Կոսովոն ոչ թե ներշնչանքի, այլ մտահոգության աղբյուր

Վերլուծություն / Հայաստան
_HHK1552Հուլիսի 22-ին Հաագայի ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը որոշեց, որ Սերբիայից անջատվելով և միակողմանիորեն անկախություն հռչակելով, Կոսովոն չի խախտել միջազգային իրավունքի նորմերը։ Կոսովոն իր անկախությունը հռչակել է 2008թ. փետրվարին:  Չնայած Սերբիայի, Ռուսաստանի և մի շարք այլ պետությունների ընդդիմությանը, Կոսովոյի անկախությունը արդեն ճանաչել է 69 երկիր, այդ թվում՝ Միացյալ Նահանգներն ու Եվրամիության անդամ ավելի քան երկու տասնյակ պետություններ:

Բնականաբար, դատարանի որոշումը կքաջալերի ինքնորոշման ձգտող միավորներին' անկախ նրանից, թե մոլորակի որ ծայրում են գտնվում: Միացյալ Նահանգները, առանց որի աջակցության դժվար հնարավոր դառնար Կոսովոյի անջատումը Սերբիայից, ողջունելով Հաագայի դատարանի որոշումը' միաժամանակ շտապել է հայտարարել, որ Կոսովոյի դեպքը առանձնահատուկ է և դատարանի որոշումը չի կարող տարածվել նմանատիպ այլ դեպքերի վրա։

Հայկական դիվանագիտությունը և հայ քաղաքական միտքը ընդհանրապես ոգևորված են Հաագայի դատարանի վճռից: Մինչդեռ դատարանի այդ վճիռը երկսայրի սուր է, որ կարող է աշխատել նաև հայկական կողմի դեմ: Անկասկած, երբ մոլորակի որևէ անկյունում նոր պետություն է ճանաչվում, դա անուղղակիորեն կարող է դրական ազդեցություն թողնել ընդհանուր միջազգային կարծիքի վրա: Սա տեսականորեն միայն: Սակայն սպասել, որ առաջիկայում միջազգային հանրությունը կճանաչի ԼՂ անկախությունը, անիմաստ է: Եթե միջազգային հանրությունը ԼՂ-ն ճանաչելու պատրաստ լիներ, ապա դա կաներ անցնող 20 տարիներին: ԼՂ-ի անկախության հռչակումից անցել է գրեթե 20 տարի և այս ընթացքում ՄԱԿ-ի կողմից ճանաչվել են բազմաթիվ երկրներ, մինչդեռ ԼՂ ճանաչումը դեռ մոտ չի թվում:

Հայկական կողմը չպետք է պատրանքներ ունենա առ այն, որ եթե Հայաստանը ճանաչի Լեռնային Ղարաբաղը կամ այդ հարցով դիմի միջազգային դատարան, ապա կունենա հայանպաստ որոշում: Հակառակը, այսօր այն պահն է, երբ անթույլատրելի է և' ճանաչումը, և' միջազգային դատարան դիմելը: Երկու դեպքում էլ Հայաստանը կհայտնվի ծանր վիճակում: Հարմար պահին, անշուշտ, Հայաստանը կարող է ճանաչել ԼՂ անկախությունը: Օրինակ, եթե Ադրբեջանը նոր պատերազմ սկսի, ապա Հայաստանը կարող է անմիջապես ճանաչել ԼՂ-ն և նրա հետ կնքել անվտանգության և պաշտպանության պայմանագիր: Այսինքն, ճանաչումը միշտ պետք է լինի հայկական դիվանագիտական զինանոցում, բայց դա պիտի լինի վերջին քայլը: Հայաստանն այսօր ունի ՞ միջազգային այնպիսի հեղինակություն և կշիռ, որ իրեն թույլ տա նման շռայլություն: Այսօր, երբ բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, միջազգային հանրությունը ԼՂ ճանաչումը կորակի անօրինական: Ադրբեջանը կդիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, որը կընդունի Հայաստանի քայլը դատապարտող բանաձև: Եվ այդ դեպքում, երբ Ադրբեջանը դիմի Հաագայի դատարան, ապա վերջինս հենվելով հենց անկախությունը դատապարտող ԱԽ որոշման վրա, ԼՂ ճանաչումը կորակի միջազգային իրավունքի կոպտագույն խախտում:

Հայաստանում և ԼՂ-ում երբեմն կարծիքներ են հնչում, թե ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի իրավական ճանապարհով և հայկական դիվանագիտությունը պետք է ավելի շատ կարևորի հարցի իրավական կողմը, քանի որ մեր դիրքերն ամուր են ու անխոցելի: Կարծիքներ են հնչում նաև, թե կարելի է դիմել նաև միջազգային դատարան, ընդ որում ոչ միայն ԼՂ-ի, այլ Հայոց ցեղասպանության հարցով: Սրանք շատ վտանգավոր միտումներ են, քանի որ դատարանները, հատկապես միջազգային, կայացնում են ոչ միայն և ոչ այնքան իրավական, որքան քաղաքական որոշումներ: Անգամ զուտ իրավական որոշումները ունենում են խորը քաղաքական ենթատեքստ: Այո', հայկական կողմի իրավական թղթածրարը անթերի է, բայց երկակի ստանդարտների այս աշխարհում ո՞վ է ուշադրություն դարձնում իրավունքին: Միջազգային իրավունքը աշխարհի հզորների ձեռքին գործիք է' արդարացնելու քաղաքական այն որոշումները, որոնք տվյալ պահին տեղավորվում են նրանց քաղաքական օրակարգում:

Դրա լավագույն ապացույցը հենց Կոսովոն է: Հայկական դիվանագիտության համար Կոսովոն պետք է լինի ոչ թե ներշնչանքի, այլ մտահոգության աղբյուր:

Հայկական դիվանագիտությունը պետք է խուսափի նաև ղարաբաղյան կարգավորման հարցով միջանկյալ փաստաթղթերի ստորագրումից: Եթե մի օր Ադրբեջանը ԼՂ հարցով դիմի միջազգային դատարան, ապա հենց միջանկյալ փաստաթղթերում տեղ գտած որոշ կետեր ընտրողաբար հիմք ընդունելով, դատարանը կարող է կայացնել մի որոշում, որով կհաստատվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իսկ ԼՂ ինքնորոշումը կտեղավորի այդ ամբողջականության շրջանակներում:
 
Հանրային հարցումներ
Նորվեգիայի և Գերմանիայի կառավարությունների աջակցությամբ «Սիվիլիթաս» հիմնադրամը մի քանի ամիս առաջ սկսեց հանրային հարցումներ անցկացնել Հայաստանի ամբողջ տարածքով։ Հարցումների արդյունքները պարբերաբար հասանելի են լինելու զանգվածային լրատվամիջոցների համար՝ ակնկալիքով, որ դրանք նաև հանրային քննարկումների տեղիք կտան։

ամբողջությամբ

Մտորելու փաստեր

Բնակչության մասը, որ իր ներկա և ապագա կյանքը համարում է տառապալից - 2011 հարցում

Հայաստան 35%
Ադրբեջան 18%
Վրաստան 28%
Սլովակիա 12%
Ռուսաստան 19%
Կանադա 1%

Կարծիքներ, աղբյուրներ

Ավելացնել կարծիք


Մուտքագրել նիշերը
Փոխել նիշերի նկարը

Հրատարակություններ
Screen_shot_2011-12-31_at_3.22.34_PM
Մեր ծրագրերը

Հասարակական կազմակերպությունների շտեմարանի ստեղծում
Ծրագրի նպատակն է աջակցել հասարակական կազմակերպություններին իրենց գործունեությունն ավելի տեսանելի դարձնելու և աղբյուրների համախմբման և արդյունավետ օգտագործման հարցում` ստեղծելով, զարգացնելով և պահպանելով հանրության համար մատչելի շտեմարան, որտեղ գրանցված կլինեն Հայաստանի բոլոր ակտիվ հասարակական կազմակերպությունները, հիմնադրամները, ասոցիացիաները և միջազգային հասարակական կազմակերպությունները, որոնք գործում են Հայաստանում:
Հասարակական կազմակերպությունների շտեմարանի ստեղծում
Ծրագրի նպատակն է աջակցել հասարակական կազմակերպություններին իրենց գործունեությունն ավելի տեսանելի դարձնելու և աղբյուրների համախմբման և արդյունավետ օգտագործման հարցում` ստեղծելով, զարգացնելով և պահպանելով հանրության համար մատչելի շտեմարան, որտեղ գրանցված կլինեն Հայաստանի բոլոր ակտիվ հասարակական կազմակերպությունները, հիմնադրամները, ասոցիացիաները և միջազգային հասարակական կազմակերպությունները, որոնք գործում են Հայաստանում:

 

Կիզակետ

 
Հանրային քննարկում

Սիվիլիթաս հիմնադրամը հրավիրում է

«Հակամարտություններ և պատմության
դասագրքեր»

թեմայով քննարկմանը:

Քննարկումը կվարի
Սիվիլիթաս հիմնադրամի տնօրեն
Սալբի Ղազարյանը

Քննարկումը տեղի կունենա
Մայիսի 22-ին, ժամը 14:00-ին
Երևան հյուրանոցի Ռոսինի սրահում:

Մասնակցությունը միայն նախնական գրանցումով՝
010 500 119:

Civil.am

Հետևեք Հայաստանի քաղաքացիական հասարակության գործունեությանը civil.am կայքում: Գտեք նոր գործընկերներ, տեղեկացեք համագործակցության հնարավորությունների մասին: Աջակցեք ընթացիկ ծրագրերին և քաջալերեք նոր ծրագրերի ստեղծմանը:
 
Podcast
Սիվիլիթասի բլոգ
Կարդացե՛ք․ տեսակետներ, իրադարձություններ, կարծիքներ։ Այսօր` Ես բանակ չգնացի… Ես ապրում եմ…
Սիվիլիթասն ինտերնետում