոցի Ռոսինի սրահում:

Մասնակցությունը միայն նախնական գրանցումով՝
010 500 119:

Civil.am

Հետևեք Հայաստանի քաղաքացիական հասարակության գործունեությանը civil.am կայքում: Գտեք նոր գործընկերներ, տեղեկացեք համագործակցության հնարավորությունների մասին: Աջակցեք ընթացիկ ծրագրերին և քաջալերեք նոր ծրագրերի ստեղծմանը:
 
Podcast
Սիվիլիթասի բլոգ
Կարդացե՛ք․ տեսակետներ, իրադարձություններ, կարծիքներ։ Այսօր` Ես բանակ չգնացի… Ես ապրում եմ…
Սիվիլիթասն ինտերնետում