25-ից 49. ինչո՞ւ

Վերլուծություն / Հայաստան
MHM42946Ադրբեջանին ռուսական C-300 զենիթահրթիռային պաշտպանական համակարգերի վաճառքի մասին հաղորդագրությունները, որոնք ոչ հաստատվում են, ոչ էլ` հերքվում, ժամանակային առումով անմիջապես նախորդեցին Հայաստանում ռուսաստանյան ռազմահանգրվանների տեղակայումը 25 տարվա փոխարեն մինչև 49 տարի երկարաձգվելու շուրջ հրապարակումներին:
Հայաստանում ռուսական ռազմական ներկայությունը Խորհրդային Միության փլուզումով չընդհատվեց. արդեն 1992-ի ամռանը և աշնանը ստորագրվեցին ռազմական ոլորտում հայ-ռուսական առաջին փաստաթղթերը, համաձայն որոնց Հայաստանում տեղակայված նախկին խորհրդային 7-րդ բանակի մի մասի հենքով Գյումրիում ձևավորվեց 102-րդ ռուսական ռազմահանգրվանը, իսկ հայ-թուրքական և հայ-իրանական սահմանների երկարությամբ` հայ սահմանապահների հետ 50/50 հարաբերակցությամբ կանգնեցին նաև ռուսները: Արդեն 1995թ. ստորագրված պայմանագրով Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետ սահմանվեց 25 տարին:
Այդ ժամկետի ավարտին դեռ տասը տարի կա, ինչը արագ փոփոխվող այս աշխարհում քիչ ժամանակ չէ: Հուլիսի վերջերին ռուսական լրատվամիջոցները տեղեկացրեցին, որ 25-ամյա ժամկետը հասցվում է 49 տարվա: Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է տեղեկությունը, իսկ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ընդունելով, որ Ռուսաստանը Հայաստանում ռազմական ներկայությամբ “իր շահերն է ապահովում”, բայց մյուս կողմից, “բացարձակ կարևոր քաղաքական ու գործնական նշանակություն ունի” այն իրողությունը, որ Ռուսաստանը, որպես “Հայաստանի դաշնակից, Հայաստանի զինուժի հետ համատեղ ստանձնում է մեր երկրի պաշտպանությունը”: Իշխող Հանրապետական կուսակցությունը ևս արդեն արձանագրել է Հայաստանի արտաքին նախաձեռնողական քաղաքականության նոր ձեռքբերումը. Հայաստանը Ադրբեջանի անդադար սպառնալիքների պայմաններում ավելի անվտանգ է:  
Առաջին հարցը, որը մնացել է օդում անպատասխան հետևյալն է. ինչո՞ւ: Այսինքն` ինչո՞ւ հենց մինչև 49 տարի և ոչ, ասենք 490 կամ հավերժ կամ անժամկետ: Ո՞րն է այս շտապողականության  պատճառը: Ի՞նչ է ստանալու Հայաստանը դրա դիմաց: Ի՞նչ է փոխվել տարածաշրջանում, արդյոք ավելացե՞լ են այն սպառնալիքները, որոնք հիմք կամ պատրվակ ընդունելով Հայաստանը հյուրընկալել է ռուսական ռազմական  ուժեր: Համաձայն արդեն պաշտոնական հրապարակումների` ոչ միայն ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետն է երկարաձգվում, այլ Ռուսաստանին տրվելու են Հայաստանի անվտանգության ապահովման լրացուցիչ գործառույթներ: Ռուսական “Ինտերֆաքսը” հրապարակել է նոր փաստաթղթում տեղ գտնելիք ձևակերպումը. “Հայաստանի տարածքում տեղակայված ռուսական ռազմահանգրվանը  Ռուսաստանի շահերից բխող գործառույթներից բացի հայկական զորամիավորումների հետ համատեղ պետք է պաշտպանի նաեւ Հայաստանի անվտանգությունը”: Արդյոք ռազմական նոր պայմանագրով Հայաստանի ռազմական-քաղաքական կախվածությունը Ռուսաստանից բացահայտ չի՞ դառնա և արդյոք դա չի՞ բերի Հայաստանի անկախության, ինքնիշխանության ավելի նվազման:
Հայ ավանդական քաղաքական միտքը ռուսական ռազմական ներկայության ժամկետի երկարաձգումը և Ռուսաստանին Հայաստանում ռազմական ներկայությունը ընդարձակելը ընդունում է բավական անվրդով: Ավելի քան հարյուր  տարի հայերը եղել են այն համոզման, որ փոքր ազգերը կամ պետությունները, իմա` Հայաստանը, չեն կարող գոյատևել, եթե չապավինեն այսպես կոչված երրորդ ուժին: Այսինքն, արտաքին սպառնալիքից խուսափելու նպատակով Հայաստանը այլ ելք չունի, քան հույսը դնել երրորդ երկրի օժանդակության վրա:
Հայաստանի արտաքին սպառնալիքները, ինչպես հարյուր տարի առաջ, այնպես էլ այսօր, նույն են` Թուրքիան և Ադրբեջանը: Ճիշտ է, մասամբ փոխվել է “երրորդ ուժը”: Եթե 19-րդ դարի վերջերին ու 20-րդ դարի առաջին երկու տասնամյակներում հայ ժողովրդի ու Հայաստանի փրկությունը պիտի գար Եվրոպայից ու ԱՄՆ-ից (Ավետիս Ահարոնյանը Փարիզում ոսկե գրիչով ստորագրեց Սևրի դաշնագիրը, իսկ ամիսներ անց նախագահ Վուդրո Վիլսոնը գծեց դեպի ծով ելքով ու ավելի քան 160 հազար քառ. կմ. տարածքով ապագա Հայաստանի քարտեզը), ապա 1920-ից ի վեր “երրորդ ուժը” գալու է, ըստ հայ քաղաքական մտքի, հյուսիսից: Ընդ որում, 1917թ. դեպքերը, երբ ցարական զորքերը մի քանի շաբաթվա ընթացքում թողեցին ռուս-թուրքական սահմանի կովկասյան ճակատը ու հայերին թողեցին միայնակ թուրքական վտանգի դեմ, հայ ավանդական քաղական միտքը վերագրեց “ձախորդ հանգամանքների” բերումին:  
Պատահական զուգադիպությամբ, հայ-ռուսական ռազմական նոր պայմանագիրը կստորագրվի առաջիկա օրերին, երբ լրանում է Հայաստանի Անկախության հռչակագրի 20-րդ տարեդարձը: 1990թ. օգոստոսի 23-ին Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհուրդը, որը կազմված էր գերազանցապես ՀՀՇ անդամներից ու “ժամանակի շունչը զգացող” կոմունիստներից, ընդունեց այդ պատմական փաստաթուղթը, երբ դեռ ոչ բոլորի համար էր ակնհայտ Խորհրդային Միության վախճանը: Եվ ահա 20 տարի անց` անկախ Հայաստանը, ինչպես նախորդ տասնամյակներում և նախկին նախագահների օրոք, դանդաղ քայլերով, բայց անշեղորեն, սկսեց իր անկախությունը, ինքնիշխանությունը և անվտանգությունը մաս-մաս ի պահ դնել Ռուսաստանին: Օգոստոսի 20-21-ին Երեւանում կկայանա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը, որի շրջանակներում սպասվելիք երկկողմ հանդիպումների շրջանակներում էլ նախատեսվում է ստորագրել հայ-ռուսական ռազմական նոր փաստաթուղթ:
 
Հանրային հարցումներ
Նորվեգիայի և Գերմանիայի կառավարությունների աջակցությամբ «Սիվիլիթաս» հիմնադրամը մի քանի ամիս առաջ սկսեց հանրային հարցումներ անցկացնել Հայաստանի ամբողջ տարածքով։ Հարցումների արդյունքները պարբերաբար հասանելի են լինելու զանգվածային լրատվամիջոցների համար՝ ակնկալիքով, որ դրանք նաև հանրային քննարկումների տեղիք կտան։

ամբողջությամբ

Մտորելու փաստեր

Հայաստանի սահմանահատումների հաշվեկշիռն ըստ քաղաքացիության երկրի

2010 2011
Ռուսաստան +5896 +2705
Վրաստան +1075 +2320
Իրան +2054 +666
Գերմանիա +164 -42
Ֆրանսիա +395 -138
ԱՄՆ -74 -353
Ընդամենը +10556 +5306

Կարծիքներ, աղբյուրներ

Կարծիքներ 

 
0 #1 Mari 2012-02-08 00:24
Ձեր առաքելեությունը կարծում եմ առնչվում է նաև Հայաստանում գենոֆոնդի պահպանմանը,ուստ ի առաջարկում եմ ստեղծել հնարավորություն ներ,որոնք կնպաստեն երիտասարդների կայուն ամուսնություննե րի համար:
Օրինակ իմ աշխատավայրում կան կրթված շատ աղջիկներ,որոնք ամուսնացած չեն,բայց ցանկանում են ընտանիք ունենալ,որոնց թվում եմ նաև ես...
Օգնեցեք...
Մեջբերում
 

Ավելացնել կարծիք


Մուտքագրել նիշերը
Փոխել նիշերի նկարը

Հրատարակություններ
Screen_shot_2011-12-31_at_3.22.34_PM
Մեր ծրագրերը
Սահմանամերձ գյուղերի ջրամատակարարման բարեկարգման ծրագիր
Ծրագրի ընդհանուր նպատակը Մեղրիի հեռավոր սահմանամերձ գյուղերում բնակչության ջրամատակարարման բարելավումն է: Ծրագրի հատուկ նպատակն է Ալվանք և Շվանիձոր համայնքներում ստորգետնյա ջրամատակարարման համակարգերի` քահրիզների վերանորոգումն ու վերակառուցումը, ինչպես նաև դրանց հետագա պահպանման համար մասնագետների պատրաստումն ու համայնքների ներգրավումը այդ գործում:
Ծրագրի ընդհանուր նպատակը Մեղրիի հեռավոր սահմանամերձ գյուղերում բնակչության ջրամատակարարման բարելավումն է: Ծրագրի հատուկ նպատակն է Ալվանք և Շվանիձոր համայնքներում ստորգետնյա ջրամատակարարման համակարգերի` քահրիզների վերանորոգումն ու վերակառուցումը, ինչպես նաև դրանց հետագա պահպանման համար մասնագետների պատրաստումն ու համայնքների ներգրավումը այդ գործում:
Կիզակետ

 
Civil.am

Հետևեք Հայաստանի քաղաքացիական հասարակության գործունեությանը civil.am կայքում: Գտեք նոր գործընկերներ, տեղեկացեք համագործակցության հնարավորությունների մասին: Աջակցեք ընթացիկ ծրագրերին և քաջալերեք նոր ծրագրերի ստեղծմանը:
 
Podcast
Սիվիլիթասի բլոգ
Կարդացե՛ք․ տեսակետներ, իրադարձություններ, կարծիքներ։ Այսօր` Ես բանակ չգնացի… Ես ապրում եմ…
Սիվիլիթասն ինտերնետում