Հայաստանի արտաքին քաղաքական սխալը

Վերլուծություն / Հայաստան
72168-300x2002000-ական թթ. սկզբներին Հայաստանը և Ադրբեջանը (գուցե պատահական զուգադիպությամբ, գուցե՝ միմյանցից հետ չմնալու համար) ցանկություն հայտնեցին դառնալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) ոչ մշտական անդամ: ՄԱԿ-ի ԱԽ-ն ունի մշտական հինգ անդամ՝ Ռուսաստան, ԱՄՆ, Չինաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, ինչպես նաև ոչ մշտական 10 անդամ, որոնք ընտրվում են երկու տարի ժամկետով: 2011-2012 թթ. ՄԱԿ-ի ԱԽ ոչ մշտական անդամներն են Բոսնիան ու Հերցեգովինան, Բրազիլիան, Կոլումբիան, Գաբոնը, Գերմանիան, Հնդկաստանը, Լիբանանը, Նիգերիան, Պորտուգալիան և Հարավային Աֆրիկան:

Վերջերս հայտնի դարձավ, որ Հայաստանը այլևս չի ցանկանում քվեարկվել 2012-2013 թթ. ՄԱԿ-ի ԱԽ ոչ մշտական անդամ դառնալու համար, մինչդեռ Ադրբեջանը լուրջ դիվանագիտական աշխատանքներ է տանում և փորձում դառնալ համաշխարհային ամենահեղինակավոր և ներկայացուցչական կազմակերպության՝ ՄԱԿ-ի կարևորագույն կառույցի՝ ԱԽ-ի, ոչ մշտական անդամ: 

Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել է, որ այդ հարցում Բաքուն ակնկալում է պաշտոնական Մոսկվայի աջակցությունը: Էլմար Մամեդյարովն ասել է, որ անդամակցության հնարավորությունն արդեն քննարկել է իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ: Ավելի վաղ՝ այս տարվա մայիսի վերջերին, Մամեդյարովը Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում, մասնակցելով ՄԱԿ-ում Իսլամական համագործակցության կազմակերպություն անդամ երկրների մշտական ներկայացուցիչների նիստին, այդ կառույցի անդամ 57 երկրների դիվանագետներին տեղեկացրել է Ադրբեջանի ցանկությունների մասին՝ հորդորելով այս տարվա հոկտեմբերին կայանալիք  ընտրություններում սատարել պաշտոնական Բաքվին:

Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի 23 երկրներ կարող էին պայքարել 2012-2013 թթ. ՄԱԿ-ի ԱԽ ոչ մշտական անդամ դառնալու համար: Այսօր այդ տեղի համար պայքարում են այդ խմբի միայն երեք երկրներ՝ Ադրբեջանը, Հունգարիան և Սլովենիան: Հայաստանի հրաժարումից հետո Ադրբեջանը ընտրվելու որոշ հնարավորություններ ունի, թեև կրկին, այդ հնարավորությունները նվազ են:

Հայաստանի արտաքին քաղաքական սխալն այն էր, որ պետք է պայքարեր այն տեղի համար, որ այսօր պայքարում են Ադրբեջանը և Եվրոպական Միության երկու անդամներ: Պայքարել ոչ միայն ընտրվել փորձելու, այլ խոչընդոտելու Ադրբեջանի հնարավոր անդամակցությունը:

Ակնհայտ է, որ երբ ՄԱԿ-ի ԱԽ ոչ մշտական անդամ դառնալու համար պայքարում են Հայաստանն ու Ադրբեջանը, ապա երկուսից որևէ մեկի ընտրվելու հավանականություն գրեթե անհավանական է: Հայաստանն ու Ադրբեջանը ունեն, պայմանականորեն ասենք, իրենց բարեկամ երկրների խմբերը, որոնք, որպեսզի չնեղացնեն երկուսին էլ, քվեարկելու էին Հունգարիայի կամ Սլովենիայի օգտին: Եվ պատահական չէ, որ Մամեդյարովը արդեն ակնկալում է Ռուսաստանի օժանդակությունը: Միջազգային կառույցներում, այդ թվում և ՄԱԿ-ում, Հայաստանն ու Ռուսաստանը, որպես ռազմավարական դաշնակիցներ, սովորաբար միմյանց աջակցում են: Այսօր, երբ Հայաստանը հանել է իր թեկնածությունը, Ռուսաստանը այլևս բարդույթներ չի ունենա քվեարկել հենց Ադրբեջանի օգտին: Այս դեպքում, երբ Հայաստանը հրաժարվում է քվեարկվել անդամ դառնալու համար, Ռուսաստանի ձեռքերն ազատվում են՝ կքվեարկի, ինչպես կցանկանա:

Նույնը վերաբերում է արաբական և մահմեդական երկրներին, որոնք, ճիշտ է, գերակշիռ մեծամասնությամբ՝ հաշվի առնելով կրոնական համերաշխությունը, քվեարկում են Ադրբեջանի օգտին, սակայն նրանց մեջ կային երկրներ, որոնք շեղվում էին, երբ ընտրությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև էր: Այսօր, երբ Հայաստանը այլևս չի պայքարում ՄԱԿ-ի ԱԽ ոչ մշտական անդամության համար, Լիբանանը, Սիրիան կամ Եգիպտոսը Ռուսաստանի նման այլևս տատանվելու խնդիր չունեն: Նրանք կարող են հանգիստ քվեարկել Ադրբեջանի օգտին: Եվ այս հարցում հենց Հայաստանը օգնեց՝ իր «ոչ նախաձեռնողական» կեցվածքի պատճառով: Ու հիմա հայ դիվանագետների ու լոբբիստների համար շատ դժվար է ու ինչ-որ տեղ՝ ոչ կոռեկտ, Ռուսաստանին, Լիբանանին, Սիրիային ու մյուս բարեկամ երկրներին համոզել, որպեսզի նրանք դեմ քվեարկեն Ադրբեջանին: Ի՞նչու պիտի դեմ քվեարկեն: Կարելի է ակնկալել բարեկամների օժանդակութունը, երբ դու ունես նպատակ և այդ նպատակի համար պայքարում ես, դիմում նրանց:

Հայաստանի գործող իշխանությունները հայտարարում են, որ հանրապետությունը վարում է արտաքին նախաձեռնողական քաղաքականություն: «Նախաձեռնողական» բառը հայ քաղաքական բառապաշար ներմուծվեց և հատկապես շրջանառվում էր որպես մեծագույն ձեռքբերում Հայաստան-Թուրքիա «ֆուտբոլային դիվանագիտության» օրերին, երբ գործող իշխանություններին թվում էր, թե թուրքական կողմը վերանայում է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները հաստատելու նախկին կեցվածքը և այլևս նախապայմաններ չի առաջադրում:

Պետք է նկատել, որ «նախաձեռնողական» բառը չի կարող արտահայտել տվյալ երկրի արտաքին քաղաքականության ուղղությունը կամ առաջնահերթությունը: Որևէ երկրի արտաքին քաղաքականություն կարող է լինել եվրոպամետ, ամերիկամետ, ռուսամետ, թուրքամետ, փոխլրացված, չեզոք և այլն: Այս տերմիններով արտահայտվում է երկրի արտաքին քաղաքականության բովանդակութունը, ուղղությունը, առաջնահերթությունը: Մինչդեռ «նախաձեռնողականը» ընդամենը տեխնիկական բառ է, որն արտահայտում է ոչ թե արտաքին քաղաքականության բովանդակություն կամ ուղղություն, այլ ակտիվություն, միջոց: Նախաձեռնողական կարող է լինել որևէ երկրի ինչպես եվրոպամետ, ռուսամետ, թուրքամետ, փոխլրացված, այնպես էլ բովանդակային առումով ամեն քաղաքականություն:

Այս նրբությունը փորձեցի ներկայացնել՝ ցույց տալու, որ Հայաստանի այսօրվա արտաքին քաղաքականությունը բովանդակային առումով ոչ միայն չունի անուն, այլ արտաքին քաղաքականություն իրականացնելու իմաստով, հաշվի առնելով ՄԱԿ-ում հոկտեմբերին սպասվելիք քվեարկությունը, նաև նախաձեռնողական չէ՝ հակառակ իշխանական պնդումների:
 
Հանրային հարցումներ
Նորվեգիայի և Գերմանիայի կառավարությունների աջակցությամբ «Սիվիլիթաս» հիմնադրամը մի քանի ամիս առաջ սկսեց հանրային հարցումներ անցկացնել Հայաստանի ամբողջ տարածքով։ Հարցումների արդյունքները պարբերաբար հասանելի են լինելու զանգվածային լրատվամիջոցների համար՝ ակնկալիքով, որ դրանք նաև հանրային քննարկումների տեղիք կտան։

ամբողջությամբ

Մտորելու փաստեր

Բնակչության մասը, որ իր ներկա և ապագա կյանքը համարում է տառապալից - 2011 հարցում

Հայաստան 35%
Ադրբեջան 18%
Վրաստան 28%
Սլովակիա 12%
Ռուսաստան 19%
Կանադա 1%

Կարծիքներ, աղբյուրներ

Ավելացնել կարծիք


Մուտքագրել նիշերը
Փոխել նիշերի նկարը

Հրատարակություններ
Screen_shot_2011-12-31_at_3.22.34_PM
Մեր ծրագրերը
Առողջ քաղաքական բանավեճ
Ծրագրի նպատակն է աջակցել հայ հասարակության ներսում քաղաքացիական դիրքորոշումների դրսևորմանը` խրախուսելով առողջ քաղաքական բանավեճ երկրի կարևորագույն զարգացումների շուրջ, քննարկումների շարքերի միջոցով:
Ծրագրի նպատակն է աջակցել հայ հասարակության ներսում քաղաքացիական դիրքորոշումների դրսևորմանը` խրախուսելով առողջ քաղաքական բանավեճ երկրի կարևորագույն զարգացումների շուրջ, քննարկումների շարքերի միջոցով:
Կիզակետ

 
Հանրային քննարկում

Սիվիլիթաս հիմնադրամը հրավիրում է

«Հակամարտություններ և պատմության
դասագրքեր»

թեմայով քննարկմանը:

Քննարկումը կվարի
Սիվիլիթաս հիմնադրամի տնօրեն
Սալբի Ղազարյանը

Քննարկումը տեղի կունենա
Մայիսի 22-ին, ժամը 14:00-ին
Երևան հյուրանոցի Ռոսինի սրահում:

Մասնակցությունը միայն նախնական գրանցումով՝
010 500 119:

Civil.am

Հետևեք Հայաստանի քաղաքացիական հասարակության գործունեությանը civil.am կայքում: Գտեք նոր գործընկերներ, տեղեկացեք համագործակցության հնարավորությունների մասին: Աջակցեք ընթացիկ ծրագրերին և քաջալերեք նոր ծրագրերի ստեղծմանը:
 
Podcast
Սիվիլիթասի բլոգ
Կարդացե՛ք․ տեսակետներ, իրադարձություններ, կարծիքներ։ Այսօր` Ես բանակ չգնացի… Ես ապրում եմ…
Սիվիլիթասն ինտերնետում