Անկախության Հռչակագրի օրը

Վերլուծություն / Հայաստան
1988mit14_1Ուղիղ քսան տարի առաջ` 1990թ. օգոստոսի 23-ին, Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհուրդը, «զարգացնելով 1918թ. մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները», հռչակեց  Խորհրդային Հայաստանում անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը: 12 կետերից կազմված այդ փաստաթուղթը խորհրդարանի ամբիոնից ընթերցեց Հայոց համազգային շարժման անդամ Արամ Մանուկյանը: Պատմական այդ փաստաթուղթը առաջինն ընթերցելու պատիվը Վանաձորից ընտրված և հայ հանրությանն անծանոթ պատգամավորին տրվել էր բացառապես իր անվան համար: Արամ Մանուկյանը 1918-ի գարնանը Արարատի ստվերի տակ «անձև քաոսից» կազմավորված Առաջին Հանրապետության իրական հիմնադիրներից էր: 1990-ի խորհրդարանական ընտրություններով Հայաստանում փաստացի իշխանության եկած ՀՀՇ-ն փորձում էր միմյանց կապել Առաջին և Երրորդ Հանրապետությունները:

Հայաստանի նոր ղեկավարության համար ակնհայտ էր Խորհրդային Միության փլուզման անխուսափելիությունը: Անկախության Հռչակագրի ընդունումից հետո հիվանդ կայսրությունը գոյությունը քարշ տվեց ընդամենը 16 ամիս: Հռչակագիրը, որն ապագա Սահմանադրության հիմքն էր, ուներ 12 կետ, որոնք քննարկվում և խորհրդարանում քվեարկվում էին առանձին-առանձին: Ամենաերկար և բուռն բանավեճը ծավալվեց 1915թ. Հայոց ցեղասպանությունը  Հռչակագրի մեջ հիշատակել-չհիշատակել հարցի շուրջ: Գերագույն խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը փորձում էր համոզել, որ ցեղասպանության հարցը Հռչակագրում դնելը քաղաքական և դիվանագիտական տեսակետից ճիշտ չէ: Այն օրերին կեղծարարությունը դեռ չէր դարձել հայաստանյան քաղաքական մշակույթի կարևոր մաս, ու թեև Տեր-Պետրոսյանն ու 24 այլ պատգամավորներ «դեմ» քվեարկեցին Հռչակագրում 1915 թիվը հիշատակելուն, Գերագույն խորհուրդը 131 ձայնի առավելությամբ որոշեց, որ «Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»։

Երրորդ Հանրապետության հիմնադիրները` ի դեմս ՀՀՇ-ի, պետականության առաջին փաստաթղթի հիմքում դրեցին համամարդկային այնպիսի գաղափարներ ու արժեքներ, ինչպիսիք էին ազատ, անկախ, ինքնիշխան և ժողովրդավարական պետության կառուցումը, ազատ տնտեսական հարաբերությունների հաստատումը, ազատ և անկախ մամուլ ունենալը, հարևանների հետ հաշտ ու խաղաղ գոյակցությունը: Սակայն այդ գաղափարների մի մասը չիրականացավ Հայաստանից ու նրա ժողովրդից անկախ պատճառներով, մի մասը վարկաբեկվեց հենց ՀՀՇ-ի և նրան հաջորդած իշխանությունների տարիներին, ինչը առաջ բերեց մեծ հիասթափություն ոչ միայն իշխանությունների, այլ նաև անկախության գաղափարի նկատմամբ:

Քսան տարին գուցե շատ ժամանակ չէ, որպեսզի անկախությունը Հայաստանի քաղաքացիների համար դառնար բացարձակ արժեք: Հայաստանում, որքան էլ զարմանալի է, պետական տոների շարքում չի եղել ու չկա օգոստոսի 23-ը: Այսօր էլ, Անկախության Հռչակագրի ընդունումից 20 տարի անց բնակչության մի մեծ հատված դեռ երանի է տալիս խորհրդային անազատ ժամանակներին, իսկ մեկ այլ մեծ հատված իր ապագան պատկերացնում է մոլորակի այլ վայրերում, բայց ոչ հայրենի Հայաստանում:

Բոլորովին վերջերս հրապարակվեցին միջազգային հեղինակավոր Gallup հետազոտական կենտրոնի ուսումնասիրությունները, որոնք անց են կացվել հետխորհրդային հանրապետություններում: Հանրային հարցումները ցույց են տվել, որ հայաստանցիների 39 տոկոսը կցանկանար հնարավորության դեպքում հեռանալ Հայաստանից: Այս ցուցանիշով Հայաստանն առաջին տեղում է հետխորհրդային տարածքում: Կարելի՞ է Հայաստանը լքել ցանկացողներին մեղադրել, որ նրանք իրենց երեխաների ապագան չեն ուզում կապել Հայաստան երկրի հետ: Մասամբ, գուցե՝ այո, քանի որ լավ երկիր ստեղծում են առաջին հերթին հենց այդ երկրի շարքային քաղաքացիները: Ֆրանսիան լավ երկիր է դարձել առաջին հերթին շարքային ֆրանսիացիների անդուլ աշխատանքի շնորհիվ: Նույնը կարելի է ասել Կանադայի, Շվեդիայի ու տասնյակ այլ երկրների մասին: Բայց առաջին հերթին շարքային հայաստանցիները չեն մեղավոր այն հոռի բարքերի համար, որոնք ամուր հիմքեր են գցել Հայաստանում և որոնցից ժամ առաջ ազատվելու նպատակով հայաստանցիների մոտ 40 տոկոսը ցանկանում է հեռանալ երկրից:  Անկախության Հռչակագրի հենց առաջին օրերից մեր կյանքի ու կենցաղի անքակտելի մասը դարձան կոռուպցիան ու կաշառակերությունը, մարդու իրավունքների ոտնահարումը, անարդարությունը, սոցիալական խիստ շերտավորումը, որոշ դեպքերում` թշվառությունը, հետագայում նաև` ընտրություններ կեղծելը, հետընտրական բռնությունները, ապօրինություններն ու ամենաթողությունը: Անշուշտ, անկախության հաստատման ճանապարհը ենթադրում է նաև զրկանքներ ու անվերադարձ կորուստներ անկախության ձգտող ժողովրդի համար, սակայն այդ զրկանքներն ու կորուստները չպետք լինեին միայն ժողովրդի մեկ հատվածի` շարքային քաղաքացիների հաշվին:
 
Հանրային հարցումներ
Նորվեգիայի և Գերմանիայի կառավարությունների աջակցությամբ «Սիվիլիթաս» հիմնադրամը մի քանի ամիս առաջ սկսեց հանրային հարցումներ անցկացնել Հայաստանի ամբողջ տարածքով։ Հարցումների արդյունքները պարբերաբար հասանելի են լինելու զանգվածային լրատվամիջոցների համար՝ ակնկալիքով, որ դրանք նաև հանրային քննարկումների տեղիք կտան։

ամբողջությամբ

Մտորելու փաստեր

Հայաստանի սահմանահատումների հաշվեկշիռն ըստ քաղաքացիության երկրի

2010 2011
Ռուսաստան +5896 +2705
Վրաստան +1075 +2320
Իրան +2054 +666
Գերմանիա +164 -42
Ֆրանսիա +395 -138
ԱՄՆ -74 -353
Ընդամենը +10556 +5306

Կարծիքներ, աղբյուրներ

Կարծիքներ 

 
0 #1 Mari 2012-02-08 00:24
Ձեր առաքելեությունը կարծում եմ առնչվում է նաև Հայաստանում գենոֆոնդի պահպանմանը,ուստ ի առաջարկում եմ ստեղծել հնարավորություն ներ,որոնք կնպաստեն երիտասարդների կայուն ամուսնություննե րի համար:
Օրինակ իմ աշխատավայրում կան կրթված շատ աղջիկներ,որոնք ամուսնացած չեն,բայց ցանկանում են ընտանիք ունենալ,որոնց թվում եմ նաև ես...
Օգնեցեք...
Մեջբերում
 

Ավելացնել կարծիք


Մուտքագրել նիշերը
Փոխել նիշերի նկարը

Հրատարակություններ
Screen_shot_2011-12-31_at_3.22.34_PM
Մեր ծրագրերը
Գրադարանները որպես քաղաքացիական հասարակության կենտրոններ
Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել մի շարք քաղաքային և գյուղական բնակավայրերի հանրային գրադարաններին, որպեսզի նրանք դառնան համայնքային կյանքի կենտրոններ և բնակչությանը մի շարք ծառայություններ մատուցեն:
Գրադարանները որպես քաղաքացիական հասարակության կենտրոններ
Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել մի շարք քաղաքային և գյուղական բնակավայրերի հանրային գրադարաններին, որպեսզի նրանք դառնան համայնքային կյանքի կենտրոններ և բնակչությանը մի շարք ծառայություններ մատուցեն:
Կիզակետ

 
Civil.am

Հետևեք Հայաստանի քաղաքացիական հասարակության գործունեությանը civil.am կայքում: Գտեք նոր գործընկերներ, տեղեկացեք համագործակցության հնարավորությունների մասին: Աջակցեք ընթացիկ ծրագրերին և քաջալերեք նոր ծրագրերի ստեղծմանը:
 
Podcast
Սիվիլիթասի բլոգ
Կարդացե՛ք․ տեսակետներ, իրադարձություններ, կարծիքներ։ Այսօր` Ես բանակ չգնացի… Ես ապրում եմ…
Սիվիլիթասն ինտերնետում